Author: Veles Human Rights NGO

«Վելես»-ը Գյումրիում

Ասուլիս Գյումրիում ի պաշտպանություն վաշխառուների գործունեություններից տուժածների

«Վելես» հասարակական կազմակերպության անդամները այցելել են Գյումրի, որտեղ մեր գործընկեր «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության գրասենյակում հանդիպումներ են ունեցել Գյումրիի քաղաքացիների հետ: Վերջիններս «Վելես»-ին էին դիմել դեռեւս 2015 թ. գարնանը՝ հայտնելով, որ վաշխառության եւ խաբեությա զոհ են դարձել: Կազմակերպության անդամներն ու փաստաբանը տեղում իրավաբանական խորհրդակցություն անցկացրեցին քաղաքացիների հետ, նրանց տեղեկատվություն տրամադրեցին իրենց շահերը պաշտպանելու եղանակների վերաբերյալ: «Վելես» հասարակակական կազմակերպությունը գյումրեցիներին աջակցում է նաեւ դատական գործընթացներում:

 

 

 

 

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ–ների հրապարակումները

11.08.2015 «Վաշխառու Մելադան բռի մեջ է պահում Գյումրին»
http://www.1in.am/1692370.html

Ասուլիս Գյումրիում ի պաշտպանություն վաշխառուների գործունեություններից տուժածների

«Վելես» Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  2015թ. հոկտեմբերի 30-ին Գյումրիի  «Ասպարեզ» ակումբում կազմակերպեց մամլո  ասուլիս որտեղ ներկայացրեց Գյումրի  քաղաքում  վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում  տուժած անձանց իրավիճակը: Կազմակերպությունը   տրամադրում է  իրավաբանական  օգնություն: Այցը  նաև  նպատակ  ունի  բացահայտել  մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել  վաշխառուների  դեմ  և լռությամբ արդեն  հանձել են  կամ պատրաստվում են  հանձնել իրենց   բնակարանները:

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄների հրապարակումները

 30.10.2015 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ելույթը Գյումրիում
http://veles.am/gyumri-visit-of-veles/
https://www.youtube.com/watch?v=_ov0Y_Nb4x8
30.10.2015 Փաստաբան Արթուր Սուքիասյանի ելույթը Գյումրիում

https://www.youtube.com/watch?v=6fZ0_Qvz7Dk

01.11.2015 Տոկոսով փող տվողների ընդհանուր կապիտալը Հայաստանում գերազանցում է պետական բյուջեն. Իրավապաշտպան
http://www.1in.am/1758004.html

 

Թորգոմ Թորոսյան

Թորգոմ Թորոսյանի տունը արգելանքի տակ է նախկին կնոջ՝ Մարիամ Բոյաջյանի պարտքի պատճառով: Ըստ գործի նյութերի՝ Մարիամը ընկերուհիներին օգնելու համար որպես երաշխավոր է հանդես եկել Մելադա Սարգսյանի հետ կնքված գործարքում: Ըստ այդ գործարքի՝ Մարիամի ընկերուհիները 1500 եւ 2000 ԱՄՆ դոլար են տոկոսով պարտք վերցրել Մելադայից եւ չեն վերադարձրել:
Մելադա Սարգսյանը հետագայում պայմանագիր է կնքել Մարիամ Բոյաջյանի հետ՝ նրան տրամադրելով 7000 ԱՄՆ դոլար, որպեսզի Մարիամն այդ գումարով փակի ընկերուհիների վերցրած պարտքը եւ գոյացած տոկոսները:

Մարիամն այժմ աշխատում է արտերկրում՝ տոկոսները փակելու համար, նրա ծնողների եւ նախկին ամուսնու տան վրա արգելանք է դրված՝ որպես պարտքի վերադարձման երաշխիք:
Թորգոմ Թորոսյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել 2015 թվականներին: Կազմակերպությունը Թորոսյանին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացնում է նրա շահերը դատարանում:
Թորոսյանը կազմակերպության օգնությամբ դիմել է դատարան՝ պահանջելով իր գույքը հանել արգելանքից:

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄների հրապարակումները

03.03.2016 Նախկին ոստիկանն ընդդեմ վաշխառուի – 2
https://www.youtube.com/watch?v=ZsYrtN4feLs
29.10.2015 Նախկին ոստիկանն ընդդեմ վաշխառուի
https://www.youtube.com/watch?v=l0DW8hhjXk0
29.09.2015  Վաշխառու Մելադա Սարգսյանի զոհը
https://www.youtube.com/watch?v=xbrPypxtPiU

Վոլոդյա Կիրակոսյան

Ըստ գործի նյութերի՝ Գյումրիի բնակիչ Վոլոդյա Կիրակոսյանը 2011 թվականին ամուսնության հետ կապված ծախսերը հոգալու համար ստիպված է եղել տոկոսով 1500 ԱՄՆ դոլար պարտք վերցնել Մելադա Սարգսյանից: Կիրակոսյանի ընտանիքը ստիպված է եղել ավելի մեծ գումարներ տոկոսով վերցնել՝ նախնական պարտքից գոյացած տոկոսները մարելու համար, արդյունքում պարքը մեծացել է, տոկոսները՝ աճել: Մինչ օրս Վոլոդյան Կիրակոսյանը վճարել է ավելի քան 73.200 ԱՄՆ դոլար:

Բարեկամներից պարտք վերցնելուց, ոսկեղենը գրավ դնելուց, գույքը վաճառելուց հետո Կիրակոսյանի ընտանիքը դարձյալ ի վիճակի չի եղել ազատվել պարտքերից, վճարված ամբողջ գումարով մարել են միայն տոկոսները:

Մելադա Սարգսյանը դիմել է դատարան՝ Կիրակոսյաններից 34600 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով: Կիրակոսյանների ողջ գույքը եւ բանկային հաշիվները կալանքի տակ են: Կիրակոսյանները դիմել են ոստիկանություն՝ ընդդեմ Մելադա Սարգսյանի, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, որով արգելվում է ամսեկան 4 տոկոսից բարձր տոկոսադրույքով գումար պարտքով տալը:

Մելադան, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել: Հունիսի 15-ին քրեական գործի քննությունը կարճվել է, Կիրակոսյանները կարճման որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան:

Կիրակոսյանները «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել 2015 թվականներին: Կազմակերպությունը Կիրակոսյաններին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացնում է նրանց շահերը դատարանում:

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄների հրապարակումները

28.07.2015 Ինչու կարճվեց վաշխառուի քրեական գործը
https://www.civilnet.am/news/2015/07/28/azatamard-gyumri-volodya-kirakosyan/275004
 

«Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի համատեղ այցը Գյումրի

 2017թ. օգոստոսի 18-ին  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները համատեղ  այց  կազմակերպեցին  Գյումրի:

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում  է սպանված Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ  Ռուզաննա Ադանալյանի շահերը, ի դեմս   փաստաբաններ՝ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի:

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում է  քաղաքացիներ  Թորգոմ Թորոսյանի,  Մարիամ Բոյաջյանի,  Ամալյա Բոյաջյանի,  Վոլոդյա  Կիրակոսյանի, Գայանե Կիրակոսյանի, Հովհաննես Կիրակոսյանի, Սեդա Թումասյանի  շահերը,  որոնք իրենց պնդմամբ  դարձել են  Գյումրիի բնակիչ Մելադա Սարգսյանի  վաշխառության զոհերը: Վերջիններիս  շահերը  դատարաններում ներկայացրել է  «Վելես» իրավապաշտպան ՀԿ–ի հետ համագործակցող փաստաբան՝  Արթուր Սուքիասյանը:

Երկու  հասարակական  կազմակերպությունների  համատեղ այցելությունը  նպատակ էր  հետապնդում,  համատեղ  ջանքերով էլ ավելի արդյունավետ դարձնել երկու կազմակերպությունների շահառուների շահերի պաշտպանության  գործընթացը և միևնույն ժամանակ  ցուցադրել քաղաքացիական  հասարակության  համախմբվածությունը և հստակ ուղերձը ՀՀ իրավապահ  մարմիններին,  որ  քաղաքացիական  հասարակությունը  մշտապես  իր ակտիվ մասնակցությունն է  ցուցաբերելու վերջիններիս  կողմից  ապօրինությունների  կանխման  համար:

2017թ. օգոստոսի 18-ին ժամը 12:30  կայացավ Ռուզաննա  Ադանալյանի   դատական նիստը,  որը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

20170818_131001

Դատական նիստից հետո  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները   հանդիպեցին  «Վելես» իրավապաշտպան ՀԿ շահառուներ ՝ Թորգոմ Թորոսյանին,  Մարիամ Բոյաջյանին, Վոլոդյա Կիրակոսյանին,  այցելեցին  Ամալյա  Բոյաջյանին, որն իր  81- ամյա տարիքում  հայտնվել է  իր միակ  կացարանից  վտարման շեմին ի շնորհիվ Մելադա Սարգսյանի:

21268770_1937484839857531_728795375_n (1)21244440_1937484769857538_77487563_n21209068_1937483246524357_1727650313_n21268756_1937483236524358_666666620_n21245556_1937483256524356_1427537207_n21244463_1937486956523986_1483308401_n

21245556_1937483256524356_1427537207_n21244809_1937487159857299_1036144331_n

Համատեղ այցելության  ընթացքում  տեղի  ունեցան քննարկումներ, որից հետո  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունների ղեկավարները  այցելեցին Շիրակի  մարզի դատախազություն, հանդիպեցին Շիրակի մարզի դատախազի տեղակալ՝  Արտյոմ Ավետիսյանին,  ներկայացրին  Կիրակոսյանների, Բոյաջյանների, Թումասյանների և Թորոսյանների   խնդիրները և փորձեցին  հստակ պատասխան ստանալ, թէ նման  մեծաքանակ  բողոքների դեպքում ինչպես է,  որ Մելադա Սարգսյանը մնում է անպատիժ և վերջինիս  հանդեպ հարուցված քրեական գործերը շարունակաբար կարճվում են: Զրույցի ընթացքում դատախազ  Ա. Ավետիսյանը ևս  համաձայնվեց այն մտքին, որ  Գյումրիի բազմաթիվ  քաղաքացիներ  տարիներ շարունակ բողոքներ են ներկայացնում Մելադա Սարգսյանի կողմից  վաշխառության վերաբերյալ և իրենք էլ քաջատեղյակ են  դրա  մասին,  սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներ  թևատում  են  դատախազությանը  և վերջիններս  զրկված են Մելադա Սարգսյանին  ըստ օրենքի պատժելու հնարավորությունից:

21268553_1528837100497388_1204662562_n21269558_1528837090497389_1245179817_n

21244496_1937493333190015_1148763905_n (1)21291112_1528837097164055_1901378016_n

21291804_1937487886523893_1610444506_n

 

Թեմայի շուրջ նաև կարդացեք՝

Առաջին տաղավար. Խաբեության ճանապարհով 

Հաղորդման հյուրն է ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Մարինա Պողոսյանը: ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ-ն շուրջ երեք տարի անվճար իրավական աջակցություն է ցուցաբերել գյումրեցի երեք ընտանիքներին, մշտապես լինելով նրանց կողքին։ Կազմակերպությունը անվճար փաստաբան է տրամադրել դատական բոլոր ատյաններում գյումրեցիների շահերը ներկայացնելու համար։

Հաղորդումը  կարող եք դիտել այստեղ՝

http://www.1tv.am/hy/program/videos/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80#video74492-Առաջին տաղավար. Խաբեության ճանապարհով

 

 

 

Քոչարյանի հրավերով Երևան տեղափոխված Երիցյանը պատասխանատվության կենթարկվի՞ 1in.am

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին մինչ օրս հաջողվել է խուսափել արդարադատությունից, սակայն օրեր առաջ ուժի մեջ է մտել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի պետք է վերսկսվի Երիցյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Զարմանալիորեն, Երիցյանը չի բողոքարկել դատարանի որոշումը, և այժմ գործի քննությունն ընթանալու է Կենտրոնի քննչական բաժնում, որտեղ նախորդ քննության ընթացքում նախկին պաշտոնյայի նկատմամբ դրսևորվել է չափազանց բարեհաճ վերաբերմունք:

Մասնավորապես, դատարանը պարզել է, որ Երիցյանը նախաքննության ընթացքում իրեն թույլ է տվել կիսատ թողնել առերես հարցաքննությունը և անդարձ հեռանալ, իսկ քննիչ Պարույր Աղաբաբյանը որևէ իրավական գնահատական չի տվել այդ քայլին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանը կեղծ տեղեկություններ էր հայտնել իրավապահներին՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահին մեղադրելով շորթում կատարելու մեջ, սակայն պատասխանատվության չէր ենթարկվել սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ: «Առաջին լրատվականը» բազմիցս է անդրադարձել այս գործում առկա իրավական բացթողումներին այժմ ներկայացնենք գործի «ստվերային» մասին:

Հովհաննես Երիցյանը շուրջ մեկ տարի է հանդես չի եկել հանրային որևէ ելույթով, հարցազրույց չի տվել լրատվամիջոցներին: Նախկին պաշտոնյան թեև կանչվել էր դատարան, սակայն խուսափեց ներկայանալ դռնբաց դատական նիստերին՝ գիտակցելով, որ այն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից:

Սակայն դեռևս 2014 թվականի ամռանը Երիցյանը չէր խուսափում ԶԼՄ-ներից, ավելին, նա սեփական նախաձեռնությամբ գնացել էր «Արմենիա» հեռուստաընկերություն և պահանջել էր իրեն եթեր տրամադրել, որի ընթացքում դարձյալ կեղծ տեղեկություններ էր հաղորդել «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ:

Երիցյանը իր հարցազրույցներից մեկում վստահեցնում է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է իրեն խնդրել Մոսկվայից վերադառնալ Հայաստան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիան ղեկավարելու համար:

Նախկին պաշտոնյան մշտապես հպարտանում է իր կապերով և իր մասին՝ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերում հիշատակումներով: Մասնավորապես, նա հայտարարում է, որ զենքեր է նվեր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ՀՀ և ԼՂՀ նախագահներից:

Թերևս հենց այդ կապերի շնորհիվ է, որ մինչ օրս Երիցյանն ազատության մեջ է, թեև մի քանի ընտանիքներ նրան մեղադրում են վաշխառությամբ և խարդախությամբ իրենց տնից զրկելու մեջ:

Իսկ «Վելես» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է վաշխառությունից տուժած ընտանիքների շահերի պաշտպանությամբ, մշտապես ճնշումների է ենթարկվում իրավապահ մարմինների կողմից:

Այժմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փաստել է, որ Երիցյանը գիտակցաբար է կեղծ տեղեկություններ հայտնել Մարինա Պողոսյանի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գրեթե ապացուցված է սուտ մատնություն կատարելու փաստը:

Առաջիկա նախաքննության ընթացքը, սակայն, ցույց կտա՝ արդյոք դատարանի եզրահանգումները որոշիչ են Կենտրոնի քննչական բաժնի համար, թե Երիցյանը դարձյալ արտոնյալի կարգավիճակում է լինելու:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1707566.html

 

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահի նկատմամբ ճնշումներ են կիրառվում 1in.am

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկացել: Նախ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են հրդեհել կազմակերպության գրասենյակի հոսանքալարերը, իսկ օգոստոսի 11-ին ուշ երեկոյան Մոսկովյան փողոցում պետավտոտեսուչները առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու փորձել են առգրավել Մարինա Պողոսյանի անձնական ավտոմեքենան՝ հայտարարելով, թե մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Վերջիններս ստիպել են Մարինա Պողոսյանին իջնել ավտոմոքենայից, իրենց հանձնել ավտոմեքենայի բանալիները որպեսզի մեքենան իրենք տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք: Մարինա Պողոսյանը պահանջել է ներկայացնել փաստաթուղթ մեքենայի հետախուզման վերաբերյալ և հրաժարվել է մինչ հիմնավոր իրավական հիմք ներկայացնելը տրամադրել մեքենայի բանալիները:

Պետավտոտեսուչները Պողոսյանին ակնկարկել են, որ եթե բանալին չհանձնի իրեն, գիշերը կարող է հրդեհ լինել եւ իրենք չեն կարողանա մեքենան դուրս բերել հրդեհի միջից: «Իրենք բավականին բաց տեքստով ակնարկեցին, որ մեքենան կարող են պարզապես այլել, եթե ես իրենց չհանձնեմ բանալիները: Բայց ես լուրջ կասկածներ ունեի, որ եթե բանալիները վերցնեն, մեքենայի մեջ կարող են այնպիսի նյութեր գցել, որոնց հիման վրա իմ դեմ կարող էին գործ սարքել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում Մարինա Պողոսյանը:

Ըստ պետավտոտեսուչների, Պողոսյանին պատկանող ավտոմեքենայի նկատմամբ իբրեւ ամիսներ առաջ հետախուզում է հայտարարվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: «Զավեշտականն այն է, որ ես իմ ավտոմեքենայով օրեր առաջ եղել էի պետավտոտեսչությունում՝ ներկայացնելով մեքենայի փաստաթղթերը, մեքենաս իրենց մոտ անցել է վնասվածքի զննություն, եւ եթե այն հետախուզման մեջ լիներ, ապա տեղում կարող էին առգրավել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Պողոսյանի նկատմամբ ճնշումներն այսքանով չեն սահամափակվում: Երեկ նա բացահայտել է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իրեն սնանկ է ճանաչել: «Ես Կենտրոնի բնակիչ եմ, բայց ինձ վերաբերող գործերը քննում են Արաբկիրի դատարանում՝ առանց ինձ ծանուցելու: Այսինքն, առանց իմ մասնակցության իմ վերաբերյալ ինչ որոշում ուզել են, դա էլ գրել են տվել դատարանին»,- ասում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը կասկած չունի, որ իր նկատմամբ ճնշումները կապված են իրավապաշտպան գործունեության հետ: «ԴԱՀԿ ծառայությունում ինձ բաց տեքստով հարցրեցին՝ «Երիցյանը ո՞նց ա»: Փաստորեն, իրենք ակնկարկում են, թե ում պատվերով կարող են լինել այս հետապնդումները»,- նշում է Պողոսյանը:
Հեղինակ՝ Սոնա Հարությունյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1696287.html

Ինչո՞ւ է լռում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը .նամակ Հովիկ Աբրահամյանին www.medialab.am

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռեւս մայիսի 15-ին դիմել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեղեկացնելով ՀՀ իրավապահ համակարգով կոռուպցիոն ռիսկերի մասին: Սակայն, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը մինչ օրս չի պատասխանել գրավոր դիմումին: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դիմումը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի Հովիկ Աբրահամյան,

Ձեզ ենք ներկայացնում համակարգային կոռուպցիոն դրսևորման փաստեր, որոնք առնչվում են ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին, այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչներին և հուսով ենք, որ ձեր նորաստեղծ հանձնաժողովը անհաղորդ չի մնա այս արատավոր և հանցավոր երևույթի նկատմամբ:

2000-2002 թթ. ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Երիցյանը, ըստ էության, դիզել է աներևակայելի կարողություն, որը լեգալացնելու նպատակով տարիներ շարունակ այդ գումարները դրել է ստվերային շրջանառության մեջ: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել առնվազն 4 դեպք, երբ Հովհաննես Երիցյանը խոշոր գումարներ է բարձր տոկոսներով տվել ՀՀ քաղաքացիներին՝ նախապես հետապնդելով 2 նպատակ.

1) Վաշխառության միջոցով լեգալացնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտները

2) Խարդախության միջոցով ձեռք բերել ՀՀ քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը

Տարիներ շարունակ Հովհաննես Երիցյանը մնում է անպատիժ, քանի որ հանցավոր կապեր ունի, թե ՀՀ գլխավոր դատախազությունում, թե քննչական մարմիններում, թե ՀՀ ոստիկանությունում: Ի դեպ, Երիցյանի չի էլ թաքցնում, որ հզոր կապեր ունի, ավելին, հրապարակային հարցազրույցների ընթացքում պարծենում է իր կապերով: Մասնավորապես, Երիցյանը վստահեցնում է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն անձամբ է խնդրել Ռուսաստանից վերադառնալ Հայաստան և զբաղեցնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնը: Իսկ ՀՀ քաղաքացիների դեմ քրեական գործ սարքելու համար Երիցյանն իբր անձամբ ՀՀ ոստիկանապետին է հանդիպում և իբր վերջինս Երիցյանին վստահեցնում է, որ իր դեմ պայքարող մարդիկ կպատժվեն:

Սակայն Երիցյանի կոռումպացված գործարքների մասին մեր տեղեկությունները չեն սահմանափակվում զուտ նախկին պաշտոնյայի հայտարարություններով: Արձանագրվել են հստակ փաստեր, երբ քննչական մարմինները և ոստիկանությունը ակնհայտ ապօրինի որոշումներ են կայացրել՝ կոծկելով նախկին պաշտոնյայի հանցագործությունները և նրա ցուցումով գործ սարքելով կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հովհաննես Երիցյանը ԿՀԴՊ գլխավոր վարչությունում դիմում էր ներկայացրել, որով հաղորդում էր տվել հանցագործության մասին առ այն, թե իբր ես՝ Մարինա Պողոսյանս, հանդիսանում եմ ղազախական մաֆիայի անդամ և շորթում եմ կատարել մի շարք անձանցից: ԿՀԴՊ ԳՎ պետ Ա. Զաքարյանը Հովհաննես Երիցյանի դիմումը մակագրել է թրաֆիկինգի դեմ պայքարող վարչության (ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 2-րդ բաժին) պետ Տ. Պետրոսյանին: Մենք կկիսեինք ձեր զարմանքը առ այն, թե թրաֆիկինգն ինչ կապ ունի շորթման հետ, եթե չիմանայինք, որ ոստիկանությունում դիմում ներկայացնելուց օրեր առաջ Հովհաննես Երիցյանը և թրաֆիկինգի բաժնի պետ Տ. Պետրոսյանը միասին նշանադրության արարողության են մասնակցել «Ուրարտու» ռեստորանում: Ըստ էության, հենց քեֆի սեղանի շուրջ էլ միասին որոշել են, որ պետք է գործ սարքեն իմ դեմ՝ անձամբ ինձ և մեր կազմակերպությանը լռեցնելու համար:

Թրաֆիկինգի բաժնի պետ Տ. Պետրոսյանը, կեղծ օպերատիվ հաղորդագրություն է կազմում Երիցյանի դիմումի հիման վրա և այն ուղարկում է քննչական վարչություն՝ քրեական գործ հարուցելու համար: Մենք չենք ցանկանում անդրադառնալ, թե ինչպես է ընթացել ի սկզբանե սարքված քրեական գործի քննությունը, այլ ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ևս աչք է փակել այն հանգամանքի վրա, թե ինչու է շորթման մասին հաղորդումը մակագրվում թրաֆիկինգի բաժին:

Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ պարզելու, թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է թրաֆիկինգի բաժնի պետի մոտ անձնական շահագրգռվածություն առաջացել սույն քրեական գործի կնքահայրը դառնալու համար: Ինչպես նաև բացահայտել, թե ինչ ճանապարհով է Հովհաննես Երիցյանը դիզել բազմամիլիոնանոց իր կարողությունը և ինչ պայմանավորվածությունների արդյունքում է ՀՀ գլխավոր դատախազությունը աչք փակում նախկին պաշտոնյայի հանցավոր արարքների նկատմամբ»:

Սկզբնաղբյուրը`http://medialab.am/news/id/6668

 

Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, սակայն պատասխան չի ստացել hetq.am

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռևս մայիսի 15-ին դիմել է Կոռւպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին` տեղեկացնելով իրավապահ համակարգի կոռուպցիոն ռիսկերի մասին: Մինչ օրս չստանալով պատասխան` կազմակերպությունը հրապարակում է Հ.Աբրահամյանին ուղղված դիմումը:

«Հարգելի Հովիկ Աբրահամյան,

Ձեզ ենք ներկայացնում համակարգային կոռուպցիոն դրսևորման փաստեր, որոնք առնչվում են ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին, այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչներին և հուսով ենք, որ ձեր նորաստեղծ հանձնաժողովը անհաղորդ չի մնա այս արատավոր և հանցավոր երևույթի նկատմամբ:

2000-2002 թթ. ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Երիցյանը, ըստ էության, դիզել է աներևակայելի կարողություն, որը լեգալացնելու նպատակով տարիներ շարունակ այդ գումարները դրել է ստվերային շրջանառության մեջ: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել առնվազն 4 դեպք, երբ Հովհաննես Երիցյանը խոշոր գումարներ է բարձր տոկոսներով տվել ՀՀ քաղաքացիներին՝ նախապես հետապնդելով 2 նպատակ.

1) Վաշխառության միջոցով լեգալացնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտները

2) Խարդախության միջոցով ձեռք բերել ՀՀ քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը

Տարիներ շարունակ Հովհաննես Երիցյանը մնում է անպատիժ, քանի որ հանցավոր կապեր ունի, թե ՀՀ գլխավոր դատախազությունում, թե քննչական մարմիններում, թե ՀՀ ոստիկանությունում: Ի դեպ, Երիցյանը չի էլ թաքցնում, որ հզոր կապեր ունի, ավելին, հրապարակային հարցազրույցների ընթացքում պարծենում է իր կապերով: Մասնավորապես, Երիցյանը վստահեցնում է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն անձամբ է խնդրել Ռուսաստանից վերադառնալ Հայաստան և զբաղեցնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնը: Իսկ ՀՀ քաղաքացիների դեմ քրեական գործ սարքելու համար Երիցյանն իբր անձամբ ՀՀ ոստիկանապետին է հանդիպում և իբր վերջինս Երիցյանին վստահեցնում է, որ իր դեմ պայքարող մարդիկ կպատժվեն:

Սակայն Երիցյանի կոռումպացված գործարքների մասին մեր տեղեկությունները չեն սահմանափակվում զուտ նախկին պաշտոնյայի հայտարարություններով: Արձանագրվել են հստակ փաստեր, երբ քննչական մարմինները և ոստիկանությունը ակնհայտ ապօրինի որոշումներ են կայացրել՝ կոծկելով նախկին պաշտոնյայի հանցագործությունները և նրա ցուցումով գործ սարքելով կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հովհաննես Երիցյանը ԿՀԴՊ գլխավոր վարչությունում դիմում էր ներկայացրել, որով հաղորդում էր տվել հանցագործության մասին առ այն, թե իբր ես՝ Մարինա Պողոսյանս, հանդիսանում եմ ղազախական մաֆիայի անդամ և շորթում եմ կատարել մի շարք անձանցից: ԿՀԴՊ ԳՎ պետ Ա. Զաքարյանը Հովհաննես Երիցյանի դիմումը մակագրել է թրաֆիկինգի դեմ պայքարող վարչության (ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 2-րդ բաժին) պետ Տ. Պետրոսյանին: Մենք կկիսեինք ձեր զարմանքը առ այն, թե թրաֆիկինգն ինչ կապ ունի շորթման հետ, եթե չիմանայինք, որ ոստիկանությունում դիմում ներկայացնելուց օրեր առաջ Հովհաննես Երիցյանը և թրաֆիկինգի բաժնի պետ Տ. Պետրոսյանը միասին նշանադրության արարողության են մասնակցել «Ուրարտու» ռեստորանում: Ըստ էության, հենց քեֆի սեղանի շուրջ էլ միասին որոշել են, որ պետք է գործ սարքեն իմ դեմ՝ անձամբ ինձ և մեր կազմակերպությանը լռեցնելու համար:

Թրաֆիկինգի բաժնի պետ Տ. Պետրոսյանը, կեղծ օպերատիվ հաղորդագրություն է կազմում Երիցյանի դիմումի հիման վրա և այն ուղարկում է քննչական վարչություն՝ քրեական գործ հարուցելու համար: Մենք չենք ցանկանում անդրադառնալ, թե ինչպես է ընթացել ի սկզբանե սարքված քրեական գործի քննությունը, այլ ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ևս աչք է փակել այն հանգամանքի վրա, թե ինչու է շորթման մասին հաղորդումը մակագրվում թրաֆիկինգի բաժին:

Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ պարզելու, թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է թրաֆիկինգի բաժնի պետի մոտ անձնական շահագրգռվածություն առաջացել սույն քրեական գործի կնքահայրը դառնալու համար: Ինչպես նաև բացահայտել, թե ինչ ճանապարհով է Հովհաննես Երիցյանը դիզել բազմամիլիոնանոց իր կարողությունը և ինչ պայմանավորվածությունների արդյունքում է ՀՀ գլխավոր դատախազությունը աչք փակում նախկին պաշտոնյայի հանցավոր արարքների նկատմամբ:

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ` Մարիա Պողոսյան»

Սկզբնաղբյուրը`http://hetq.am/arm/news/62072/iravapashtpan-kazmakerputyuny-dimel-e-korupciayi-dem-payqari-khorhrdin-sakayn-pataskhan-chi-stacel.html

 

«Երիցյանը ո՞նց ա». իրավապաշտպանին ակնարկում են, թե ում պատվերով են իրեն ճնշու 1in.am

 

«Երիցյանը ո՞նց ա». իրավապաշտպանին ակնարկում են, թե ում պատվերով են իրեն ճնշում

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկացել: Նախ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են հրդեհել կազմակերպության գրասենյակի հոսանքալարերը, իսկ օգոստոսի 11-ին ուշ երեկոյան Մոսկովյան փողոցում պետավտոտեսուչները առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու փորձել են առգրավել Մարինա Պողոսյանի անձնական ավտոմեքենան՝ հայտարարելով, թե մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Վերջիններս ստիպել են Մարինա Պողոսյանին իջնել ավտոմոքենայից, իրենց հանձնել ավտոմեքենայի բանալիները որպեսզի մեքենան իրենք տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք: Մարինա Պողոսյանը պահանջել է ներկայացնել փաստաթուղթ մեքենայի հետախուզման վերաբերյալ և հրաժարվել է մինչ հիմնավոր իրավական հիմք ներկայացնելը տրամադրել մեքենայի բանալիները:

Պետավտոտեսուչները Պողոսյանին ակնկարկել են, որ եթե բանալին չհանձնի իրեն, գիշերը կարող է հրդեհ լինել եւ իրենք չեն կարողանա մեքենան դուրս բերել հրդեհի միջից: «Իրենք բավականին բաց տեքստով ակնարկեցին, որ մեքենան կարող են պարզապես այլել, եթե ես իրենց չհանձնեմ բանալիները: Բայց ես լուրջ կասկածներ ունեի, որ եթե բանալիները վերցնեն, մեքենայի մեջ կարող են այնպիսի նյութեր գցել, որոնց հիման վրա իմ դեմ կարող էին գործ սարքել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում Մարինա Պողոսյանը:

Ըստ պետավտոտեսուչների, Պողոսյանին պատկանող ավտոմեքենայի նկատմամբ իբրեւ ամիսներ առաջ հետախուզում է հայտարարվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: «Զավեշտականն այն է, որ ես իմ ավտոմեքենայով օրեր առաջ եղել էի պետավտոտեսչությունում՝ ներկայացնելով մեքենայի փաստաթղթերը, մեքենաս իրենց մոտ անցել է վնասվածքի զննություն, եւ եթե այն հետախուզման մեջ լիներ, ապա տեղում կարող էին առգրավել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Պողոսյանի նկատմամբ ճնշումներն այսքանով չեն սահամափակվում: Երեկ նա բացահայտել է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իրեն սնանկ է ճանաչել: «Ես Կենտրոնի բնակիչ եմ, բայց ինձ վերաբերող գործերը քննում են Արաբկիրի դատարանում՝ առանց ինձ ծանուցելու: Այսինքն, առանց իմ մասնակցության իմ վերաբերյալ ինչ որոշում ուզել են, դա էլ գրել են տվել դատարանին»,- ասում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը կասկած չունի, որ իր նկատմամբ ճնշումները կապված են իրավապաշտպան գործունեության հետ: «ԴԱՀԿ ծառայությունում ինձ բաց տեքստով հարցրեցին՝ «Երիցյանը ո՞նց ա»: Փաստորեն, իրենք ակնկարկում են, թե ում պատվերով կարող են լինել այս հետապնդումները»,- նշում է Պողոսյանը:

Նշենք, որ Պողոսյանի հիմնադրած «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը շուրջ 2 տարի պայքարում է վաշխառության, խարդախության և կոռուպցիայի դեմ: Այս ընթացքում Պողոսյանը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործունեությունից տուժած անձանց ոտնահարված իրավունքները :

Ի դեպ, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս 2014 թվականից: Մարինա Պողոսյանը 2014 թ. Մարտի 17-ին ֆիզիկական բռնության էր ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից: Հետագայում բողոք էր ներկայացրել նրանց դեմ, սակայն դատարանները չեն բավարարել նրա բողոքը: Իսկ 2014 թ. մայիսին Պողոսյանի նկատմամբ քրեական գործ էին հարուցել ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա: Նախկին պաշտոնյան իրավապաշտպանի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան մեղադրելով շորթում կատարելու մեջ: Շորթման փաստը չի ապացուցվել քրեական գործի շրջանակներում, իսկ գործը կարճվել է:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1695210.html

 

«Վաշխառու Մելադան բռի մեջ է պահում Գյումրին» 1in.am

 

Աղետի գոտու բնակիչները երկրորդ անգամ են կորցնում իրենց տները, այս անգամ ոչ թե երկրաշարժի, այլ վաշխառությամբ ու խարդախությամբ զբաղվող անձանց պատճառով: Գյումրեցի երեք ընտանիք դիմել է «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը՝ խնդրելով իրավաբանական օգնություն ցուցաբերել վաշխառության դեմ պայքարելու համար:

32-ամյա Վոլոդյա Կիրակոսյանը 2011 թվականին ամուսնության հետ կապված ծախսերը հոգալու համար ստիպված է եղել տոկոսով 1500 ԱՄՆ դոլար պարտք վերցնել. մինչ օրս նա վճարել է ավելի քան 73.200 ԱՄՆ դոլար:

«Հարսանիքիս ընդամենը 2 օր էր մնացել, մեզ այդ գումարը պետք էր ամեն գնով: Ես հետաքրքրվեցի, պարզվեց, պարտքով չեն տալիս, այլ տոկոսով են տալիս: Իմացա, որ Գյումրիում Մելադան է տոկոսով փող տվող: Իրենից վերցրի 1500 դոլար ամսեկան 15 տոկոսով»,- «Առաջին լրատվականին» պատմում է Վոլոդյան:

Կիրակոսյանի ընտանիքը ստիպված է եղել ավելի մեծ գումարներ տոկոսով վերցնել՝ նախնական պարտքից գոյացած տոկոսները մարելու համար, արդյունքում պարքը մեծացել է, տոկոսները՝ աճել: «Մելադան եկավ մեր տուն, ասաց, եկեք բոլոր նախկին պարտքերն ու տոկոսները հեչ անենք, գրենք, որ ինձ պարտք եք 34600 դոլար: Էդպես էլ արեցինք»,- հիշում է Վոլոդյայի հայրը՝ Հովհաննես Կիրակոսյանը:

Բարեկամներից պարտք վերցնելուց, ոսկեղենը գրավ դնելուց, գույքը վաճառելուց հետո Կիրակոսյանի ընտանիքը դարձյալ ի վիճակի չի եղել ազատվել պարտքերից, վճարված ամբողջ գումարով մարել են միայն տոկոսները:

«Փաստորեն, այսքան տարի տոկոս տալուց հետո դեռ 34.600 դոլար էլ պարտք ենք Մելադային: Ինքը մեզ դատի է տվել, հիմա ուզում է մեր տունը խլի»,- ասում է Վոլոդյա Կիրակոսյանը:
Կիրակոսյանների ողջ գույքը եւ բանկային հաշիվները կալանքի տակ են, նույնիսկ կեսնաթոշակը չեն կարողանում ստանալ՝ տարեցների համար դեղ գնելու համար:

«Մելադան հայտարարում է, թե ես ամենազոր եմ, դատավոր-դատախազները իմ խոսքից չեն անցնի, իմ դեմ ոչ մեկ չի ելնի»,- ասում է Հովհաննես Կիրակոսյանը: Նա դիմել է ոստիկանություն ընդդեմ Մելադայի, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, որով արգելվում է ամսեկան 4 տոկոսից բարձր տոկոսադրույքով գումար պարտքով տալը:

Մելադան, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել: Հունիսի 15-ին քրեական գործի քննությունը կարճվել է, Կիրակոսյանները կարճման որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան: Մինչ դատարանը կքննի բողոքը, ընտանիքը հավաբանար կզրկի տնից:

Մելադա Սարգսյանն առաջիկայում կարող է խլել նաեւ Բոյաջյաններին պատկանող տունը: Ամալյա Բոյաջյանի դուստրը՝ Մարիամը, տարիներ առաջ ընկերուհիներին օգնելու պատճառով հայտնվել է անելանելի վիճակում:

«2013 թվականին Մարիամի ընկերուհիները՝ Մարինեն ու Նարինեն, տոկոսով գումար են վերցրել Մելադայից, 1500 եւ 2000 ԱՄՆ դոլար, խնդրել են, որ Մարիամը գառանտ լինի, հնարավոր է, որ ընկերուհիները հենց սկզբից էլ համագործակցել են Մելադայի հետ: Աղջիկս ստորագրել է թղթերը, հետո Մարինեն ու Նարինեն չեն փակել պարտքը, ու աղջիկս փորձանքի մեջ է ընկնել:

Մելադան Մարիամին կանչել է իրենց տուն, ահաբեկել է, ասել է, որ հեչ կանի 1500 եւ 2000 դոլարի ծախսերը, տոկոսներն էլ հետը, եթե Մարիամը նոր թուղթ ստորագրի 7000 դոլար պարտքի մասին: Մարիամս էլ ստորագրել է, թե ինքն է Մելադայից փող վերցրել ու սկսել է տոկոսներ փակել՝ ամսեկան 15 տոկոս»,- «Առաջին լրատվականին» պատմեց Ամալյա Բոյաջյանը:

Մարիամն այժմ աշխատում է արտերկրում՝ տոկոսները փակելու համար, իսկ նրա ընտանիքն ամեն օր վախով սպասում է, թե երբ իրենց կվտարեն սեփական տնից, որը ստացել են երկրաշարժից ավերված տան փոխարեն:

Երկրաշարժից հետո ստացած տունը կորցնելու վտանգի առջեւ է հայտնվել նաեւ Մարիամի նախկին ամուսինը՝ Թորգոմ Թորոսյանը: Նա «Առաջին լրատվականին» հայտնեց, որ Մելադա Սարգսյանը ամբողջ Գյումրին բռի մեջ է պահում. «Քաղաքում բոլորը գիտեն, որ Մելադան տոկոսով փող տվող է, բայց իրեն չեն դատում, Մելադայից տուժաշ շատ մարդիկ կան, բայց վախենում են միանալ մեզ ու պայքարել նրա դեմ»:

Մենք կապվեցինք Մելադա Սարգսյանի հետ՝ հարցազրույց անելու նպատակով, վերջինս սակայն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին. «Ես ցանկություն չունեմ Ձեզ հանդիպելու»,- ասաց Մելադան, ում բազմաթիվ գյումրեցիներ մեղադրում են վաշխառության մեջ:

«Աղետի գոտու բնակիչները, փաստորեն, մեկ այլ աղետի մեջ են հայտնվել: Այս մարդիկ ոչ միայն իրավաբանական, այլեւ հոգեբանական աջակցության կարիք ունեն, նրանք դժվարին պայքարի են դուրս եկել եւ մենք մեր կարողությունների սահմաններում պետք է աջակցենք նրանց, հենց դրա համար էլ այսօր Գյումրիում ենք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նրա խոսքով՝ վաշխառությունը լայն տարածում ունի ոչ միայն Գյումրիում, այլեւ ամբողջ Հայաստանում: «Մենք ամեն օր հեռախոսազանգեր ենք ստանում մեր թեժ գծին, բոլորի մոտ նույն խնդիրն է. վերցրել են բարձր տոկոսով գումար ու չեն կարողացել փակել պարտքերը, արդյունքում հայտնվել են այնպիսի իրավիճակներում, երբ ինքնասպանության փորձեր են արել»,- նշում է իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ իրավապահ մարմինները սովորաբար պատասխանատվության չեն ենթարկում բազմաթիվ ընտանիքների ունեզրկող վաշխառուների: «Երեւի թե դժվար չէ գուշակել, որ նման ահռելի գումարներ տիրապետող մարդիկ ունեն նաեւ լավ կապեր ոստիկանությունում, դատախազությունում, դատարաններում: Իրենց փողերով նրանք հեշտությամբ խուսափում են պատասխանատվությունից»:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1692370.html

 

Իրավապաշտպանը հաղթեց վաշխառուներին civilnet.am

 

Հուլիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մի վճիռ, որով իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հնարավորություն կստանա քրեական պատասխանատվության ենթարկել իր դեմ նախկինում կեղծ ցուցմունքներ տված վաշխառու Հովհաննես Երիցյանին և նրա թիմակիցներին: © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:

 

Հարցեր իրավաբանին

Վելես իրավապաշտպան ՀԿ համագործակցում է մի շարք փաստաբանների հետ, որոնք անվճար խորհրդատվություն են տրամադրում վաշխառուներից տուժած անձանց: Խնդրում ենք ստորև ներկայացնել ձեր հարցերը:

Երիցյանին կդատե՞ն. իրավապաշտպանը հաղթեց դատարանում 1in.am

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը՝ եզրակացնելով, թե Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը:

Քննիչը այդպիսով պատասխանատվության չէր ենթարկել նախկին պաշտոնյային՝ իրավապաշտպանի դեմ սուտ մատնություն կատարելու փաստով: Դատարանը, սակայն, որոշեց, որ նախաքննության մարմինը խախտել է Մարինա Պողոսյանի իրավունքները եւ գործը ուղարկեց հետ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն անցկացնելու:

Հիշեցնենք, որ Երիցյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները, ներկայանալով ոստիկանություն, հերքել են նրա պնդումները: Մարինա Պողոսյանը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նախկին պաշտոնյային՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու համար: Երիցյանը սակայն, մնացել է անպատիժ:

«Ակնհայտ է, որ եթե Երիցյանը ինձ նման ծանր հանցագործությունների մեջ է մեղադրել, սակայն քննության չի ապացուցվել նման բան, ապա նա կատարել է սուտ մատնություն եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- «Առաջին լրատվականին» ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը հուսով է, որ երբ վերսկսվի քրեական գործի քննությունը, կբացահայտվի, որ նախկին պաշտոնյան դիտավորությամբ է իր դեմ սուտ մատնություն կատարել, որպեսզի կոծկի իր՝ նախկինում կատարած հանցագործությունները:

«Մենք շուրջ երկու տարի է, պաշտպանում ենք Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերը, բարձրաձայնել ենք նախկին պաշտոնյայի կատարած հանցագործությունները, և Երիցյանը դիտավորյալ էր իմ դեմ քրեական գործ հարուցել տվել՝ փորձելով ինձ լռեցնել: Բայց ինչպես տեսնում եք, ես ոչ միայն չեմ լռել, այլև այսօր մենք հաղթեցինք դատարանում, և շուտով Երիցյանը կկանգնի արդարադատության առջև»,- վստահ է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1683464.html

 

Ինչո՞ւ Երիցյանը չի ներկայանում դատարան 1in.am

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը համառորեն խուսափում է ներկայանալ դատարան եւ պատասխանել դատավորի հարցերին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը, որը վերաբերում է Հովհաննես Երիցյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելուն:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել էր Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունը և դատակոչել էր Հովհաննես Երիցյանին՝ պարզաբանումներ տալու: Վերջինս, սակայն, չի ցանկանում մասնակցել բողոքի քննությանը եւ իր փոխարեն դատարան էր գործուղել փաստաբան Գարեգին Մարգարյանին:

«Մենք հարցեր ունենք տալու Երիցյանին, օրինակ, պետք է հարցնենք, թե որտեղից է նա վերցրել, որ ես ղազախական մաֆիայի անդամ եմ կամ որ ցանկացել եմ առեւանգել երեխաների, վրաերթի ենթարկել կանանց: Երիցյանի փաստաբանը չի կարող նրա փոխարեն պատասխանել այս հարցերին»,- «Առաջին լրատվականին» ասաց Մարինա Պողոսյանը:

Փաստաբան Գարեգին Մարգարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում հաստատեց, որ ինքն իրավասու չէ Երիցյանի փոխարեն պատասխանելու, թե նա ինչու է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տրամադրել քննչական մարմիններին: «Ես լիազորված եմ զուտ Պողոսյանի բերած բողոքի դեմ առարկություններ ներկայացնելու: Այլ հարցերի ես չեմ կարող պատասխանել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Մարինա Պողոսյանի դեմ: Նախկին պաշտոնյան իրավապաշտպանին մեղադրում էր մի շարք հանցագործություններում՝ սպառնալիքների եւ խարդախության միջոցով ուրիշին պատկանող գույքը շորթելու մեջ:

Մասնավորապես, Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները, ներկայանալով ոստիկանություն, հերքել են նրա պնդումները:

Մարինա Պողոսյանը քրեական գործի ընթացքում հաղորդում է տվել հանցագործության մասին՝ պնդելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ շահադիտական նպատակներով: Սուտ մատնության փաստի առթիվ եւս հարուցվել է քրեական գործ: Քննության արդյունքում Մարինա Պողոսյանի կողմից շորթում կատարելու հանգամանքը հերքվել է, սակայն Հովհաննես Երիցյանը մնացել է անպատիժ:

Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետը չի գիտակցել սեփական արարքների նշանակությունը, մասնավորապես՝ Երիցյանը 8 ամիս շարունակ պնդել է, թե «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործ է՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»: Այսպիսի հիմնավորմամբ Երիցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այժմ Մարինո Պողոսյանը դատական կարգով բողոքարկում է գործի կարճման որոշումը:

Նշենք, որ Մարինա Պողոսյանի հիմնադրած «Վելես» հասարակական կազմակերպությունը պայքարում է վաշխառության և խարդախության դեմ, այդ թվում՝ Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերի պաշտպանությամբ:

«Վելես» ՀԿ-ն 2013 թվականից սկսած բարձրաձայնել է Հովհաննես Երիցյանի գլխավորությամբ գործող հանցախմբի արարքները, արդյունքում նախկին պաշտոնյան փորձել է ճնշում գործադրել իրավապաշտպանի նկատմամբ՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու ճանապարհով:

«Երիցյանը շատ լավ գիտի, որ դատական նիստերին ներկա են լինում իր վաշխառուական գործունեությունից տուժած անձինք, եւ հասկանում է, որ եթե մութ շքամուտքերում կարողանում է նրանց զենքով վախեցնել, ապա դատարանի դահլիճում, որտեղ մարդիկ պաշտպանված են օրենքով, դժվար թե կարողանա զենքով հարձակվել նրանց վրա եւ ստիպել, որ նրանք լռեն»,- Մարինա Պողոսյանն այսպես է բացատրում Երիցյանի՝ դատարան չներկայանալու փաստը:

Մարինա Պողոսյանի ներկայացրած բողոքի քննության հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 14:30-ին:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1679893.html

 

«Պերմյակովի փոխարեն թուղթ են հանձնելու հայկական կողմին» aravot.am

 

original

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է՝ ռուսական կողմը թուղթ է հանձնում հայկական կողմին, ոչ թե սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: «Հանձնում են ենթադրյալ հանցագործության նյութերը, այսինքն, թուղթ են տալիս, փոխանակ տան իրական մարդուն, որի հետ հայկական կողմը կարող է կատարել քննչական աշխատանքներ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական հայտարարություն էր տարածվել, ըստ որի Ավետիսյանների սպանության գործը հանձնվել է հայկական կողմին: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին: Արթուր Սաքունցը Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մեջ բազմաթիվ անհասկանալի ու մութ հարցեր է տեսնում. «Ենթադրենք այդ քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում քննչական կոմիտեն հարց ձեւակերպեց, որ անհրաժեշտ է հարցաքննել ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարին, որը այլեւս Հայաստանում չէ: Իսկ եթե հարց առաջացավ՝ անհրաժեշտություն կա զինակիցների ու Պերմյակովի հետ առերեսում անցկացնել, հայկական կողմն ունենալո՞ւ է հնարավորություն այդ առերեսումներն անել: Քննչական մարմինը, տուժողի իրավահաջորդները լիարժեք չեն կարող քննչական գործողություններին մասնակցել, եթե հնարավորություն չունեն իրենց օրենսգրքով բոլոր լիազորությունները կատարել»: Ըստ իրավապաշտպանի, շատ հարցեր կան, որոնց պատասխանը չկա, որովհետեւ այս գործում իրավական ընթացակարգը խախտվել է: «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հարց ունի՝ ինչու հիմա քրեական գործի հանձնման լուրը տարածվեց. «Երբ մեր երիտասարդները ոտքի են դուրս եկել, սա չկայացած շախմատիստի մանյո՞վր էր, թե տեսեք այս գործը մենք ենք քննելու: Շքանշա՞ն է Պերմյակովի գործը, որ հանձնում են, բա թող մի սինի էլ կապեն, պարեցնելով բերեն Բաղրամյան փողոց: Թե գլխավոր դատախազ Կոստանյանն է ուզում ցույց տալ, որ լավ տղա է՝ իր խոսքի տերը: Տղամարդու խոսքը վաղեմության ժամկետ ունի»: Արթուր Սաքունցն էլ այն կարծիքին է, Բաղրամյան 26-ից Գեւորգ Կոստանյանի «գլուխը կթռցնեին», եթե ինքնագլուխ համարձակվեր Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով դիմել ռուս գործընկերոջը. «Ո՞վ է ՀՀ գլխավոր դատախազը, որ համարձակվի ՌԴ դատախազին գրավոր պահանջ ուղարկել, ոգեւորվել էր այդ հանրահավաքի ժամանակ, լուրջ հավատացել, որ անկախ երկրի դատախազ է: Միաժամանակ՝ դա օրենքով նախատեսված էր, եւ ինքը պետք է աներ, ոչ թե քաղաքացիների առջեւ խոստանար, այլ պետք է ասեր՝ չե՞ք ամաչում, դա ես պետք է անեմ, բայց նման ոճով ներկայացնել, թե տղամարդու խոսք եմ տալիս… Չգրված կանոններով անթույլատրելի է ՀՀ օրենսդրությունը կիրառել, եթե դա ՌԴ հարցերի հետ կապված է»: Մարինա Պողոսյանն էլ անդրադարձավ ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ սթափվելու կոչերին ու ասաց. «Պետք է ոստիկանները սթափվեին ու Գյումրիում կարողանային Պերմյակովին իրենք գտնել, ոչ թե ցույցերի ժամանակ գժուկներին հորդորել սթափվել»: Թե Պերմյակովի քրեական գործի հանձնումը ինչ է ենթադրում, պարոն Սաքունցն ասաց՝ կարող է ենթադրել, որ պետք է ՀՀ դատարանում գործը քննվի: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/03/589757/

 

«Երիցյանը զենքով ու Սերժ Սարգսյանի նկարով էր եկել հարցաքննության» 1in.am

 

Մարինա Պողոսյանը դատարանում իր ելույթը սկսեց հայտարարությամբ. «Քննիչ Պարույր Աղաբաբյանը կամ կոռումպացված է, կամ անգրագետ քննիչ է, ընդ որում՝ երկուսն էլ հանցագործություն է, և ես հիմա կհիմնավորեմ իմ հայտարարությունը»:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանի՝ քրեական գործը կարճելու մասին որոշման:

Մարինա Պողոսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ իրեն մեղադրելով շորթման մեջ: Քննիչը կարճել էր քրեական գործի վարույթը, որն այժմ բողոքարկվում է դատարանում:

Մարինա Պողոսյանը նշեց, որ գործի քննությամբ այդպես էլ չի պարզվել, թե ով է այն անձը, ումից ինքը իբր շորթում էր կատարել. «Հովհաննես Երիցյանը հայտարարություն է տվել այն մասին, թե ես փորձել եմ Վարդան Գինոսյանից շորթել իրեն պատկանող անշարժ գույքը՝ այն դեպքում, երբ նախքան հայտարարություն տալը Երիցյանն արդեն վաճառած է եղել այդ տունը, այսինքն՝ գույքը չի պատկանել նրան, որ ես էլ շորթեի»:

Իրավապաշտպանը պնդեց, որ Հովհաննես Երիցյանը ոչ միայն սուտ մատնություն է արել, այլև փորձել է կեղծ ապացույցներ ստեղծել, որպեսզի քննչական մարմինը քրեական հետապնդման ենթարկի իրեն: Մարինա Պողոսյանը դատարանում բացահայտեց, թե Հովհաննես Երիցյանն ինչպիսի վարքագիծ է դրսևորել նախաքննության ընթացքում. «Երիցյանը հայհոյանքներ է տվել ինձ, և ես գրավոր խնդրել եմ, որպեսզի արգելեն նրան ստորացնել ինձ։ Պարույր Աղաբաբյանը առերես հարցաքննության ժամանակ ընդհանրապես ոչ արձանագրել է հայհոյանքները, ոչ էլ անդրադարձել է դրանց»:

«Վելես» ՀԿ նախագահը նշեց, որ նախաքննության մարմինն այնքան շատ է ապօրինություններ թույլ տվել, որ իրեն ժամանակը չի բավականացնի բոլորը թվարկելու համար. «Առերես հարցաքննության ժամանակ գործի հետ կապ չունեցող քննիչները ազատ ելումուտ էին անում սենյակում, երևի անհանգիստ էին, որ իրենց հովանավոր Երիցյանը կարող է հանկարծ վատանալ, իրենք էլ հով անեն, որ ուշքի գա: Սրանք այլասերված են, տասը հոգով հավաքվում են ու գրուպավոյ առերեսում են անցկացնում: Գրուպավոյ ուրիշ բաներ լսել էինք, բայց առերեսում չէինք լսել…»:

Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ Երիցյանը պարզապես փախել է առերես հարցաքննությունից. «Ես նրան հարցեր էի տալիս, որոնք կարող էին բացահայտել նրա կատարած հանցագործությունները, իսկ Երիցյանը պարզապես փախավ, ու քննիչը չարձանագրեց դա և առերես հարցաքննությունը չավարտած՝ կարճեց գործի քննությունը»:

«Երիցյանը առերեսմանը զենքով ու Սերժ Սարգսյանի նկարով էր եկել: Նկարը դեռ ոչինչ, ուզում էր՝ թող տատու աներ իր ճակատին, բայց զենքո՞վ: Բա սա քննի՞չ է»,- Պարույր Աղաբաբյանին մատնացույց անելով՝ հռետորական հարց ուղղեց Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը կրկին ընդգծեց, որ իր դեմ քրեական գործ հարուցելու միակ նպատակը իրեն լռեցնելն է եղել. «Եթե իմ դեմ սարքված չլիներ այս գործը, այլ մեկ այլ քաղաքացու, ում իրավագիտակցությունը թույլ չէր տա պաշտպանել ինքն իրեն, ապա այժմ նա 6-10 տարով դատապարտված կլիներ, որովհետև ամբողջ քննչական մարմինը ստանձնել է Երիցյանի պաշտպանի դերը»:

Մարինա Պողոսյանն անդրադարձավ նախաքննության ընթացքում վկաների կեղծ ցուցմունքներին. «Գործով անցնող վկա Հակոբ Եղիազարյանը նույն օրը սուտ ցուցմունքներ է տալիս: Եղիազարյանն ունի բարձրագույն կրթություն, և քննիչը նրան զգուշացրել էր սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին: Եղիազարյանը, սակայն, ժամը 17:50-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ ցուցմունք է տվել, թե ինձ չի ճանաչում, այլ միայն իմ մասին լսել է Երիցյանից: Րոպեներ անց նա ցուցմունք է տալիս, որ ինձ շատ լավ ճանաչում է: Քննիչը որևէ իրավական գնահատական չի տվել նրա ցուցմունքներին, այսինքն՝ նա կատարել է լրագրողական աշխատանք, զուտ լրահավաք է արել և չի իրականացրել որևէ քննչական գործառույթ»:

Սույն քրեական գործի շրջանակներում վկաներ Հովհաննես Երիցյանը և Հակոբ Եղիազարյանը քննիչին տեղեկություններ են հայտնել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող գրավատանը կատարվել է ապօրինի գործարք, քննիչը, սակայն, այդ տեղեկատվությանը ևս չի անդրադարձել և քայլեր չի ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:

«Քննիչը շատ երիտասարդ է, ես մտածեցի, որ գուցե իր գիտելիքները չբավականացնեն հանցագործությունը բացահայտելու համար, այդ պատճառով էլ նախաքննության ընթացքում գրավոր միջնորդեցի, որ հարցաքննեն գրավատան տիրոջը, սակայն նա մերժեց: Ես իրեն ասում էի, որ Հակոբ Եղիազարյանը փաստորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, ընդ որում՝ խոսքը ծանր տնտեսական հանցագործության մասին էր, սակայն քննիչին դա չէր հետաքրքրում»,- հայտարարեց «Վելես» ՀԿ նախագահը:

Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Բեկթաշյանը Հովհաննես Երիցյանին հարցաքննելու որոշում էր կայացրել, սակայն վերջինս չէր ստացել իրենց ուղարկված ծանուցագիրը: Դատաքննության ներկա Գայանե Թումասյանը դատարանին հայտնեց այն հասցեն, որտեղ բնակվում է Երիցյանը. «Ինքը իմ տանն է ապրում, մեզանից խլած տանը…»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 17:00-ին։

Լուսանկարում՝ Հովհաննես Երիցյան, քննիչ Պարույր Աղաբաբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1661117.html

 

«Իշխանությունը ձեռք է բարձրացրել երեխաների վրա, դա սրբապղծություն է» 1in.am

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

– Տիկին Պողոսյան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնության տեսարաններից հետո Դուք հանդես եկաք ծայրահեղ խիստ քննադատությամբ, հատկապես ի՞նչն էր Ձեզ այդչափ բարկացրել:

– Նախ, եթե նկատել եք, ես միշտ եմ հանդես գալիս ծայրահեղ քննադատությամբ, քանի որ այս իշխանության գործելաոճին վաղուց ենք ծանոթ բոլորս: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ օրվա դեպքերին, ապա այստեղ ինձ նույնիսկ բառերը չեն հերիքում, որ կարողանամ վիրավորել սրանց: Իշխանությունը ձեռք է բարձրացրել երեխաների վրա, դա սրբապղծություն է:

– Բայց ցուցարար երիտասարդները չափահաս մարդիկ են, որոնք դուրս են եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու:

– Ես չեմ ասում, թե նրանք անչափահաս են, բայց այսօրվա իշխանությունների համար, զուտ տարիքային հարաբերակցությամբ, նրանք երեխաներ են: Երեխան նրա համար չէ, որ միայն կենաց խմելիս հիշենք ու մեծարենք, նրանց պետք է պաշտպանել ու հոգ տանել, իսկ սրանք գազանաբար կոտորում էին մեր երեխաներին:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էին ոստիկաններն այդքան ագրեսիվ:

– Ներեցեք, բայց ես համամիտ չեմ, որ դրանք ոստիկաններ էին, ոստիկան հասկացությունը ոչ մի կապ չուներ այն խուժանի հետ, որ մենք տեսանք: Սրանք Սերժի հաստավիզ ու դատարկագլուխ թիկնապահներն են, որոնք ամեն ինչի պատրաստ են, միայն թե իրենց շեֆի հանգիստը չխաթարվի: Մենք այսօր չունենք ոստիկանություն և ոստիկանապետ, Վովա Գասպարյանը ընդամենը Սերժի թիկնազորի պետն է:

– Նման իրավիճակում ի՞նչ քայլերի պետք է դիմեն քաղաքացիները:

– Առաջարկում եմ նախ հայտարարություն տալ ոստիկանապետի թափուր պաշտոնի վերաբերյալ, թող մարդիկ իրենց կենսագրականներն ուղարկեն, Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ էլ ընտրեն, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը:

– Կարծում եք՝ առաջիկա օրերին ևս կլինեն բռնություննե՞ր:

– Եթե Սերժի թիկնապահները ձեռք են բարձրացնում մահացած զինվորի մայրերի վրա, մեր երեխաների վրա, ապա նրանցից ամեն ինչ էլ կարելի է սպասել: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է վախենանք և դուրս չգանք փողոց: Ինչպես տեսնում եք, ժողովուրդը չկոտրվեց ախրաննիկների այլանդակ գործողություններից, ճիշտ հակառակը՝ համախմբվեց, ավելի շատացավ ու ավելի մեծ ոգևորությամբ է շարունակում պայքարը:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1657257.html

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.