Շտապ. «Հայբիզնեսբանկ»-ը հայտնաբերել է «ահաբեկիչների»

Այս վերնագիրը նույնքան անհեթեթ է, որքան «Հայբիզնեսբանկ»-ի գործելաոճը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վելես» հասարակական կազմակերպության նկատմամբ:

Կազմակերպությունը դեռեւս հունիս ամսին «Հայբիզնեսբանկ»-ում հաշիվ է բացել, որի վրա արտարժութային փոխանցում է կատարվել ամերիկյան ֆոնդից: Դրամաշնորհի շրջանակներում «Վելես» -ի ծավալած գործունեության մասին կարող եք տեղեկանալ կազմակերպության պաշտոնական կայքից՝www.veles.am:

Ամիսներ շարունակ «Վելես» ՀԿ-ն վերոնշյալ հաշվից փոխանցումներ է կատարել: Նման փոխանցումներ է արվել նաեւ երեկ՝ դեկտեմբերի 9-ին: Սակայն փոխանցումը հաստատելուց եւ հաստատման կտրոնը կնիքով ՀԿ-ին տրամադրելուց հետո, բանկի աշխատակիցը զանգահարել է «Վելես» ՀԿ-ի նախագահին եւ հայտնել, որ փոխանցումները չեղյալ են համարվել:

Կազմակերպությունը գրություն է ստացել բանկից, որով կազմակերպությունից պահանջում են ներկայացնել «արտարժութային հաշվին կրեդիտավորվող գումարների հիմքերը»: Որպես պահանջի հիմնավորում, բանկը հղում է կատարում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքին: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությանը կասկածում են ահաբեկչության ֆինանսավորման կամ փողերի լվացման մեջ:

Բանկի համար թերեւս զարմանալի է թվացել, որ կազմակերպությունը «առանձնապես խոշոր չափերի» գումարներ է փոխանցել: Օրինակ 4498 դրամ Արմենտել ՓԲԸ-ին՝ ինտերնետ ծառայության դիմաց: Խոստովանենք, որ սա խիստ կասկածելի գործարք է: 4498 դրամով հնարավոր է թերեւս կազմակերպել ահաբեկչություններ եւ փողեր լվանալ….

12348150_535685953256891_5948693932985392709_n

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: