Author: Veles Human Rights NGO

«Հորս գերեզման, արյուն ա լինելու…». նախկին պաշտոնյայի սպառնալիքները

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հետաքննել Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի ներգրավվածությամբ կատարված գործարքների «մութ էջերը»: Վերջինս անցել և անցնում է մի քանի քրեական գործերով, որի շրջանակներում քաղաքացիները նախկին պաշտոնյային մեղադրում են վաշխառության և խարդախության, ինչպես նաև կյանքին և առողջությանը սպառնալիքներ ներկայացնելու մեջ: Քննիչները, սակայն, Երիցյանին մինչ օրս մեղադրանք չեն ներկայացրել, թեև նրա դեմ ցուցմունքներ են տվել նույնիսկ իր հարազատները:

Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել Ռուսաստանի Խաբարովսկ քաղաք տեղափոխված ընտանիքի հետ, որը ստիպված է եղել վաճառել Հայաստանում ունեցած ամեն ինչ՝ պարտքով վերցրած գումարի տոկոսները վճարելու համար: Դավիթ Ստեփանյանը Հովհաննես Երիցյանի հետ ծանոթացել է դեռևւս 2001 թվականին, երբ նա ղեկավարում էր ՀՀ Քաղաքացիական ավիացիան: Ստեփանյանը մեզ պատմեց, որ արտարժույթի փոխանակման կետեր է ունեցել Երևանում և բիզնեսում ներդրում անելու նպատակով պարտքով գումար է խնդրել Հովհաննես Երիցյանից: «Վերցրել եմ 150.000 ԱՄՆ դոլար՝ ամսական 2%-ով: Հետո էլի եմ վերցրել, կամաց-կամաց պարտքը դարձավ 900.000 ԱՄՆ դոլար: Ես 10 տարվա մեջ 2 միլիոն դոլարից ավելի տոկոս եմ փակել»,- վստահեցնում է Ստեփանյանը:

Այս տարիների ընթացքում Ստեփանյանը զրկվում է թե՛ ընտանեկան բիզնեսից, թե՛ իրեն և մորը պատկանող բնակարաններից: «Ես տներ գրավ դրեցի, 500.000 ԱՄՆ դոլար վճարեցի, բայց ստացական չվերցրեցի իրենից, մենք ընտանիքներով մտերիմ էինք: Բայց հիմա Երիցյանն ասում է, թե պիտի 900.000-ը վճարես»,- պատմում է Դավիթ Ստեփանյանը:

2015 թվականին Հովհաննես Երիցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Դավիթ Ստեփանյանից և նրա կնոջից գումար բռնագանձելու պահանջով: Նախկին պաշտոնյան դատարանին հայտնել է, որ 2010 թվականին պատասխանողներին փոխառությամբ տվել է 360 միլիոն ՀՀ դրամ գումար, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել մինչև 11.09.2013թ.… Կնքել է փոխառության պայմանագիր, որը նոտարական վավերացում է ստացել:

«Այդ 360 միլիոնը այն ժամանակվա կուրսով հենց 900.000 ԱՄՆ դոլար էր անում: Ես նոտարով պարտավորվել էի, որ պետք է վճարեմ այդքան»,- ասում է Դավիթ Ստեփանյանը:

Դատարանը որոշել է` Դավիթ Ստեփանյանից և Գայանե Աբգարյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Հովհաննես երիցյանի բռնագանձել 250.000.000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ…
Ստեփանյանի խոսքով՝ 5 տարի առաջ իր մոտ ծանր դեպրեսիա է սկսվել, որից մինչ օրս չի կարողանում ազատվել: Նախկին բիզնեսմենը հավատացնում է, որ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ իրեն սպառնում և ահաբեկում է:

Ստեփանյանին հաջողվել է ձայնագրել իր և Հովհաննես Երիցյանի միջև տեղի ունեցած խոսակցություններից մի քանիսը, որտեղ լսվում է, թե նախկին պաշտոնյան ինչպես է պահանջում վերադարձնել գումարը:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հովհաննես Երիցյանը իրեն վստահեցրել է, որ իրեն տոկոսով տված գումարի մի մասը ФСБ գեներալի փողն է, ով իբր ստիպում է վերադարձնել գումարը: «Ասում էր, էդ փողը, պիտի տաս, թե չէ արյուն ա լինելու»,- պատմում է Ստեփանյանը: Այս խոսակցության ձայնագրությունը ևս Ստեփանյանը տրամադրել է «Առաջին լրատվական»-ին»:

 

Դավիթ Ստեփանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ Երիցյանը սպառնում է իրեն: Ներկայումս ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ստեփանյանի դիմումի հիման վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի՝ վաշխառությամբ զբաղվելու մասին մի քանի ընտանիքներ դեռևս 2014 թվականին բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին: Վաշխառության փաստով նախկինում հարուցվել են քրեական գործեր, սակայն Երիցյանին որևէ մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել:

Վաշխառության զոհ դարձած ընտանիքների իրավունքները պաշտպանող «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տպավորությամբ Հովհաննես Երիցյանը հովանավորվում է իշխանության ամենաբարձր օղակներից. «Ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել, թե այսքան աղաղակող փաստերից հետո նրան ինչպես է հաջողվում անպատիժ մնալ: Առնվազն երեք ընտանիք միայն մեր կազմակերպությանն է դիմել, որոնք իրենց տներն են կորցրել: Պատկերացրեք, որ այդ ընտանիքների թիվը շատ ավելի կարող է լինել: Հասկանալի է, որ այստեղ կամ մեծ կաշառքների մասին է խոսքը, կամ իշխանության հովանավորչության»:

Մարինա Պողոսյանը զարմանում է, թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը չի հետաքրքրվում նախկին պաշտոնյայի եկամուտների ծագման աղբյուրով: «Պարզապես անհնար է արդար աշխատանքով վաստակել այն գումարները, որոնք շրջանառության մեջ է դրել նախկին պաշտոնյան: Սա ևս մեր բանակից թալանված փողերն են, որը պետք է վերադարձնել հասարակությանը»,- կարծում է իրավապաշտպանը:

Նշենք, որ Հովհաննես Երիցյանը մշտապես պնդել է, որ ինքը որևէ մեկի տոկոսով գումար չի տվել, թեև ձայնագրությունները հակառակն են ապացուցում: Նախկին պաշտոնյայի այլ գործարքներին և ֆինանսական աղբյուրներին կանդրադառնանք մեր առաջիկա հոդվածներում:

http://www.1in.am/1905859.html

5 մլն դոլարի հափշտակություն հասարակական կազմակերպությունից. գործը ՀՔԾ է ուղարկվել

Հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պ.-ն 2015 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2005-2008թթ. ընթացքում Վիկտոր Ս.-ն, խաբեության եղանակով, շինարարական աշխատանքներ կատարելու պատրվակով իր վստահորդ Ալեքսեյ Կ.-ից մաս-մաս վերցրել է 5 մլն. ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն: Մարինա Պ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է գործ և տևական ժամանակ կատարվելնախաքննություն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/522941/

[:am]Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց 31.03.2016թ.[:ru] Акция протеста перед зданием Правительства 31 марта 2016г.[:]

[:am]՛՛Վելես՛՛ իրավապաշտպան ՀԿ մարտի 31-ին ժամը 11:00 Կառավարության շենքի մոտ կազմակերպել է բողոքի ցույց վաշխառությունից և խարդախությունից տուժած քաղաքացիների հետ:

S1100041S1100009

S1100103S1100024

S1100035S1100082

http://www.a1plus.am/1444403.html
 http://past.am/?p=55277&l=am
 http://mamul.am/am/news/82169/%C2%AB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6-2007%C2%BB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B8%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D6%81-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AE-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4

[:ru]Правозащитная  общественная  организация  ”Велес”  31 марта 2016г.   в  11:00  организовала  акцию протеста  перед зданием   Правительства  с  гражданами  пострадавшими  от  ростовщичества  и мошенничества.

S1100041S1100009

S1100103S1100024

S1100035S1100082

Акция  протеста  перед зданием  Правительства  31.03.2016 года освещалась в прессе. Ссылки прилагаются.

http://www.a1plus.am/1444403.html
 http://past.am/?p=55277&l=am
 http://mamul.am/am/news/82169/%C2%AB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6-2007%C2%BB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B8%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D6%81-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AE-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4

[:]

Իրավապաշտպանի նկատմամբ բռնության գործը ուղարկվել է Եվրոպական դատարան

 

Marina-Poghosyan

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը Հայաստանի Հանրապետության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Գանգատը վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից Մարինա Պողոսյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության գործին, որը քննվել է հայաստանյան դատարաններում, սակայն ԴԱՀԿ ծառայակիցները պատասխանատվության չեն ենթարկել:

Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ԴԱՀԿ ծառայակիցների կողմից կիրառված ոտնձգությունը գնահատել էր որպես սեռական ոտնձգություն իր նկատմամբ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 17-ին Երեւանի Աբովյան փողոցում բնակվող ընտանիքին վտարելու ընթացքում ԴԱՀԿ ծառայակիցները բռնություն էին կիրառել ընտանիքի ամենատարեց անդամի՝ 77-ամյա Զինա Գյոզալյանի նկատմամբ: Դեպքի վայր ժամանած իրավապաշտպան Մարինա Պողոսյանը փորձել էր կանխել բռնությունը, սակայն արդյունքում ինքն էլ էր բռնությունների եւ ստորացումների ենթարկվել:

ԴԱՀԿ ծառայակիցները նախ իրավապաշտպանին զրկել էին ազատությունից՝ սենյակներից մեկի դուռը կողպել էին եւ թույլ չէին տվել, որպեսզի նա դուրս գա այդտեղից: Իսկ քիչ անց բացել էին դուռը եւ գրկած դուրս էին բերել Պողոսյանին տարածքից՝ նետելով բետոնե աստիճանների վրա: Պողոսյանը մարմնական վնասվածք էր ստացել:

«Եթե գործը քննող քննիչի, դատախազի եւ դատավորի համար նորմալ է, որ օտար տղամարդիկ կարող են գրկելով տեղափոխել իրենց կանանց, ապա ես դա դիտում եմ որպես սեռական ոտնձգություն»,- «Առաջին լրատվականին» ասել է Մարինա Պողոսյանը:

Դիմելով Եվրոպական դատարան՝ իրավապաշտպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ եւ 13-րդ հոդվածները: «Դիմումատուն գտնում է, որ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ուժի գործադրումը, իր վստահորդի աչքի առաջ իրեն ճնշումների ենթարկելն ու նսեմացնելը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված Խոշտանգումների արգելքի, 8-րդ հոդվածով ամրագրված՝ Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտման, իսկ դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բացակայությունը հանգեցրել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման»,- նշված է գանգատում:

http://www.1in.am/1864471.html

 

ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազի որդուն մերժեցին

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը՝ ռուս գործարարների ցուցմունքների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

 

Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ: Տեր-Հովսեփյանը, գործին ներգրավված լինելով վկայի կարգավիճակով, բողոքարկել էր Քննչական կոմիտեի՝ քրեական գործ հարուցելու որոշումը: Մի քանի ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը (դատավոր Արմեն Բեկթաշյան), մերժեց Տեր-Հովսեփյանի հայցը:

 

Հիշեցնենք, որ ռուս գործարարների շահերը ներկայացնում է «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը կարծում է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը հարցը կանխամտածված կերպով տեղափոխել էր դատարան, որպեսզի ժամանակ շահի: «4 ամիս է՝ դատաքննություն է ընթանում, եւ պատեհ-անպատեհ առիթներով իրենք միջնորդում են, որպեսզի երկարաձգվի այս դատապրոցեսը: Սա այն դեպքում, երբ գործով որպես վկա ներգրավված Վիկտոր Տեր-Հովսեփյանի իրավունքները չեն խախտվել, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը: Տեր-Հովսեփյանի փաստաբանների հայտարարություններից ստացվում է, որ եթե Հայաստանում մեկը հաղորդում տա ինչ որ մեկի կողմից խարդախության մասին, պետք է բոլորը հարցնեն այդ անձի փաստաբանների կարծիքը՝ նրանք կո՞ղմ են, որ քրեական գործ հարուցվի, թե՞ ոչ: Վաղը կարող են այլ մարդիկ հայտնվել մեղադրյալի աթոռին: Ու եթե մարդը հանգիստ է, գիտի, որ ինքը քրեորեն պատժելի արարք չի կատարել, ապա չպետք է անհանգստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

 

Հարցը դատարան տեղափոխելու Տեր-Հովսեփյանի երկրորդ արդյունքը, ըստ իրավապաշտպանի, այն է, որ փաստաբանները դրանով հնարավորություն ունեցան ծանոթանալ քրեական գործի նյութերին եւ մշակել իրենց հետագա մարտավարությունը: Սա, ըստ Մարինա Պողոսյանի, գործը վարող քննիչի բացթողումն է: «Իհարկե, եթե բողոքարկվել է քրեական գործի հարուցումը, գործի նյութերը պետք է ներկայացվեին դատարան: Սակայն քննիչը պարտավոր էր որոշել այն ծավալը, որին փաստաբանները կարող էին ծանոթանալ: Տուժողների ցուցմունքներին ծանոթանալու հնարավորություն քննիչը պարտավոր էր չտալ»,- նշեց Մարինա Պողսյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուրում

Նախկին ոստիկանն ընդդեմ վաշխառուի – 2

 

Նախկին ոստիկան, գյումրեցի Թորգոմ Թորոսյանն անզիջում պայքար է մղում իրեն պարտք տված Մելադա Սարգսյանի դեմ, որը փորձում է տիրանալ ԱՄՆ-ի Կարմիր խաչի կողմից նվեր ստացած նրա բնակարանին: Թորգոմը պարտվել է առաջին ատյանի դատարանում, սակայն շարունակում է պայքարը այլ ատյաններում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին նա կոչ է անում ուշադրություն դարձնել դատավոր Մեխակ Գևորգյանի «շահադիտական ապօրինությունների վրա»:

 

ՌԴ դեսպանատունը ճնշո՞ւմ է գործադրել ՀՀ իշխանությունների վրա

 

ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի շահերի ներկայացուցիչները դատարանում հնչեցրած իրենց ելույթներում նշում են, որ Տեր-Հովսեփյանի կողմից ռուս երկու գործարարներից գումար հափշտակելու հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը քաղաքական հիմքեր ունի:
 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար: Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Տեր-Հովսեփյանն, առայժմ գործին ներգրավված լինելով վկայի կարգավիճակով, բողոքարկել է դատախազության՝ ռուս գործարարների ցուցմունքների եւ ներկայացրած փաստերի հիմքով քրեական գործ հարուցելու որոշումը:

Իրադարձությունների զարգացմանը մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը: Դեսպանությունը հետաքրքրված է իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ եւ անգամ նամակով դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ՌԴ քաղաքացիների շահերի լիարժեք պաշտպանություն: Վիկտոր Տեր-Հովսեփյանի շահերի ներկայացուցիչներին՝ 4 հոգիանոց փաստաբանական խմբին, սա առիթ է տվել հայտարարելու, որ ՌԴ իշխանությունները քաղաքական ճնշում են բանեցնում Հայաստանի իրավապահ մարմինների եւ դատական համակարգի, ԱԳՆ-ի եւ, ընդհանրապես, ՀՀ իշխանությունների վրա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղյուրում:

ՀՀ քննչական կոմիտեն չարաշահում է իր լիազորությունները

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Սույն հայտարարությամբ ահազանգում ենք ՀՀ Քննչական Կոմիտեի մի շարք աշխատակիցների պաշտոնական լիազորությունների չարաշահումների մասին:  Օրեր առաջ լրացավ «Վելես» հասարակական կազմակերպության գրանցման 2 ամյակը: Այս երկու տարիների ընթացքում  մեր կողմից մոտ  քսան   բողոք դիմումներ, հեռագրեր և  հաղորդումներ են   ներկայացվել  ՀՀ Քննչական կոմիտեի՝ մի շարք քննիչների գործելակերպի   վերաբերյալ, որոնց ի պատասխան ստացել ենք մշտապես ստացել ենք միևնույն, ոչինչ չարտահայտող գրություններ:

Մեր կողմից  ներկայացված դիմումներում և հաղորդումներում նշված  փաստերի համադրությունը անառարկելիորեն վկայում է, որ ՀՀ Սահմանդրությամբ նախատեսված իրենց պարտականություններն իրականցնելու և քաղաքացիների պաշտպանությունը հանցագործություններից և հանցագործներից ապահովելու փոխարեն ՝

  • ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, բացառիկ հովանավորչություն է դրսևորում ՀՀ նախկին պետական պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց անօրինական գործողություններն օրինականցնելու և վերջիններիս  գործողություններից տուժած,  ունեզրկված քաղաքացիների իրավունքների   և  շահերի  ոտնահարման ուղղությամբ

Մասնավորապես խոսքը  վերաբերվում է  ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին, որն ըստ մեր կազմակերպությանը  դիմած մի քանի  ընտանիքների,  տարիներ ի վեր զբաղվում է վաշխառությամբ և բարձր  տոկոսադրույքներով՝ անհայտ ճանապարհով  ձեռք բերված գումարներ տրամադրելով, ինչպես նաև  փաստաթղթային կեղծիքներով   տիրացել է  մի  շարք   ՀՀ քաղաքացիների սեփականությանը:

  • ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, ճնշումներ և սպառնալիքներ է գործադրում այն անձնաց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և վերոհիշյալ  նախկին  պաշտոնյաjին պատասխանտվության կանչելու պահանջ են ներկայացնում

 

Այսպես՝  Հ. Երիցյանի  և նրա  գործընկերներ  Վ. Վարդանյանի  և Ա. Այվազյանի  կողմից վաշխառությամբ և խարդախությամբ Գ. Թումասյանի, Զ. Մելիքյանի,  Զ. Գյոզալյանի, Ռ. Պետրոսյանի  գույքերին  տիրանալու  վերաբերյալ հարուցվել են   քրեական գործեր թիվ  17112714 (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով) , թիվ 13127214 (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի): Այս քրեական գործերին  հարուցվելուն զուգահեռ հարուցվել է մեկ այլ քրեական գործ թիվ  13142214 (ՀՀ քր. oրենսգրքի  182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետի)  իմ՝  «Վելես» Իրավապաշտպան ՀԿ նախագահի Մ. Պողոսյանի  նկատմամբ:

Հատկանշական է որ իմ նկատմամբ հարուցված  քրեական գործը 8 ամիս քննվել է, որի ընթացքում կատարվել են բազմաթիվ քրեադատավարական խախտումներ, մասնավորապես ինձ հետ առերեսումներ են կատարել զենքի առկայությամբ, բազմիցս առաջարկել են  հրաժարվել  Հ. Երիցյանի և  այլոց  վերաբերյալ  հարուցված քրեական գործերից: Քրեական գործի նյութերից կորել են ցուցմունքներ  և ստորագրություններ, ավելին քրեական գործի  քննության ընթացքում ձեռք են  բերվել տեղեկություններ Հ.Երիցյանի կողմից կատարված խոշոր չափերի տնտեսական հանցագործության վերաբերյալ, որը և կոծկվել է    քննիչի և   նրա վերադասի կողմից: Ինչպես նաև թիվ 13142214 քրեական գործի պատվիրատուները  հասկանալով որ  տեղի չեմ տալիս ճնշումներին ի վերջո կարճում են  իմ  վերաբերյալ ակնհայտ  անհիմն  հարուցված թիվ  13142214 քր. գործը, պատճառաբանելով որ անձը  ում  հաղորդման  վրա   հարուցվել էր  քրեական գործը չի ընկալել  իր տրված հաղորդման  բովանդակությունը:

 

Մեկ այլ նախկին  պաշտոնյաի՝ ՀՀ գլխավոր  դատախազ Ս. Օսիպովի որդուց՝  Վիկտոր Տեր-Հովսեփյանի գործողություններից տուժած օտարերկրյա ներդրողների  շահերի պաշտպանության  և  օտարերկրյա ներդրողների հաղորդումների  հիման վրա  հարուցված թիվ 13811015 քրեկան գործին  զուգահեռ,  ըստ  ՀՀ քննչական կոմիտեի  որոշ աշխատակիցների  որդեգրած արատավոր  պրակտիկայի,  իմ վերաբերյալ հարուցվեց մեկ այլ՝  թիվ 14149815 քրեական գործը, որի շրջանակներում առանց օրինական հիմքերի խուզարկության փորձեր իրականացվեցին  իմ  մտերիմներին պատկանող բնակարաններում,  թիվ 14149815 քրեական գործով  նույնիսկ  վկայի կարգավիճակ  չունեցող անձանց   գույքի վրա  կալանք կիրառվեց, իսկ ինձ հարցաքննելու միջոցով սպառնալիքներ  հնչեցվեցին իմ և իմ ընտանիքի ու մտերիմների հասցեին:

 

  • Փաստացի ՀՀ քննչական կոմիտեն ակնհայտ, անհիմն քրեական գործեր հարուցելու միջոցով փորձում է  ինձ վրա  ճնշում գործադրել, որպեսզի ոչ ես, ոչ մեր կազմակերպությունը չզբաղվի  բարձրաստիճան պաշտոնյաների հակաօրինական գործողություններից  տուժած  ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների  շահերի պաշտպանությամբ, որպեսզի  գիտակցենք  որ  ցանկացած փորձ  բարձրաձայնելու նախկին և ներկա  պաշտոնատար  անձանց կողմից կատարված ապօրինությունները  հանգեցնելու է  հերթական քրեական գործի հարուցմանը իմ նկատմամբ

 

Հարուցված թիվ 14149815 քրեական գործի միջոցով իմ նկատմամբ սպառնալիքների և ճնշումների առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների դատապարտումները հանգեցրեցին նրան, որ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին թիվ թիվ 14149815 քրեական գործը կարճվեց: Այնուամենյանիվ, ՀՀ Քննչական կոմիտեն առավել խիստ շահագրգռվածություն է դրսևորում այդ ճնշումները շարունակելու համար և 2016 թվականի հունվարին վերացվել է  թիվ 14149815 քրեական գործը կարճելու որոշումը:

 

Ավելին՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից հաստատվել է, որ այդ քրեական գործի հարուցումը ուղղակիորեն կապված է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության գործունեության հետ, որը պայքարում է համակարգային խնդիրների հետ և   նման ճնշումները օրինաչափ են:

Մենք հուսով ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը պատասխանատվություն կստանձնի իր ղեկավարած կառույցում քննիչների գործողությունների օրինականությունն ապահովելու և նրանց կողմից չարաշահումները,  հովհանավորչությունը  և   կոռուպցիոն  ռիսկերը կանխելու համար, իսկ միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններն իրենց ջանքերը կներդնեն ոլորտում առկա ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի հարցում:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

նախագահ Մարինա Պողոսյան

«Ես չեմ ուզում, որ իմ նկարը «լայքեն»». ոստիկանության ներկայացուցիչ

Դատարանում ՀՀ ոստիկանության շահերը պաշտպանող Սոնա Մելիքյանը կարծում է, որ եթե լրագրողներն իրեն լուսանկարեն, ապա լուսանկարը կհայտնվի սոցցանցերում, և ՀՀ քաղաքացիները իր մասին անհեթեթ մեկնաբանություններ կգրեն: Թե ինչու է Ոստիկանության ներկայացուցիչը վստահ, որ մեկնաբանությունները անհեթեթ են լինելու, պարզ չէ, սակայն հարկ է նշել, որ Սոնա Մելիքյանն ինքն է իր լուսանկարները հրապարակել «Ֆեյսբուքում», որոնք հասանելի են ոչ միայն իր վիրտուալ ընկերներին, այլև ամբողջ հանրությանը:

Սոնա Մելիքյանը ՀՀ վարչական դատարանում ներկայացնում է ՀՀ ոստիկանության շահերը, որի դեմ բողոք է ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա պնդում է, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ականատես են եղել, թե Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն ինչպես են բռնություն գործադրել իր նկատմամբ և անգործություն են ցուցաբերել, որևէ կերպ չեն միջամտել: Արդյունքում իրավապաշտպանին հասցվել է ֆիզիկական վնասվածք:

«Այնքան վիրավորական էր տեսնել, որ ոստիկանները կանգնած հետևում են, թե 4 հաստամարմին տղամարդիկ ինչպես են բռնություն գործադրում իմ նկատմամբ: Միակ բանը, որ ոստիկաններն անում էին, դա հեռախոսով նկարելն ու ծիծաղելն էր»,- հիշում է Մարինա Պողոսյանը:

