Author: Veles Human Rights NGO

[:am]ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ բռնության գործը[:en]The case of violence of the CESJA of the RA Ministry of Justice[:]

[:am]

ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ  բռնության գործը

 

 2014 թ. մարտի 17-ին Երևանի կենտրոնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին կիրառել 75-ամյա կնոջ և «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր:

Մարինա Պողոսյանը դեպքի վայր էր ժամանել կազմակերպությանը դիմած ընտանիքի՝ Մելիքյանների ահազանգով: Իրավապաշտպանը տեղում փորձել էր կանխել ԴԱՀԿ ծառայակիցների ապօրինությունը, արդյունքում դարձել էր բռնության թիրախ, նրան գրկած դուրս էին բերել տարածքից եւ նետել բետոնե աստիճանների վրա, որի արդյունքում Մարինա Պողոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

«Վելես» ՀԿ-ի նախագահը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել է քրեական գործի կարճման որոշումը: Դատարանը մերժել է բողոքը: Պողոսյանը դիմել է Վերաքննիչ դատարան. Վերջինս ուժի մեջ է թողել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Պողոսյանը իր իրավունքները փորձել է պաշտպանել Վճռաբեկ դատարանում: Նա նաեւ դիմել էր Վարչական դատարան՝ ԴԱՀԿ ծառայակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Սպառելով ներդատական ատյանները, 26.02.2016թ. Մարինա Պողոսյանը գանգատ է ուղարկել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:

12.01.2018թ. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (իրավաբան՝ Հասմիկ Հարությունյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16):

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ-ների հրապարակումները

Եվրոպական դատարանը քննում է հայ իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16):

https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-180966%22]}

Իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը ուղարկվել է Եվրոպական դատարան

«Ես չեմ ուզում, որ իմ նկարը «լայքեն»». ոստիկանության ներկայացուցիչ

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դեմ է «լայքերին». Նրան ինքնաբացարկ հայտնեցին

 Հաջորդը կարող ես լինել դու

«Դատավորները օրենքով պաշտպանված հանցագործներ են». ՀԿ նախագահ

«Թող ապացուցեն, որ տարբերվում են Ադրբեջանից»

Հայտարարություն. նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ

Արդարադատությունը կսպասի… դատավորը «վռազ էր»

Իրավապաշտպանին «նուրբ գրկած» հարկադիր կատարողները չեն պատժվի

Բռնության մասին իրավապաշտպանի բողոքը մերժվել է․ դատարանը համաձայն է, որ նրան «նուրբ գրկել են»

Սեռական ոտնձգություն կին իրավապաշտպանի նկատմամբ

ՀՔԾ-ի Copy-Past-ը

Թե ինչպես են հարկադիր կատարողները «գրկած դուրս հանել կանանց»

Վելես իրավապաշտպան հասարակական կազմակերպության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազին

76-ամյա կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ բռնության առթիվ գործ չի հարուցվել․ բաց նամակ

իրավապաշտպանին նետել են բետոնե աստիճանների վրա

բռնություն գործադրած ԴԱՀԿ աշխատակիցները մնացին անպատիժ

Հարկադիր կատարողները վաշխառուների բարձր հովանու ներքո, մի ամբողջ ընտանիք թողեցին բաց երկնքի տակ

Վաշխառության եվս մեկ զո՞հ. հարկադիր կատարողները գործում են քաղաքացու դիմումի հիման վրա

 

 

 

 

 [:en]https://youtu.be/v1Sgk4-mBCw?t=35

On March 17, 2014, some officers of the Judicial Acts Compulsory Enforcement Service in the centre of Yerevan used violence against the 75-year-old woman and Marina Poghosyan, the president of “Veles” NGO. A criminal case was initiated in the Special Investigative Service, which was later quashed.

Marina Poghosyan arrived at the crime scene after she had received an alarm call from the Melikyan family. The human rights defender attempted to prevent the illegalities by the JACES officers, in the result of which she became the target of violence – she was hugged and in that manner was expelled from the place and thrown on the concrete stairs, in the result of which Marina Poghosyan was injured.

The president of “Veles” NGO filed an appeal against the decision on quashing the case in the Court of General Jurisdiction of Arabkir and Kanaker-Zeytun. The court rejected the appeal. Poghosyan filed the appeal to the Court of Appeals. The latter left in force the decision of the Court of General Jurisdiction.

Poghosyan tried to defend her rights in the Court of Cassation. She also appealed to the Administrative Court requesting in it to consider the actions of the JACES officers as unlawful.

Using all the in-state court instances, Marina Poghosyan filed a complaint to the European Court of Human Rights.

12.01.2018 The case (number 12381/16) of Marina Poghosyan, the President of the “Veles” NGO submitted to the European Court of Human Rights by the “Protection of Rights without Borders” NGO (lawyer Haykuhi Harutyunyan) has been communicated.

Media coverage on this case can be found at:

The European Court Investigates Violence Case against Armenian Human Rights Defender
The case (number 12381/16) of Marina Poghosyan, the President of the “Veles” NGO submitted to the European Court of Human Rights by the “Protection of Rights without Borders” NGO (lawyer Haykuhi Harutyunyan) has been communicated.
https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-180966%22]}
The case of violence against the rights defender is sent to the European Court

«Ես չեմ ուզում, որ իմ նկարը «լայքեն»». ոստիկանության ներկայացուցիչ

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դեմ է «լայքերին». Նրան ինքնաբացարկ հայտնեցին

 Հաջորդը կարող ես լինել դու

«Դատավորները օրենքով պաշտպանված հանցագործներ են». ՀԿ նախագահ

«Թող ապացուցեն, որ տարբերվում են Ադրբեջանից»

Հայտարարություն. նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ

Արդարադատությունը կսպասի… դատավորը «վռազ էր»

Իրավապաշտպանին «նուրբ գրկած» հարկադիր կատարողները չեն պատժվի

Բռնության մասին իրավապաշտպանի բողոքը մերժվել է․ դատարանը համաձայն է, որ նրան «նուրբ գրկել են»

Սեռական ոտնձգություն կին իրավապաշտպանի նկատմամբ

ՀՔԾ-ի Copy-Past-ը

Թե ինչպես են հարկադիր կատարողները «գրկած դուրս հանել կանանց»

Վելես իրավապաշտպան հասարակական կազմակերպության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազին

76-ամյա կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ բռնության առթիվ գործ չի հարուցվել․ բաց նամակ

իրավապաշտպանին նետել են բետոնե աստիճանների վրա

բռնություն գործադրած ԴԱՀԿ աշխատակիցները մնացին անպատիժ

Հարկադիր կատարողները վաշխառուների բարձր հովանու ներքո, մի ամբողջ ընտանիք թողեցին բաց երկնքի տակ

Վաշխառության եվս մեկ զո՞հ. հարկադիր կատարողները գործում են քաղաքացու դիմումի հիման վրա[:]

Սաքունց. Նպաստում են, որ ՀՀ տարածքը դառնա կրիմինալ փողերի լվացման տարածք Aravot.am

saqunc-2

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը ներկայացրել էր Հայաստանում ռուսական փողերի լվացման դեպք: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, քննչական ծառայությունը հանդես չեն գալիս առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության դիրքերից, հանրային սեփականության պաշտպանության դիրքերից, հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության սահմանած փողերի լվացման իրենց գործառույթների իրականացմամբ: Ավելին՝ իրենց անգործությամբ եւ գիտակցաբար դանդաղկոտությամբ նպաստում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դառնա կրիմինալ փողերի իրացման, լվացման, սպիտակեցման տարածք»,- ասաց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի խոսքերով՝ Մարինա Պողոսյանի ներկայացրած դեպքն ընդամենը 1 էպիզոդն է. «Սա հիմք է տալիս մտածելու, որ այս սխեման աշխատում է ամենատարբեր բնագավառներում, որի վկայությունն է հանդիսանում պանամյան թղթերով օֆշորային վերջին սկանդալը հանձինս՝ ԴԱՀԿ պետի մասնակցությամբ: Նույն իրավապահ փոխարեն խորանան այս հանցագործության բացահայտմամբ, սկսում են հանցագործության մասին ահազանգողի նկատմամբ բացարձակ անհիմն հետապնդումը: Խոսքը այնքան մեծ փողերի մասին է, սա մեխանիզմ է, որը ինչպես հասկացանք, գործում է շատ այլ պետական մարմինների ներգրավմամբ, մասնակցությամբ եւ հանցավոր անգործությամբ»: Իրավապաշտպանի կարծիքով՝ այս գործում տուժող է միայն գործարար Դմիտրի Աֆոնինը. «Երեւի տեսել են իրենց սկզբի փոխանցումներով փոխադարձ պայմանավորվածությունը չի կատարվում կամ բավարարված չեն, մտածել են՝ մեկին էլ բերել, որ փողը ներդնի բնակարաններ կառուցելու համար: Այս մարդիկ պատահական չեն հայտնվել Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ՝ իրենք Մոսկվայում նույն փողոցում են ապրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/10/814541/

 

Իրավապաշտպանը ահազանգում է. Ռուսական փողերի լվացում Հայաստանում Aravot.am[:ru]Правозащитник сообщает об отмывании российских денег в Армении Aravot.am

Marina-Poghosyan-1

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» Հայաստանում ներկայացրեց ռուսական փողերի լվացման դեպք: «Մեր կազմակերպությանը դիմել էր ռուս գործարար Ալեքսեյ Կորիպանովը՝ ասելով, որ տարիներ ի վեր՝ 2005 թվականից, ինքը եւ իր գործընկերները գործունեություն են ծավալել Հայաստանի Հանրապետությունում՝ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, որի արդյունքում նախկին դատախազ Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, տիրացել է իրենց 5 միլիոն դոլար ներդրումներին: Փորձեցինք օգնել ռուս գործարարներին՝ ի սկզբանե մտածելով, որ ներդրողները դարձել են խարդախության եւ խաբեության զոհ: 2015 թվականի սեպտեմբերի 15-ին մեր հաղորդման հիման վրա, ինչպես նաեւ իրենց դիմումի հիման վրա հարուցվեց քրեական գործ խարդախության փաստի առթիվ, որն առ այսօր քննվում է»,- ասաց նա: Մարինա Պողոսյանը նշեց, որ «Վելես» Հ/Կ-ն սեփական հետաքննություն, քանի որ քննչական մարմինները առ այսօր որեւէ գործողություն չեն կատարել. «Պարզվեց 2005 թվականի հուլիսի 22-ին Ալեքսեյ Կարիպանովը եւ նախկին դատախազ Օսիպովի կինը՝ Լյուբով Փիլոյանը հիմնում են «Անսուր ինվեստ» կազմակերպությունը, որպեսզի զբաղվեն շինարարական աշխատանքներով: 2006-2007 թվականներին հողակտորներ են գնում, որպեսզի շինարարական աշխատանքներ կատարվեն տվյալ հողակտորներում, եւ այստեղ էլ սկսվում են շատ հետաքրքիր գործարքներ: 2006 թվականի մարտից մինչեւ 2006 թվականի նոյեմբերի վերջը, այսինքն՝ 5 ամսվա մեջ, Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել մոտավորապես 1 միլիոն 620 հազար դոլար, որից 1 միլիոն 345 դոլարը փոխանցումով, 275 հազարը՝ կանխիկ: Եթե ռուս գործարարները նպատակ ունեին հողակտորներ գնել, որոնց վրա շինարարություն պետք է անեին, ապա կար գրանցված «Անսուր ինվեստ» կազմակերպությունը, եւ եթե օտարերկրյա ներդրողներին չի կարելի ձեռք բերել հողեր, քանի որ դա հակասում է մեր Սահմանադրությանը եւ հողային օրենսգրքին, վերջիններս կարող էին այդ հողակտորները ձեռք բերել կազմակերպության միջոցով»: Մարինա Պողոսյանը ասաց, որ իրենց մոտ կասկած է առաջացել, քանի որ բոլոր գործարքները միջնորդավորված են կատարվել: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փոխանցման նպատակը նշված է եղել համակարգչային պարագաներ գնելը, չնայած փոխանցումը կատարած անձը՝ Դմիտրի Կոտովը, մինչ այսօր պնդում է, որ փոխանցել է հողակտորներ գնելու նպատակով: Գումարը կանխիկացվում է եւ փոխանցվում է Լյուբով Փիլոյանին, վերջինս իր որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ սկսում է գնել հողակտորներ: Մարինա Պողոսյանը ընդգծեց, որ հողակտորները ձեռք են բերվել շատ ավելի էժան, քան վաճառվել են ռուս գործարարներին: Արդյունքում՝ բոլոր հողակտորները Վիկտոր Տեր-Հովսեփյանի սեփականությունն են դարձել: Բացի այդ նյութերի նախապատրաստման փուլում իրավապաշտպանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել, մասնավորապես՝ վերջինիս նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ինչ-որ բնակարանի խարդախությամբ վաճառքի համար: «Ռուս 3 գործարարները՝ Ալեքսեյ Կորիպանովը, Դմիտրի Կոտովը եւ Դմիտրի Աֆոնինը, տուժողներ են ճանաչվել խարդախության փաստի առթիվ, բայց քանի որ քննչական մարմինները անգործություն են ցուցաբերել, մենք խորանալով հասկացել ենք, որ բացի խարդախությունից, այստեղ կան նաեւ այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործարքներ՝ հողերի օտարում օտարերկրյա քաղաքացիներին, փողեր լվացում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/10/814527/

 

Փողերի խոշոր լվացում Հայաստանում՝ ռուս գործարարների մասնակցությամբ (տեսանյութ) A1plus.am[:ru]Отмывание денег в Армении с участием русских предпринимателей /видеоматериал/ A1plus.am[:]

mediakentron2-1-472x265

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը եւ ռուս գործարարները Հայաստանում փողերի լվացման մի մեծ գործընթաց են իրականացրել, որը, չգիտես ինչու, վրիպել է իրավապահ մարմինների ուշադրությունից: Այսօր Մեդիա Կենտրոնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրին գործի մանրամասները:

Հատկանշական է, որ Մարինա Պողոսյանին իր իբրեւ թե ոտնահարված իրավունքները վերականգնելու համար 2014 թվականին դիմել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը, սակայն տիկին Պողոսյանը, ուսումնասիրելով գործը, հասկացել է, որ Կորեպանովը ոչ թե տուժող կողմ է, այլ խարդախության մասնակից: Ավելին, երբ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, նրա հանդեպ քրեական հետապնդում է սկսվել:

Բանն այն է, որ 2005-2007 թվականներին երեք ռուս գործարարներ՝ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը, խոշոր գումարներ են ներդրել Հայաստանում հողեր գնելու համար եւ պայմանագրեր կնքել Սուրեն Օսիպովի կնոջ՝ Լյուբով Փիլոյանի եւ նրա որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ: Արթուր Սաքունցի խոսքով՝ գործարարները, ամենայն հավանականությամբ, որոշել են դիմել իրավապաշտպաններին իրենց միջանձնային տարաձայնությունները լուծելու համար՝ ամենեւին չպատկերացնելով, որ գործն այլ ընթացք կստանա:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ 2015 թվականին խարդախության փաստով քրգործ է հարուցվել, սակայն մինչ օրս քննչական որեւէ գործողություն այդ առնչությամբ չի կատարվել:

Տիկին Պողոսյանը նշեց, որ 2005 թվականին Ալեքսեյ Կարիպանովը եւ Լյուբով Փիլոյանը հիմնում են մի կազմակերպություն, որը շինաշխատանքներով պետք է զբաղվեր: 2006-2007 թթ. սկսվում է հողերի գնման գործընթացը:

«2006 թվականի մարտից մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ հինգ ամսվա մեջ ՀՀ մուտք է գործում 1 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար: Բոլոր գործարքները միջնորդավորված են արել՝ օֆշորային անհայտ կազմակերպությունների միջոցով, հենց դա մեզ մոտ կասկած առաջացրեց»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ նույն հողակտորն անընդհատ միավորել անջատել են եւ վաճառել:

Իրավապաշտպաններին անհանգստացնում է ոչ այնքան ռուս գործարարների եւ Օսիպովի ընտանիքի հանցավոր համաձայնությունը, այլ ՀՀ իրավապահ մարմինների անտարբերությունը: Ավելին, նրանք կասկածում են, որ վերջիններս նույնպես մասնակցություն են ունեցել փողերի լվացման գործընթացում.

«ԱԱԾ-ն բոլոր բանկերում ունի ներկայացուցիչներ: Դուք գիտեք, թե որքան դժվար է մեծ գումարներ կանխիկացնելը: Բայց այս մարդիկ հազարավոր դոլարներ են կանխիկացրել եւ, հատկանշական է՝ ռուս-ադրբեջանական՝ VTB բանկի միջոցով, եւ դա ԱԱԾ աշխատակիցները չե՞ն տեսել: Բայց ԱԱԾ-ն, մենք ունենք նաեւ Կենտրոնական բանկ ու դրան կից ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարով պետք է զբաղվի: Որտե՞ղ են եղել դրանք այս գործարքների ժամանակ: Նաեւ Հարկային մարմինն է թերի գործել, կադաստրը, որովհետեւ այդ հողերը պատահական հողեր չեն՝ Կասկադի տարածքի հողերն են: Դրանք , փաստորեն, օտարերկրյա քաղաքացիների են օտարվել, ինչը հակասում է մեր Սահմանադրությանը, իսկ կադաստրը լռել է»,-նշեց Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանները հավելեցին, որ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը:

Սկզբնաղբյուրը`http://www.a1plus.am/1492465.html

 

Փողերի խոշոր լվացում Հայաստանում՝ նախկին դատախազի ընտանիքի և ռուս գործարարների մասնակցությամբ 1in.am[:ru]Отмывание денег в особо крупных размерах семьей бывшего прокурора и русских предпринимателей 1in.am

 

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը և ռուս գործարարները Հայաստանում փողերի լվացման մի մեծ գործընթաց են իրականացրել, որը, չգիտես ինչու, վրիպել է իրավապահ մարմինների ուշադրությունից: Այսօր Մեդիա Կենտրոնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրին գործի մանրամասները:

Արթուր Սաքունցը նշեց, որ հարյուրավոր թղթեր կան, որոնք ապացուցում են, որ նշված գործում ներգրավված է նախկին դատախազ Սուրեն Օսիպովի ընտանիքը:

«ԱԱԾ-ն բոլոր բանկերում ունի ներկայացուցիչներ: Դուք գիտեք, թե որքան դժվար է մեծ գումարներ կանխիկացնելը: Բայց այս մարդիկ հազարավոր դոլարներ են կանխիկացրել եւ, հատկանշական է՝ ռուս-ադրբեջանական՝ VTB բանկի միջոցով, և դա ԱԱԾ աշխատակիցները չե՞ն տեսել:

Մենք ունենք նաև Կենտրոնական բանկ ու դրան կից ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարով պետք է զբաղվի: Որտե՞ղ են եղել դրանք այս գործարքների ժամանակ: Նաև Հարկային մարմինն է թերի գործել, կադաստրը, որովհետև այդ հողերը պատահական հողեր չեն՝ Կասկադի տարածքի հողերն են: Դրանք , փաստորեն, օտարերկրյա քաղաքացիների են օտարվել, ինչը հակասում է մեր Սահմանադրությանը, իսկ կադաստրը լռել է»,- նշեց Մարինա Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

http://www.1in.am/2026445.html

 

Մամուլի հաղորդագրություն «Ռուսական փողերի լվացում Հայաստանում. նոր բացահայտում» Media-center.am

 

Հարգելի լրատվամիջոցներ եւ լրագրողներ
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Ռուսական փողերի լվացում Հայաստանում. նոր բացահայտում»թեմայով:

Քննարկման բանախոսներն են.

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Մարինա Պողոսյան, «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ

Քննարկումն ուղիղ հեռարձակվելու է «Մեդիա կենտրոնի» Youtube-ի ալիքով:

«Մեդիա կենտրոնի»
Սարյան 30, 2-րդ հարկ, Երեւան,
Հեռ. +37460 505 898
Բջջ. +37499 755 898
mediacenterarmenia@gmail.com
www.media-center.am

 

Քաղաքացին պարտադրել է քրեական գործ հարուցել նախկին պաշտոնյայի դեմ Lragir.am

 

arm147564634195

Մենք գրել էինք http://www.lragir.am/index/arm/0/right/view/137526, որ Գայանե Թումասյանը դատարանում հաղթանակ է տարել ՀՀ դատախազության նկատմամբ: Նա վիճարկում էր դատախազության անգործությունը, որը քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո չէր կատարել օրենքով սահմանված պարտավորությունը՝ որեւէ որոշում չէր կայացրել:
Հիշեցնենք, որ Գայանե Թումասյանը պնդում է, որ կորցրել է իրեն պատկանող անշարժ գույքը՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի կատարած խարդախության արդյունքում: Մասնավորապես, հաղորդման համաձայն, Հովհաննես Երիցյանը տոկոսով գումար է պարտքով տվել Գայանեի ամուսնուն՝ Լուսաբեկ Սամվելյանին եւ պարտքի դիմաց խլել է նրանց պատկանող առանձնատունը:
Դատական երկու ատյաններում հաղթանակ տանելուց հետո քաղաքացին պարտադրել է դատախազությանը որոշում կայացնել ստացված հաղորդման վերաբերյալ: Դատախազությունը որոշել է քաղաքացու հաղորդումը հանձնել ըստ ենթակայության եւ այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ վերջապես քրեական գործ է հարուցվել, սակայն ոչ թե խարդախության, այլ փաստաթղթային կեղծիք կատարելու փաստի առթիվ:
Գայանե Թումասյանը թեեւ տուժող է ճանաչվել, սակայն շարունակում է պնդել, որ իրավապահ մարմինները պատշաճ գնահատականի չեն արժանացնում նախկին պաշտոնյայի արարքը: «Ես ասում եմ, որ նա խարդախություն է արել, որի միջոցով խլել է իմ տունը, իսկ իրենք ուզում են փաստաթղթերի կեղծիքով Երիցյանին ազատել պատասխանատվությունից»,- մեզ հետ զրույցում ասաց տուժող քաղաքացին:
Գայանե Թումասյանի փաստաբան Արթուր Սուքիասյանը եւս գտնում է, որ Երիցյանի արարքը ճիշտ չի որակվել քննչական մարմնի կողմից: «Այս գործով ոչ թե կեղծիք է կատարվել, այսինքն՝ ոչ թե ստորագրություն է կեղծվել կամ գոյություն չունեցող փաստաթուղթ է ստեղծել, այլ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է օգտագործվել: Գործով վկա անցնող Վահե Վարդանյանը, ով Հովհաննես Երիցյանի սանիկն է, իմանանալով, որ Գայանե Թումասյանն ու Լուսաբեկ Սամվելյանը ամուսիններ են, այլ բովանդակության հայտարարություն է տվել, որպեսզի կարողանա վաճառել նրանց պատկանող անշարժ գույքը»,- բացատրում է փաստաբանը:
Քաղաքացու շահերը պաշտպանող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ կարծում է, որ քննչական մարմինը հատուկ է գործը փաստաթղթերի կեղծիքով հարուցել, որպեսզի վաղեմության ժամկետի կիրառությամբ այն փակի: «Մենք տարիներ շարունակ ահազանգում ենք, որ Հովհաննես Երիցյանը լուրջ հովանավորներ ունի իրավապահ մարմիններում: Եվ իրենք ամեն անգամ ապացուցում են մեր խոսքերը: Այս դեպքում եւս թեեւ ստիպված են եղել քրեական գործ հարուցել, բայց այնպիսի հոդվածով են դա արել, որ Երիցյանին հաջողվի խուսափել պատասխանատվությունից»,- ասում է իրավապաշտպանը:
Մարինա Պողոսյանը ճանաչվել է Գայանե Թումասյանի օրինական ներկայացուցիչը եւ իր խոսքով, ամեն ինչ անելու է, որպեսզի նախկին պաշտոնյան պատասխանատվության ենթարկվի:
Ի դեպ, Հովհաննես Երիցյանը երբեք չի ներկայացել դատարան, երբ քննվում էր Գայանե Թումասյանի բողոքն ընդդեմ դատախազության անգործության: Նախկին պաշտոնյան հերքում է իր հասցեին հնչով մեղադրանքները՝ նշելով, թե օրինական ճանապարհով է տիրացել Թումասյանին եւ նրա ամուսնուն պատկանող առանձնատանը, որտեղ էլ ներկայումս բնակվում է:
Նշենք, որ նախկին պաշտոնյային վաշխառության մեջ են մեղադրում նաեւ երկու այլ ընտանիքներ, որոնք եւս պնդում են, որ միլիոնատեր Երիցյանը խլել է իրենց անշարժ գույքը:

ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Սկզբնաղբյուրը`http://www.lragir.am/index/arm/0/right/view/140417

 

Դատախազությունը պարտվելուց հետո հիշեց հաղորդման ենթակայության մասին Aravot.am

 

Գայանե Թումասյանն անցյալ տարի դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հանցագործության մասին հաղորդմամբ: Ըստ այդ հաղորդման, Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետը՝ Հովհաննես Երիցյանը, խարդախության միջոցով տիրացել է իր անշարժ գույքին: Գ. Թումասյանը դատական նիստերի ժամանակ պնդում էր, որ այդ խարդախության պատճառով իրենք հայտնվել են փողոցում: Ի դեպ, նման հաղորդումներ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետի վերաբերյալ էլի էին եղել, եւ մենք լուսաբանել ենք ընթացած դատական նիստերը: Սակայն գլխավոր դատախազությունը ընթացք չէր տվել հաղորդմանը: «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն առաջնորդվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով, որը, ըստ նրա, հավասար է բոլոր սուբյեկտների համար: Համաձայն նշյալ հոդվածի, «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը. 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»: Մինչդեռ, ըստ գործի նյութերի եւ ըստ Գայանե Թումասյանի փաստարկների, հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը բողոքը ստանալուց հետո, 65-րդ օրը միայն նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով, թե քաղաքացու ներկայացրած հաղորդումը ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի պարունակում: Հետեւել էր Գայանե Թումասյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության, որի քննությունը տեղի էր ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Ա. Բեկթաշյանի նախագահությամբ ընթացած բողոքի քննությունն ավարտվել էր քաղաքացու հաղթանակով, դատարանը ճանաչել էր դատախազության անգործությունը, բողոքը բավարարել էր և իր որոշմամբ դատախազությանը պարտավորեցրել էր քաղաքացու հաղորդման վերաբերյալ ընդունել օրենքով նախատեսված որոշում: Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ քրեական դատարան, բողոքարկելով Կենտրոնի դատարանի որոշումը: Երկու օր առաջ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը, ինչը նշանակում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մտնում է օրինական ուժի մեջ: Քաղաքացին ըստ էության հաղթեց գլխավոր դատախազությանը: Բայց ինչ կատարվեց այս որոշումից հետո: Հանկարծ գլխավոր դատախազությունը մտաբերեց, որ Գայանե Թումասյանի ներկայացրած հաղորդումը պետք է հանձնվի ըստ ենթակայության, եւ որոշում ընդունեց այն ուղարկելու ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ի դեպ, ինչպես մենք տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, դեռևս անցած տարի Գ. Թումասյանի հաղորդման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Դատարանում Գ. Թումասյանի ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն «Առավոտին» ասաց, թե. «Հովհ. Երիցյանի գործով, որը հայտնի է «Վաշխառուների գործ» անվամբ, էլի հաղորդումներ են եղել, եւ դատախազությունը ընթացք չի տվել: Նրանցից մեկը՝ Զինաիդա Մելիքյանը, նույնպես առաջին ատյանի դատարանում հաղթել էր, դատախազությանը պարտավորեցվել էր ընթացք տալ հաղորդմանը, սակայն դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան»: Ի դեպ, դատախազության բողոքի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 5-ին: Հիշեցնենք մեկ այլ գործի մասին էլ, ինչը բարձրաձայնել է «Առավոտը». ՌԴ քաղաքացի Դավիթ Ստեփանյանի, որին Երիցյանը տոկոսով տվել էր 900 000 եվրո գումար, ապա ստացել մեկ միլիոն 498 000 դոլար: Ամսական նա Հովհ. Երիցյանին էր տվել տասնութ հազար եվրո տոկոս գումար: Իսկ երբ քաղաքացին բարձրաձայնել է խնդիրը, հետեւել էին սպառնալիքները: ՀՀ գլխավոր դատախազ, նախկին Երեւանի դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հատկանիշներով: Դատախազ Ա.Դավթյանն արձանագրել էր. «Հատկանշական է այն հանգամանքը, որ հետաքննության մարմինը առանց պատշաճ ստուգման եւ գնահատման ենթարկելու Հ. Երիցյանի կողմից հնչեցրած սպառնալիքների կոնկրետությունը, անհիմն եզրակացրել է, որ դրանք չեն կարող պարունակել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու բնույթ»: Իսկ Հ. Երիցյանն ո՞ւմ չէր սպառնացել մինչ օրս:

Սկզբնաղբյուրը` http://www.aravot.am/2016/10/01/811044/

 

Դատախազության «շուստրիությունը» չանցավ. քաղաքացին հաղթել է դատարանում 1in.am

 

^4A93A45366F27CC71B4EC38C1A0C4A07EA22367C1965698B6B^pimgpsh_fullsize_distr

Գայանե Թումասյանի օգտին կայացրած Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ, և ՀՀ դատախազությունը ստիպված է եղել որոշում ընդունել քաղաքացու ներկայացրած հաղորդման վերաբերյալ:

Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը 2015թ. հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պնդելով, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը խարդախության միջոցով տիրացել է իր անշարժ գույքին՝ թողնելով իրեն փողոցում:
Դատախազությունը չէր կատարել օրենքի պահանջը՝ որոշում չէր ընդունել հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ: Այնինչ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական գործ հարուցելու մասին,
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը որոշում ընդունելու փոխարեն՝ բողոքը ստանալուց 65 օր անց որոշել է քաղաքացուն նամակ ուղարկել՝ տեղեկացնելով, որ իր ներկայացրած հաղորդումը ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի պարունակում:

Գայանե Թումասյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության անգործության: Դատարանը բավարարել էր քաղաքացու բողոքը և որոշում էր կայացրել դատախազությանը պարտավորեցնել ստացված հաղորդման վերաբերյալ ընդունել օրենքով նախատեսված որոշումներից մեկը:

Դատախազությունը չէր հաշտվել պարտության հետ և բողոքարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր դատախազության բողոքը: Այսպիսով, Գայանե Թումասյանի օգտին կայացրած որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Դատախազությունը ստիպված է եղել Գայանե Թումասյանի ներկայացրած հաղորդումը ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում ընդունել և այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քաղաքացու՝ դեռևս անցած տարի ներկայացրած հաղորդման վերաբերյալ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Արդյոք այսքանից հետո քրեական գործ կհարուցվի՞ ՀՀ քաղավիացիայի նախկին պետի դեմ, ում քաղաքացին մեղադրում է խարդախության և վաշխառության համար: Այս հարցի վերաբերյալ զրուցեցինք դատարանում Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հետ: Վերջինս թեև ուրախ էր դատարանում տարած հաղթանակի կապակցությամբ, այնուամենայնիվ, լիահույս չէր, թե նախկին պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի:

«ՀՀ դատախազությունը վաղուց ապացուցել է, որ Հովհաննես Երիցյանը գտնվում է իրենց բարձր հովանու ներքո: Նույնիսկ դատարանի որոշումները չեն սթափեցնում իրենց: Երիցյանին ոչ միայն չեն ցանկանում պատասխանատվության ենթարկել, այլև նրան չանհանգստացնելու համար տարբեր «շուստրիությունների» են դիմում: Այս դեպքում, սակայն, դատախազության «շուստրիությունը» չանցավ»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդման մասին որոշում չէր ընդունել, որպեսզի քաղաքացին հնարավորություն չունենար դատական կարգով բողոքարկել այդ որոշումը: «Սա դասական օրինակ է, թե մեր՝ հարկատուներիս գումարները պաշտոնյաները ոնց են մսխում: Պատկերացնո՞ւմ եք՝ որպեսզի դատախազությանը պարտավորեցնենք օրենքով սահմանված իր պարտավորությունը կատարել, ստիպված ենք եղել երկու դատական ատյանով անցնել: Այսինքն՝ դատավորներ, դատավորների օգնականներ, դատախազներ ծախսել են իրենց ժամանակը այս հարցը լուծելու համար: Այնինչ, իրենց աշխատաժամի համար մեր քաղաքացիներն են վճարում»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ իրենք փաստաբան Արթուր Սուքիասյանի հետ միասին բողոքարկում են ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը: Մեկ այլ քաղաքացի՝ Զինաիդա Մելիքյանը ևս հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին դարձյալ Հովհաննես Երիցյանի դեմ: Դատախազությունն այդ դեպքում ևս անգործություն էր դրսևորել՝ անտեսելով օրենքի պահանջը: Զինաիդա Մելիքյանը նույնպես Ընդհանուր իրավասության դատարանում հաղթանակ էր տարել: Դատախազությունը չի հաշտվել նաև այս պարտության հետ և բողոք է ներկայացրել քաղաքացու օգտին կայացված որոշման դեմ: Վերաքննիչ քրեական դատարանը դատախազության բողոքը քննելու է հոկտեմբերի 5-ին:

«Ստացվում է, որ Հովհաննես Երիցյանը անձեռնմխելի անձ է, և նրա մասին նույնիսկ հաղորդում չի կարելի ներկայացրել: Հաղորդումները մնում են անպատասխան: Փոխարենը ռեսուրսներ են վատնվում դատարանի միջոցով դատախազության անգործությունը վերացնելու համար»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Սկզբնաղբյուրը` http://www.1in.am/2016290.html

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.