Author: Veles Human Rights NGO

Դատարանների երկու համաժամանակյա որոշումներն էլ իրավապաշտպանի եւ նրա շահառուի դեմ էին aravot.am

 

Զարմանալի զուգադիպությամբ երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախորդ օրն էլ վերաքննիչ քրեական դատարանը վաշխառուների կողմից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի ներկայացրած մի դեպքում հայցը, մի դեպքում նրա բողոքը մերժեցին: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը դատարան չներկայացած քննիչի դեմ իրավապաշտպանի արած արտահայտության համար նախ զգուշացրեց Մ.Պողոսյանին, ապա հեռացրեց նրան նիստերի դահլիճից:

Նոր Նորքի դատարան, ինչպես եւ վերաքննիչ դատարան չներկայացավ Հովհաննես Երիցյանը՝ քաղավիացիայի վարչության նախկին պետը, որի գործողություններից, ըստ հայցվորի, տուժել էր քաղաքացի Գայանե Թումասյանը: Նրա մեկ միլիոն դոլար արժողության առանձնատունը վաճառվել է Երիցյանի փեսային՝ Վահե Վարդանյանին, ով ոչ միայն գործարք չի կնքել քաղաքացու հետ, այլ անգամ վաճառքից հետո գումար չի տրամադրել նրան, ինչի հետեւանքով մարդը օտարվել է իր սեփականությունից, հայտնվել փողոցում: Առաջին ատյանի դատարանում քննիչը պետք է գար ու պատասխաներ, թե ինչու է քրեական գործը կարճվել, ինչու քաղաքացին, որի շահերը ներկայացնում էր իրավապաշտպան կազմակերպությունը, չի ճանաչվել տուժող:

Ըստ Գ, Թումասյանի ներկայացուցիչների, իրենց վստահորդը կամարտահայտություն չի հայտնել, տեղյակ չի եղել կատարված գործարքից, քանի որ չի մասնակցել, գույքի արժեքը չի ստացել: Իսկ քննիչի կողմից էլ չի կատարվել որոշակի գործողություններ այդ հարցի պարզաբանման ուղղությամբ: Չստանալով դատավարական կարգավիճակ՝ Գ. Թումասյանը չի վիճարկել իր իրավունքների խախտման մասով քննիչի որոշումները: Գայանե Թումասյանը, Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» հայտնեցին, թե կբողոքարկեն այս որոշումը:

Մեկ այլ պարտություն էլ կապված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հունիսի 30-ին կայացրած որոշման հետ: Նշեմ, որ դատարանը Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ, բավարարել էր: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Իսկ դատավոր Բեկթաշյանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները: Վերաքննիչ քրեական դատարանն էլ իրավունքների խախտում չտեսավ: Մինչ որոշումը կայացնելը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանը վերաքննիչ քրեական դատարանում հաստատեց, որ վաշխառուների խնդիրներով զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի եւ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ առերեսումը չի ավարտվել, ըստ էության, գործով նոր ապացույցներ ձեռք չեն բերվել: Ի դեպ, դեռ նախորդ դատական նիստում, Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանն ասել էր. «Հովհաննես Երիցյանն ինչ ուզել արել է ողջ նախաքննության ընթացքում: Առերես հարցաքննությունը չի էլ փակվել, արձանագրությունը մնացել է անավարտ, Մ. Պողոսյանը բազմիցս նշել է, որ Երիցյանը եկել է հարցաքննության զենքով, զենքը դրել է սեղանին, եւ ըստ էության, ինքն է թելադրել հարցաքննության պայմանները: Եվ վարույթն իրականացնող մարմինը փոխանակ զեկուցագիր գրեր այդ կապակցությամբ, ուղղակի անավարտ է թողել այդ քննչական գործողությունը»: Մ. Պողոսյանը գտնվել է անհավասար վիճակում, նրա հասցեին նախկին պաշտոնյան արել էր վիրավորական արտահայտություններ: Ինչ վերաբերում էր Երիցյանի կողմից «միջնորդավորված» ապացույցների ներկայացմանը, այն, որ նա սուտ մատնություն չի արել, այլ հաղորդում է տվել իրավապահներին, քննիչն ասաց, թե Մ. Պողոսյանին Հովհ. Երիցյանի կողմից իքս-բնակարանի հատակագիծ տալը էական նշանակություն չի ունեցել քրեական գործի համար: Մարինա Պողոսյանն այս կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, հայտնելով, որ Հովհաննես Երիցյանը հաղորդում էր տվել, թե Մ.Պողոսյանը ներկայացել է որպես բրոքեր, իրենից ստացել է իքս-բնակարանի հատակագծի բնօրինակը, ապա փորձել է մարդուն սեփականությունից զրկել, մեղադրելով իրեն շորթում կատարելու մեջ: Ըստ Մ. Պողոսյանի, հենց այս հատակագծի պատմությունն էական նշանակություն ուներ գործի համար, քանի որ քննիչը չի հասկացել, թե ինքը ներկայացել է որպես վաշխառուներից տուժած քաղաքացիների պաշտպան, եւ որ Հովհաննես Երիցյանն է զբաղվել վաշխառությամբ, մարդկանց հանիրավի զրկել է իրենց սեփականությունից: Նա նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենք որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են գնացել Հովհաննես Երիցյանի մոտ. «Քննիչ Պարույր Աղաբաբյանը ընտրովի է մոտեցել հարցին: Մենք գնացել ենք մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու»: Քննիչը չուներ բացատրություն, թե ինչի հիման վրա է Հովհաննես Երիցյանը Մարինա Պողոսյանին անվանել «ղազախական մաֆիայի անդամ»: Մարինա Պողոսյանը պնդեց, որ Հովհաննես Երիցյանից ինքը վերցրել է հատակագծի պատճենը, գոնե այս փաստը չի կարող միջնորդավորված լինել. «Որովհետեւ նա նշում է մի գործողություն, որը կատարվել է իբր իմ եւ իր մեջ: Այս դեպքում ո՞վ է միջնորդավորված եղել: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ Երիցյանը սուտ է ասել, իբր ես հատակագիծը վերցրել եմ իրենից: Հետագայում, երբ քննիչը գնահատական է տալիս, իբր Երիցյանը միջնորդավորված է ասել, այդ դեպքում պետք է պարզել, քանի որ այս դրվագն ընդհանրապես չի քննվել»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/06/625847/

 

Իրավապաշտպանի դեմ քրեական գործը կարճվել է aravot.am

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել իր հանդեպ հարուցված մասնավորապես վերջին քրգործից: Մանրամասներ

11

21

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/03/625049/

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ՄԻՊ. Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է newsline.am

 

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործում չեն հայտնաբերվել խարդախության տարրեր. գործը կարճվել է.

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է, որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ, անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից:

Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր, և արդյունքում գործի վարույթը կարճվել է:

Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

http://newsline.am/am/news/view/18028.html

 

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է iravaban.net

Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործում չեն հայտնաբերվել խարդախության տարրեր. գործը կարճվել է.

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է, որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ, անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից:

Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե:

Այսօր Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր, և արդյունքում գործի վարույթը կարճվել է:

Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

http://iravaban.net/105340.html

Քննիչ Աղաբաբյանը միայն միլիոնատիրոջն է հավատում 1in.am

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործը  որքան երկար է քննվում դատարանում, այնքան ավելի հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Նախորդ դատական նիստի ժամանակ քննիչ Պարույր Աղաբաբյանը դատարանում գրեթե խոստովանեց, որ իր համար արժանահավատ են միայն մեծահարուստ նախկին պաշտոնյայի ցուցմունքները, իսկ նրա դեմ վկայություն տվող անձանց քննիչը չի հավատացել:

Հիշեցնենք, որ Երիցյանի դեմ բողոք էր ներկայացրել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով պնդում է, որ Քաղավիացիայի նախկին պետը սուտ մատնություն է կատարել՝ իր մասին կեղծ տեղեկություններ հայտնելով իրավապահներին: Երիցյանը հաղորդում էր ներկայացրել իրավապաշտպանի դեմ՝ նրան մեղադրելով «ղազախական մաֆիայի» անդամ լինելու և շորթում կատարելու մեջ:

Երիցյանի հայտնած տեղեկությունները հերքել էին իր իսկ վկայակոչած անձինք: Նա 4 անձի անուն էր տվել, որոնք իբրև թե պիտի ապացուցեին, որ Մարինա Պողոսյանը սպառնալով ու վախեցնելով փորձել է շորթում կատարել: Վկաները, որոնցից երեքը Երիցյանի մտերիմներն են, հերքել են Երիցյանի կեղծ ցուցմունքները՝ պնդելով, որ իրենք երբեք Մարինա Պողոսյանի մասին նման տեղեկություններ չեն հայտնել նրան:

Վկաները պնդել են իրենց ցուցմունքները նաև Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Սակայն այդքանից հետո դարձյալ քննիչ Պարույր Աղաբաբյանը նախընտրել է հավատալ նախկին պաշտոնյային: «Եթե այդ 4-ը հերքում են դա, իսկ ինքը (Երիցյանը) պնդում է, չի նշանակում, որ նման բան չի եղել»,- դատարանում իր դիրքորոշումը պնդեց երիտասարդ քննիչը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ քննիչ Աղաբաբյանը հանցագործ է. «Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել՝ կամ նա կաշառք է վերցրել, կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- նշել էր «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը շարունակում է պնդել, որ Երիցյանը դիտավորությամբ է իր մասին կեղծ տեղեկություններ հայտնել իրավապահներին՝ ցանկանալով ճնշում գործադրել իր նկատմամբ, քանի որ «Վելեսը» իրավաբանական օգնություն է ցուցաբերում նախկին պաշտոնյայից տուժած անձանց, ովքեր պնդում են, որ Հովհաննես Երիցյանը վաշխառությամբ է զբաղվում:

«Մենք բոլոր հիմքերը ներկայացրել ենք քննության ժամանակ, քննիչին բացատրել ենք, թե ինչն է Երիցյանին դրդում սուտ մատնություն կատարել իմ դեմ, սակայն քննիչն անդրդվելի է, նա միայն Երիցյանին է հավատում: Երևի նրա կարողությունը կուրացրել է բոլորին թե քննչական մարմնում, թե դատախազությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը Երիցյանի դեմ հարուցած քրեական գործը կարճել էր՝ եզրակացնելով, որ նա առանց գիտակցելու է կեղծ տեղեկություններ տրամադրել Պողոսյանի դեմ:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը: Բողոքը բավարարվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այժմ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարանի կայացրած որոշման դեմ: Բողոքի քննությունը կշարունակվի Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Հ.Գ. Հովհաննես Երիցյանի հսկայական կարողությանը կանդրադառնանք առաջիկայում:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758517.html

Լուսանկարում՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը

Տոկոսով փող տվողների ընդհանուր կապիտալը Հայաստանում գերազանցում է պետական բյուջեն 1in.am

 

«Երևանից հետո, այսպես կոչված, տոկոսով փող տվողները առավել շատ գործում են Գյումրիում և Վանաձորում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը:- Խոսքն այստեղ անշուշտ ոչ թե այն մասին է, որ մեկին դրսից փող է գալիս, ու ինքն էլ պարտքով տալիս է հարևանին, այլ կազմակերպված խմբերի կամ ցանցերի մասին է, որոնց կապիտալը Գյումրիում, օրինակ, գերազանցում է մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի բյուջեն, իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի: Թեև վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն մոտավոր հաշվարկներով՝ առանց չափազանցելու պետության բյուջեն գերազանցում են երկու անգամ»:

Տիկին Պողոսյանը նշում է, որ երկու տարվա աշխատանքը, որ ծավալել են վաշխառուներից տուժած քաղաքացիների հետ, ցույց է տվել, որ հարցերը հիմնականում չեն լուծվում, իսկ հարուցված գործերն էլ, որպես կանոն, կա՛մ կարճվում են, կա՛մ անհարկի ձգձգվում անհասկանալի պատճառներով:

«Հատկապես Գյումրիում, որտեղ բոլորս էլ գիտենք՝ սոցիալ-տնտեսական վիճակը հանրապետությունում ամենավատն է, և աղետից հետո մարդիկ նույնիսկ այսօր դեռ լիովին չեն կարողացել իրենց կենցաղը կազմակերպել, մենք գործ ունենք աղետից հետո երկրորդ աղետի հետ, երբ մարդիկ, ուղղակի նույնիսկ չգիտակցելով կամ վստահության չարաշահման արդյունքում, գրչի մի հարվածով շինծու գործարքների արդյունքում զրկվում են իրենց տարիների ու տասնամյակների ընթացքում ստեղծած տուն ու տեղից, նույնիսկ տնակից (դոմիկից)»:

Իրավապաշտպանը նշում է, որ հենց Գյումրիում առկա է դեպք, երբ մարդը տոկոսով վերցրել է 1500 դոլար չորս տարի առաջ և այժմ, երբ հաշվում ենք իր վճարած տոկոսները ու դրա պատճառով պարտքերը, պարզվում է, որ ընդհանուր առմամբ վճարումները այս ուղղությամբ կազմում են արդեն 40 հազար դոլար:

«Սա ստվերային բիզնեսների մեջ երևի ամենից շահութաբերն է, որովհետև եթե, ասենք, զենքի վաճառքի կամ թմրաբիզնեսի դեպքում կան որոշակի ռիսկեր, ասենք՝ սահմաններ հատել, մաքսակետերում բացահայտվելու ռիսկեր և այլն, ապա այս դեպքում ռիսկեր գրեթե չկան, մինչդեռ շահույթը գերազանցում է երկու հարյուր տոկոսը: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել վաշխառուների կողմից, որոնք հետագայում գուցեև դառնան բացահայտումներ ողջ տնտեսագիտության համար: Ու ցավն այն է, որ այդ ցանցում ներգրավված են նաև պաշտոնատար անձինք ոստիկանությունից, քննչական մարմիններից և դատարաններից»,- ամփոփում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով զգույշ լինել՝ նման խարդավանքների չտրվելու համար:

Սկզբնաղբյուրը`
http://www.1in.am/1758004.html

 

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ելույթը Գյումրիում

«Վելես» Իրավապաշտպան Կազմակերպություն 2015թ հոկտեմբերի 30-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կազմակերպեց մամլո ասուլիս որտեղ ներկայացրեց Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց իրավիճակը: Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձնել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:

Ասուլիս Գյումրիում ի պաշտպանություն վաշխառուների գործունեություններից տուժածների

Նկարում պատկերված է վաշխառու Մելադա Սարգսյանը

Վաղը, հոկտեմբերի 30-ին, Գյումրիի «Ասպարեզ» ակումբում տեղի կունենա մամլո ասուլիս «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի մասնակցությամբ, ով կներկայացնի Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց, կմանրամասնի նրանց  առկա իրավիճակը: Կազմակերպությունը պատրաստվում է տրամադրել  իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձնել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:

Ռեպորտաժում ներկայացնում ենք զոհերից մեկին. Թորգոմ Թորոսյանին, ով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության շահառուն է և չի պատրաստվում հանձնվել:

Ընդդեմ ԴԱՀԿ-Բանկեր ապօրինությունների

Բոլոր այն քաղաքացիները, ում աշխատավարձը կալանքի տակ է դրված ԴԱՀԿ ծառայության կողմից, կարող են դիմել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ 08000-13-13 անվճար հեռախոսահամարով: Մենք պատրաստվում ենք խմբակային հայց ներկայացնել դատարան՝ բողոքարկելով ԴԱՀԿ ծառայության գործողությունները: Միացեք մեզ:

 

Էլինար Վարդանյանը փաստաբանների նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին

…մեր երկրում խախտվում են այն մարդկանց իրավունքները, ընդ որում իրենց գործունեության հետ կապված, ովքեր կոչված են պաշտպանելու այլ քաղաքացիների իրավունքները: Այս երևույթը սրվել հատկապես վերջին ամիսներին: 2014թ. զեկույցում մասնավորապես նշվում էր, որ կրկին ԶԼՄ-ներով եղել են բազմաթիվ հրապարակումներ լրագրողների, իրավապաշտպանների և ընդհանրապես քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից տարբեր տեսակի հակաիրավական արարքներ կատարելու կապակցությամբ, սակայն ոչ բոլոր դեպքերում են դրանք դիտարկվել որպես քրեական գործ հարուցելու առիթ, ինչի հետևանքով այդ դեպքերն ընդհանրապես չեն ուսումնասիրվել: Արվել էր առաջարկ՝ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված կարգով քննության առնել և ստուգել մամուլում առկա տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ: Եվ էլի էսպես մատների արաքով խնդրին նայելու արդյունքում, օրինակ, քրեական գործեր են հարուցվել փաստաբանների նկատմամբ՝ ինչ-որ անիմաստ մեղադրանքներով: Քրեական գործ էր հարուցվել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ՝ սադրիչ հարցեր տալու համար, որը գոնե կարճվեց, հիմա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և մեկ այլ փաստաբանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, մեկ այլ գործ կա հարուցված իրավապաշտպան «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Սա շատ վտանգավոր գործընթաց է և իրավունքների պաշտպանության ոլորտում կարող է շատ բացասական և անվերադարձ հետևանքներ ունենալ, էլ չեմ ասում, որ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում համպատասխան կառույցների կողմից հարուցվող և վարվող գործերի որակը և հիմնավորվածությունը…

Էլինար Վարդանյան

Սկզբնաղբյուրը`http://zham.am/am/news/55663.html

«Քննիչը հանցագործ է». իրավապաշտպանի հայտարարությունը հունից հանեց դատավորին

«Ես, գիտակցելով իմ արած հայտարության պատասխանատվությունը, պնդում եմ, որ քննիչ Պարույր Աղաբաբյանը հանցագործ է: Հանցագործության մոտիվները կոնկրետ չեմ կարող ասել, կամ նա կաշառք է վերցրել կամ ունի գիտելիքների պակաս, դա պետք է պարզվի քննությամբ»,- իրավապաշտպան Մարինա Պողոսյանը այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Վերաքննիչ քրեական դատարանում:

Նրա կարծիքով՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը վնաս է հասցրել ոչ միայն անձամբ իրեն, այլեւ Հայաստանի Հանրապետությանը: «Նա կոծկել է տնտեսական լուրջ հանցագործություն, որը բացահայտվելու դեպքում ոչ միայն հանցագործները կպատժվեին, այլեւ ՀՀ պետական բյուջեն կհամալրվեր մեծ գումարով»,- նշեց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը նախկինում Մաշտոցի պողոտայում գործող գրավատան գործարքի մասին է, որի վերաբերյալ «Առաջին լրատվականը» բացահայտումներ է հրապարակել դեռեւս հունիսին:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը ոչ միայն ընթացք չտվեց հանցագործության վերաբերյալ իրավապաշտպանի հայտարարությանը, այլեւ բարկացավ՝ հերթական անգամ զգուշացնելով, որ կարող է սանկցիա կիրառել Մարինա Պողոսյանի նկատմամբ:

Ի դեպ, դատավոր Ավետիսյանը նաեւ դեմ էր, որպեսզի նիստին մասնակցող լրագրողները նկարահաներ ընթացքը: Մարինա Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբանները նիստի սկզբում դատարանին միջնորդեցին թույլատրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսանկարահանել նիստը: Դատավոր Ավետիսյանը մերժեց միջնորդությունը նույնիսկ առանց կողմերի կարծիքները լսելու:

Նիստին ներկա քննիչն ու դատախազը դեմ չեն արտահայտվել տեսանկարահանմանը, փաստորեն, լրագրողները միայն դատավոր Ավետիսյանին էին խանգարում:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է դատախազության ներկայացրած բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման, որով բավարարվել էր Մարինա Պողոսյանի բողոքը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:

http://www.1in.am/1738684.html

«Երիցյանը քննիչի մոտ առերեսման է ներկայացել զենքով»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այս տարվա հունիսի 30-ին բավարարել էր վաշխառուների դեմ գործունեություն ծավալած «Վելես» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ: Հիշեցենք, որ քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Դատարանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները:

Սակայն քննիչը դատարանի որոշումը ստանալով՝ ժամանակին չի ներկայացրել դատախազին, գործողություններ չի ձեռնարկել, եւ ըստ իրավապաշտպանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի. «Ստացել, տեսել է եւ չի վերսկսել գործի քննությունը»: Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մարինա Պողոսյանը եւ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեցին իրենց առարկություններն ու բացատրությունները: Նրանք գտնում էին, որ առաջին ատյանի որոշումը ենթակա չէ բեկանման, օրինական է եւ հիմնավորված, իսկ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն էլ միանշանակ պետք է մերժվի: «Հարգելի դատարան, քանի որ ես անցյալ դատական նիստն ավարտվելուց առաջ հայտարարություն արեցի, ուստի հիմնավորեմ այն: Այս մեջբերումները, որոնք կատարում եմ, քննիչի որոշումից են, որոնք վկայում են նրա կողմից հանցավոր անգործության կամ միտումնավոր կատարված հանցագործության մասին:

Նախ, քննիչի, քաղաքացիական ավիացիայի նախկին վարչության պետ Հովհաննես Երիցյանի ներկայացուցիչ պարոն Մարգարյանի, վերահսկող դատախազ պարոն Նալբանդյանի բերած բողոքներում իրենք հաստատված են համարում, որ ես «միջնորդավորված» եմ իմացել: Պարոն Երիցյանը նշել է, որ իբր ես ներկայացել եմ որպես տան առքուվաճառքով զբաղվող անձ, եւ իրենից վերցրել եմ հատակագծի պատճենը, գոնե այս փաստը չի կարող միջնորդավորված լինել: Որովհետեւ նա նշում է մի գործողություն, որը կատարվել է իբր իմ եւ իր մեջ: Այս դեպքում ո՞վ է միջնորդավորված եղել: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ Երիցյանը սուտ է ասել, իբր ես հատակագիծը վերցրել եմ իրենից: Հետագայում, երբ քննիչը գնահատական է տալիս, իբր Երիցյանը միջնորդավորված է ասել, այդ դեպքում պետք է պարզել, քանի որ այս դրվագն ընդհանրապես չի քննվել, թե եթե երկուսով ենք եղել, ապա ով է միջնորդավորվածը»,-ասաց Մ. Պողոսյանը: Թե Ինեսսա Պետրոսյանի, թե Մարինա Պողոսյանի գնահատմամբ, Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել, եւ չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս դեպքը, ըստ իրավապաշտպանի, կարող է դառնալ նախադեպ մանր ու մեծ չինովնիկների համար, որոնք նման մատնությամբ կարող են իրավապաշտպան գործունեություն ծավալող ցանկացած մեկի դեմ հանդես գալ: Ինեսսա Պետրոսյանը հղում կատարեց կարճված քրեական գործով հանդես եկած վկաների ցուցմունքներին. «Մարինա Պողոսյանը ոչ սպառնացել է, ոչ բռնություն կիրառել, ոչ էլ կատարել է այլ գործողություններ, ինչի մասին ցուցմունք էր տվել Հովհաննես Երիցյանը: Նույն Հովհաննես Երիցյանն իր ցուցմունքներում անընդհատ մատնանշել է այն անձանց, որոնք առերեսվել են իր հետ, եւ իր մատնանշած ցուցմունքները հերքել: Դա Երիցյանի ուղղակի սուտ ասելու եւ Մարինա Պողոսյանի դեմ փորձելով ինչ-որ քրեական հետապնդումներ իրականացնելու շարժառիթն է եղել»: Ճանաչված փաստաբանն ուշադրություն դարձրեց «սուտ մատնություն» հանցակազմին:

