Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին Հարգելի պր–ն Կոստանյան Խորապես ողջունում ենք Հատուկ քննչական ծառայությունում կատարվող անօրինականությունների նկատմամբ Ձեր ուշադրությունն ու կատարած քայլերը: Բազմիցս փորձել ենք արժանանալ Ձեր ընդունելությանը, որպեսզի ներկայացնենք այն ամենաթողության և ապօրինության մթնոլորտը, որ տիրում է ՀՔԾ–ում։ Հուսով ենք, որ այս նամակում տեղ գտած փաստերը եւս կարժանանան Ձեր ուշադրությանը: Եվ այսպես, ս.թ ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր թիվ 62207914 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը», քանի որ ԴԱՀԿԾ մի քանի աշխատակիցներ գործադրել էին բռնություն 76 ամյա Զինա Գյոզալյանի և իմ՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Ս.թ. մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնությունների ենթարկեցին տարեց կնոջը, իսկ երբ ես փորձեցի խոչընդոտել նրանց, ինձ կողպեցին փակ սենյակում: Ավելի ուշ, երբ Զինա Գյոզալյանին դուրս էին շպրտել իր տնից, ինձ ազատություն «պարգեւեցին» եւ պատճառելով մարմնական վնասվածքներ, բառի բուն իմաստով դուրս շպրտեցին տարածքից՝ ինձ նետելով բետոնե աստիճանների վրա: Մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտեց որպես «նուրբ գրկել և տեղափոխել», որը երևի թե բնորոշ է իր ՀՔԾ-ական մտածելակերպին և ապրելաոճին, սակայն անընդունելի ցանկացած արժանապատիվ քաղաքացու համար։ Ի սկզբանե ՀՔԾ –ում տվյալ քր.գործը հարուցելը կրել է զուտ ձևական բնույթ, քանի որ չի անցկացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և ի վերջո գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ ՀԿԳ քննիչ Սարգսյանը 27.08.2014թ կայացրել է քրեական գործի կարճման որոշում, որը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել տուժողին: Քննիչի կայացրած որոշումը ստացվել է միայն երկու ամիս անց՝ հոկտեմբերի 17- ին, այն էլ ՀՔԾ պետին ուղված դիմումին ի պատասխան։ «Հո՞ ամեն տուժողի չեմ զանգի կանչեմ ու քր.գործի կարճման որոշում տամ։ Տուժողներից մարդ էր եկել երկու ամիս առաջ, Ձեր որոշումը իրան տվի, չվերցրեց, հո՞ առանձին չէի տալու»,- սա է ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս.Վ. Սարգսյանի բացատրությունը: Սա ի՞նչ է ՝ թղթի, ժամանակի, պրոֆեսիոնալիզմի պակա՞ս, թե՞ ցինիզմի ավելցուկ։ Հետեւելով քննիչի տրամաբանությանը՝ կարող ենք եզրակացնել, որ մի քանի մեղադրյալներ ունենալու պարագայում եւս մեղադրական եզրակացությունը մեկին են տալիս եւ մյուսներին չեն տեղեկացնում։ Քննիչի կայացրած որոշման վերաբերյալ բողոք ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այժմ ակնկալում ենք, որ Դուք անձամբ կստանձնեք այս գործի վերահսկողությունը՝ Ձեր բացահայտումներին ավելացնելով ՀՔԾ-ում կատարված այլ ապօրինություններ եւս: Հարգանքով, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյան
ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ սեփականության առքուվաճառքի պայմանագիր կնքած քաղաքացին դիմում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Հարգելի պարոն Հովսեփյան,
Այլևս չունենալով որևէ հույս իրավապահ համակարգի նկատմամբ, դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր լիազորությունների սահմանում վերականգնել մեր խախտված իրավունքները:
2010թ բարձրաձայնվել է վաշխառուներ Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի և նրա ընտանիքի կողմից հանցավոր Ճանապարհով՝ բարձր տոկոսներով, մեզ գումարներ տրամադրելու և վաշխառությամբ մեզ ծանր կացության մեջ գցելու միջոցով, խարդախությամբ մեր անշարժ գույքին տիրանալու փաստի մասին:
Որպես վերոնշյալի ապացույց, ներկայացնում եմ վաշխառությամբ զբաղվելու փաստերի մասով մամուլում տպագրված նյութերի և այդ փաստերի հետ կապված հարուցված քրեական գործերի ցանկը.
1. Ոստիկանությունում քրեական գործ է հարուցված Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի՝ վաշխառությանմբ զբաղվելու մասով:
2. Ունեմ հեռախոսազրույց, որտեղ Հովհաննես Երիցյանը սպառնում է և հայհոյում է ինձ, սակայն քննիչը աչք է փակում այդ հանգամանքի վրա: Կյանքին սպառնալիք ներկայացնելու մասով քրեական գործ չի հարուցվել:
3. 13.10.2012թ վաշխառու Նորիկ Այվազյանի ընտանեկան կլանից, ի դեմս աղջկա՝ Լուսինե Այվազյանի և փեսայի Արմենակ Դալիբալթյանի կողմից տուժած Ներսես Պողոսյանի մասով «Առավոտ» թերթում հրապարակվել է «Չկարողանալով տոկոսներ վճարել՝ վաճառել է տունը և հողամասը» հոդվածը:
4. 17.03.2013թ «Հայկական ժամանակ» թերթում լույս է տեսել հոդված «Նորաշեն 2007 չբացահայտված գաղտնիքներ» վերնագրով, որտեղ նշվել է Հովհաննես Երիցյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի մասին:
5. 2014 հունվարին վաշխառու Հովհաննես Երիցյանի կողմից տուժած Գայանե Թումասյանի մասով «Հրապարակ» թերթում հրապարակվել է «Մեր օրերի Կորեյկոն» հոդվածը:
6. 23.01.2014թ վաշխառու Հովհաննես Երիցյանի կողմից տուժած Գայանե Թումասյանի մասով «168 ժամ» թերթում հրապարակվել է «Օգնեք վերադարձնենք մեր տունը» հոդվածը:
7. 15.04.2014թ «168 ժամ» թերթի միջոցով բաց նամակ ենք հղել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին:
8. 23.03.2014թ. «Սուր անկյուն» հաղորդաշարով ցուցադրվել է նշված անձանց՝ վաշխառությամբ և խարդախությամբ զբաղվելու մասին հաղորդում:
9. 15.09.2014թ. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության «ForRights.am» կայքում հրապարակվել է «Ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ» հոդվածը, որտեղ ներկայացված հեռախոսազրույցները բացահայտում են Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի խոսքերի հակասությունները:
Կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ վաշխառուների այս թնջուկը միշտ եղել է պաշտպանված և գործել է շատ կազմակերպված: Նրանք շինծու առքուվաճառքի պայմանագրով տիրանում են ուրիշի անշարժ գույքին և արհեստական ճանապարով ապահովում են «բարեխիղճ ձեռք բերողի» կարգավիճակը:
Այս պահին մենք վտարված ենք մեր իսկ տանից և գտնվում ենք անելանելի վիճակի մեջ: Ուստի խնդրում եմ Ձեր հսկողության տակ վերցնել տվյալ գործը:
76-ամյա Զինաիդա Գյոզալյանի և «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի (լուսանկարում) նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է ընդունել: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ որոշման մասին բողոք ներկայացնելով դատախազություն:
«Մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնությունների ենթարկեցին տարեց կնոջը, իսկ երբ ես փորձեցի խոչընդոտել նրանց, ինձ կողպեցին փակ սենյակում: Ավելի ուշ, երբ Զինա Գյոզալյանին դուրս էին շպրտել իր տնից, ինձ ազատություն «պարգեւեցին» և պատճառելով մարմնական վնասվածքներ, բառի բուն իմաստով դուրս շպրտեցին տարածքից՝ ինձ նետելով բետոնե աստիճանների վրա: Մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտեց որպես «նուրբ գրկել և տեղափոխել»»,- դեպքի մանրամասներն է ներկայացրել Մարինա Պողոսյանը:
Ըստ նրա՝ քրեական գործ հարուցելն ի սկզբանե կրել է ձևական բնույթ, քանի որ չի անցկացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և ի վերջո գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Իրավապաշտպանը նշել է, որ կարճման մասին որոշումը նույնիսկ չի ուղարկվել տուժողին:
«Հո՞ ամեն տուժողի չեմ զանգի կանչեմ ու քրգործի կարճման որոշում տամ։ Տուժողներից մարդ էր եկել երկու ամիս առաջ, Ձեր որոշումը իրան տվի, չվերցրեց, հո՞ առանձին չէի տալու»,- ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս.Վ. Սարգսյանի խոսքերն է փոխանցում իրավապաշտպանը:
Հարգելի պր–ն Կոստանյան,
Խորապես ողջունում ենք Հատուկ քննչական ծառայությունում կատարվող անօրինականությունների նկատմամբ Ձեր ուշադրությունն ու կատարած քայլերը: Բազմիցս փորձել ենք արժանանալ Ձեր ընդունելությանը, որպեսզի ներկայացնենք այն ամենաթողության և ապօրինության մթնոլորտը, որ տիրում է ՀՔԾ–ում։
Հուսով ենք, որ այս նամակում տեղ գտած փաստերը եւս կարժանանան Ձեր ուշադրությանը: Եվ այսպես, ս.թ ապրիլի 14 –ին ՀՔԾ-ում հարուցվել էր թիվ 62207914 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը», քանի որ ԴԱՀԿԾ մի քանի աշխատակիցներ գործադրել էին բռնություն 76 ամյա Զինա Գյոզալյանի և իմ՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ:
Ս.թ. մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնությունների ենթարկեցին տարեց կնոջը, իսկ երբ ես փորձեցի խոչընդոտել նրանց, ինձ կողպեցին փակ սենյակում:
Ավելի ուշ, երբ Զինա Գյոզալյանին դուրս էին շպրտել իր տնից, ինձ ազատություն «պարգեւեցին» եւ պատճառելով մարմնական վնասվածքներ, բառի բուն իմաստով դուրս շպրտեցին տարածքից՝ ինձ նետելով բետոնե աստիճանների վրա:
Մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտեց որպես «նուրբ գրկել և տեղափոխել», որը երևի թե բնորոշ է իր ՀՔԾ-ական մտածելակերպին և ապրելաոճին, սակայն անընդունելի ցանկացած արժանապատիվ քաղաքացու համար։
Ի սկզբանե ՀՔԾ –ում տվյալ քր.գործը հարուցելը կրել է զուտ ձևական բնույթ, քանի որ չի անցկացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և ի վերջո գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ ՀԿԳ քննիչ Սարգսյանը 27.08.2014թ կայացրել է քրեական գործի կարճման որոշում, որը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել տուժողին:
Քննիչի կայացրած որոշումը ստացվել է միայն երկու ամիս անց՝ հոկտեմբերի 17- ին, այն էլ ՀՔԾ պետին ուղված դիմումին ի պատասխան։ «Հո՞ ամեն տուժողի չեմ զանգի կանչեմ ու քր.գործի կարճման որոշում տամ։ Տուժողներից մարդ էր եկել երկու ամիս առաջ, Ձեր որոշումը իրան տվի, չվերցրեց, հո՞ առանձին չէի տալու»,- սա է ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս.Վ. Սարգսյանի բացատրությունը:
Սա ի՞նչ է ՝ թղթի, ժամանակի, պրոֆեսիոնալիզմի պակա՞ս, թե՞ ցինիզմի ավելցուկ։ Հետեւելով քննիչի տրամաբանությանը՝ կարող ենք եզրակացնել, որ մի քանի մեղադրյալներ ունենալու պարագայում եւս մեղադրական եզրակացությունը մեկին են տալիս եւ մյուսներին չեն տեղեկացնում։
Քննիչի կայացրած որոշման վերաբերյալ բողոք ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այժմ ակնկալում ենք, որ Դուք անձամբ կստանձնեք այս գործի վերահսկողությունը՝ Ձեր բացահայտումներին ավելացնելով ՀՔԾ-ում կատարված այլ ապօրինություններ եւս:
Հարգանքով,
«Վելես» իրավապաշտպան
հասարակական կազմակերպության
նախագահ
Մարինա Պողոսյան
«Մենք երկու անգամ Շտապ օգնություն կանչեցինք 76-ամյա կնոջ համար, բայց նույնիսկ դա չսթափեցրեց հարկադիր կատարողներին, նրանք ծեր կնոջը մազերից և մարմնի այլ մասերից բռնած ուղղակի նետեցին բետոնե աստիճանների վրա»,- պատմում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ տհաճությամբ վերհիշելով դեպքի մանրամասները, որը տեղի էր ունեցել մարտի 17-ին՝ Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ:
Իրավապաշտպանը փորձել է դեպքի վայրից զանգահարել ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ», դա նկատելով ԴԱՀԿ-ի աշխատակիցները խլել են նրա հեռախոսը, հրելով մտցրել սենկակներից մեկը եւ դուռը կողպել վրան:
«ԴԱՀԿ աշխատակիցներն ապօրինաբար զրկել են ինձ ազատությունից եւ ազատ տեղաշարժվելու իրավունքից: Նրանք դուռը բացեցին միայն այն ժամանակ, երբ տարեց կնոջն արդեն դուրս էին շպրտել տարածքից»,- պատմում է Մարինա Պողոսյանը:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել քաղաքացիներ Զինաիդա Մելիքյանի, Զինա Գյոզալյանի եւ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:
Բռնություն գործադրողները եղել են Դատական ակտերի հարկադիր կատարողները, որոնք կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ մարմնական վնասվածքներ են հասցրել Զինաիդա Մելիքյանին, նրա 76-ամյա տատիկին, ինչպես նաեւ այդ ընտանիքի շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավարին:
Նշենք, որ Զինաիդա Մելիքյանը կորցրել էր իր սեփականությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ կնքած գործարքի արդյունքում:
Մելիքյանը պնդում է, որ ինքը տոկոսով գումար է վերցրել Երիցյանից, ապա եւ նրա ընկեր Արտավազդ Այվազյանից, որոնք իրեն ստիպել են սեփականության առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքել, իսկ ամիսներ անց դիմել են դատարան`ընտանիքին բնակելի տարածքից վտարելու պահանջով:
Դատարանը հիմք է ընդունել շինծու պայմանագիրը եւ վտարման վճիռ է կայացրել, դատական ակտերի հարկադիր կատարողներն էլ եկել են այդ վճիռն ի կատար ածելու եւ կանանց քաշքշելով բառի բուն իմաստով տնից դուրս են շպրտել:
«Կատարողական թերթիկում Զինա Գյոզալյանի անունը նշված չէր, դատարանը այդ կնոջը վտարելու մասով վճիռ չէր կայացրել, այսինքն՝ ԴԱՀԿ աշխատակիցներն իրավունք չունեին նրան վտարելու այդ տարածքից, բայց նրանք դա հաշվի չառան եւ անասելի ստորացումների ենթարկեցին վատառողջ կնոջը»,- պատմում է իրավապաշտպանը:
Մարինա Պողոսյանը եւ Զինա Գյոզալյանն անցել են դատաբժշկական փորձաքննություն, նրանց ստացած վնասվածքներն արձանագրվել են: Հատուկ քննչական ծառայությունը փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բռնության գործադրման զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը»:
Զինա Գյոզալյանին, Զինաիդա Մելիքյանին եւ Մարինա Պողոսյանին տուժող էին ճանաչվել, սակայն ԴԱՀԿ աշխատակիցներին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել` «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ:
«Հատուկ քննչական ծառայության քննիչ Սարգսյանն այնքան ցինիկ պահվածք ունի, որ քրեական գործի կարճման մասին որոշումը նույնիսկ չէր ուղարկել ինձ, ինչը նա պարտավոր էր անել»,- ասում է «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահը:
Նշենք, որ քրեական գործի կարճման որոշումը կայացվել է օգոստոսի 27-ին, սակայն տուժողն այդ մասին ծանուցվել է միայն ամիսներ անց, երբ գրավոր դիմել է ՀՔԾ պետին:
«Օրենքը պարտադրում է քննիչին կայացրած որոշման մասին տուժողին տեղեկացնել 24 ժամվա ընթացքում, սակայն ես որոշման օրինակը ստացել եմ միայն հոկտեմբերի 17-ին: Այնինչ քննիչն իր օգոստոսի 27-ին կայացրած որոշման մեջ նշել էր, որ պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի տուժողներին: Ինչպես տեսնում եք՝ ՀՔԾ-ում անհապաղ նշանակում է ամիսներ անց»,- ասում է Մարինա Պողոսյանը:
«Վելես» ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազաություն բողոք է ներկայացրել ՀՔԾ-ի`քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ. «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի իրենց լիազորությունները լկտիաբար չարաշահող ԴԱՀԿ աշխատակիցները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:
Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց բողոքողների թիվն անցած շաբաթվանից ավելացել է եւս երկու ընտանիքով: Սիրանուշ եւ Օֆելյա Չփլախյանները, ովքեր վստահեցնում են, որ Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի խարդախության զոհն են դարձել, ՀՀ վարչապետից պահանջում են ընդունել եւ լսել իրենց:
Հիշեցնենք, որ Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով հանդես էր եկել վարչապետին ուղղված վիդեոուղերձով, որով հայտնում էր, որ իր գրած նամակները չեն հասնում Հովիկ Աբրահամյանին:
Տունը կորցրած քաղաքացին վարչապետի աջակցությունն էր հայցում, քանի որ երկու ընտանիք զրկվել էր սեփական տնից՝ Նունե Պլուզյանի մորաքրոջ որդու հետ կնքված պայմանագրի արդյունքում:
Չփլախյանները, սակայն, պնդում են, որ իրենք պայմանագիր են կնքել իրականում Նունե Պլուզյանի հետ, որի փոխարեն զուտ ձեւականորեն հանդես է եկել նրա մորաքրոջ տղան: Չստանալով որեւէ արձագանք Կառավարությունից, Չփլախյանները որոշել են դուրս գալ բողոքի ցույցերի: Ամեն հինգշաբթի նրանք լինելու են Կառավարության շենքի դիմաց՝ հուսալով, որ գոնե այդպես իրենց ձայնը կհասնի վարչապետին:
Ի դեպ, Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:
Սեփական տունը կորցրած Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:
Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ին պատմել էր, թե ինչպես է 2011 թվականին տոկոսով գումար վերցրել Նունե Պլուզյանից եւ որպես գումարի հետ վերադարձման երաշխիք տան առքուվաճառքի պայմանագիր է կնքել:
«Բրոկերը, ով ինձ ծանոթացրել էի Նունե Պլուզյանի հետ, պնդում էր, որ պայմանագիրը շինծու է լինելու, երբ գումարը վերադարձնեմ, իմ տունն ինձ էին հետ տալու»,- ասում է Սիրանուշը: Սակայն 2013 թվականի ապրիլին Չփլախյանները դատարանից ծանուցագիր են ստացել այն մասին, որ իրենց տնից վտարելու վերաբերյալ հայց է ներկայացվել:
Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վտարման պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը այդ վճիռը թողել է ուժի մեջ: Ներկայումս Չփլախյանների բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի վտարման մասին դատավճիռը, ապա Սիրանուշ Չփլախյանը իր որդու եւ քրոջ ընտանիքի հետ միասին կհայտնվի փողոցում:
Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վարչապետը, սակայն, որեւէ կերպ չի արձագանքել նրա խնդրանքին:
«Երիցյանը փող էր տվել դատարանին, որ իր օգտին վճիռ կայացնեն: Ինձնից էլ էին փող ուզում, բայց ես որտեղի՞ց տայի, իսկ Երիցյանը տվել էր: Ես զանգեցի Երիցյանին, ասացի` դու գիտես, թե ամեն ինչ փողո՞վ ա, վերեւն Աստված կա: Երիցյանն ինձ վերջին բառերով անպատվեց, հետո էլ կինը վերցրեց հեռախոսը եւ շատ վիրավորական բառեր ասաց: Ինձ երբեք այդպես չէին վիրավորել: Եթե տղաս կենդանի լիներ կամ ամուսինս բանտում չլիներ, չէին համարձակվի ինձ հետ այդպես խոսել»,- Գայանե Թումասյանը չի կարողանում զսպել արցունքները:
