[:am]

Հեղինակավոր Ամնեսթի Ինթերնեշնլ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը (Amnesty International) Հայաստանի վերաբերյալ իր տարեկան զեկույցում անդրադարձել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հետապնդումներին: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 2017 թվականի հունվարից սկսվել են «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով դատական լսումները: «Վելեսը» ճանաչված է իշխանության կոռումպացվածությունը_վերհանելով և իրավաբանական աջակցություն տրամադրելով այն անձանց, ում իրավունքները խախտվել են: 2015 թվականին Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա հանրայնացրել_է_նախկին_պաշտոնյաների կողմից փողերի լվացման սխեմաները: Տեղական իրավապաշտպանները Պողոսյանի դեմ քրեական հետապնդումը կապում են նրա գործունեության, մասնավորապես հակակոռուպցիոն պայքարի հետ:
Զեկույցում նաև նշված է, որ 2017 թվականի ապրիլի 30-ին Մարինա Պողոսյանի հեղինակությունն արատավորելու նպատակով իր անունից սեռական բնույթի նյութեր են տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ`
https://www.amnesty.org/…/europe-an…/armenia/report-armenia/
[:en]
See the full report here
https://www.amnesty.org/en/countries/europe-and-central-asia/armenia/report-armenia/
POL1067002018ENGLISH[:]