Author: Veles Human Rights NGO

՛՛Վելես՛՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 16-17-ին այցելելու են Դիլիջան –Իջևան վաշխառությունից և խարդախությունից տուժած քաղաքացիների հետ հանդիպելու համար

1301671768531procentykaksladkoetoslowo

՛՛Վելես՛՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 16-17-ին այցելելու են Դիլիջան –Իջևան վաշխառությունից և խարդախությունից տուժած քաղաքացիների հետ հանդիպելու համար: Բոլոր այն անձինք, ովքեր տուժել են վաշխառությամբ զբաղվող անձանց գործունեությունից, կարող են հանդիպել մեզ հետ եւ ստանալ անվճար_իրավական_խորհրդատվություն:

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել սեպտեմբերի 13-15-ի ընթացքում՝ զանգահարելով մեր թեժ_գծին՝ 08000-1313, 010-57-85-51:

՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ

[:am]2 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար[:]

[:am]ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա Երիցյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել մամուլում իրեն հասցեագրված վիրավորանքների համար և որպես փոխհատուցում վճարել 2 միլիոն ՀՀ դրամ:

 

Հովհաննես Երիցյանը epress.am կայքում հրապարակել էր մի տեքստ, որը մոտ տասնյակ վիրավորական խոսքեր է պարունակում իրավապաշտպանի հասցեին: Երիցյանին բարկացրել էր այն, որ վերոնշյալ կայքը հոդված էր հրապարակել, որում Մ. Պողոսյանը պնդում է, որ նախկին պաշտոնյան կատարել է սուտ մատնություն՝ դիտավորությամբ կեղծ տեղեկություններ հայտնելով նախաքննության մարմին:

 

«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է այս գործին` ներկայացնելով մանրամասներ: Հովհաննես Երիցյանը դեռևս 2014 թվականին դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին:

 

Իրավապաշտպանը հաղորդում էր ներկայացրել Երիցյանի դեմ՝ պնդելով, որ նա սուտ մատնություն է կատարել, հարուցվել էր քրեական գործ, որը շուտով կարճվել էր, քանի որ քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել էր այն եզրակացության, որ Հովհաննես Երիցյանը նախաքննության մարմին կեղծ տեղեկություններ էր հաղորդել՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»:

 

Գործի կարճումից մեկ տարի անց «սեփական արարքների նշանակությունը չգիտակցող» նախկին պաշտոնյան Մարինա Պողոսյանի դեմ հանդես է եկել լրատվական կայքում՝ վիրավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

 

«Ես կարծում եմ, որ սա սուտ մատնության տրամաբանական շարունակությունն է: Եթե այն գործը չկարճեին և Երիցյանին պատասխանատվության ենթարկեին, նա չէր համարձակվի նման բան անել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

 

Վիրավորանքի գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հովհաննես Երիցյանը չէր ներկայացել նախնական դատական նիստին, որի ժամանակ հայցվոր կողմը ապացույցներ ներկայացրեց: Դրանց թվում էին նաև այն անձանց դիմումները, որոնք «Վելես» հասարակական կազմակերպությունից իրավական աջակցություն էին խնդրել՝ պնդելով, որ իրենք Հովհաննես Երիցյանի ապօրինի գործունեության զոհն են դարձել: Քաղաքացիները Երիցյանին մեղադրում են վաշխառության և խարդախության մեջ:

 

«Այս դիմումների հիման վրա մեր կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացրել Հովհաննես Երիցյանի դեմ, որից հետո նա սկսել է վրեժխնդիր լինել անձամբ ինձնից և բազմիցս կեղծ տեղեկություններ է տարածել իմ անձի վերաբերյալ»,- ասում է Մարինա Պողոսյանը:

 

Վիրավորանքի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:

Սկզբնաղբյուրը՝ www.1in.am

[:]

Երկու հաղթանակ՝ ընդդեմ դատախազության

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը արդեն երկրորդ հաղթանակն է տանում դատարանում՝ ընդդեմ դատախազության: Կազմակերպությունը դատարանում ներկայացնում է Գայանե Թումասյանի շահերը, ով վիճարկում է դատախազության անգործությունը:
Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացնել՝ պնդելով, որ կորցրել է իրեն պատկանող անշարժ՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի կատարած խարդախության արդյունքում: Դատախազ Վահե Դոլմազյանը, հաղորդումը ստանալուց 65 օր անց Թումասյանին պատասխան է ուղարկել՝ նշելով, որ նրա ներկայացրած փաստերը քաղաքացիաիրավական հարաբերություններում են գտնվում:

Գայանե Թումասյանն դատական կարգով բողոքարկել էր դատախազության անգործությունը, քանի որ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո դատախազությունը պարտավոր է որոշում կայացնել ստացված հաղորդման մասին: Որոշում սակայն չէր կայացվել, փոխարենը Թումասյանը ստացել է նամակ՝ դատախազ Վահե Դոլմազյանից:
Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քաղաքացու պահանջը: Դատախազությունը, սակայն, չհամակերպվելով սեփական պարտության հետ, բողոք էր ներկայացրել կայացրած որոշման դեմ: Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ է թողել քաղաքացու օգտին կայացրած որոշումը՝ եւս մեկ անգամ փաստելով, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել:

«Դատախազությունը չի ցանկանում որոշում կայացնել, քանի որ հասկանում է, որ մենք կարող ենք բողոքարկել իրենց կայացրած որոշումները: Սակայն մենք դատական կարգով պարտավորեցնելու ենք իրենց որոշում կայացնել», – մեզ հետ զրույցում ասաց Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա նշեց, որ դատախազությունը մշտապես մերժում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետի դեմ ներկայացված ցանկացած հաղորդում: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դատախազությունը հովանավորում է Հովհաննես Երիցյանին, այս գործն էլ դրա վառ ապացույց է: Հաղորդման հիման վրա ոչ միայն գործ չեն հարուցում նրա դեմ, այլեւ չեն ցանկանում նույնիսկ որեւէ որոշում կայացնել»:
Նշենք, որ դատախազ Վահե Դոլմազյանը դատարանում եւս պնդեց իր կարծիքն այն մասին, որ քաղաքացի Գայանե Թումասյանի հաղորդման մեջ նշված փաստերը քաղաքացիաիրավական հարաբերություններում են գտնվում: Այնինչ Թումասյանը պնդում է, որ Հովհաննես Երիցյանը կատարել է հանցագործություն՝ իրեն եւ իր ընտանիքին թողնելով անօթեւան:

Արշակ Դավթյան

Սկզբնաղբյուրը՝ www.lragir.am

՛՛Վելես՛՛ ՀԿ-ի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

”Վելես” Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հորդորում է ոստիկանությանը և ՀՀ իշխանությանը զերծ մնալ արկածախնդրությունից, բռնությունից, մարդու իրավունքների զանգվածային խախտումներից, Արցախյան պատերազմում հերոսացած տղաներին իբրև ահաբեկիչ (տեռորիստ) պիտակավորումից: Մենք ինքներս դեմ ենք բոլոր տեսակի բռնություններին և մարդասպանությանը:

 

Ցավում ենք ցանկացած մարդկային կորստի համար, սակայն դեմ ենք երկակի ստանդարտների կիրառմանը, առավել ևս մարդասպանության դեպքում: 2008թ. մարտի 1-ի մարդասպանությունները առայսօր մնացել են անպատիժ, փաստորեն նույնիսկ մարդասպանության դեպքում մեր երկրում կա խտրականություն՝ ոստիկանի մահվան դեպքում բոլորը մարդասպան են և ահաբեկիչ, իսկ իր իրավունքներին տեր կանգնած քաղաքացուն բռնության ենթարկելը և սպանելը կոչվում է հասարակական կարգի պահպանում: Մենք կողմ ենք հարցերի լուծման խաղաղ, օրինական և սահմանադրական ճանապարհին, սակայն փորձը ցույց է տվել, որ խաղաղ ցույցերի մասնակիցները ջրցանվում են, ենթարկվում բռնության կամ կալանավորվում:

 

Սահմանադրություն չունենք, այն չի գործում, քանի որ ընդունվել է զանգվածային կեղծիքների միջոցով: Փաստացի մեր երկրում սպառված են հարցի լուծման խաղաղ և օրինական բոլոր տարբերակները և մարդիկ ստիպված են դիմել ծայրահեղ քայլերի՝ հանցավոր ճանապարհով իշխանությունը զավթած ռեժիմի դեմ պայքարելու համար: Մի ամբողջ ազգ շուրջ 25 տարի պատանդ է իշխանության ձեռքում և այս դեպքում հարց է ծագում թե ովքեր են ահաբեկիչները…

ԱՄՆ պետքարտուղարությունն անդարդարձել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ճնշումներին

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2015Թ. ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ-պետդեպարտամենտ

Տարվա ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունները և լրատվական միջոցները զեկուցել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ շարունակական ոտնձգությունների և սպառնալիքների մասին: Պողոսյանի «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն իրավաբանական աջակցությունն էր տրամադրել ենթադրաբար կառավարության հետ կապ ունեցող դրամական վարկատուների զոհերին։ Հոկտեմբերի 5-ին, 11 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների միությունը՝ Երևանի Մարդու իրավունքների տունը հանդես է եկել  հայտարարությամբ, պնդելով, որ 2014թ. V «Վելես» -ի ստեղծման օրվանից ի վեր Պողոսյանն ու նրա կազմակերպությունը եղել են ճնշման տակ: 2014 թ. մայիսին նախկին պետական պաշտոնյա Հովհաննես Երիցյանի հայտարարությամբ դրամաշորթության մեղադրանքով քրեական հետաքննություն էր հարուցվել Պողոսյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով դրամական վարկավորման մեջ ներգրավված լինելու մեջ: Թեպետ, իրավապահ մարմինները կարճել էին Պողոսյանի հետաքննությունը, ՀՀՔԿ-ն էլ իր հերթին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար կարճել էր Պողոսյանի հարուցած գործն ընդդեմ Երիցյանի: Հուլիսի 29-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Պողոսյանի վերաքննիչ դատարանի բողոքը, վճռելով, որ ՀՀՔԿ-ը պարտավոր է կրկին բացել գործը, քանի որ վերջիններս չէին անցկացնել մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն: Սակայն, այդ նույն օրը, կոմիտեն տեղեկացրել էր Պողոսյանին, որ նրան հետաքննում են խարդախության համար։ Ըստ հաղորդումների ՀՀՔԿ-ի կողմից եղել էին նաև բազմաթիվ սպառնալիքներ Պողոսյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, անհայտ անձինք փորձել են հրկիզել նրա գրասենյակի էլեկտրական մալուխները: Օգոստոսի 11-ին, ըստ հայտարարության, անհայտ հիմունքներով ոստիկանությունը առգրավվել է նրա մեքենան:

Ամբողջական  զեկույցը կարդացեք այստեղ`hr2015_arm

 

«Պայուսակից անգամ հանել էր ատրճանակը եւ ասել՝ գեներալ եմ, կգյուլլեմ»

«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործով դատախազությունն աննախադեպ որոշում է կայացրել: Զինաիդա Մելիքյանը հանդես էր եկել հաղորդմամբ, դիմել էր թե ԱԱԾ, թե գլխավոր դատախազություն, որով պահանջել էր քրեական գործ հարուցել: Զինաիդան հայտնել էր, որ Հովհաննես Երիցյանը սպառնացել է իրեն, պայուսակից մի անգամ էլ հանել ատրճանակը, եւ ասել՝ «Ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասի»:

Զինաիդա Մելիքյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բողոքարկելով դատախազության անգործությունը, քանի որ դատախազությունը կարճել էր գործ հարուցել: Դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում էր կայացրել Զինաիդա Մելիքյանի բողոքը բավարարել: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում «կյանքի սպառնալիքի» հատկանիշներով: «Այդ մարդը՝ Հովհաննես Երիցյանը, փաստորեն, իր ձեռագիրը չէր փոխել»,- ասում է իրավապաշտպան կառույցի ղեկավարը:

«Այդ ընթացքում Դավիթ Ստեփանյանը դիմում է Խաբարովսկից մեզ, հայտնելով, որ Երիցյանի սպառնալիքից փախել է Հայաստանից, ժամանակին աշխատել է Երիցյանի հետ, տարադրամի փոխանակման կետեր է ունեցել, գրավատուն, իսկ Երիցյանն էլ իրեն տոկոսով 900 հազար դոլար գումար է տվել»,- ասում է Մ.Պողոսյանը:

Դ. Ստեփանյանը 10 տարի շարունակ 18 հազար դոլար գումար է տալիս, որպես տոկոս: Գրավադնում է հետագայում իր ընկերների, մտերիմների գույքը, սակայն Երիցյանը պահանջում է 400 000 դոլար գումար մնացորդը: Մարդն ընկնում է հոգեբուժարան: Կա ձայնագրություն, որով հաստատվում է, որ տվյալ անձը 1 միլիոն 900 000 դոլար գումար վերադարձրել է: Իսկ սպառնալիքին միջամտում է հայաստանաբնակ մի մականունավոր, ասելով՝ «արյուն է թափվելու»:

«Երբ տոկոսով տրված գումարները գումարում ես, դառնում է մեծ թիվ, իսկ դատախազությունը թեւերը փռել է Երիցյանի վրա: Երբ հիմա ասում են, թե գումար չկա զենք, զինամթերք գնելու համար, կոռուպցիայի դեմ են պայքարում, բա մենք 2 տարի է՝ Երիցյանի արածների դեմ պայքարում ենք, մեկը չի՞ հարցնում՝ Երիցյան ջան, 900 հազար դոլարը, որ դու տվել ես, որտեղի՞ց, քաղավիացիայի՞ց, ինչպե՞ս, երբ դու ընդամենը երկու տարի ես աշխատել պետի պաշտոնում»,-հարցնում է Մ. Պողոսյանը: Կան ձայնագրություններ, որոնցից մեկում պաշտոնատար անձն ասել է, թե՝ «գումարն իրենը չի, մի մասը կագեբեի գեներալի փող է»:

Մարինա Պողոսյանն ասում է, որ իրենք պատրաստեցին «հաղորդում հանցագործության մասին» եւ դիմեցին գլխավոր դատախազություն: Ներկայացվել են ձայնագրություններ, որտեղ քաղավիացիայի նախկին պետը սպառնացել է Դ. Ստեփանյանին: «Ասացինք, լավ, վաշխառությունը չեք հաստատում, պաշտպանում եք, բայց՝ կյանքի սպառնալիքն ակնհայտ է: Մենք մի հատ գրասենյակ ենք վարձում, 40 դոլար ամսեկան պետությանը հարկ ենք մուծում: Իսկ այսքան միլիոններից ինչո՞ւ ոչ մի լումա չի մուծվել»,- հարցնում է իրավապաշտպանը: Դավիթ Ստեփանյանի ընտանիքի նկատմամբ կյանքի սպառնալիքի հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Կենտրոնի քննչականը կիրականացնի նախաքննությունը:

Մարինա Պողոսյանը վաշխառության գործը նույնացնում է «Ֆինանսական բուրգի» գործի հետ: Ի դեպ, իրենց տուժող համարող ընտանիքները թե դատական գործընթացների ժամանակ, թե «Առավոտի» հետ զրույցներում նշել են, որ Հովհ. Երիցյանն անընդհատ իրենց վախեցրել է զենքով: Մարինա Պողոսյանն էլ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր հետ քննիչի մոտ առերեսման եկած Երիցյանը եղել էր զենքով:

