Author: Veles Human Rights NGO

Շտապ. «Հայբիզնեսբանկ»-ը հայտնաբերել է «ահաբեկիչների»

Այս վերնագիրը նույնքան անհեթեթ է, որքան «Հայբիզնեսբանկ»-ի գործելաոճը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վելես» հասարակական կազմակերպության նկատմամբ:

Կազմակերպությունը դեռեւս հունիս ամսին «Հայբիզնեսբանկ»-ում հաշիվ է բացել, որի վրա արտարժութային փոխանցում է կատարվել ամերիկյան ֆոնդից: Դրամաշնորհի շրջանակներում «Վելես» -ի ծավալած գործունեության մասին կարող եք տեղեկանալ կազմակերպության պաշտոնական կայքից՝www.veles.am:

Ամիսներ շարունակ «Վելես» ՀԿ-ն վերոնշյալ հաշվից փոխանցումներ է կատարել: Նման փոխանցումներ է արվել նաեւ երեկ՝ դեկտեմբերի 9-ին: Սակայն փոխանցումը հաստատելուց եւ հաստատման կտրոնը կնիքով ՀԿ-ին տրամադրելուց հետո, բանկի աշխատակիցը զանգահարել է «Վելես» ՀԿ-ի նախագահին եւ հայտնել, որ փոխանցումները չեղյալ են համարվել:

Կազմակերպությունը գրություն է ստացել բանկից, որով կազմակերպությունից պահանջում են ներկայացնել «արտարժութային հաշվին կրեդիտավորվող գումարների հիմքերը»: Որպես պահանջի հիմնավորում, բանկը հղում է կատարում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքին: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությանը կասկածում են ահաբեկչության ֆինանսավորման կամ փողերի լվացման մեջ:

Բանկի համար թերեւս զարմանալի է թվացել, որ կազմակերպությունը «առանձնապես խոշոր չափերի» գումարներ է փոխանցել: Օրինակ 4498 դրամ Արմենտել ՓԲԸ-ին՝ ինտերնետ ծառայության դիմաց: Խոստովանենք, որ սա խիստ կասկածելի գործարք է: 4498 դրամով հնարավոր է թերեւս կազմակերպել ահաբեկչություններ եւ փողեր լվանալ….

12348150_535685953256891_5948693932985392709_n

 

Եթե Հայաստանում չստացվի, կփորձեն Ռուսաստանում lragir.am

 

Երեկ Երեւան է ժամանել ռուս գործարար Դմիտրի Աֆոնինը՝ իր հետ բերելով փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ օտարերկրյա ներդրողներին «քցել» են Հայաստանում: Աֆոնինը ներդրել է 1.350.000 ԱՄՆ դոլար՝ Կասկադում կառուցվող շենքի նախագիծն ավարտին հասցնելու նպատակով: Փոխարենը նրան խոստացել են նախագծի 21 % բաժնեմասը: Արդյունքում գործարարը ոչ բաժնեմաս է ստացել, ոչ տարածք, ոչ էլ կարողացել է իր գումարները հետ վերցնել:
Դմիտրի Աֆոնինը Ռուսաստանում բժշկական բիզնես ունի, իր խոսքով՝ օգնում են առողջական խնդիրներ ունեցող կանանց: Մեզ հետ զրույցում ռուս գործարարը պատմում է, թե նա ինչպես է հայտնվել Հայաստանում եւ ինչու է որոշել միանալ բիզնես նախագծին:
«Ես շատ լավ ընկեր ունեմ՝ Ալեքսեյ Կորեպանովը, ով Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ առանձնակի ջերմությամբ է լցված: Ալեքսեյն ուներ մի ընկեր, ով հետո պարզվեց, որ սովորական խաբեբա է: Խոսքը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի մասին է: Նա արդեն Ալեքսեյին համոզել էր, որ բիզնես սկսեն: Գումար էր անհրաժեշտ նախագիծը շարունակելու համար, եւ նրանք ինձ առաջարկեցին ներդրում կատարել»:
Դմիտրի Աֆոնինը Հայաստանում գումար ներդնելու նպատակով 2012 թվականին վաճառել է իր մորը պատկանող տունը: «Պատկերացնում եք, թե որքան վիրավորական է այժմ ինձ համար, որ ինձ Հայաստանում այսքան ստոր ձեւով «քցել» են»,- ասում է գործարարը:
Աֆոնինը հանդիպել է նախկին դատախազ Սուրեն Օսիպովին եւ պատմել նրան, թե Վիկտորը ինչպես է վարվել իրենց հետ: «Հայրն ինձ ոչինչ չասաց, բայց հաջորդ օրը զանգահարեց Վիկտորը, եւ մենք հանդիպեցինք: Նա ինձ առաջարկեց միանալ իրեն եւ երկուսով խաբել Կորեպանովին: Բնականաբար, ես մերժեցի: Արդյունքում Վիկտորը «քցեց» բոլորիս»:
Բացի Աֆոնինից եւս երկու գործարարներ պնդում են, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի խարդախության զոհն են դարձել: Դմիտրի Կոտովը, Ալեքսեյ Կորեպանովը եւ Դմիտրի Աֆոնինը հանցագործության մասին հաղորդում են տվել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ռուբեն Նազարյանը երեկ հարցաքննել է Դմիտրի Աֆոնինին: «Ես շատ վատ տպավորություն ստացա հարցաքննության ընթացքից: Քննիչը պարզապես հերքում է, որ խարդախություն է եղել: Բայց ես եկել եմ փաստերով, բերել եմ ինձ հետ փաստաթղթեր՝ Վիկտորի հետ կնքված պայմանագրի օրիգինալը եւ գումարի փոխանցումը հաստատող փաստաթղթերը: Քննիչն առանձնապես ուշադրություն էլ չդարձրեց, ակնհայտ էր, որ քննիչի նկատմամբ ճնշում կա: Նա հարցաքննության վերջում խոստովանեց, որ նախորդ օրը Վիկտորն էր եկել…»,- պատմում է գործարարը:
Նշենք, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը կարծում է, որ քրեական գործն անհիմն է հարուցվել: Նա բողոք է ներկայացրել դատախազություն, որը մերժվել է: Այժմ Տեր-Հովսեփյանը քրեական գործի հարուցումը բողոքարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Ես չեմ հասկանում, թե քննիչը ինչու մեղադրանք չի առաջադրում Վիկտորին: Ես իրեն բացատրում եմ, ցույց եմ տալիս փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ես կատարել եմ ներդրում, բայց բացարձակ ոչինչ չեմ ստացել դրա դիմաց»,- վրդովված նշում է Դմիտրի Աֆոնինը:
Նա ավելացնում է, որ Հայաստանի իրավապահ համակարգում հաջողության չհասնելու դեպքում փորձելու են գործի քննությունը տեղափոխել Ռուսաստան: «Ես հուսով եմ, որ իմ հայրենիքը ինձ կպաշտպանի: Ես կարող եմ այդ գումարը ներդնել իմ երկրում եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի այս գործի արդարացի ավարտով»,- կարծում է Աֆոնինը:
Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են նաեւ մյուս ներդրողները: Ալեքսեյ Կորեպանովի եւ Դմիտրի Կոտովի դիրքորոշումներին կանդրադառնանք առաջիկայում:
ԱՐՇԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Սկզբնաղբյուրը`http://www.lragir.am/index/arm/0/right/view/124337

 

Ռուսների գործը

Ռուս գործարարների գործը

2014թ-ի սեպտեմբերին ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ-ն դիմել են ՌԴ քաղաքացիներ ասելով, որ ՀԽՍՀ նախկին գլխ. դատախազ   Սուրեն Օսիպյանի   որդին՝  Վիկտոր Տեր-Հովսեփյանը  խարդախությամբ տիրացել է  իրենց  կողմից  ՀՀ-ում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով  ներդրված  5000.000 ԱՄՆ դոլար գումարին:

2014թ-ին նոյեմբերի 19 –ին ՛՛Վելես՛՛ ՀԿ-ն կազմակերպել է ասուլիս ռուս գործարար  Ա. Կորեպանովի մասնակցությամբ, ուր վերջինս բարձրաձայնել է խնդիրը:

2015թ. օգոստոսի 5-ին  ՛՛Վելես՛՛ ՀԿ-ն  ռուս գործարարների գրավոր դիմումի հիման վրա կազմել է դիմում  ուղված  ՀՀ-ում Ռուսաստանի ոստիկանության ներկայացուցչին Հայաստանում ՌԴ քաղաքացիների ներդրումների  յուրացման մասին ՀԽՍՀ նախկին գլխ. դատախազ   Սուրեն Օսիպյանի որդու կողմից:

2015թ. օգոստոսի 12-13 ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Մարինա Պողոսյանը   կանչվել է  ԿՀԴՊԳՎ  բացատրություն տալու ՀԽՍՀ նախկին գլխ. դատախազ   Սուրեն Օսիպյանի  որդու կողմից ՌԴ գործարարների  գումարների  խարդախությամբ  յուրացման փաստի առթիվ:

18.08.2015թ.  ՌԴ քաղաքացիներ՝  Ա.Կորեպանովի, Դ.Աֆոնինի  և Դ.Կոտովի կողմից  բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ՝ Գ.Կոստանյանին և ՀՀ ոստիկանապետ ՝ Վ.Գասպարյանին:

04.09.2015թ. ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Մ.Պողոսյանը   հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել  Կենտրոնի  ոստիկանության բաժնում:

2015 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանի կողմից հարուցվել է թիվ 13811015 քրեական գործը ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է՝ 2005-2008 թվականների ընթացքում Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանը, խաբեության եղանակով շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով իր վստահորդ՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Կորեպանովից, Դմիտրի Կոտովից, Դմիտրի Աֆոնինից մաս-մաս վերցրել է 5մլն ԱՄՆ դոլլար գումար, հափշտակել և այդ գումարով ձեռք բերել հողատարածքներ:

 

-15.09.2015

28.09.2015թ. տուժողների  ներկայացուցիչ ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ  նախագահ՝  Մ. Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին՝ թիվ 13811015 քրեական գործի շրջանակներում հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքը կալանքի դնելու մասին որոշման կայացման խնդրանքով, սակայն միջնորդությունը  նախաքննություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է:

Քննիչի որոշման մեջ որպես հիմնավորում նշված է հետևյալը՝ նախաքննության մարմինը մերժել է տուժողի ներկայացուցչի միջնորդությունը հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ քր. Դատ. Օր 232-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա:

30.11.2015թ. Վ. Տեր- Հովսեփյանը դիմում է Կենտրոնի դատարան թիվ 13811015  քրեական գործի հարուցման որոշումը վերացնելու պահանջով:

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում  թիվ  ԵԿԴ/0231/11/15 գործով   դատական նիստերը / դատավոր Ա.Բեկթաշյան/ 

11.12.2015թ.

23.12.2015թ.

14.01.2016թ.

21.01.2016թ.

10.02.2016թ.

16.02.2016թ.

23.02.2016թ.

25.02.2016թ.

26.02.2016թ.

26.02.2016թ.  ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանը  նախագահությամբ դատավոր՝ Ա.Բեկթաշյանի  թիվ  ԵԿԴ/0231/11/15 գործով  մերժեց  Վ. Տեր- Հովսեփյանի բողոքը:

10014 — копия

13.03.2016թ.  Վ. Տեր- Հովսեփյանի  ներկայացուցչի  կողմից  բողոք է  ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի 26.02.2016թ. որոշման դեմ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում թիվ ԵԿԴ/0231/11/15 գործով դատական նիստերը /դատավոր Տ.Սահակյան / 

 15.04.2016թ.

29.04.2016թ.

02.05.2016թ.

02.05.2016թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր՝ Տ.Սահակյանի թիվ  ԵԿԴ/0231/11/15 գործով    Վ. Տեր- Հովսեփյանի ներկայացուցչի  բողոքը  բավարարել մասնակիորեն:

images (10)-T. Sahakyan -datavor-29

29.04.2016թ. ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝   թիվ 13811015 քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

25.05.2016թ.  Վ. Տեր- Հովսեփյանի  ներկայացուցչի  կողմից  բողոք է  ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան 

18.07.2016թ որոշում  դատաապրանքագիտական փորձաքննություն անցկացնելու  վերաբերյալ   /Վ. Տեր- Հովսեփյանի      կողմից խարդախությամբ ձեռք բերված հողակտորների  արժեքի վերաբերյալ

21.07.2016թ.  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝  Ա.Հարությունյանի կողմից բողոք է ներկայացվում ՀՀ Վճռաբեկ դատարան ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 02.05.2016թ.որոշման դեմ

Сканировать1

23.07.2016թ. Մ. Պողոսյանը  ՀՔԾ քննիչ    Ա. Մինասյանի մոտ հարցաքննության ժամանակ ներկայացրել է Վ. Տեր- Հովսեփյանի  և  ռուս ներդրող Դ. Կոտովի կողմից  փողերի լվացման  սխեման մանրակրկիտ բացատրություններով:

20.12.2016թ. Վ. Տեր- Հովսեփյանի  վերաբերյալ հարուցված թիվ 13811015 քրեական գործը  կարճվել է:

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ-ների հրապարակումները

26.10.2016 Ինչպես են գողացել Անտառայինի հողերը

https://www.youtube.com/watch?time_continue=13&v=ULqZ3BSLA4U

10.10.2016 Սաքունց. Նպաստում են, որ ՀՀ տարածքը դառնա կրիմինալ փողերի լվացման տարածք 
http://www.aravot.am/2016/10/10/814541/

10.10.2016 Իրավապաշտպանը ահազանգում է. Ռուսական փողերի լվացում Հայաստանում 
http://www.aravot.am/2016/10/10/814527/

10.10.2016 Փողերի խոշոր լվացում Հայաստանում

https://www.youtube.com/watch?v=zomGtCEtKhE

10.10.2016 Փողերի խոշոր լվացում Հայաստանում՝ ռուս գործարարների մասնակցությամբ (տեսանյութ)

http://www.a1plus.am/1492465.html

10.10.2016 Փողերի խոշոր լվացում Հայաստանում՝ նախկին դատախազի ընտանիքի և ռուս գործարարների մասնակցությամբ

http://www.1in.am/2026445.html

29.04.2016  5 մլն դոլարի հափշտակություն գործը ՀՔԾ է ուղարկվել 

http://armlur.am/522941/

02.03.2016 ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազի որդուն մերժեցին

http://past.am/?p=47689&l=am

20.01.2016 Իրավական կազուս. Հրապարակվել են նախկին գլխավոր դատախազի որդուց թալանված ռուս գործարարների գործով նախաքննական ցուցմունքները

http://www.1in.am/1820626.html

https://www.youtube.com/watch?v=Hsztmri0i50    

15.01.2016 «Արման Մկրտումյանը թույլ չի տա, որ արդարությունը հաղթանակի»

http://www.lragir.am/index/arm/0/right/view/126266

14.01.2016 Չսիրելը՝ իրավական կատեգորիա կամ դատավարություն առանց տուժողի

http://past.am/?p=34374&l=am  

23.12.2015 «Կինոն» չստացվեց. Տեր-Հովսեփյանի բողոքի քննությունը հետաձգվեց

http://past.am/?p=29490&l=am  

11.12.2015 Նախկին գլխավոր դատախազի որդու դեմ քրգործի քննությունը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ուշադրության կենտրոնում

http://www.1in.am/1793568.html

 https://www.youtube.com/watch?v=temEBr1T6LY  

11.12.2015 Աննախադեպ. Օսիպովի որդին վկայի կարգավիճակում փորձում է բեկանել քրեական գործի հարուցումը (լուսանկարներ)

http://past.am/?p=26659&l=am                        

03.12.2015 Եթե Հայաստանում չստացվի, կփորձեն Ռուսաստանում

 http://www.lragir.am/index/arm/0/right/view/124337

21.10.2015 Օսիպովի որդու դեմ ցուցմունք տալու համար Երեւան է ժամանել նաեւ երկրորդ ռուս գործարարը

http://armtimes.com/hy/read/72336

13.10.2015 Ռուս գործարարների հայտարարության հիմքով քրեական գործ է հարուցվել

http://armtimes.com/hy/read/71843

12.10.2015 ՀՀ նախկին գլխավոր դատախազի որդուց «քցված» ռուս գործարարը կշարունակի ներդրումներ անել Հայաստանում

http://www.1in.am/1742481.html

https://www.youtube.com/watch?v=R9DGlCSEbyQ 

07.10.2015  Три облапошенных в Армении российских предпринимателя признаны потерпевшими  

http://www.armenianreport.com/pubs/116019/

10.06.2015 Նախկին դատախազի որդուն հափշտակության մեջ մեղադրող ռուս գործարարներին տուժող են ճանաչել

http://www.epress.am/2015/10/06/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%83%D5%B7%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1.html

20.11.2014 Հայաստանում կեղտոտ ձևով  կողոպտել են  ռուս  գործարարներին

http://www.forrights.am/?ln=1&id_=18&page_id=15

19.11.2014  Ասոիւլիս –ՀԽՍՀ  գլխ. Դատախ որդին   ռուս գործարարներից 5.000.000 Դոլ.  Գրպանել

http://www.tert.am/am/news/2014/11/19/armenia-osipov/1251567

7.03.2014  Արման Մկրտումյան – միստր 20 տոկոս, Կամ իմ ներդրումների պատմությունը  Հայաստանում

http://asekose.am/news/8/153942-arman-mkrtoumyan-mistr-20-kam-im-nerdroumneri-patmoutyoune-hayastanoum-rous-gorcarar.html?fb_action_ids=10152198820654765&fb_action_types=og.likes

14.02.2013   Վճռաբեկ դատարանի նախագահի  գործունեությունը  թանկ է արժենում  Հայաստանի քաղաքացիների համար

http://times.am/?p=18598&l=am

21.12.2011 Суд защитил сына бывшего прокурора, проигнорировав интересы российского инвестора

 http://hetq.am/rus/print/8260/

 

 

Քրեական գործերի հարուցման ու չհարուցման մեխանիկան

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներկայացնում է քննչական մարմինների՝ առանց հիմքերի քրեական գործերի հարուցման և հիմքերով չհարուցման իրավական պրակտիկան: Օրինակը սուտ մատնության հոդվածն է, որտեղ ակնհայտորեն գործում են երկակի ստանդարտներ:

Այս “ազաբ աղջկան” Մելադա Սարգսյանին, գյումրեցիները մեղադրում են վաշխառության մեջ

12208678_1642795945993090_7951496115036459816_n

 

Այս “ազաբ աղջկան” Մելադա Սարգսյանին, գյումրեցիները մեղադրում են վաշխառության մեջ: Ասում են` հազարավոր դոլարներ է տոկոսով տալիս և ընտանիքներին զրկում է բնակարաններից…

 մանրամասները`այստեղ

 

Դատավորն էլ է միայն միլիոնատիրոջը հավատում 1in.am

 

«Առաջին լրատվական»-ը բազմիցս անդադարձել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործին վկայակոչելով քննիչ Պարույր Աղաբաբյանի խոսքերն այն մասին, որ նա չի հավատացել Երիցյանի դեմ ցուցմունքներ տված թվով 5 անձանց, այլ նախընտրել է հավատալ միլիոնատեր նախկին պաշտոնյային: Օրերս պարզվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի հայացքները համընկնում են քննիչի գաղափարախոսությանը. նա ևս Երիցյանին է հավատում:

Դատավոր Ավետիսյանը բեկանել է Երիցյանի դեմ կայացրած որոշումը՝ համարելով, որ նախկին պաշտոնյան չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ կատարած սուտ մատնության համար:

Հիշեցնենք, որ 2014 թվականին «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Քաղավիացիայի նախկին պետը սուտ մատնություն է կատարել՝ իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով իրավապահներին: Գործով ապացուցվել էր, որ Երիցյանի հայտնած տեղեկությունները կեղծ են, սակայն Երիցյանը խուսափել էր պատասխանատվությունից, քանի որ քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել էր այն եզրակացության, որ նախկին պաշտոնյան չի գիտակցել իր արարքների նշանակությունը:

Սա այն դեպքում, երբ Մարինա Պողոսյանը քննչական մարմիններին հայտնել է, թե Երիցյանն ինչ շահագրգռվածություն է ունեցել իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով: Պողոսյանի ղեկավարած կազմակերպությունը զբաղվում է վաշխառությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ, իսկ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ մի շարք ընտանիքների կողմից մեղադրվում է վաշխառության մեջ: Համացանցում առկա է ձայնագրություն, որտեղ Երիցյանը սպառնում է Մարինա Պողոսյանին և «Վելես» ՀԿ-ի շահառուին: Սակայն այս փաստերը քննիչին չեն համոզել, որ Երիցյանի արարքում առկա է դիտավորություն: Պարույր Աղաբաբյանը միայն Երիցյանի խոսքերին է հավատացել և կարճել է նրա դեմ հարուցած քրեական գործը:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը: Բողոքը բավարարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատավորը հանգել էր այն եզրակացության, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Դատախազությունը, սակայն, հակառակ կարծիքի է, այդ պատճառով էլ Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին բեկանել է Երիցյանի դեմ կայացված դատական ակտը: Թերևս պատահական չէ, որ դատարանի որոշումից օրեր առաջ մեկ այլ դատական նիստում նախկին պաշտոնյայի՝ մեկ միլիոն դոլարանոց պահանջը բավարարվել էր: Իր հսկայական կարողությանը ևս մեկ միլիոն դոլար ավելացրած Երիցյանը, հավանաբար, ավելի շատ է հավատ ներշնչում դատավոր Գագիկ Ավետիսյանը, քան իրենց տները կորցրած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը:

Հ.Գ. Հովհաննես Երիցյանի կարողությանը և վերջերս հաղթած մեկ միլիոն դոլարանոց գործին կանդրադառնանք առաջիկայում:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1764412.html

 

Դատարանների երկու համաժամանակյա որոշումներն էլ իրավապաշտպանի եւ նրա շահառուի դեմ էին aravot.am

 

Զարմանալի զուգադիպությամբ երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախորդ օրն էլ վերաքննիչ քրեական դատարանը վաշխառուների կողմից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի ներկայացրած մի դեպքում հայցը, մի դեպքում նրա բողոքը մերժեցին: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը դատարան չներկայացած քննիչի դեմ իրավապաշտպանի արած արտահայտության համար նախ զգուշացրեց Մ.Պողոսյանին, ապա հեռացրեց նրան նիստերի դահլիճից:

Նոր Նորքի դատարան, ինչպես եւ վերաքննիչ դատարան չներկայացավ Հովհաննես Երիցյանը՝ քաղավիացիայի վարչության նախկին պետը, որի գործողություններից, ըստ հայցվորի, տուժել էր քաղաքացի Գայանե Թումասյանը: Նրա մեկ միլիոն դոլար արժողության առանձնատունը վաճառվել է Երիցյանի փեսային՝ Վահե Վարդանյանին, ով ոչ միայն գործարք չի կնքել քաղաքացու հետ, այլ անգամ վաճառքից հետո գումար չի տրամադրել նրան, ինչի հետեւանքով մարդը օտարվել է իր սեփականությունից, հայտնվել փողոցում: Առաջին ատյանի դատարանում քննիչը պետք է գար ու պատասխաներ, թե ինչու է քրեական գործը կարճվել, ինչու քաղաքացին, որի շահերը ներկայացնում էր իրավապաշտպան կազմակերպությունը, չի ճանաչվել տուժող:

Ըստ Գ, Թումասյանի ներկայացուցիչների, իրենց վստահորդը կամարտահայտություն չի հայտնել, տեղյակ չի եղել կատարված գործարքից, քանի որ չի մասնակցել, գույքի արժեքը չի ստացել: Իսկ քննիչի կողմից էլ չի կատարվել որոշակի գործողություններ այդ հարցի պարզաբանման ուղղությամբ: Չստանալով դատավարական կարգավիճակ՝ Գ. Թումասյանը չի վիճարկել իր իրավունքների խախտման մասով քննիչի որոշումները: Գայանե Թումասյանը, Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» հայտնեցին, թե կբողոքարկեն այս որոշումը:

Մեկ այլ պարտություն էլ կապված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հունիսի 30-ին կայացրած որոշման հետ: Նշեմ, որ դատարանը Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ, բավարարել էր: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Իսկ դատավոր Բեկթաշյանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները: Վերաքննիչ քրեական դատարանն էլ իրավունքների խախտում չտեսավ: Մինչ որոշումը կայացնելը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանը վերաքննիչ քրեական դատարանում հաստատեց, որ վաշխառուների խնդիրներով զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի եւ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ առերեսումը չի ավարտվել, ըստ էության, գործով նոր ապացույցներ ձեռք չեն բերվել: Ի դեպ, դեռ նախորդ դատական նիստում, Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանն ասել էր. «Հովհաննես Երիցյանն ինչ ուզել արել է ողջ նախաքննության ընթացքում: Առերես հարցաքննությունը չի էլ փակվել, արձանագրությունը մնացել է անավարտ, Մ. Պողոսյանը բազմիցս նշել է, որ Երիցյանը եկել է հարցաքննության զենքով, զենքը դրել է սեղանին, եւ ըստ էության, ինքն է թելադրել հարցաքննության պայմանները: Եվ վարույթն իրականացնող մարմինը փոխանակ զեկուցագիր գրեր այդ կապակցությամբ, ուղղակի անավարտ է թողել այդ քննչական գործողությունը»: Մ. Պողոսյանը գտնվել է անհավասար վիճակում, նրա հասցեին նախկին պաշտոնյան արել էր վիրավորական արտահայտություններ: Ինչ վերաբերում էր Երիցյանի կողմից «միջնորդավորված» ապացույցների ներկայացմանը, այն, որ նա սուտ մատնություն չի արել, այլ հաղորդում է տվել իրավապահներին, քննիչն ասաց, թե Մ. Պողոսյանին Հովհ. Երիցյանի կողմից իքս-բնակարանի հատակագիծ տալը էական նշանակություն չի ունեցել քրեական գործի համար: Մարինա Պողոսյանն այս կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, հայտնելով, որ Հովհաննես Երիցյանը հաղորդում էր տվել, թե Մ.Պողոսյանը ներկայացել է որպես բրոքեր, իրենից ստացել է իքս-բնակարանի հատակագծի բնօրինակը, ապա փորձել է մարդուն սեփականությունից զրկել, մեղադրելով իրեն շորթում կատարելու մեջ: Ըստ Մ. Պողոսյանի, հենց այս հատակագծի պատմությունն էական նշանակություն ուներ գործի համար, քանի որ քննիչը չի հասկացել, թե ինքը ներկայացել է որպես վաշխառուներից տուժած քաղաքացիների պաշտպան, եւ որ Հովհաննես Երիցյանն է զբաղվել վաշխառությամբ, մարդկանց հանիրավի զրկել է իրենց սեփականությունից: Նա նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենք որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են գնացել Հովհաննես Երիցյանի մոտ. «Քննիչ Պարույր Աղաբաբյանը ընտրովի է մոտեցել հարցին: Մենք գնացել ենք մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու»: Քննիչը չուներ բացատրություն, թե ինչի հիման վրա է Հովհաննես Երիցյանը Մարինա Պողոսյանին անվանել «ղազախական մաֆիայի անդամ»: Մարինա Պողոսյանը պնդեց, որ Հովհաննես Երիցյանից ինքը վերցրել է հատակագծի պատճենը, գոնե այս փաստը չի կարող միջնորդավորված լինել. «Որովհետեւ նա նշում է մի գործողություն, որը կատարվել է իբր իմ եւ իր մեջ: Այս դեպքում ո՞վ է միջնորդավորված եղել: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ Երիցյանը սուտ է ասել, իբր ես հատակագիծը վերցրել եմ իրենից: Հետագայում, երբ քննիչը գնահատական է տալիս, իբր Երիցյանը միջնորդավորված է ասել, այդ դեպքում պետք է պարզել, քանի որ այս դրվագն ընդհանրապես չի քննվել»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/06/625847/

 

Իրավապաշտպանի դեմ քրեական գործը կարճվել է aravot.am

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել իր հանդեպ հարուցված մասնավորապես վերջին քրգործից: Մանրամասներ

11

21

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/03/625049/

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ՄԻՊ. Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է newsline.am

 

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործում չեն հայտնաբերվել խարդախության տարրեր. գործը կարճվել է.

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է, որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ, անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից:

Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր, և արդյունքում գործի վարույթը կարճվել է:

Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

http://newsline.am/am/news/view/18028.html

 

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է iravaban.net

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործում չեն հայտնաբերվել խարդախության տարրեր. գործը կարճվել է.

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է, որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ, անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից:

Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե:

Այսօր Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր, և արդյունքում գործի վարույթը կարճվել է:

Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

http://iravaban.net/105340.html

Քննիչ Աղաբաբյանը միայն միլիոնատիրոջն է հավատում 1in.am

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործը  որքան երկար է քննվում դատարանում, այնքան ավելի հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Նախորդ դատական նիստի ժամանակ քննիչ Պարույր Աղաբաբյանը դատարանում գրեթե խոստովանեց, որ իր համար արժանահավատ են միայն մեծահարուստ նախկին պաշտոնյայի ցուցմունքները, իսկ նրա դեմ վկայություն տվող անձանց քննիչը չի հավատացել:

Հիշեցնենք, որ Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով պնդում է, որ Քաղավիացիայի նախկին պետը սուտ մատնություն է կատարել՝ իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով իրավապահներին: Երիցյանը հաղորդում էր ներկայացրել իրավապաշտպանի դեմ՝ նրան մեղադրելով «ղազախական մաֆիայի» անդամ լինելու և շորթում կատարելու մեջ:

Երիցյանի հայտնած տեղեկությունները հերքել էին իր իսկ վկայակոչած անձինք: Նա 4 անձի անուն էր տվել, որոնք իբրև թե պիտի ապացուցեին, որ Մարինա Պողոսյանը սպառնալով ու վախեցնելով փորձել է շորթում կատարել: Վկաները, որոնցից երեքը Երիցյանի մտերիմներն են, հերքել են Երիցյանի կեղծ ցուցմունքները՝ պնդելով, որ իրենք երբեք Մարինա Պողոսյանի մասին նման տեղեկություններ չեն հայտնել նրան:

Վկաները պնդել են իրենց ցուցմունքները նաև Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Սակայն այդքանից հետո դարձյալ քննիչ Պարույր Աղաբաբյանը նախընտրել է հավատալ նախկին պաշտոնյային: «Եթե այդ 4-ը հերքում են դա, իսկ ինքը (Երիցյանը) պնդում է, չի նշանակում, որ նման բան չի եղել»,- դատարանում իր դիրքորոշումը պնդեց երիտասարդ քննիչը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ քննիչ Աղաբաբյանը հանցագործ է. «Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել՝ կամ նա կաշառք է վերցրել, կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- նշել էր «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը շարունակում է պնդել, որ Երիցյանը դիտավորությամբ է իր մասին կեղծ տեղեկություններ հայտնել իրավապահներին՝ ցանկանալով ճնշում գործադրել իր նկատմամբ, քանի որ «Վելեսը» իրավաբանական օգնություն է ցուցաբերում նախկին պաշտոնյայից տուժած անձանց, ովքեր պնդում են, որ Հովհաննես Երիցյանը վաշխառությամբ է զբաղվում:

«Մենք բոլոր հիմքերը ներկայացրել ենք քննության ժամանակ, քննիչին բացատրել ենք, թե ինչն է Երիցյանին դրդում սուտ մատնություն կատարել իմ դեմ, սակայն քննիչն անդրդվելի է, նա միայն Երիցյանին է հավատում: Երևի նրա կարողությունը կուրացրել է բոլորին թե քննչական մարմնում, թե դատախազությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը Երիցյանի դեմ հարուցած քրեական գործը կարճել էր՝ եզրակացնելով, որ նա առանց գիտակցելու է կեղծ տեղեկություններ տրամադրել Պողոսյանի դեմ:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը: Բողոքը բավարարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այժմ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարանի կայացրած որոշման դեմ: Բողոքի քննությունը կշարունակվի Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Հ.Գ. Հովհաննես Երիցյանի հսկայական կարողությանը կանդրադառնանք առաջիկայում:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758517.html

Լուսանկարում՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը

Տոկոսով փող տվողների ընդհանուր կապիտալը Հայաստանում գերազանցում է պետական բյուջեն 1in.am

 

«Երևանից հետո, այսպես կոչված, տոկոսով փող տվողները առավել շատ գործում են Գյումրիում և Վանաձորում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը:- Խոսքն այստեղ անշուշտ ոչ թե այն մասին է, որ մեկին դրսից փող է գալիս, ու ինքն էլ պարտքով տալիս է հարևանին, այլ կազմակերպված խմբերի կամ ցանցերի մասին է, որոնց կապիտալը Գյումրիում, օրինակ, գերազանցում է մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի բյուջեն, իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի: Թեև վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն մոտավոր հաշվարկներով՝ առանց չափազանցելու պետության բյուջեն գերազանցում են երկու անգամ»:

Տիկին Պողոսյանը նշում է, որ երկու տարվա աշխատանքը, որ ծավալել են վաշխառուներից տուժած քաղաքացիների հետ, ցույց է տվել, որ հարցերը հիմնականում չեն լուծվում, իսկ հարուցված գործերն էլ, որպես կանոն, կա՛մ կարճվում են, կա՛մ անհարկի ձգձգվում անհասկանալի պատճառներով:

«Հատկապես Գյումրիում, որտեղ բոլորս էլ գիտենք՝ սոցիալ-տնտեսական վիճակը հանրապետությունում ամենավատն է, և աղետից հետո մարդիկ նույնիսկ այսօր դեռ լիովին չեն կարողացել իրենց կենցաղը կազմակերպել, մենք գործ ունենք աղետից հետո երկրորդ աղետի հետ, երբ մարդիկ, ուղղակի նույնիսկ չգիտակցելով կամ վստահության չարաշահման արդյունքում, գրչի մի հարվածով շինծու գործարքների արդյունքում զրկվում են իրենց տարիների ու տասնամյակների ընթացքում ստեղծած տուն ու տեղից, նույնիսկ տնակից (դոմիկից)»:

Իրավապաշտպանը նշում է, որ հենց Գյումրիում առկա է դեպք, երբ մարդը տոկոսով վերցրել է 1500 դոլար չորս տարի առաջ և այժմ, երբ հաշվում ենք իր վճարած տոկոսները ու դրա պատճառով պարտքերը, պարզվում է, որ ընդհանուր առմամբ վճարումները այս ուղղությամբ կազմում են արդեն 40 հազար դոլար:

«Սա ստվերային բիզնեսների մեջ երևի ամենից շահութաբերն է, որովհետև եթե, ասենք, զենքի վաճառքի կամ թմրաբիզնեսի դեպքում կան որոշակի ռիսկեր, ասենք՝ սահմաններ հատել, մաքսակետերում բացահայտվելու ռիսկեր և այլն, ապա այս դեպքում ռիսկեր գրեթե չկան, մինչդեռ շահույթը գերազանցում է երկու հարյուր տոկոսը: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել վաշխառուների կողմից, որոնք հետագայում գուցեև դառնան բացահայտումներ ողջ տնտեսագիտության համար: Ու ցավն այն է, որ այդ ցանցում ներգրավված են նաև պաշտոնատար անձինք ոստիկանությունից, քննչական մարմիններից և դատարաններից»,- ամփոփում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով զգույշ լինել՝ նման խարդավանքների չտրվելու համար:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758004.html

 

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ելույթը Գյումրիում

«Վելես» Իրավապաշտպան Կազմակերպություն 2015թ հոկտեմբերի 30-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կազմակերպեց մամլո ասուլիս որտեղ ներկայացրեց Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց իրավիճակը: Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձնել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.