[:am]![00-604](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2019/04/00-604-300x199.jpg?resize=300%2C199)
Վճռաբեկ դատարանն այսօր որոշել է պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել 2 տարի փորձաշրջան։ Դատարանը բավարարել է նաև Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի՝ պատժի մասով բողոքը։
«Վերաքննիչ դատարանը փոխարեն նշանակեր 3 տարի 6 ամիս, նշանակել էր 5 տարի պատիժ։ Դատարանն այս մասով բեկանեց, դարձրեց 3 տարի 6 ամիս և ի վերջո կիրառեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանականորեն պատիժը չի կիրառվում և 2 տարի փորձաշրջան է տրվում», -դատական նիստի ավարտից հետո ասել է Ասլանյանը։
![Image result for Հասմիկ Սարգսյանին](https://i0.wp.com/epress.am/wp-content/uploads/2018/09/hasmik.jpg?resize=700%2C400&ssl=1)
Նա հույս ուներ, որ դատարանը նման որոշում կկայացնի․ «Հասարակական աղմուկը, որ բարձրացավ և [գործը] հնչեղություն ստացավ, ամեն դեպքում իմ հույսերն ավելի մեծացան, որ դրական որոշում կկայացվի»։
Միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամ ուտելիք և գումար էր գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։
https://www.1in.am/2539809.html[:]