«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակներն են.
- պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները
- նպաստել երկրում ժողովրդավարական գործընթացների եւ օրենքի գերակայության կայացմանը
- պայքար կոռուպցիայի և դրա տարատեսակ դրսևորումների դեմ
- ամրապնդել հասարակության իրավագիտակցությունը
- աջակցել իրավական կամայականություններից տուժած անձանց
Կազմակերպությունը մասնավորապես պայքարում է կոռուպցիայի, ստվերային տնտեսության, կլեպտոկրատիայի, փողերի լվացման,նեպոտիզմի, խարդախության եւ վաշխառության դեմ, աջակցում է դատաիրավական համակարգում առկա իրավախախտումներից տուժած անձանց,նրանց տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, ներկայացնում է նրանց շահերը դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։