[:am]Ներառական կառավարում․ իրական պատկերը Հայաստանում[:]

[:am]42653686_500392847093366_7477576699861794816_n (1)

Դավիթ Գյուրջյան

ՀՀ-ում ամենամեծաթիվ խոցելի խմբերի՝ պետական կառավարմանը ներգրավվածության ցուցանիշը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է փաստել, որ տոկոսային հարաբերակցությամբ վերջիններիս ներգրավվածությունը գործադիր իշխանության և տեղական կառավարման համակարգի հիմնական օղակներում ունի հետևյալ պատկերը.

Կանայք

  1. պետական և տեղական կառավարման համակարգի ամենախոշոր մարմիններում կանանց ընդհանուր ներգրավվածության տոկոսային ցուցանիշը մոտ է հավասար լինելուն տղամարդկանց ներգրավվածության ցուցանիշին.
  2. միջին օղակում՝ նշված կառույցների ստորաբաժանումների ղեկավար կազմի կտրվածքով, այս հավասարությունը վերանում է, կանանց և տղամարդկանց ներգրավվածության հարաբերակցությունը հավասարվում է մոտ 39% – 61% ցուցանիշին.
  3. բարձր օղակում՝ նույն կառուցների ղեկավար կազմի կտրվածքով, կանանց և տղամարդկանց ներգրավվածության հարաբերակցությունը հավասար է 3.25% – 96.75% ցուցանիշին:

 Հաշմանդամություն ունեցող անձինք

Բոլոր օղակներում մինիմալ ներգրավվածություն՝ 0-2.5%, բացառություն է կազմում նորանշանակ կառավարության կազմը, որում հաշմանդամ նախարարների ներգրավվածության տոկոսային ցուցանիշը կազմում է 13.3 %

Ազգային փոքրամասնություններ.

Բոլոր օղակներում մինիմալ ներգրավվածություն՝ 0-1%

Հաշվի առնելով ուսումնասիրությունների արդյունքում հաստատված՝ ՀՀ-ում առավել մեծաթիվ խոցելի խմբերի՝ պետական կառավարմանը մասնակցելու նշված ցածր ցուցանիշները կազմակերպությունը առաջարկում է.

  1. Նախարարություններին և քաղաքապետարան/համայնքապետարաններին առաջարկում ենք ապահովել 2015 և 2016թթ. ուժի մեջ մտած՝ “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների գործնական կիրառությունը:
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկում ենք մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսել.
    1. ընդլայնել այն պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների շրջանակը, որոնք պարտավոր են ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատակիցների թվի համապատասխանաբար 3% և 1% չափով ներգրավվածությունը՝ սահմանելով այդ քվոտավորման պարտականությունը 50 և ավելի աշխատատեղ ունեցող մարմինների և կազմակերպությունների համար.
    2. 100 և ավելի աշխատատեղ ունեցող պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների պարտականությունը՝ աշխատակիցների թվի համապատասխանաբար 2% և 1% տոկոսի չափով ապահովել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:
  3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկում ենք մշակել պետական մարմիններում, պետական կազմակերպություններում, ինչպես նաև 50-ից ավելի աշխատակից ունեցող ոչ պետական կազմակերպություններում հենաշարժողական և տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամների՝ աշխատավայրի հասանելիության ապահովման միջոցների ներմուծման հայեցակարգ, որը հետագայում հնարավորություն կլինի կյանքի կոչել օրինագծի տեսքով:
  4. Պետական մարմիններին առաջարկում ենք հնարավորինս հավասարակշռված գենդերային քաղաքականություն վարել հայեցողական և վարչական պաշտոններում նշանակումներ անելիս՝ կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: