Author: Veles Human Rights NGO

[:en]Hovhannes Madoyan statement on the case of Marina Poghosyan Humanrightshouse.org[:]

[:en]

 Hovhannes Madoyan, founder of Real World, Real People, and the chair of Human Rights House Yerevan discusses the case of Marina Poghosyan, a human rights defender working against corruption facing charges of extortion in Armenia. Human rights organisations have linked the trial to her organisation’s work in uncovering illegal activities involving officials in the country.

https://www.youtube.com/watch?v=ezqgW3M3OBs[:]

[:am]Մարինա Պողոսյանին հետապնդում են իր գործունեության համար Humanrightstv.am[:ru]Марину Погосян преследуют из-за ее деятельности Humanrightstv.am[:]

[:am]

https://www.youtube.com/watch?v=kLlbTOPOXBM

տեսանյութը © Հելսինկյան Ասոցիացիայի ETV-ի համար[:ru]

https://www.youtube.com/watch?v=kLlbTOPOXBM
video by © HELSINKI ASSOCIATION[:]

[:am]Իրավապաշտպանն ապացուցեց, որ իր գործը սխալ բաժնում է քննվել 1in.am[:]

[:am]

^54126E3E68862269DE10525DABFD3FAC94E93E45E55DEC97F0^pimgpsh_fullsize_distr

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արմեն Մկրտչյանը ընդունեց, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը սխալ ստորաբաժնում է քննվել։ Դատավորը բավարարեց Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին միջնորդությունը և այն ուղարկեց քննության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այսպիսով՝ ապացուցվեց այն, ինչ իրավապաշտպանը պնդում էր դեռևս 2015 թվականից՝ նախաքննության փուլում, երբ բողոքներ էր ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեին և Գլխավոր դատախազությանը։

Խնդիրն այն է, որ ըստ մեղադրանքի՝ Մարինա Պողոսյանը իբրև յուրացրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը։ Գործը, սակայն, անհասկանալի պատճառներով քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում։ Եվ եթե նախաքննության փուլում Մարինա Պողոսյանի բոլոր բողոքները մերժվել էին, ապա այսօր դատարանում գործը վերահսկող դատախազ Էդգար Պետրոսյանը չառարկեց Պողոսյանի պաշտպանի միջնորդությանը՝ ըստ էության ընդունելով այն փաստը, որ գործը պետք է քննվեր Կենտրոն վարչական շրջանի ստորաբաժնում։

Մարինա Պողոսյանը բացատրում է, թե մեղադրող կողմն ինչու է շահագրգռված եղել գործը քննել հենց Արաբկիրի բաժնում։ «Մեր կազմակերպությունը մշտապես պայքարում է կոռուպցիայի դեմ, և  մենք նաև բարձրաձայնել ենք և փորձել ենք բացահայտել ռուս գործարարների և ՀՀ նախկին գլխավոր դատախազի ընտանիքի մասնակցությամբ փողերի լվացման գործը։ Այդ գործին զուգահեռ, իմ դեմ շինծու գործ հարուցեցին, որպեսզի ես դադարեցնեմ պայքարը։ Եվ ռուս գործարարների գործով շահագրգիռ անձանցից մեկը անձնական կապեր ունի Արաբկիրի դատախազությունում։ Եվ հենց այնտեղ էլ գործը սարքել են։ Ի դեպ, իմ գործով տուժող ճանաչված Արփի Մերասի փաստաբանը ևս նախկինում նույն Արաբկիրի բաժնում քննիչ է եղել»։

Մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել «Առաջին լրատվական»– ի հարցերին՝ պարզաբանելով, թե քանի դեռ գործը չի քննվել դատարանում, իր համար ցանկալի չէ նախաքննության գաղտնիքներ բացահայտելը։ Մեր այն դիտարկումը, թե նախաքննության փուլն ավարտված է, և պաշտպանական կողմն արդեն հանրայնացնում է նախաքննության նյութերը, չհամոզեց դատախազին։ Նա խոստացավ պատասխանել մեր հարցերին դատաքննության հաջորդ փուլերում։

Նշենք, որ Մարինա Պողոսյանին աջակցելու էին եկել տասնյակից ավելի տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դատավոր Արթուր Մկրտչյանը, դատական նիստի սկզբում, փորձեց արգելել լրատվամիջոցներին լուսանկարահանել և տեսանկարահանել դատական նիստը։ Սակայն մեր այն դիտարկումը, որ լուսանկարահանելու հարցը պետք է քննել դատավարության կողմերի հետ, սթափեցրեց դատավորին և կողմերի հետ քննարկելուց հետո նա թույլատրեց լուսանկարահանումն ու տեսանկարահանումը։

Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։

Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը՝ http://www.1in.am/2077564.html[:]

[:am]Իրավապաշտպան Մ․ Պողոսյանի գործը տեղափոխվեց կենտրոնի դատարան Humanrightstv.am[:ru]Дело правозащитника М. Погосян переведено в суд Кентрона Humanrightstv.am[:]

[:am]

https://www.youtube.com/watch?v=RDxLq7zqbSs

տեսանյութը © Հելսինկյան Ասոցիացիայի ETV-ի համար[:ru]

https://www.youtube.com/watch?v=RDxLq7zqbSs
video by © HELSINKI ASSOCIATION[:]

[:am]Իրավապաշտպանը՝ ամբաստանյալի աթոռին. նա փողերի լվացման փաստեր ունի A1plus.am[:ru]Правозащитник на скамье подсудимой- она имеет факты отмывания денег A1plus.am [:]

[:am]

marina-poghosyan-470x265

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հայտնվել է  ամբաստանյալի աթոռին։  Նա մեղադրվում է ուրիշի գույքը  անհատույց և շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա  հափշտակել է Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Նալբանդյան 50 շենքում գտնվող բնակարանը  եւ  վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը:

«Գիտեք՝         սպիտակ թելերով է կարված, երբ որ մեղադրող դատախազը եւ քննիչը գրում են, որ ես ինքս այդ կնոջը դրդել եմ, որ լիազորագիր տա, ոնց կարող էի դրդել, երբ 9 ամիս բացակայել է: Երբ այդ հարցը տվեցի, ասեցին դուք հեռվից կարող եք հոգեբանորեն դրդել»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նա   հայտարարում է՝ փորձում են  իրեն  լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի Հայաստանում  կոնկրետ անձանց կողմից փողերի լվացման փաստերի մասին, որոնք վերաբերում են Քաղավիացիայի նախկին գլխավոր վարչության պետ Երիցյանի հետ կապված  մոտ 3 մլն դոլարի չափով եւ 5 մլն դոլարի չափով օֆշորային կազմակերպություններից խարդախությամբ փոխանցումներին ՀՀ նախկին դատախազ Օսիպովի ընտանիքին՝ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի միջոցով:

Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց: Պաշտպանի միջնորդությամբ  գործն ընդհատության կարգով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  ուղարկվեց Կենտրոնի դատարան։

«Թե բնակարանն է գտնվում Կենտրոնի տարածքում, թե գործարքն է իրականացվել Կենտրոնի դատարանում»,- ասաց պաշտպան  Լիպարիտ Սիմոնյանը

Պաշտպանական կողմի պնդմամբ՝  այս գործով օրենքով սահմանված հաղորդում չի ներկայացվել։

«Գործի սարքված լինելը ապացուցվում է նրանով, որ հաղորդումը հանցագործության մասին տրվել է այն ժամանակ, երբ  մարդը Հայաստանում չի եղել, չի բնակվել եւ իր անունից ստորագրել է մեկ այլ անձ, իր անվան դիմաց»,- ավելացրեց Մարինա Պողոսյանը:

Տուժողի ներկայացուցիչը  դատավարության այս փուլում չցանկացավ մեկնաբանություն տալ։

Սկզբնաղբյուրը՝http://www.a1plus.am/1514218.html

[:ru]

Սկզբնաղբյուրը՝http://www.a1plus.am/1514218.html[:]

[:am]Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով Epress.am[:ru]В Армении будут судить правозащитницу Epress.am[:en]Armenian Human Rights Activist Prosecuted for Revealing Usury Cases Involving High-Ranking Officials Epress.am[:]

[:am]

Հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքած քրեական գործը: Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան: Այս մասին ասված է վաշխառության զոհերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հաղորդագրությունում։

«Վելեսը» նշում է, որ իրենց հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։

Կազմակերպությունը խնդրում է ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:

Ավելի վաղ տասնյակ կազմակերպություններ և անհատներ հանդես են եկել ի պաշտպանություն «Վելեսի»՝ կոչ անելով բոլոր միջազգային իրավապաշտպան և հակակոռուպցիոն նախագծեր իրականացնող կառույցներին աչալուրջ հետևել Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման արշավի ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել։

Գործին հետևող Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները նույնպես հաստատում են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելը։

 

http://epress.am/2017/01/17/%D4%BB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1.html[:ru]

«18 января в ереванском суде общей юрисдикции административных районов Арабкир и Канакер-Зейтун состоится слушание по фальшивому уголовному делу против правозащитницы Марины Погосян. На протяжении лет прокуратура, при помощи фальшивого уголовного преследования пытается оказать давление на правозащитную организацию «Велес» в лице ее председателя Марины Погосян. На этот раз очередное фальшивое дело дошло в суд», — говорится в заявлении организации по защите прав жертв ростовщичества.

«Велес» отмечает, что им удалось раскрыть такие случаи отмывания денег, в которые вовлечены нынешние и бывшие высокопоставленные чиновники прокуратуры и судебных органов. Последние, исходя из своих частных-личных интересов, незаконно используют рычаги в правоохранительной и судебно-правовой системе с целью надавить и запугать руководителя «Велес» Марину Погосян, воспрепятствовать ее правозащитной деятельности и раскрытию истинных фактов и виновных.

Организация просит присутствовать на судебном заседании и освещать процесс, таким образом, поспособствовав прозрачности и объективности следствия.

Ранее десятки организаций и частных лиц выступили в поддержку «Велес», призвав всех международных правозащитников и структуры, осуществляющие антикоррупционные проекты, бдительно следить за уголовным преследованием Марины Погосян и принять соответствующие меры.

Правозащитники «Хельсинкской ассоциации» также считают фальшивым уголовное дело против Погосян.

http://epress.am/ru/2017/01/17/%D0%92-%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%B1%D1%83%D0%B4%D1%83%D1%82-%D1%81%D1%83%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D0%B7%D0%B0%D1%89%D0%B8%D1%82%D0%BD%D0%B8%D1%86.html[:en]“On Wednesday, January the 18th, Yerevan’s Arabkir and Kanaker-Zeytun district court will hear a fabricated case against human rights activist Marina Poghosyan. For years, the prosecutor’s office has been using malicious prosecution to put pressure on the Veles human rights NGO and its head Marina Poghosyan, and yet another fake case has now been taken to court,” Veles, a Yerevan-based non-profit fighting against usury, said in a statement issued on Tuesday.

Over the years, the statement reads, Veles has managed to uncover numerous money laundering cases involving current and former high-ranking officials of the prosecutor’s office and other judiciary agencies. In light of their personal interests, these officials are now illegally using their levers in the law enforcement and the judicial system in order to pressure and intimidate Veles leader Marina Poghosyan, to prevent her human rights advocacy and the disclosure of the true facts and those responsible.

The organization urges media representatives to be present at the hearing and cover the process, in order to contribute to the transparency and objectivity of the investigation.

Earlier, dozens of local organizations and individuals expressed their support for Veles, calling on all international human rights and anti-corruption structures to closely monitor the criminal prosecution against Marina Poghosyan and take appropriate action.

Armenia’s Helsinki Association for Human Rights, which has been following the case for months, also believes that the charges brought against Poghosyan are false.

http://epress.am/en/2017/01/17/armenian-human-rights-activist-prosecuted-for-revealing-usury-cases-involving-high-ranking-officials.html[:]

[:am]Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով[:]

[:am]

Հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքած քրեական գործը: Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։

Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:

Հարգանքով,

«Վելես» իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

[:am]Հայտարարություն ի աջակցություն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի «Հյուման Ռայթս Հաուս Երեւանը»[:en]Statement in Support of Marina Poghosyan «Human Rights House Yerevan»[:]

[:am] Բաց նամակ  ՀՀ Գլխավոր դատախազին[:ru]Открытое письмо Генеральному Прокурору РА[:]

 

 

 [:]

[:am]Լրագրողների թշնամուց մինչև վաշխառու. Հովհաննես Երիցյանի «էվոլյուցիան»[:ru]Ерицян обкрадывает граждан[:]

[:am]

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ, տխրահռչակ Հովհաննես Երիցյանի անունը մամուլում հայտնվում է բացառապես նրա կատարած ապօրինությունների համատեքստում: Տեսանյութը ներկայացնում է Երիցյանի հարուստ կենսագրության միայն որոշ «պատառիկներ»:

Հիշեցնենք, որ Երիցյանից տուժած մի քանի ընտանիքներ դեռևս 2014 թվականին դիմել են «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը`խնդրելով տրամադրել աջակցություն իրենց կորցրած տները հետ վերադարձնելու հարցում:

[:ru][:]

Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը երկրում տիրող գլոբալ անարդարության արտացոլումն էին. իրավապաշտպան 1in.am

 

«2016-ը բավականին ծանր տարի էր»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անցնող տարին գնահատելով մարդու իրավունքների տեսանկյունից, ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ արիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը երկրում տիրող գլոբալ անարդարության արտացոլումն էին մեր հասարակության մեջ:

«Մեր բանակը, մեր ազգային անվտանգությունը անմխիթար, լացակումած վիճակում են»,- նշեց իրավապաշտպանը: «Սասնա ծռեր»- ը հանցագործներ չէին, պատահական մարդիկ չէին, նրանց կողմից ՊՊԾ գնդի գրավումն ահազանգ էր այն մասին, թե մեր երկիրն ինչ վիճակում է գտնվում, և որ այլևս այսպես շարունակել հնարավոր չէ»:

Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան

Սկզբնաղբյուրը՝ http://www.1in.am/2070893.html

 

Մարինա Պողոսյան. «Գլխավոր դատախազությունը փորձում է ինձ զսպաշապիկ հագցնել եւ լռեցնել» Aravot.am

 

Ինչո՞ւ է իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվել Արաբկիրի դատարան

2014թ.-ից գրանցված «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բնակվում է Կենտրոնի տարածքում, նրա կազմակերպությունը գտնվում է Չարենցի փողոցում, սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 17.08.2015թ.-ին հարուցված թիվ 14149815 քրեական գործը եւ այն լսվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ Մ. Պողոսյանի, ավելի քան երեք տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է իրեն զսպաշապիկ հագցնել և լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության և փողերի լվացման փաստերի, ինչպես նաև այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին: Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը և կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք Ձեր իսկ գերատեսչությունից: Պարոն դատախազ, հիշեցնում եմ ՀՀ Ազգային ժողովում Ձեր բոցաշունչ ելույթը և խոստումները՝ աշխատելու ի շահ պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ և քաղաքական կամք դրսեւորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը համահունչ չէ՞ Ձեր կամքի դրսևորմանը և արդյոք կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացու կամ իրավապաշտպանի դեմ պայքա՞րն է Ձեր առաքելությունը: ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի և նմանատիպ այլոց սեփականությունն են, և մենք Ձեր տանը տնվորի կարգավիճակում չենք, որպեսզի մեր վերաբերյալ կայացնեք կամայական որոշումներ: Չեմ խնդրում, այլ պահանջում եմ, որ Դուք և Ձեր ենթակաները լծվեք կոռուպցիայի դեմ իրական պայքարին և Ձեր ջանքն ու եռանդը ուղղեք Ձեզ ի պաշտոնե վստահված լիազորությունների իրացմանը, այլ ոչ թե պայքարի ըմբոստ քաղաքացիների դեմ՝ ակնհայտ ապօրինի, անհիմն քրեական գործեր հարուցելով»: Մինչ այս քրեական գործը դեռեւս 2014թ. մայիսի 1-ին քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի՝ իրավապահներին տված հաղորդման հիման վրա հարուցվել էր թիվ 13142214 քրեական գործը: Քրեական գործի նյութերի համաձայն, որոնք բարձրաձայնվել են նաեւ նախաքննական մարմնի որոշումը վիճարկելու ժամանակ, պարոն Երիցյանը իրավապաշտպանին մեղադրել էր «ղազախական մաֆիայի անդամ» լինելու մեջ, որը «զբաղված է շորթումներ կատարելով»: «Ութ ամիս շարունակ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելուց հետո թիվ 13142214 քրեական գործը բառիս բուն իմաստով փլվեց, սակայն դատախազության և Երևան քաղաքի քննչական բաժնի բարձր հովանու տակ գտնվող, զենքով առերեսման ներկայացող ու սուտ մատնություն կատարած անձը՝ Հովհ. Երիցյանն, իհարկե, չպատժվեց ՀՀ դատախազության այն ձևակերպմամբ, որ վերջինս չի ընկալել իր կողմից տրված հաղորդումը և ցուցմունքները»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Մ.Պողոսյանը: Նկատենք, որ հաղորդում տված ու դրա բովանդակությունը չընկալած քաղավիացիայի նախկին պաշտոնյան քրեական գործի ավարտից մեկ ամիս հետո 1 մլն դոլարի հայցապահանջ ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մ.Պողոսյանն իր եւ կազմակերպությանը թիրախավորելու գործընթացը կապում է ոչ միայն վաշխառության գործերով դատարաններ դիմելու, Հովհաննես Երիցյանի անվան հետ, այլ 2005-2009թթ. ՀՀ նախկին դատախազ Օսիպովի և նրա մերձավորների կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների շարժի բարձրաձայնման, այդ թվում՝ «օֆշորային կազմակերպություններից՝ ՀՀ դատախազության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ» ներգրավվածության հետ: Անցյալ տարի հարուցված թիվ 14149815 քրեական գործով ամբաստանվող իրավապաշտպանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու փաստի առթիվ: Մ.Պողոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «թիվ 14149815 քրեական գործը հարուցվել է առանց հաղորդում տվող անձի ինքնությունը պարզելու, առանց վերջինիս ներկայության և բացատրության, կարևորը՝ վերջինիս փոխարեն այլ անձի ստորագրությամբ: Այս դեպքում էլ Երևան քաղաքի քննչական կոմիտեն անմասն չի մնացել՝ քրեական գործի սարքումը և դրա հետագա կենսունակությունը պահելով իր հովանու տակ: 14 ամիս որևէ մեկը ուշադրություն չի դարձրել հանցագործության մասին հաղորդման կեղծ լինելու, ինչպես նաև չպարզված անձի կողմից ստորագրված լինելու փաստի վրա: Քրեական գործը քննվել է իբրև իմ կողմից առանց լիազորագրի ուրիշի գույքը վաճառելու փաստի վերաբերյալ: Փաստացի տվյալ գործի համար միակ էական նշանակություն ունեցող ապացույցը՝ լիազորագրերը միտումնավոր գողացվել են, թե հետաքննության ընթացքում, թե նախաքննության ընթացքում և առկա չեն եղել քրեական գործում, որը կատարվել է, իհարկե, կանխամտածված՝ իմ կողմից իբրև կատարված հանցագործության պատրանք ստեղծելու միտումով»: Իրավապաշտպանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» 28.12.2016

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/29/841562/

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.