Author: Veles Human Rights NGO

[:am]Հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ՛՛պատվերի շրջանակներում՛՛հարուցված քրեական գործը[:en]On July 12, at 10:00, the Court of First Instance of Kentron and Nork-Marash will examine the fabricated criminal case against human rights defender M.Poghosyan[:]

[:am]Veles-for-Blank

Հուլիսի  12-ին՝ ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ  ՛՛պատվերի շրջանակներում՛՛հարուցված   քրեական գործը:  

Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:[:en]Veles-for-Blank

On July 12 at 10:00, the Court of First Instance of Kentron and Nork-Marash Administrative Districts (Judge Mnatsakan Martirosyan) will examine the fabricated criminal case against human rights defender Marina Poghosyan.

Please attend the trial and cover it, thus contributing to the transparency and objectivity of the investigation.[:]

[:am]ԱԺ նիստերը ԽՍՀՄ համագումարներ են, ուր խոսքի ու իրականության մեջ աղերսներ չկան www.nyut.am[:]

[:am]

Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

Marina_Pogosyan
– Տիկին Պողոսյան, մեր երկրում ինչքանո՞վ է պաշտպանված մարդը:

– Նայած մարդը որ «կաստային» է պատկանում: Մեր հասարակությունը խիստ բևեռացված է: Ինչ վերաբերվում է հասարակ քաղաքացուն` ապա նա ընդհանրապես պաշտպանված չէ:

– Նոր Սահմանադրությունը հռչակեց, որ կենտրոնում մարդն է, և ամեն ինչ այսուհետ պետք է գործի մարդու համար: Դուք ուսումնասիրե՞լ եք Սահմանադրությունը. այն տալի՞ս է այդ հնարավորությունը:

– Սահմանադրությունը չէ, որ պետք է որոշի, թե մարդն է լինելու կենտրոնում: Ցանկացած սոցիումի բնազդն է այդպիսին, որ պետք է կարևորվի մարդը: Իսկ թղթի վրա գրելով ոչինչ չի փոխվում: Եվ ինձ՝ որպես իրավապաշտպանի, գրածները բնավ չեն հետաքրքրում: Որովհետև ամեն օր մենք առնչվում ենք ունեզրկված մարդկանց հետ, որոնց իրավունքները վերջնականապես խախտված են:
Դա է պատճառը, որ ողջ երկիրը վեր է ածված դատական շոու ծրագրերի: Ասես ապրենք «Կիսաբաց լուսամուտներում»:
Եթե իրավունքները պաշտպանվեին, արդյո՞ք մարդիկ այսքան ունեզրկված կլինեին: Այնպիսի անհասկանալի վիճակների մեջ են հայտնվում, երբ իրենք էլ արդեն չեն հասկանում, թե ումից ինչ են պահանջում:
Մեր հասարակության մեջ մարդը, ասես, ֆուտբոլի գնդակ լինի: Ամբողջ համակարգը, իրար պաս տալով, վերջնականապես նրան կամ արտագաղթելու է մղում, կամ այնպես է անում, որ պարզապես ընկնի ու մեռնի:

– Ընդհանրապես մեր օրենքները վատը չեն: Հիմնականում եվրոպական ստանդարտներով գրված օրենքներ են: Բայց, ա՛յ, կյանքի օրենքները բոլորովին ուրիշ են և այլ բան են պարտադրում: Ինչո՞ւ է այսպես:

– Իրոք, մեր օրենքները վատը չեն: Եթե կիրառության մեջ չլինեն երկակի ստանդարտներ, չլինի խտրականություն, ամեն ինչ լավ է: Սակայն իրականության մեջ բոլորովին այլ է այս ամենը: Երկակի ստանդարտներ կիրառելն ու խտրական վերաբերմունքը նախ և առաջ մտածելակերպի խնդիր է: Այն հրահանգներով ու Սահմանադրությամբ չի վերանալու: Ամբողջությամբ կոռումպացված, կաշառված, իրար հետ գործող` հարս ու փեսա, խնամի, սիրուհի, վարորդ համակարգը մինչև չվերանա, ոչինչ չի փոխվելու:
Այնպես որ, նորից ասեմ` մեր օրենքները շատ լավն են, և մարդիկ կարող էին դրանցով նորմալ ապրել: Պարզապես չկա օրենքի կիրառություն: Իսկ առաջին բանը, որ պետք է լինի երկրում, օրենքի գերակայությունն է: Իսկ մեր երկրում դատավորները օրենքից վեր են, դատախազները օրենքից վեր են…
Մինչև երկրում օրենքի գերակայություն չլինի, բոլոր հանձնաժողովները, լավագույն սահմանդրությունները և լավագույն օրենքները արդյունք չեն տալու:
Եվ, ընդհանրապես, մինչև մարդիկ պատիժ չկրեն իրենց գողացածի համար, իրենց կատարած հանցանքի համար, ոչինչ չի փոխվելու:
Ախր, մենք մեր հարկերով ենք պահում այն մարմիններին, որոնք պարտավոր են դա անել: Ես ինչո՞ւ եմ հարկ տալիս ոստիկանին պահելու համար, եթե մեկն Արթուր Սաքունցին է սպառնում, մեկը Արմինե Առաքելյանին է շղթայակապ անում, մեկը էն մյուս քաղաքացուն է ճնշում, մեկը էն մյուս քաղաքացուց գողանում է:

– Իսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն անարդարությունը համարում է երկրի թիվ մեկ թշնամին, որի դեմ անզիջում պայքար պետք է մղել:

– Ես ելույթ չեմ ուզում լսել, ես ուզում եմ ակնհայտ փոփոխություն տեսնել կյանքում: Իսկ ելույթները տարեց տարի կրկնվում են, բայց փոփոխություն չկա ու չկա: Ազգային ժողովի նիստերն էլ արդեն ինձ հիշեցնում են ԽՍՀՄ համագումարները, երբ այնտեղ հնչող խոսքի ու դրսի իրականության մեջ ոչ մի աղերս գոյություն չունի:

Գոհար Սարդարյան

http://nyut.am/?p=139752&l=am

[:]

[:am]Ինչպես չդառնալ վաշխառության զոհ (անիմացիոն տեսանյութ) www.1in.am[:en]How to Avoid to Become a Victim of Usury (animated video)[:]

[:am]

Այսօր Հոդված 3-ում ակումբում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրեց «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում» հետազոտությունը:

Վաշխառությունը (տոկոսով փող տալը) բավականին հին երևույթ է, նույնիսկ ավելի հին, քան փողի ծագումը: Դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ պատմական տվյալներ: Հետազոտության համաձայն՝ վաշխառությունը Հայաստանում լայն տարածում է գտել հետխորհրդային շրջանում: Վաշխառությունը կոռուպցիայի բաղկացուցիչ մաս է, քանի որ դրա միջոցով կատարվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացում, որը ուղեկցվում է հասարակության խիստ բևեռացմամբ, մի կողմից քաղաքացիների մեծ մասի ունեզրկմամբ, իսկ մյուս կողմից քաղաքացիների մի փոքր մասի անհիմն հարստացմամբ:

«Մեր հասարակությունում գրեթե չկա մեկը, ով երբևէ տոկոսով գումարի հետ առնչված չլինի: Եվ պետությունը գնալով նվազեցնում է իր դերը՝ թողնելով քաղաքացիներին վաշխառուների հետ դեմ առ դեմ միայնակ»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

90-ական թվականներին ՀՀ-ում իրենց գոյությունը պահպանելու համար քաղաքացիների մի մասը փորձում էր առևտրով զբաղվելու համար հայթայթել ֆինանսական միջոցներ, քանի որ բանկային համակարգը դեռևս զարգացած չէր, քաղաքացիները դիմում էին մասնավոր անձանց, ովքեր տոկոսով գումար էին տրամադրում: «Ներկայումս տոկոսով փող տվողները կամ բարձրաստիճան պաշտոնյաներն են կամ նրանց հովանավորյալները»,- նշեց բանախոսը:

Հետազոտության համաձայն՝ ներկայիս բանկային համակարգի դրամավարկային քաղաքականությունը ևս նպաստում է, որպեսզի քաղաքացիները դիմեն անհատ վաշխառուներին և դառնան խարդախության զոհ:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները գիտելիքների պակասի և գումարի կարիք ունենալու պատճառով համաձայնում են վաշխառուների առաջարկած անմարդկային, ի սկզբանե իրենց համար անբարենպաստ պայմաններին: Իսկ վաշխառուները ոչ միայն գումարը տալիս են ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոկոսից (տարեկան 24%) բարձր տոկոսադրույքով, այլև քաղաքացիների հետ կնքում են շինծու առքուվաճառքի պայմանագրեր և տիրանում են նրանց անշարժ գույքին՝ մարդկանց թողնելով փողոցում: «Վաշխառությունը արտագաղթի շարժիչ ուժն է»,- եզրահանգում է բանախոսը:

Ի՞նչ է անում ՀՀ ոստիկանությունը

Հետազոտությունում ներկայացված են վաշխառության առիթով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը:

2011 թվականին արձանագրվել է 186 հանցագործության դեպք, 136 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 99-ը կարճվել է, իսկ 50 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

2012 թվականին արձանագրվել է 158 հանցագործության դեպք, 120 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 107-ը կարճվել է, իսկ 38 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Տարեցտարի ՀՀ ոստիկանություն դիմող վաշխառուներից տուժած անձանց թիվը նվազել է: Օրինակ, 2015 թվականին հաղորդում է ներկայացրել ընդամենը 55 քաղաքացի, որից 48 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 41-ը կարճվել է, իսկ 7 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Մարինա Պողոսյանի համոզմամբ՝ Ոստիկանությունում ստացված հաղորդումների թվի նվազումը պայմանավորված է վստահության պակասով. «Քաղաքացիները տեսնում են, որ Ոստիկանությունում քննված գործերից գրեթե ոչ մեկով որևէ վաշխառու չի դատապարտվել, այդ պատճառով էլ չեն դիմում իրավապահ մարմիններին»:

Քաղաքացիներին վաշխառության վտանգների մասին իրազեկելու նպատակով «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստել է անիմացիոն տեսանյութ, որը ցուցադրվել է մի շարք մարզային հեռուստաալիքներով:

http://www.1in.am/2165459.html[:en][:]

[:am] ”Հոդված 3” ակումբում տեղի ունեցավ «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում» զեկույց-հետազոտության ներկայացումը[:ru]В клубе ”Статья 3” состоялась презентация исследования -доклада на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»[:en]The presentation of research-report of “Usury as a Perverse Manifestation of Corruption” took place at “Article 3” Club[:]

[:am]S1590010 S1590019 S1590052 S1590074 S1590078 S1590098

 

Այսօր ”Հոդված 3” ակումբում ”Վելես” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրեցին ”Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում” զեկույց- հետազոտությունը:

՛՛Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում՛՛ զեկույց-հետազոտություն

 [:ru]S1590010 S1590019 S1590052 S1590074 S1590078 S1590098

Сегодня  в клубе  ”Статья 3” председатель  правозащитной  организации ”Велес” Марина Погосян и адвокат Артур Сукиасян представили исследованиe -доклад  на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»

“Usury as Perverse Manifestation of Corruption” research report

 

[:en]S1590010 S1590019 S1590052 S1590074 S1590078 S1590098

Today, at the club of ” Article 3 ”, Marina Poghosyan, the head of the ‘Veles’ human rights NGO, and Arthur Sukiasyan, an advocate, presented the research report of “Usury as Perverse Manifestation of Corruption”.

”Usury as Perverse Manifestation of Corruption” research report

[:]

[:am]Հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ՛՛պատվերի շրջանակներում՛՛հարուցված քրեական գործը[:en]On June 29, at 10:00, the Court of First Instance of Kentron and Nork-Marash will examine the fabricated criminal case against human rights defender M.Poghosyan[:]

[:am]Veles-for-Blank

Հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ  ՛՛պատվերի շրջանակներում՛՛հարուցված   քրեական գործը:  

Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:[:en]Veles-for-Blank

On June 29  at 10:00, the Court of First Instance of Kentron and Nork-Marash Administrative Districts (Judge Mnatsakan Martirosyan) will examine the fabricated criminal case against human rights defender Marina Poghosyan.

Please attend the trial and cover it, thus contributing to the transparency and objectivity of the investigation.[:]

[:am] ”Հոդված 3” ակումբում տեղի ունեցավ «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում» զեկույց-հետազոտության ներկայացումը[:ru]В клубе ”Статья 3” состоялась презентация исследования -доклада на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»[:en]The presentation of research-report of “Usury as a Perverse Manifestation of Corruption” took place at “Article 3” Club[:]

[:am]S1590010 S1590019 S1590052 S1590074 S1590078 S1590098

Այսօր ”Հոդված 3” ակումբում ”Վելես” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրեցին ”Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում” զեկույց- հետազոտությունը:

՛՛Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում՛՛ զեկույց-հետազոտություն

[:ru]Сегодня  в клубе  ”Статья 3” председатель  правозащитной  организации ”Велес” Марина Погосян и адвокат Артур Сукиасян представили исследованиe -доклад  на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»

S1590010 S1590019 S1590052 S1590074 S1590078 S1590098

Сегодня  в клубе  ”Статья 3” председатель  правозащитной  организации ”Велес” Марина Погосян и адвокат Артур Сукиасян представили исследованиe -доклад  на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»

“Usury as Perverse Manifestation of Corruption” research report

 

 [:en]S1590010 S1590019 S1590052 S1590074 S1590078 S1590098

Today, at the club of ” Article 3 ”, Marina Poghosyan, the head of the ‘Veles’ human rights NGO, and Arthur Sukiasyan, an advocate, presented the research report of “Usury as Perverse Manifestation of Corruption”.

”Usury as Perverse Manifestation of Corruption” research report

[:]

[:am]Իրավապաշտպանները մեր երկրում. մեկին ճնշելով` վախեցնում են մյուսին www.nyut.am[:]

[:am]

Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

1-806-640x427

– Տիկին Պողոսյան, մեր երկրում այսօր ինչպիսի՞ն է իրավապաշտպանների վիճակը:

– Գիտենք ամենքս, որ Ադրբեջանում շատ տխուր է իրավապաշտպանների վիճակը: Թվում է, թե կամաց–կամաց Հայաստանն ուզում է նմանվել այս երկրին: Որովհետև եթե դիտարկենք տարիուկեսվա վերջին դեպքերը, ապա ակնհայտ է, որ իրավապաշտպանների նկատմամբ գնալով ճնշումները սաստկանում են:

Իհարկե, կա նաև հետևյալ հարցը. նայած թե ո՞ր իրավապաշտպանն ինչի՞ դեմ է պայքարում: Եթե ոլորտ է, որն իշխանությունների հետաքրքրությունների մեջ չի մտնում, ապա հնարավոր է, որ ճնշումների չենթարկվեն: Սակայն մյուս ոլորտներում, երբ որևէ փաստաբան կամ իրավապաշտպան ցանկանում է ինչ–որ հարց բարձրացնել, միանշանակ լռեցվում է նրա ձայնը:

Որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի, օրինակներ բերեմ: Արմինե Առաքելյանն ինքնատիպ ակցիա էր արել հրապարակում, նրան տարան հոգեբուժարան, շղթայելով խոշտանգեցին:

Լրագրող Անի Հովհաննիսյանը բարձրաձայնել էր ՎՏԲ բանկի մասին, և առայսօր գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում:
Արգիշտի Կիվիրյանին տեսանք, թե ինչ ձևով բերման ենթարկեցին Հյուսիսային պողոտայից:

Իսկ Արթուր Սաքունցը, ով ամենաճանաչված մեր իրավապաշտպաններից է, մահվան սպառնալիքներ է ստանում:

Հենց անձամբ իմ նկատմամբ տարիներ շարունակ քրեական գործեր են հարուցվում: Մեկը կարճվեց, մեկը դեռ շարունակվում է: Կամ մտնում են համացանց ու իմ անունից սեռական բնույթի պիղծ բաներ են տարածում: Այս ամենն անթույլատրելի է: Իսկ ոստիկանությունն էլ բացարձակապես չի արձագանքում:

Ի վերջո ոստիկանությունը պատժիչ ջոկատ չէ կամ նրա համար չէ, որ իրավապաշտպանների հեռախոսները լսի, թե ով ում հետ ինչ է խոսում: Նրանք նաև նրա համար են, որ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնեն:

Բայց մեր երկրում հստակ մեթոդ է գործում` մեկին ճնշելով մյուսին վախեցնեն: Այս վիճակն անթույլատրելի է, որն ուղիղ գծով տանում է դեպի տոտալիտար համակարգ:

– Իսկ դատարաններո՞ւմ ինչպես է վիճակը. մեր փաստաբանները կարողանո՞ւմ են ի վերջո դառնալ դատական պրոցեսի լիիրավ կողմ` հավասար դատախազին:

– Ընդհանրապես դատավարությունը ենթադրում է երկու կողմերի հավասար մասնակցություն: Սակայն մեր երկրում դատապաշտպանը երբևէ մեղադրող կողմի հետ չի լինում հավասար դիրքում: Հիմա չանդրադառնամ, թե ինչ կատարվեց Սասնա ծռերի դատավարության ժամանակ, ինչպես վարվեցին փաստաբանների հետ: Դա եղավ բոլորիս աչքի առջև:

Իսկ դուք այլ բան պատկերացրեք. մենք գնում ենք Արմավիրի մարզ, ու Արմավիրի դատարանում դատախազը կիսապառկած է խոսում դատավորի հետ: Մի բան, որը փաստաբանը երբեք իրեն թույլ չի տա: Ելնելով և՛ օրենքից, և՛ էթիկայի կանոններից:
Այն, ինչ դատախազին թույլատրելի է, փաստաբանին, մանավանդ իրավապաշտպանին, թույլատրելի չէ: Սա խտրականություն է:

Իսկ որպեսզի հասարակություններում լինեն հակակշիռներ` ընդդեմ ապօրինությունների, պետք է ուժեղանա քաղաքացիական հասարակությունը, նաև` իրավապաշտպանների ինստիտուտը:

– Հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է փաստաբանի նկատմամբ:

– Նախ ասեմ, որ հասարակության այն մասը, որն ունի փաստաբանի կարիք, սովորաբար սոցիալական առումով ունենում է պրոբլեմներ: Եվ հաճախ փաստաբանի ծառայությունն անհասանելի է լինում այս մարդկանց համար: Ու ստիպված դիմում են իրավապաշտպան կառույցների անվճար ծառայություններին:

Բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում փաստաբաններին: Մանավանդ այն փաստաբանները, որոնց հետ մենք շփվում ենք, հիմնականում իրավապաշտպան փաստաբաններ են:

Պարզապես Փաստաբանների պալատը մի քիչ ավելի շատ պետք է պաշտպանի իր փաստաբանների իրավունքները և հանդես գա եղած խտրականությունների դեմ, որոնց մասին խոսեցինք:

Իսկ ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ փաստաբանների մեջ էլ, ինչպես ամենուր, կան և՛ լավ մասնագետներ, և՛ վատ մասնագետներ: Բայց մի բան լավ է, որ հիմա ժողովուրդն ունի ընտրություն կատարելու հնարավորություն: Համացանցում նրանք կարող են տեսնել, թե որ փաստաբանն ինչպես է մասնակցում դատական պրոցեսին և ինչպես է պաշտպանում իր պաշտպանյալի շահերը: Եվ ըստ այդմ էլ ընտրի իր փաստաբանին:
Համենայն դեպս, մեր կազմակերպությունը դատական պրոցեսների իր մասնակցության տեսագրությունը մշտապես դնում է համացանցում:

Նաև սա սկզբունքային հարց է. դատական պրոցեսում ցանկացած փաստաբանի աշխատանք ցանկալի է, որ լինի թափանցիկ: Որպեսզի մարդը մթի մեջ խարխափելով փաստաբան չընտրի ու հետո մտածի` սխալվեց:

Գոհար Սարդարյան

http://nyut.am/?p=139174&l=am

[:]

[:am]Հրավեր[:en]Invitation[:]

[:am]1301671768531procentykaksladkoetoslowo

Հարգելի գործընկերներ,

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում»  զեկույց-հետազոտության  ներկայացում-քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 13:00, «Հոդված 3» ակումբում:   ( https://web.facebook.com/article3club/ )

 

Հարգանքներով՝

«Վելես» իրավապաշտպան  ՀԿ[:en]1301671768531procentykaksladkoetoslowo

Dear colleagues,

«Veles»  Human  Rights  NGO  is  pleased to invite you to the presentation and discussion of  «Usury as Perverse Manifestation of Corruption» research report that will take place at «Article 3» club on 28th of June at 1 pm.  

 ( https://web.facebook.com/article3club/ )

 

With best regards

«Veles» Human Rights NGO

 

 [:]

[:am]Ինչո՞ւ են «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ. Տեսանյութ www.hahr.am[:ru]Почему редактор сайта ”Аналитик” Ани Оганнисян более одного года под арестом www.hahr.am[:]

[:am]

Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի է ունեցել  ասուլիս` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի թեման էր՝ ինչո՞ւ են «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ:

czcsxc
Ասուլիսի բանախոսներն էին՝  Անի հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ  Փաստաբանների պալատի  փաստաբան   Լիպարիտ Սիմոնյանը, «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը  և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ  Մարինա Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

http://hahr.am/index.php/ARM/87-%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D6%80/2137-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A5%D5%B6-%C2%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BF%D5%AB%D5%AF%C2%BB-%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9[:ru]czcsxc

 

http://hahr.am/index.php/ARM/87-%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D6%80/2137-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A5%D5%B6-%C2%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BF%D5%AB%D5%AF%C2%BB-%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9[:]

[:am]Անի Հովհաննիսյանը, որպես լրագրող, չի ներվել ՎՏԲ բանկի մասին խոսելու համար. Մարինա Պողոսյան www.analitik.am[:]

[:am]

1-806-640x427

Այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, անդրադառնալով Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին, հայտարարեց, թե այդ գործով իրենք սկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ իմացել են, որ հարցը վերաբերում է ՎՏԲ բանկին, քանի որ այդ բանկը Հայաստանում ունի արտոնյալ կարգավիճակ և եթե ինչ-որ մեկը խոսում է վերոնշյալ բանկի մասին, նրա համար որոշակի հետևանքներ են լինում. «Պետք է ասեմ, որ մինչև Անի Հովհաննիսյանի հրապարակումները, մենք մեր սեփական հետազոտությունն ենք անցկացրել և հասկացել ենք, որ կա խտրական մոտեցում այդ բանկի մասով և իրավապահները շատ հաճախ դառնում են ՎՏԲ բանկի սպասարկողները: Հայտնի է՝ Անի Հովհաննիսյանը խոսել է այն մասին, որ մեր անձնական տվյալնորն այդ բանկի միջոցով կարող են հասանելի լինել Ադրբեջանին, իսկ ահա մեր սեփական ուսումնասիրությունների արդյունքում մենք ունենք բավականին տվյալներ, որ ՎՏԲ բանկը Հայաստանում զբաղված է ռուսական կրիմինալ փողերի լվացմամբ: Սա կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»:

Տիկին Պողոսյանն ասաց, որ Անի Հովհաննիսյանը, որպես լրագրող, չի ներվել այն բանի համար, որ համարձակություն է ունեցել խոսել ՎՏԲ բանկի մասին՝ դառնալով քավության նոխազ. «Ի զարմանս ինձ, լրատվամիջոցները չմիացան Անիին»:

Պողոսյանի խոսքերով, սա յուրատեսակ ինդիկատոր է ստուգելու համար լրատվական դաշտը և եթե հաջողություն գրանցվի, կլինի նաև շարունակություն  մյուս ԶԼՄ-ների մասով:

http://analitik.am/news/view/354981?doing_wp_cron=1497970951.1229529380798339843750

[:]

[:am]Lրատվամիջոցների շրջանում կա տհաճ և անհասկանալի լռություն Անի Հովհաննիսյանի գործի մասով www.analitik.am[:]

[:am]1-812-640x427

Ինձ համար զարմանալի է լրատվամիջոցների լռությունը, որը կա Անի Հովհաննիսյանի գործի մասով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ նշելով, որ սա լրատվամիջոցի լռեցնելու փորձ է, և եթե այս փորձը հաջող լինի, այն կիրառվելու է նաև մյուս լրատվամիջոցների նկատմամբ. «Սա լրագրողներին ցույց տրված դեղին քարտ է: Ես չգիտեմ մեկ այլ օրինակ, որ որևէ բանկի մասին խոսող լրագրողին կալանավորեն: Սա սրիկայություն է: Սա կոնկրետ Անի Հովհաննիսյանի դեմ չէ ուղղված, սա ուղղված է մամուլի ազատութան դեմ: Ով ասաց, որ միայն Ռուսաստանի առաջ վարդեր շաղ տվողներն իրավունք ունեն հրապարակումներ անել: Սա ցինիկություն է: Այս ամենի պատճառն անպատժելիությունն է: Ամեն դեպքում բրավո Անի Հավհաննիսյանին, որ կարողացավ վախ ներշնչել Ռուսաստանի դեսպանին, ՎՏԲ բանկին, Տիգրան Ուրիխանյանին»:

Տիկին Պողոսյանի խոսքերով, հիմա լրատվամիջոցների շրջանում կա տհաճ և անհասկանալի լռություն այս գործի մասով:

Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր հերթին ասաց, որ դատավորը վճիռ կայացնելիս լինելու է գործի նյութերի հետ, ոչ թե՝ ԶԼՄ-ների հրապարակումների, բայց խնդիրն այն է, որ կա անտարբերություն լրատվամիջոցների կողմից. «Այս գործն առաջին հերթին վերաբերում է լրատվամիջոցի և կարծում եմ, որ այն առաջին հերթին պետք է հետաքրքրեր հենց ԶԼՄ-ներին, որովհետև ցանկացած լրատվամիջոց, որը որոշակի հրապարակումներ է անում, կարող է թիրախ դառնալ: Ամեն դեպքում դատական բոլոր նիստերը նկարահանվում են և հրապարակվում Analitik.am կայքում, և բոլոր ցանկացողները կարող են համոզվել Անի Հովհաննիսյանի անմեղության մեջ»:

Ասուլիսի բանախոսներից մյուսը՝ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի համար էլ անհասկանալի են իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը. «Երբ ես դիմում էի տարբեր կազմակերպությունների, ասում, որ այս գործում իսկապես խնդիր կա և առաջարկում էի համոզվել դրանում, շատ կազմակերպություններ մերժում էին՝ ասելով, որ չեն վստահում Անի Հովհաննիսյանին: Բայց ոչ ոք չի ասում, որ պետք է սիրել Անի Հովհաննիսյանին, ուղղակի պետք է հետաքրքրվել և համոզվել, որ այստեղ իսկապես խնդիր կա, իսկ հաջորդ թիրախը կարող է լինել ցանկացածը»:

http://analitik.am/news/view/354992

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.