Ոստիկանության դեմ հայցի քննությունը սկսվեց երկու միջնորդությամբ: Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Սուքիասյանը նախ դատարանին միջնորդեց թույլատրել լրագրողներին տեսանկարահանել դատական նիստը: Ինչպես արդեն նշեցինք, ոստիկանության ներկայացուցիչն առարկեց՝ նշելով, որ իր համար ցանկալի չէ, որ իր լուսանկարները «լայքեն»:

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Մելիքյանի առարկությունն անհիմն է. «Եթե մարդ չի ցանկանում, որ իր լուսանկարները լայքեն կամ մեկնաբանեն, դրանք սոցիալական ցանցերում չի տեղադրում: Մենք տեղյակ ենք, որ Դուք բավականին ակտիվ եք սոցիալական ցանցում»,- ոստիկանության ներկացուցչին ասաց իրավապաշտպանը:

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը, այնուամենայնիվ, համարեց, որ Մելիքյանի՝ «լայքերից» զերծ մնալու իրավունքը առավել կարևոր է, քան լրատվամիջոցների աշխատանքն ու դատական նիստի թափանցիկությունը: Դատավորը մերժեց տեսանկարահանելու միջնորդությունը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դեմ է «լայքերին»

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ այդ կառույցի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Երեկ դատական նիստ էր հրավիրվել:

 

Մի փոքր՝ այս հայցի նախապատմությունը: 2015 թվականի մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ, ըստ Մարինա Պողոսյանի, բռնության էին ենթարկել 76-ամյա Զինա Գյոլզալյանին, իսկ երբ իրավապաշտպանը փորձել էր խոչընդոտել նրանց, իրեն կողպել էին փակ սենյակում, իսկ ավելի ուշ՝ դուրս շպրտել տարածքից, նրան նետելով բետոնե աստիճանների վրա: Ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ ՀՀ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Սակայն մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտել էր որպես «նուրբ գրկել եւ տեղափոխել։ Գործը կարճվել էր: Վտարման նույն դեպքի ժամանակ, ըստ հայցվորի, ոստիկանության աշխատակիցներն անգործություն էին դրսեւորել, ինչի կապակցությամբ էլ «Վելես»-ի նախագահը դիմել է ՀՀ Վարչական դատարան:

 

Երեկվա նիստում Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Միջնորդության մեջ նա, ի թիվս այլ պնդումների, նշեց, որ հենց Ռաֆիկ Խանդանյանն է քննել Պողոսյանի մեկ այլ հայց՝ ԴԱՀԿԾ աշխատակիցների կողմից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, եւ գործի քննության արդյունքում մերժել է հայցը: Հետեւաբար, ըստ Սուքիասյանի, ընթացքում գտնվող վարչական գործի քննության ընթացքում նախագահող դատավորը պետք է իրավական դիրքորոշում հայտնի եւ եզրահանգումներ կատարի այնպիսի փաստի վերաբերյալ, որի վերաբերյալ դատավորի դիրքորոշումն արտահայտված է մեկ այլ վարչական գործով կայացված վճռում եւ արդեն հայտնի է: Բնական է, որ վճռում արտահայտված դիրքորոշումը նույն դատավորի կողմից պետք է լինի անփոփոխ:

 

Ի դեպ, նախորդ գործի շրջանակներում, ԴԱՀԿ ապահովող ծառայության ներկայացուցիչը չի հերքել, որ նման ֆիզիկական ուժ գործադրվել է, պարզապես դա փորձել է հիմնավորել, որ ֆիզիկական ուժի գործադրումը եղել է իրավաչափ: «Ես չեմ կարող վստահ լինել, որ գործը քննող դատավորն անկողմնակալ է: Եվ միջնորում եմ՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին հայտնել ինքնաբացարկ»,-հայտարարեց փաստաբանը: Նիստն ընդհատվեց, դատավորը միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհայտնի այսօր:

Դատական նիստի ընթացքում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. Փաստաբան Արթուր Սուքիասյանը միջնորդեց, որ նիստը լուսանկարահանվի եւ հեռարձակվի: Պատասխանող կողմը՝ ոսստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, առարկեց, ասելով, թե՝ իր լուսանկարը կարող է հայտնվել սոցցանցերում, «լայքվել», անհեթեթ մեկնաբանությունների արժանանալ եւ այլն: Հայցվորը դատավորին հայտնեց, որ նիստին ներկա լրագրողները կարող են անգամ Սոնա Մելիքյանին դեմքը չլուսանկարել: Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, Մելիքյանը դատարանում ներկայացնում է ոստիկանությանը շահերը, հանրային գործառույթ է իրականացնում ու հետեւաբար իրավունք չունի արգելելու իրեն լուսանկարահանել: Այդուհանդերձ, 32-ամյա դատավոր Ռաֆիկ Խանդանյանը մերժեց Արթուր Սուքիասյանի՝ լուսանկարահանելու միջնորդությունը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

Իրավական կազուս. Հրապարակվել են թալանված ռուս գործարարների գործով նախաքննական ցուցմունքները

 

Հայաստանյան դատարանները սկսել են առաջնորդվել ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքով, այլ իրենց կողմից սահմանված նոր մեթոդներով, որն աղերս չունի օրենքի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, որը նաև Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի ծրագրած խաբեության զոհ դարձած ռուս գործարարների ներկայացուցիչն է դատարանում։

Նշենք, որ ոուս 3 գործարարի բողոքի հիման վրա վերջապես քրեական գործ է հարուցվել, սակայն կողմը քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկել է դատարանում և այդ բողոքը վարույթ է ընդունվել, թեև դրա հիմքերը, ըստ իրավապաշտպանի՝ չկային։

Բողոքը վարույթ ընդունելուց զատ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին կայացած նիստում Վիկտոր Տեր-Հովսեփյանի ներկայացուցչի կողմից հրապարակվել է դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործից տուժող կողմի՝ ռուս գործարարների ցուցմունքները։

Իրավապաշտպանի խոսքերով՝ նախաքննության փուլում կողմի ձեռքում չէին կարող օրինական ճանապարհով հայտնվել տուժող կողմի ցուցմունքները։

Ի դեպ, տուժող կողմն ու մյուս ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել առարկություն ներկայացնել, քանի որ դատավոր Բեկթաշյանը հենց նիստի սկզբում Պողոսյանին հեռացրել է դատարանի դահլիճից հեռախոսի ձայնը չանջատելու համար, ապա ավելի ուշ հեռացրել է նաև ռուս գործարարներից մյուսի՝ Աֆոնինի ներկայացուցչին։

http://www.1in.am/1820626.html

«Արման Մկրտումյանը թույլ չի տա, որ արդարությունը հաղթանակի». Lragir.am

 

Անցյալ տարի Lragir.am-ը անդրադարձել էր Հայաստանում «գցված» ռուս ներդրողների գործին, նշելով, որ նրանց դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Գործի քննությունն այս պահին փակուղի է մտել, քանի որ տեղի է ունեցել անսպասելին: Գործով որպես վկա անցնող Վիկտոր Տեր-Հովսեփյանը դատարան բողոք է ներկայացրել քրեական գործի հարուցման դեմ:
Նշենք, որ թեեւ գործարարները բացահայտ մեղադրանքներ են ներկայացրել Տեր-Հովսեփյանի դեմ, նախաքննության մարմինը նրան մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ դեռեւս չի տվել: Այնուամենայնիվ, նույնիսկ վկայի կարգավիճակում ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազի որդուն հաջողվել է բողոք ներկայացնել դատարան եւ փաստացի կասեցնել քրեական գործի քննությունը:

«Ես այժմ սկսում եմ հասկանալ, թե ինչ նկատի ուներ Վիկտորը, երբ ասում էր, որ ինքն անպատժելի է, որ իր դեմ անիմաստ է պայքարել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց տուժած Ալեքսեյ Կորեպանովը:

Նա վստահ է, որ այս գործին միջամտել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: «Արման Մկրտումյանն ու Վիկտորի հայրը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են: Մկրտումյանը նույնպիսի հարաբերությունների մեջ է նաեւ Կենտրոնի դատարանի նախագահի հետ, որտեղ էլ այժմ քննվում է Վիկտորի բողոքը,- ընդգծում է Կորեպանովը եւ ավելացնում,- Արման Մկրտումյանը թույլ չի տա, որ արդարությունը հաղթանակի»:

Նա կարծում է, որ երեկ կայացած դատական նիստն արդեն իսկ ապացուցում է, որ դատավոր Բեկթաշյանը կողմնակալ վերաբերմունք ունի այս գործի նկատմամբ: «Իմ ներկայացուցիչներն ուղղակի ապշած են, որ Վիկտորի փաստաբանները դատարանում հրապարակել են նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութերը: Եվ ոչ դատավորը, ոչ դատախազը չեն արգելել նրանց: Ավելին՝ դատավոր Բեկթաշյանը իմ երկու ներկայացուցիչներին էլ ստիպել է լքել դատական դահլիճը»,- նշում է Կորեպանովը:

Ռուս գործարարը չի կարողանում թաքցնել իր զարմանքը Հայաստանի դատարանում տեղի ունեցածի վերաբերյալ: «Երբ ինձ պատմեցին, թե դատավորն ինչեր է իրեն թույլ տվել նիստի ժամանակ, ես իսկապես երկար ժամանակ չէի հավատում: Իմ ներկայացուցիչներից մեկի հեռախոսը զանգել է նիստի ժամանակ: Նա անմիջապես անջատել է այն եւ ներողություն խնդրել: Սակայն դատավորը շատ կոպիտ տոնով նրան դուրս է հանել դահլիճից եւ նույնիսկ ընդմիջումից հետո այլեւս թույլ չի տվել մասնակցել նիստին: Մի՞թե ամեն ինչ այդքան սանձարձակ է ձեր երկրում»,- հռետորական հարց է տալիս Ալեքսեյ Կորեպանովը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Չսիրելը՝ իրավական կատեգորիա կամ դատավարություն առանց տուժողի

 

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի բողոքը՝ ռուս գործարարներին շորթելու փաստերով քրեական գործ հարուցելու դատախազության որոշման վերաբերյալ:
 
Այլ հարց է՝ դատարանը այն վարույթ կընդունի՞, թե՞ ոչ: Բանն այն է, որ, ըստ ռուս գործարարների շահերի ներկայացուցիչ, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի, Տեր-Հովսեփյանը զարմանալիորեն գործում ներգրավված է ոչ թե որպես մեղադրյալ, այլ վկա: Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:
 
Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ: Տեր-Հովսեփյանն էլ բողոքարկել է դատախազության՝ ռուս գործարարների ցուցմունքների եւ ներկայացրած փաստերի հիմքով քրեական գործ հարուցելու որոշումը: Դատական նիստը սկսվելուն պես դատավոր Արմեն Բեկթաշյանին նիստը լուսանկարահանելու միջնորդություն ներկայացրինք:
 
Դատավորը, ինչպես նաեւ Տեր-Հովսեփյանի ներկայացուցիչները չառարկեցին, բացառությամբ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի, որն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս իրեն չլուսանկարահանելու պահանջով: Այս անգամ Մարտիրոսյանը հայտարարեց, որ պարզապես չի սիրում նկարվել:
 
«Լուսանկարվել չսիրելը» դատավոր Բեկթաշյանի համար հիմք հանդիսացավ, որպեսզի նա առարկությունն ընդունի եւ լրագրողիս հորդորի՝ ում-ում, բայց փաստաբան Մարտիրոսյանին չլուսանկարել: Իմ դիտարկումը, որ լրագրողի գործունեությունը ոչ թե ձեւակերպումներով, անձանց ցանկությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով են պաշտպանված, դատարանում չանցավ:
 
Լուսինե Մարտիրոսյանն իր բողոքում պնդեց, որ քրգործի հարուցումը անհիմն է: Մի քանի էջանոց հիմնավորման մեջ հնչեցին տեղեկություններ, որոնք նախաքննությանը ծանոթ մարդը կարող էր ներկայացնել: Մարտիրոյանը ներկայացրեց մանրամասներ ռուս գործարարների եւ «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հարցաքննություններից: Տպավորություն էր, որ ոչ թե բողոք է ներկայացվում, այլ ռուս գործարարների եւ Տեր-Հովսեփյանի շուրջ տեղի ունեցած պատմության հիմքով հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան եւ արդեն դատական քննություն է ընթանում: Նիստի ընթացքում դատավորը Մարինա Պողոսյանին հեռացրեց դահլիճից, քանի որ վերջինիս հեռախոսին, որն անջատված չէր, ինչպես դատական նիստի կարգն է պահանջում, զանգ եկավ:
 
Դատարանի դահլիճից հեռացվեց նաեւ փաստաբան Հայկուհի Հարությունյանը, ով Լուսինե Մարտիրոսյանի՝ բողոքը ներկայացնելու պահին ոտքի էր կանգնել ռուս գործարարների շահերը պաշտպանելու լիազորագիր եւ միջնորդությւոն ներկայացնելու նպատակով: Դատավոր Բեկթաշյանը, նկատի ունենալով, որ Լուսինե Մարտիրոսյանը դեռ չի ավարտել բողոքի ընթերցումը, Հարությունյանից պահանջեց, որ նա նստի:
 
Փաստաբանը պատասխանեց, որ ինքն իրավունք ունի նաեւ դատական նիստին կանգնած հետեւել: Դատական կարգադրիչները նրան դուրս ուղեկցեցին, իսկ դատավորը հայտարարեց, որ փաստաբանի պահվածքի պատճառով նիստը հետաձգվում է: Ընդմիջումից հետո Հարությունյանը դատարանին փոխանցեց լիազորագիրն ու միջնորդությունը: Փաստաբան Հայկուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը դատավարական իր կարգավիճակում նման դիմում, բողոք ներկայացնելու իրավունք չունի եւ որ նման բողոքը անգամ վարույթ չպետք է ընդունվի:
 
Բացի այդ, ըստ փաստաբանի, նախաքննության ամբողջ փաստաթղթերը, փաստերը՝ որեւէ անձի կողմից հանցագործության հնարավոր կատարման վերաբերյալ, չեն կարող լինել որեւէ կողմի ձեռքին, եթե նախաքննության մարմինը մեղադրական եզրակացություն չի տվել:
 
«Հիմա վկայի կարգավիճակով անձը վարույթ իրականացնող մարմնին դուրս է թողել եւ կոնկրետ անձի մեղքի վերաբերյալ որոշման կայացնելու պահանջ է ներկայացնում դատարանին: Կողմի ներկայացրած միջնորդությունն ամբողջությամբ վերաբերում է անձի մեղավորությանը կամ անմեղությանը:
 
Հիմա դատարանը ստիպված ստանձնելու է վարույթ իրականացնող մարմնի դերը: Դատարանն այստեղ պետք է որոշում կայացնի՝ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Այստեղ չկա վարույթ իրականացնող մարմինը, չկա նաեւ մյուս կողմը՝ տուժողը»,- իր խոսքում նշեց փաստաբանը: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին:
12516059_1231969013486481_326906029_n 12528045_1231969016819814_1084610930_n
http://past.am/?p=34374&l=am
 

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.