[:am]Սա քաղաքական հետապնդում է. Մարինա Պողոսյանը` իր դեմ հարուցված գործի մասին Politik.am[:]

[:am]

imgonline-com-ua-Resize-hiUcBxdWUZD

Politik.am-ի հետզրույցում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն անդրադարձավ իր և սփուռքահայ Արփի Մերասի վերաբերյալ քրեական գործին`  տեղեկացնելով, որ մարտի 22-ին տեղի կունենա հերթական նիստը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել  Արփի Մերասի`  Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի` իրեն վստահված  բնակարանը, դրանում առկա գույքը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը յուրացնելու համար: Արփի Մերասը այժմ կենդանի չէ: Հեղափոխությունից հետո Մ. Պողոսյանը արդարացվել է, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է:

Մ.Պողոսյանն ասաց, որ դատական գործը ի սկզբանե հարուցվել է քաղաքական ենթատեքստով,  անստորագիր նամակի հիման վրա, քանի որ նամակի բնօրինակը չի եղել, և բացատրություն չի վերցվել.

«Մենք  բազմաթիվ հաղորդումներ ունենք, որ նամակը եղել է տպված կամ սկան արված տարբերակով: Ըստ դատական օրենսգրքի` պատճենը երբևէ փաստաթուղթ չի համարվում, քանի որ ցանկացած ստորագրություն կարող են կեղծել: Գործը հարուցվել է 2 օր անց այն բանից հետո, երբ ես նախկին դատախազի` Օսիպովի ընտանիքի վերաբերյալ հաղորդում եմ  տվել, վերջիններիս կողմից օվշորային կազմակերպություններից գումար ստանալու և դատախազության աշխատողների կողմից դրանք կանխիկացնելու համար.

«Սա քաղաքական հետապնդում է, քանի որ որևէ փաստաթուղթ չկա, որը կարող է հիմնավորել իմ դեմ քրեական գործի հարուցումը»:

Մարինա Պողոսյանը պնդում է`  գործով  դատախազներ Բագրատ Ղազինյանն ու Էդգար Պետրոսյանը, փաստաբան Հրանտ Անանյանը փաստաթղթային կեղծիքներ են արել` կեղծվել է  «տուժողի»  ստորագրությունը և լիազորագրերը.

«Իմ դեմ սկսված հարձակումը նպատակ ունի վերջին ճիգերով անվանարկել և հունից հանել ինձ: Սակայն ես իրավապաշտպան եմ, և հարցի լուծումը լինելու է միայն իրավական ոլորտում: Այս ամենի քաղաքական հետապնդում լինելը ապացուցվում է նաև նրանով, որ ես մայիսին արդարացվել եմ, բայց դատախազությունը հունիսին իր բողոքը հետ է վերցրել»:

Մարինա Պողոսյանը ավելացրեց` դատախաղությունն ամբողջությամբ հին քաղաքական ռեժիմի կրողն է, իսկ խեղդվողները փորձում են փրփուրներից կախվել:

http://politik.am/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%B0%D5%AB%D5%B6-%D6%84/?fbclid=IwAR35GEjw-w1mp0aIXM7as1-156tS_wu8TGUriTvVNq7VJ6Pm8k7lKVlgdQ0

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: