[:am]Աշխատանքի հնարավորություն հոգեբանների համար[:]

[:am]

B07R60 Staff in a Call Centre
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փնտրում է հոգեբանների, ովքեր
• հեռավար և խմբային/ անմիջական եղանակով մասնագիտական օգնություն կցուցաբերեն հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից և COVID-19-ից տուժած քաղաքացիներին,
• ամիսը 2 անգամ ուղիղ եթերի միջոցով առցանց հոգեբանական սեանսներ կանցկացնեն։
Աշխատանքի սկիզբը՝ օգոստոսի 15։
Աշխատանքի տևողությունը՝ պայմանագրային։
Վճարումը՝ պայմանագրային։
Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 1
Պահանջվող որակավորումներ․
• Հոգեբանի որակավորման բարձրագույն կրթություն,
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
• Հայերենի գերազանց իմացություն,
• Բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
• Հեռահաղորդակցության միջոցներից օգտվելու կարողություն և փորձ։
Դիմելու կարգը․
Հետաքրքրված անձինք մինչև օգոստոսի 1-ը ներառյալ պետք է իրենց ինքնակենսագրականներն ու ուղեկցող նամակները (առավելագույնը կես էջ) ուղարկեն info@veles.am էլեկտրոնային փոստին՝ նամակի առարկայի տողում նշելով «հոգեբանի աշխատանք» ։ Դիմած անձանց հետ կապ կհաստատվի բջջային հեռախոսահամարի միջոցով։
Ծրագիրն իրականացվելու է 2021թ․ օգոստոսից -2022թ․ փետրվարը «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» աջակցությամբ։

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: