[:am]Մենք սկսել ենք վեթինգի գործընթացը՝ վատագույնները բարձր պաշտոններ են ստանում 1in.am[:]

[:am]«Ավելի վատ նշանակումներ չէին կարող լինել. վատագույններին են նշանակում ավելի բարձր պաշտոնների»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես թե ԱԺ-ի կողմից արդեն վերջնականորեն ձևավորվել է ԲԴԽ-ն: «Այսօր ԲԴԽ ղեկավար է դարձել մի անձ, որը տարիներ շարունակ զբաղված է եղել գաղտնասլումների, արտաքին, ներքին դիտումների վերաբերյալ ապօրինի՝ հետին թվով որոշումներ կայացնելով»,- նշեց իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջերս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, որը վերաբերում է ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանին, որպես քաղաքացի, ոչ թե որպես կազմակերպության ղեկավար: «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ռ. Վարդազարյանը հայտնվել ԲԴԽ-ում. շատ ու շատ ծառայություններ մատուցելու համա՞ր: Ես վստահ եմ, որ նա ունի կոմպրոմատներ շատերի վրա»,- նշեց «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ նա ընտրվել է իր «սեկտայի» կողմից, որի անդամների հետ տալ-առել է ունեցել, կեղտոտ գործառույթներ է իրականացրել»:

«Որևէ բանի առաջ կանգ չենք առնելու, որպեսզի նման մարդիկ չընտրվեն այդպիսի պաշտոններում»,- ընդգծեց իրավապաշտպանը:

 Մանրամասները՝ տեսանյութում։

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: