Հարգելի քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Վելես» հասարակական կազմակերպությունը «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» աջակցությամբ սկսում է «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից տուժած քաղաքացիների համար» ծրագիրը, որը տևելու է մինչև 2022 թ․ փետրվարը։
Ծրագրի շրջանակներում հոգեբանների խումբը անվճար հեռավար և խմբային/ անմիջական հոգեբանական աջակցություն են տրամադրելու քաղաքացիներին, ովքեր COVID-19-ով կամ ՀՏՍԽ -ից պայմանավորված հայնտվել են ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում և երեխաները, ովքեր կարող են դիմել մեզ ինքնուրույն կամ ծնողների միջոցով։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են սահմանամերձ մարզերում հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես նաև առցանց հոգեթերապիայի սեանսներ լայն հասարակության համար։
Հետևեք «Վելես» ՀԿ-ի էջերին Facebook-ում, Twitter-ում և Youtube-ում Հոգեբանական կենտրոնի աշխատանքներին իրազեկվելու և հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար։
Հոգեբանական աջակցության կենտրոնի հեռախոսահամարները՝
Թեժ գիծ 08000-1313
+37433 801380 (Whats App, Viber, Telegram)
+37441 403513
+37498 615663