«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն պաշտոնապես գրանցվել է 2014 թվականի փետրվարին: Մինչ այդ կազմակերպության հիմնադիրներն ու անդամները զբաղվում էին մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ որպես չգրանցված իրավաբանական միավորում` նախաձեռնող խումբ: Կազմակերպության նախագահն ու հիմնադիրը Մարինա Պողոսյանն է։
Հիմնադրման օրից մեր կազմակերպության հիմնական նպատակը համակարգային կոռուպցիայի դեմ ուղղված նպատակային պայքարն է, քանի որ կոռուպցիան վստահաբար ախտահարել է մեր երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտները։
Հայաստանի ողջ իրավապահ համակարգը տարիներ շարունակ ընկղմվել և գտնվում է տոտալ կոռուպցիայի մեջ։ Մենք գործ ունենք կոռուպցիայի, վաշխառության, ֆինանսական խարդախությունների և ֆինանսական բուրգերի գործունեությունից և տարբեր ոլորտներում մարդու իրավունքների անպատիժ չարաշահման հետևանքով տուժած քաղաքացիների հետ։
Կազմակերպությունը պաշտպանում է այդ քաղաքացիների իրավունքները Հայաստանի իրավապահ մարմիններում և դատական ատյաններում։ Մեր կազմակերպության առաջնային պայքարը ուղղված է եղել Հայաստանում լայն տարածում գտած այնպիսի երևույթի հետ ինչպիսինն է վաշխառությունը, որն ըստ էության կոռուպցիայի այլասերված դրսևորում է։ Պաշտոնատար անձիք կոռուպցիայի հետևանքով ձեռք բերված իրենց մեծածավալ գումարները վաշխառության միջոցով, այն է՝ քաղաքացիներին նրանց գույքի դիմաց գումար բարձ տոկոսներով տրամադրելով հապշտակել են քաղաքացիների գույքը, օգտվելով վերջիններիս իրավական իրազեկվածության ցածր մակարդակից, փաստացի վերջիններիս գույքի միջոցով օրինականացնելով իրենց ապօրինի գումարները։ Շուրջ 3 տարի տևած մեր պայքարը վաշխառության դեմ 2017թ․ վերջին հանգեցրել է գերազանց արդյունքի։ Մենք այս երևույթը եթե ոչ ամբողջությամբ, ապա 90 տոկոսով հաղթահարել ենք։
Դա մեր ամենօրյա պայքարի արդյունքն է, որն արտահայտվել է ինչպես ԶԼՄ-ներում վաշխառուների անունները հրապարակելու, հարցազրույցների, ասուլիսների միջոցով բարձրաձայնելու շնորհիվ, այնպես էլ դատախազությանն ուղղված մի շարք հրապարակային հայտարարությունների, ՀՀ դատարաններում դատական գործերի մասնակցության միջոցով։ Մենք միակ կազմակերպությունն էինք, որ սկսեցինք նպատակաուղղված պայքար վաշխառուների դեմ և դա համարում ենք մեծ հաջողություն, որը հնարավոր դարձավ «Հանուն ժողովրդավարության Ամերիկյան հիմնադրամ»-ի (NED) աջակցությամբ։ Մեր դժվարին ճանապարհին մենք բախվել ենք ոտնձգությունների, հետապնդումների, մեր դեմ հարուցված բազմաքանակ կեղծ քրեական գործերի, որոնց նպատակը միակն էր ՝ մեզ լռեցնելը։
Հիմանդրման օրից առ այսօր «Վելես» ՀԿ-ն աջակցում է կոռուպցիայի և դրա տարատեսակ դրսևորումներից զոհերին, ներկայացնում նրանց բողոքները իրավապահ մարմիններին, բարձրաձայնում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների մասին զանգվածային լրատվության միջոցներում և հաղորդումներ ներկայացնում իրավապահ մարմիններում։ Ներկայումս կազմակերպությունը իր տվյալների բազայում ունի կոռուպցիայից տուժած ինչպես ՀՀ քաղաքացիների, այպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիների ավելի քան 600 դեպք։
Մեր կազմակերպությանը դիմած անձանց մենք տրամադրում ենք ինչպես իրավական, այպես էլ հոգեբանական աջաքկցություն և լուսաբանում մեր «Հակակոռուպցիոն բլոգի», «Հակակոռուպցիոն խոսափողի», Twitter-ի, FB-ի մեր 7 էջերի, մեր 2 You Tube ալիքների միջոցով:
Տարիներ շարունակ մենք հրապարակում էինք մեր նյութերը տարբեր լրատվամիջոցներում և օգտվում տարբեր լրատվական հարթակներից, հարցազրույցներ և ասուլիսներ կազմակերպելու համար։ 2018թ․ «Հանուն ժողովրդավարության Ամերիկյան հիմնադրամ»-ի (NED) կողմից տրամադրված դրամաշնորհի մենք ստեղծեցինք մեր սեփական «Հակակոռուպցիոն բլոգ» ( Anticorruption blog) լրատվականը ( www.acblog.am ), ուր զետեղում ենք բացառապես կոռուպցիոն գործարքներին վերաբերվող հոդվածներ, ինչպես այլ լրատվամիջոցներից, այնպես էլ սեփական։ «Հակակոռուպցիոն բլոգ»-ը ստեղծելուց հետո մենք գրանցել ենք լուրջ հաջողություններ (27 424 հետևորդ), Սկսված 2018թ․ մեր հարցազրույցները հիմնականում տեղափոխել ենք «Հակակոռուպցիոն բլոգ» հարթակ։ Քանի որ մեր հարթակը բացառապես անկախ է, այն մեզ չի սահմանափակում մեր միտքն արտահայտելու և մեր գործունեության մեջ։ Մենք ունենք ընդհանուր առմամբ 99 544 հետևորդ։ Տարեկան մեր հարցազրույցների և հերարձակումների դիտումները տատանվում են 9 -10 մլն․ միջև։
2019թ․ մեր նախաձեռնությամբ և «Հանուն ժողովրդավարության Ամերիկյան հիմնադրամ»-ի ( NED) ֆինանսավորմամբ կարողացել ենք ստեղծել ՀՀ քաղաքացիների համար ծայրահեղ հասանելի էական նոր հարթակ «Հակակոռուպցիոն խոսափող» (Anticorruption microphone)
Կազմակերպությունը ունի 08000 -13 13 շուրջօրյա Թեժ գիծ մարդու իրավունքների խախտման դեպքերին արագ արձագանքելու համար։
Veles Human Rights NGO
https://www.facebook.com/veleshumanrightsngo
Anticorruption blog
https://www.facebook.com/anticorruptionblog
National Vetting
https://www.facebook.com/nationalvetting
MCmonitoring
https://www.facebook.com/MCmonitoringYerevan
We demand the resignation of the Prosecutor General/The Prosecutor General’s Office of the RA-Alternative Platform
https://www.facebook.com/TheRAProsecutorGeneralsOfficeAlternativePlatform
Homeland is not for sale
https://www.facebook.com/homelandisnotforsale
Marina Poghosyan Rights Defender- MPRD
https://www.facebook.com/MPRD777