[:am]![boris-murazi656-300x171](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2018/12/boris-murazi656-300x171-300x171.jpg?resize=300%2C171)
Ներառականությունը լայն հասկացություն է, որը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, այն մարդու հարմարվածությունն է միջավայրին, ներգրավվածությունն է, մասնակցությունը այս կամ այն սոցիալական խմբերի ամենատարբեր գործունեությունների մեջ:
Հայաստանում նոր է խոսվում ներառականության մասին, և այսօր, մեծ իմաստով մենք չունենք ներառական հասարակություն: Սա պայմանավորված է պետության քաղաքականությամբ: Հայաստանի Հանրապետությունը չի վարում ներառական քաղաքականություն:
Որքան էլ որ Հայաստանը փորձ է անում ներկայանալ որպես մոնոէթնիկ պետություն, այնուամենայնիվ, մեր երկրում ապրում են ամենատարբեր խմբեր: Հայաստանում ապրում են 11 ազգային համայնքներ, որոնք թվաքանակով այդքան էլ մեծ չեն: Հայաստանում ապրում են եզդիներ, ասորիներ, քրդեր, հույներ, ռուսներ, բելառուսներ, հրեաներ, գերմանացիներ, լեհեր, վրացիներ, ուկրաինացիներ և կան փոքր այլ խմբեր, որոնց մասին մենք շատ քիչ բան գիտենք. օրինակ՝ բահայի համայնքը:
Մեր պետությունը չի փորձում այս համայքներին ներառել պետական ղեկավարման օղակներ: 2017 թվականին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ պետական ամենատարբեր օղակներում այս համայքնները գրեթե ներկայացված չեն: Իսկ եթե ներկայացված են, ապա դա ֆորմալ բնույթ է կրում: Վարչապետին առընթեր կա ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդ, որը, գրեթե, որևէ խնդիր չի լուծում: Այդ խորհուրդը կա, որպեսզի Եվրոպայից եկող ամենատարբեր ներկայացուցիչներին ցույց տան, որ ազգային փոքրամասնությունները ևս մասնակցում են որոշումների կայացման գործընթացին:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան անգամ այն մարզերում, որտեղ նրանք նշանակալի թիվ են կազմում` օրինակ Արմավիրի, Լոռու, Արարատի, Կոտռայքի մարզերում:
Կարծում ենք՝ կարիք կա, որպեսզի նոր իշխանությունները փոխեն պետության մոտեցումը և իրապես ներառեն պետական կառավարմանը ազգային փոքրամանսությունների ներկայացուցիչներին: Եվ այդ ներառումը չպետք է լինի ձևական, պետք է հնարավորություն տրվի այդ խմբերին իրապես մասնակցել և իրենց չափով ազդեցություն գործել որոշումների կայցման վրա:
Բորիս Մուրազի
© Politik.am[:]