Վաղը, հոկտեմբերի 30-ին, Գյումրիի «Ասպարեզ» ակումբում տեղի կունենա մամլո ասուլիս «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի մասնակցությամբ, ով կներկայացնի Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց, կմանրամասնի նրանց առկա իրավիճակը: Կազմակերպությունը պատրաստվում է տրամադրել իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձնել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:
Ռեպորտաժում ներկայացնում ենք զոհերից մեկին. Թորգոմ Թորոսյանին, ով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության շահառուն է և չի պատրաստվում հանձնվել: