Ավարտվեց «Մենք ենք Երեւանը» ծրագիրը, որը Երեւանի քաղաքապետարանի մոնիտորինգի շրջանակներում բեղմնավոր ու արդյունավետ ծրագիր էր, թե մեզ համար, որ ամբողջ տարին աշխատեցինք ու փորձեցինք օկտակար լինել քաղաքին ու երեւանցուն, եւ թե մեզ հետ աշխատող մարդկանց։ Երեւանին վերաբերող տարբեր հարցումների` «Քաղաքապետը դու ես», «առաջարկ քաղաքապետին», «Մենք ենք Երեւանը» հաղորդման, եւ այլն նպաստեցին, որպեսզի հասկանալի դառնա, թե այսօր երեւանցին ինչ խնդիրների առաջ է կանգնած։
Ռեդիսոն Բլու հյուրանոցի «Սասուն» սրահում տեղի ունեցավ կլոր սեղանի քննարկում, ինչը մեր արած մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների համագումարն էր, որով կարծում ենք ծրագիրը ավելի նպաստավոր կդառնա, հատկապես, եթե այն շարունակվի։ Որովհետեւ մեկ տարին բավականին քիչ է վեր հանելու այն խնդիրները, բացթողումները, որոնք վերաբերում են մեր մայրաքաղաք Երեւանին։
Մեկ տարվա ընթացքում` հաշմանդամություն ունեցող մարդկանց, խուլ ու համր, կույրեր, հատուկ հոգեկան խնամքի կարիքներ ունեցող երեխաներ, Երեւանի անօրինական շինությունների, կանաչապատման, մաքրության, ինչպես նաեւ վթարային շենքերում ապրող քաղաքացիների խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են եղել, եւ շատ ու շատ դեպքերում հենց մեր հաղորդումների շնորհիվ վերը նշված մարդկանց խնդիրներին ընթացք է տրվել։
Ներկաները գոհունակությամբ խոսեցին մեր ծրագրի եւ հետագա քայլերի մասին եւ նոր առաջարկներով հույս հայտնեցին, որ ծրագիրը շարունակություն ունենա, եւ կյանքի կոչվի հետագա` մեր առաջ դրված բոլոր նպատակներն ու երազանքները։
Կլորս սեղանին ներկա էին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, Երեւանի ավագանու անդամ` Դավիթ Խաժակյանը, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը, նախկին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, քաղաքապետարանի մաշկույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, փաստաբան Տիգրան Ղազարյանը եւ այլոք։
Ելույթներով հանդես եկան քաղաքապետարանի մաշկույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, Երեւանի ավագանու անդամ` Դավիթ Խաժակյանը, նախկին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, փաստաբան Տիգրան Ղազարյանը։
Կլոր-սեղան քննարկումը ամփոփվեց մտերմիկ ու ջերմ հյուրասիրությամբ։