Ըստ նրա, տվյալ գործով, Երիցյանի կողմից նախաքննության մարմնին Մ. Պողոսյանի կողմից «հանցագործության մասին» հայտնելիս Երիցյանը գիտակցել է իր հայտնած տեղեկության սուտ լինելու մասին. «Նախաքննության ընթացքում թե վկաներ Վ.Գինոսյանը, թե Բ.Պողոսյանը ինչպես իրենց ցուցմունքներում, այնպես էլ առերես հարցաքննության ժամանակ հերքել են Երիցյանի կողմից ասված տեղեկությունները: Այսինքն, եթե վարույթ իրականացնող մարմինը գրում է, որ նա միջնորդավորված տեղեկություններ է հայտնել, դա սուտ է: Այդ անձինք հերքել են, թե տեղեկություն են տվել Երիցյանին»: Նշենք, որ քննիչը իր որոշման մեջ նշել էր, թե Երիցյանը չի կարող ենթարկվել սուտ մատնության համար քրեական պատասխանատվության, որովհետեւ նրա ասած տեղեկությունները միջնորդավորված են եղել: «Ոչ, նա ակնհայտ գնացել եւ սուտ մատնություն է կատարել անձի դեմ»,- ասաց Ի. Պետրոսյանը: Իրավապաշտպանի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Երիցյանի ներկայացուցիչ պարոն Մարգարյանի բողոքին: Վերջինը նշել էր, որ բողոքն անհիմն էր, քանի որ դրա պահանջը քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշման վերացումը հանդիսանում է դատախազի բացառիկ լիազորությունը եւ դատարանն իրավասու չէ բավարարել նման պահանջը: Ի. Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանն արձանագրել է Մ. Պողոսյանի իրավունքի խախտումը: «Հետեւապես, բողոքաբերի այն փաստարկը, թե որոշումը վերացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է դատախազին, սույն գործի քննության հետ կապ չունի»,- ասաց Ի. Պետրոսյանը: Մ. Պողոսյանի ներկայացուցիչը նշեց, որ երբ Մարինա Պողոսյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ «Վելեսի» ծավալած գործունեության շրջանակներում Հովհաննես Երիցյանը որպես վաշխառու ակնհայտ սուտ մատնություն է կատարել վեցերորդ վարչությունում, մեղադրելով իրավապաշտպանին շորթում կատարելու մեջ: Քննչական կոմիտեում ստացվել է այդ հաղորդումը, բացատրություն է տվել Մ. Պողոսյանը հետաքննիչի մոտ, Մարաշի բաժանմունքում: Պողոսյանին հաղորդվել է, որ իր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ստացվել են: Սակայն որեւէ տեղեկատվություն չկա, թե Մարինա Պողոսյանի գործով որեւէ քննչական գործողություն հետագայում կատարվել է: Նշվեց, մի շարք խախտումների մասին էլ: Ըստ Ի.Պետրոսյանի, Մ. Պողոսյանը պետք է ճանաչվեր տուժող: «Հովհաննես Երիցյանն ինչ ուզել՝ արել է ողջ նախաքննության ընթացքում: Առերես հարցաքննությունը չի էլ փակվել, արձանագրությունը մնացել է անավարտ, Մ. Պողոսյանը բազմիցս նշել է, որ Երիցյանը եկել է հարցաքննության զենքով, զենքը դրել է սեղանին, եւ ըստ էության, ինքն է թելադրել հարցաքննության պայմանները: Եվ վարույթն իրականացնող մարմինը փոխանակ զեկուցագիր գրեր այդ կապակցությամբ, ուղղակի անավարտ է թողել այդ քննչական գործողությունը»,- ավարտելով իր խոսքը՝ ասաց Ի. Պետրոսյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 23.10..2015

«Երիցյանը քննիչի մոտ առերեսման է ներկայացել զենքով»

 

Օսիպովի որդու դեմ ցուցմունք տալու համար Երեւան է ժամանել նաեւ երկրորդ ռուս գործարարը

Այս օրերին Հայաստանում է ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու գործողություններից մեծ վնաս կրած երեք ռուս գործընկերներից եւս մեկը՝ Դմիտրի Կոտովը: Նա այսօր Քննչական կոմիտեում ցուցմունք է տալու Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից կատարված խարդախությունների վերաբերյալ:

Այս մասին մեզ հայտնեց օտարերկրյա գործարարների շահերը Հայաստանում ներկայացնող «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում է գործարարներից եւս մեկը՝ Ալեքսեյ Կորապենովը: Օրեր առաջ Armtimes.com-ի հետ զրույցում նա ասել էր, որ Կոտովին խնդրելու է գալ եւ ցուցմունք տալ, չնայած վերջինս նույնպես ցանկանում է դա անել:

ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, պնդելով, որ նա իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

Կորեպանովը եւ Կոտովը Հայաստանից մթերք են արտահանում Եվրոպա, իսկ Աֆոնինը բժշկական կենտրոնների ցանց ունի: Նրանք ցանկացել են բազմաբնակարան շենք կառուցել Երեւանում եւ դարձել են խարդախության զոհ: Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզել էր բիզնես սկսել Հայաստանում՝ վստահեցնելով, թե իբր իր մայրը Երեւանի Արամի փողոցի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է, եւ Կորեպանովին առաջարկել էր գումար ներդնել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Կորեպանովի առաջարկով՝ ներդրումներ են կատարել նաեւ Աֆոնինն ու Կոտովը:

Սակայն հետո պարզվել էր, որ Լյուբով Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ հողամասը իրականում չի էլ պատկանում Վիկտորի մորը:

Ցուցմունք տալու նխատակով ավելի ուշ Երեւան կժամանի նաեւ Դմիտրի Աֆոնինը: Վիկտոր Տեր-Հովսեփյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Սակայն մեղավոր ճանաչվելու եւ դատապարտվելու դեպքում նրան սպառնում է 4-8 տարի ազատազրկում:

Սկզբնաղբյուրը`http://armtimes.com/hy/article/72336

Երիցյանն անպատժելի՞ է

«Վելես» հասարակական կազմակերպությունը տարեսկզբին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով չհովանավորել վաշխառուներին: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա մտերիմների մասին էր:

Դատախազության գործելաոճը, սակայն, նույնն է մնացել: «Բացահայտ հովանավորչությունը շարունակվում է: Երիցյանն արտոնյալի կարգավիճակում է, նրա դեմ հարուցված ցանկացած քրեական գործ կարճվում է»,- մեզ հետ զրույցում ասաց «Վելես» հ/կ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Վերջինս թեև պաշտպանում է Երիցյանից տուժած քաղաքացիների շահերը, սակայն ինքն էր հայտնվել տուժողների շարքում: Նախկին պաշտոնյան կարողացել էր կեղծ տեղեկությունների միջոցով «գործ սարքել» իրավապաշտպանի դեմ:

Հովհաննես Երիցյանը քննչական մարմիններին հայտնել էր, թե Մարինա Պողոսյանը «ղազախական մաֆիայի» անդամ է, սպառնում է մարդկանց, թե կառևանգի նրանց երեխաներին, վրաերթի կենթարկի ծնողներին, և այլն: Այս անհավանական թվացող «փաստերի» հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Մարինա Պողոսյանն 8 ամիս մասնակցել է իր դեմ հարուցված գործի քննությանը:

Պողոսյանի անմեղությունն ապացուցվել էր հենց Երիցյանի մտերիմների ցուցմունքների հիման վրա, քանի որ վերջիններս քննչական մարմին հայտնել են, որ Երիցյանի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր:

Այս ընթացքում «Վելես» հ/կ-ի նախագահը ևս դիմել էր քննչական մարմին՝ հայտնելով, որ Երիցյանը սուտ մատնություն է կատարել իր դեմ՝ ցանկանալով վախեցնել ու ճնշել իրեն: Հարուցվել էր քրեական գործը, որը կարճ ժամանակ անց կարճվել էր:

Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը, և այս տարվա հուլիսի 29-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա բողոքը: Թվում էր, թե գործը հետ կվերադառնա նախաքննություն, և Երիցյանը պատասխանատվության կենթարկվի իր հայտնած կեղծ տեղեկությունների համար, սակայն. «Դատախազության համար անընդունելի է այն միտքը, որ իրենց հովանավորչության տակ գտնվող Երիցյանը կարող է պատժվել: Նրանք բողոքարկել են դատարանի որոշումը, և մենք վստահ ենք, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կոծկեն այս գործը»:

Հաշվի առնելով Երիցյանը ֆինանսական հնարավորությունն ու տարատեսակ իշխանական կապերը՝ իրավապաշտպանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կլինի ի օգուտ Երիցյանի: «Ես հուսով եմ, որ դատավորը կկարողանա դիմակայել Դատախազության ճնշմանը և օբյեկտիվ որոշում կայացնել՝ գիտակցելով, իր որոշման հետևանքները»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:

Երիցյանն անպատժելի՞ է

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.