Ռ. Մ. «Առավոտ» 09.06.2016

http://www.aravot.am/?s=%C2%AB%D5%8A%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81+%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4+%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC+%D5%A7%D6%80+%D5%A1%D5%BF%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8+%D5%A5%D6%82+%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%9D+%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80%D5%A1%D5%AC+%D5%A5%D5%B4%2C+%D5%AF%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%AC%D5%A5%D5%B4%C2%BB

«Ձեր կարծիքը ոչ մեկի չի հետաքրքրում». իրավապաշտպանը՝ դատախազին

 

Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացնել՝ պնդելով, որ ինքը կորցրել է իրեն պատկանող անշարժ՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի կատարած խարդախության արդյունքում: Դատախազ Վահե Դոլմազյանը, հաղորդումը ստանալուց 65 օր անց Թումասյանին պատասխան է ուղարկել՝ նշելով, որ նրա ներկայացրած փաստերը քաղաքացիաիրավական հարաբերություններում են գտնվում:

Գայանե Թումասյանն այժմ դատարանում բողոքարկում է  դատախազության անգործությունը, քանի որ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո դատախազությունը պարտավոր է որոշում կայացնել ստացված հաղորդման մասին: Որոշում սակայն չի կայացվել, փոխարենը Թումասյանը ստացել է նամակ՝ դատախազ Վահե Դոլմազյանից:

Վերջինս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում կրկին պնդեց, որ Գայանե Թումասյանի տված հաղորդման մեջ հանցագործության մասին փաստեր չեն եղել: «Դուք գրբաց չեք, որ առանց գործը քննելու իմանաք՝ սա քաղաքացիաիրավական հարաբերության խնդիր է, թե քրեական: Ձեր կարծիքը Գայանե Թումասյանի տված հաղորդման մասին որեւէ մեկի չի հետաքրքում»,- դատախազին հակադարձեց դատարանում Թումասյանի շահերը ներկայացնող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ իրենց համար զարմանալի չէ, որ դատախազությունը Հովհաննես Երիցյանի պաշտպանությունն է ստանձնել, սակայն հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ, ըստ օրենքի, դատախազությունը պարտավոր է որոշում կայացնել: «Դուք կատարեք օրենքի պահանջը՝ կայացրեք որոշում, ոչ թե մասնավոր կարծիք արտահայտեք: Եթե մենք չհամաձայնենք Ձեր կայացրած որոշման հետ, այն կբողոքարկենք»,- նշեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Գայանե Թումասյանը պնդում է, որ նախկին պաշտոնյան վաշխառությամբ է զբաղվում՝ տոկոսով գումար է պարտքով տալիս եւ մարդկանց խաբեության միջոցով զրկում է տնից: Երիցյանի դեմ նմանատիպ հաղորդումներ են ներկայացրել եւս երկու անձինք: Նախկին պաշտոնյային, սակայն, մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Գայանե Թումասյանի բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 10-ին, առավոտյան 10:30-ին:

ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Փաստաբան Մկրտիչ Դավթյանից տուժածները կարող են դիմել «Վելես»-ին

Հարգելի քաղաքացիներ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը դիմումներ է ստացել 5 անձանցից, որոնք պնդում են, որ փաստաբան Մկրտիչ Դավթյանը չի կատարել իրենց պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ բազմաթիվ խնդիրներ է ստեղծել իրենց համար:

 

Մեր տեղեկություններով, փաստաբանի գործունեությունից տուժած անձանց թիվը շատ ավելին է: Բոլոր նրանք, ովքեր իրավական խնդիրների առջեւ են կանգնել Մկրտիչ Դավթյանի գործունեության արդյունքում, կարող են դիմել մեզ զանգահարելով 08000-13-13 հեռախոսահամարին:

Դատախազությունը թույլ չի տալիս պայքարել կոռուպցիայի դեմ

Դատախազությունը «ջրում է» Երիցյանի դեմ բերված ցանկացած բողոք. www.1in.am

 

Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը հզոր հովանավորներ ունի ՀՀ Գլխավոր դատախազությունում. այս մասին դեռ անցած տարի բաց նամակով հայտարարել էր «Վելես» հասարակական կազմակերպությունը: Դատախազությունը հավատարիմ է մնում իր գործելաոճին և մինչ օրս «ջրում է» Երիցյանի դեմ ներկայացրած ցանկացած բողոք և հանցագործության մասին հաղորդում:

Արդեն երրորդ ընտանիքն է Երիցյանի դեմ հաղորդում ներկայացրել՝ պնդելով, որ նա վաշխառությամբ տիրացել է իրենց ունեցվածքին: Դատախազությունը, այնուամենայնիվ, մնում է նույն կարծիքին՝ Երիցյանը կասկածից վեր է: Համառոտ ներկայացնենք նախկին պաշտոնյայից տուժած երեք ընտանիքների պատմությունները:

Գործ N1

Զինաիդա Մելիքյանի ընտանիքը փողոցում է հայտնվել դեռևս 2014 թվականին: Զինաիդայի խոսքով՝ ինքը 100.000 ԱՄՆ դոլար է տոկոսով վերցրել Հովհաննես Երիցյանից, որը խաբեությամբ իրեն ստիպել է բնակարանը «վաճառել»՝ որպես գումարը վերադարձնելու երաշխիք: Առքուվաճառքը շինծու է եղել, Զինաիդային խոստացել են, որ երբ պարտքն ամբողջությամբ մարի, բնակարանը կվերադարձնեն իրեն: Արդյունքում ընտանիքը հայտնվել է փողոցում:

Զինաիդան հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ներկայացնելով նաև ձայնագրությունը, որում լսվում է, թե Հովհաննես Երիցյանն ինչպես է սպառնում իրեն:

Զինաիդայի խոսքով՝ Երիցյանն իրեն սպառնացել է ոչ միայն հեռախոսազրույցի ժամանակ, այլև դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում: «Մի անգամ վեճի բռնվեցի հետը, պայուսակից հանեց ատրճանակը ու ասաց՝ ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի»,- հիշում է Զինաիդան:

Զինաիդա Մելիքյանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Գործի վարույթը, սակայն, կարճվել էր, և Երիցյանին մեղադրանք չէր առաջադրվել: Կարճման որոշման դեմ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի դատախազին: Վերջինս ներկայացված բողոքի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, ինչը պարտավոր էր անել՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

Զինաիդա Մելիքյանը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել է դատախազության անգործությունը: Դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում է ընդունել՝ դատախազությանը պարտավորեցնել Զինաիդա Մելիքյանի բողոքի հիման վրա որոշում կայացնելու մասին: Ներկայումս Զինաիդան սպասում է դատախազության որոշմանը:

Գործ N2

Գայանե Թումասյանը հեռացել է Հայաստանից՝ կորցնելով իր միակ կացարանը: Նրա ամուսինը կալանավորված է, միակ տղան մահացել է 19 տարեկանում: Որդեկորույս մայրը դեռ փորձում է վերադարձնել իր տունը, որտեղ ներկայումս բնակվում է Հովհաննես Երիցյանը:

Գայանե Թումասյանի ամուսինը` Լուսաբեկ Սամվելյանը, դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել Հովհաննես Երիցյանից:

Թումասյանի խոսքով՝ իր ամուսինն ու Երիցյանը սեփականության առքուվաճառքի կեղծ պայմանագիր են կնքել՝ պայմանով, որ երբ Լուսաբեկը վերադարձնի գումարը, տունը դարձյալ հետ կվաճառեն իրեն:

Առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս կողմերը կեղծիք են կատարել, որը հետագայում բացահայտվել է Վերաքննիչ դատարանում: Գայանե Թումասյանը, ում պատկանում էր տան ½-ը, տեղյակ չի եղել ամուսնու և Երիցյանի գործարքներից: Երիցյանի սանիկը` Վահե Վարդանյանը, նոտարում կեղծ հայտարարություն է տվել այն մասին, թե Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, այնինչ վերջինիս պնդմամբ` թե՛ Վահեն, թե՛ Երիցյանը հիանալի տեղյակ են եղել իր ամուսնական կարգավիճակի մասին: Արդյունքում Գայանե Թումասյանը, որը որևէ գործարքի չի մասնակցել, զրկվել է իր սեփականությունից՝ հայտնվելով փողոցում:

Գայանե Թումասյանը ևս հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն նրա հաղորդման վերաբերյալ ևս դատախազությունը որոշում չի կայացրել (ինչը դատարանը պարտավորեցրել է նաել Զ.Մելիքյանի գործով): Թումասյանը ներկայումս դատախազության անգործությունը բողոքարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բողոքի քննությունը նշանակված է հունիսի 6-ին:

Գործ N3

«Առաջին լրատվական»-ը վերջերս ներկայացրել էր Դավիթ Ստեփանյանի և Հովհաննես Երիցյանի գործարքների մանրամասները: Այս գործում ևս առկա էձայնագրություն, որում լսվում են նախկին պաշտոնյայի սպառնալիքները: Ստեփանյանը ևս ընտանիքով հեռացել է Հայաստանից՝ կորցնելով իրենց պատկանող անշարժ գույքը:

Դավիթ Ստեփանյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել: Մայիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Օրեր առաջ Ստեփանյանը դատախազություն բողոք է ներկայացրել քրեական գործ հարուցելը մերժելու որոշման դեմ:

Հաշվի առնելով Երիցյանի նկատմամբ դատախազության ցուցաբերած վերաբերմունքը՝ կարելի է ենթադրել, որ այս բողոքը ևս «կջրվի» դատախազության կողմից:

Վաշխառության և կոռուպցիայի դեմ պայքարող «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի դեմ «պայքարող» կառավարությունը պետք է որ հետաքրքրվեր, թե որտեղից նախկին պաշտոնյային հսկայական գումարներ:

«Երբ հանրագումարի ենք բերում երեք ընտանիքների ներկայացված գումարները, ստացվում է, որ տվյալ անձը միլիոնավոր դոլարներ ունի, սակայն որևէ գործով որևէ հետաքննիչ Երիցյանին երբեք չի հարցրել, թե ի՞նչ ճանապարհով է գոյացել նրա հարստությունը»,- նշում է փաստաբանը:

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունը չի պայքարել կոռուպցիայի դեմ, քանի դեռ ներկա և նախկին կոռումպացված պաշտոնյաները մնում են անպատիժ:

«Խիստ նկատողություն»՝ «Վելես»-ի դիմում հիման վրա

Ամիսներ առաջ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ահազանգելով, որ թիվ 14149815 քրեական գործով քննիչ Անդրանիկ Վարդանյանը ապօրինի որոշում է կայացրել եւ  արգելանք է դրել գործով որպես վկա անցնող Ա. Հ.-ին պատկանող անշարժ գույքի վրա: Քրեական գործի վարույթը շարունակել է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Յոլչյանը, ով արգելանքի որոշումը չի վերացրել, ինչի պատճառով էլ ենթարկվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի:

 

«Վելես» ՀԿ-ին ուղղված գրությունում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գ.Լ. Նավասարդյանը հայտնում է, որ մեր դիմումների հիման վրա կատարվել է ծառայողական քննություն եւ բացահայտվել է, որ ավագ քննիչ Լ. Յոլչյանը թույլ է տվել քրեադատավորական օրենքի կոպիտ խախտում:

Նշենք, որ «Վելես» ՀԿ-ն մեկ այլ դիմում էլ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով տույժի ենթարկել նաեւ քննիչ Անդրանիկ Վարդանյանին, ով կայացրել էր ապօրինի որոշում՝ արգելանք դնելու մասին:

 

qk

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.