[:am]
Հոկտեմբերի 10-ին Veles NGO-ում տեղի կունենա միջոցառում «Սթրեսների հաղթահարման մեխանիզմները» թեմայով։
ինչ է լինում մարդու հետ
մեր առօրյա կյանքում մենք բախվում ենք տարբեր տեսակի ինտենսիվության սթրեսների հետ. կորուստներ, Covid-19 , պատերազմ, աշխատանքային կամ միջանձնային խնդիրներ և այլն: Դրանք՝ կախված իրենց ուժգնության աստիճանից՝ տարբեր ազդեցություններ են ունենում մեր վրա։ Իսկ այս սթրեսները հաղթահարելու համար մեր հոգեկանը ունի մի շարք հաղթահարման սթրաթեգիաներ։
Քոփինգ մեխանիզմները մեր հոգեկանի ռազմավարություններն են սթրեսները հաղթահարելու համար։
Միջոցառման ժամանակ քննարկելու ենք՝
• Ի՞նչ է քոփինգ մեխանիզմը
•ինչպիսի՞ մեխանիզմների միջոցով ենք մենք հաղթահարում սթրեսը
• Ինչպիսի քոփինգ ռազմավարություններ գոյություն ունեն
• Լավ և վատ հաղթահարման(Քոփինգ) ռազմավարություններ
• Ինչու՞ են որոշ մարդիկ ավելի հակված այս, իսկ մյուսները՝ այլ քոփինգ ռազմավարությունների։
• Ինչպի՞սի քոփինգ մեխանիզմների են հակված կանայք , և ինչպիսի՞ տղամարդիկ
• Ո՞ր քոփինգ մեխանիզմներն են առավել էֆեկտիվ
Հանդիպումը կվարի հոգեբան Լենա Մանուկյանը
Հասցե՝ Չարենցի 4՝ Veles NGO
[:en]
[:]