Սեւազգեստ կինն այժմ վարձով է ապրում, իսկ մահացած որդու զավակն ու կինը ստիպված են եղել այլ կացարան գտնել: Գայանեի տունը ապօրինի գործարքի արդյունքում անցել է Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, ումից տուժած մեկ այլ ընտանիքի մասին մենք արդեն գրել ենք:
Գայանե Թումասյանի ամուսինը` Լուսաբեկ Սամվելյանը, «Նորաշեն-2007» կոոպերատիվի նախագահի տեղակալն է եղել եւ Արմեն Թադեւոսյանի հետ շենք է կառուցել, որի բնակարանները դեռեւս կառուցման փուլում վաճառվել են տասնյակ քաղաքացիների, որոնք նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու համար իրենց տները հանձնել կոոպերատիվին:
Ներկայումս խարդախության մեջ մեղադրվող Լուսաբեկ Սամվելյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել Հովհաննես Երիցյանից` նրա միջնորդներ Արտակ Մարտիրոսյանի, Վահե Վարդանյանի եւ վերջինիս քեռու` Գագիկի միջոցով:
Մեր ձեռքի տակ է «Նորաշեն-2007» կոոպերատիվի հաշվապահական գրքի այն էջը, որտեղ «ելքեր» հատվածում առկա են նշված անձանց անունները` նրանց հասանելիք միջնորդավճարներով եւ տոկոսներով (տես լուսանկարը):
Լուսաբեկ Սամվելյանի խոսքով` Երիցյանից վերցված տոկոսով գումարի դիմաց իրենք գրավ են դրել «Նորաշեն-2007»-ին վստահված տները, իսկ հետագայում քաղաքացիներից վերցված տները վերադարձնելու համար Սամվելյանը ստիպված է եղել իր սեփական առանձնատունը գրավ դնել:
Նա պնդում է, որ գրավի փոխարեն Երիցյանն իրեն պարտադրել է կնքել սեփականության առքուվաճառքի պայմանագիր: Գրեթե 1 միլիոն դոլար արժեք ունեցող առանձնատունը ընդամենը 400 հազար դոլարով անցել է Հովհաննես Երիցյանին:
Ըստ պայմանավորվածության` այդ գումարը վերադարձնելու դեպքում Լուսաբեկը պետք է հետ ստանար իր առանձնատունը, սակայն անկարող լինելով վճարել տոկոսները, կորցրել է տունը, իսկ Երիցյանի սանիկը` Վահե Վարդանյանը, այս գործարքում հանդես է եկել որպես միջնորդ` ստանալով 10 տոկոս միջնորդավճար` 40 հազար դոլար: Նույնչափ գումար էր սահմանվել նաեւ որպես ամսեկան տոկոս:
Սակայն առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս կողմերը կեղծիք են կատարել, որը հետագայում բացահայտվել է Վերաքննիչ դատարանում: Բանն այն է, որ Լուսաբեկ Սամվելյանի տան ½-ը պատկանում էր կնոջը` Գայանե Թումասյանին, ով տեղյակ չի եղել ամուսնու եւ Երիցյանի գործարքներից:
Երիցյանի սանիկը` Վահե Վարդանյանը, նոտարում կեղծ հայտարարություն է տվել այն մասին, թե Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, այնինչ վերջինիս պնդմամբ` թե Վահեն, թե Երիցյանը հիանալի տեղյակ են եղել իր ամուսնական կարգավիճակի մասին: Նույն հաստատում է նաեւ Լուսաբեկի կինը` Գայանե Թումասյանը:
«Երիցյանը եկավ մեր տուն, ամուսինս ներկայացրեց ինձ որպես իր կին, իրենք գիտեին, որ ես Լուսաբեկի կինն եմ: Հետո իմացա, որ ամուսինս գրավ է դրել մեր տունը: Ամուսինս ինձ մանրամասներ չէր ասել` իմանալով, որ ես շատ ծանր եմ տարել տղայիս մահը»,- պատմում է Գայանեն՝ հավելելով, որ ամուսինը 1.5 տարուց ավելի ամսեկան 40 հազար դոլար տոկոս է տվել Երիցյանին, իսկ երբ ի վիճակի չի եղել վճարելու, Երիցյանն իրենց վտարել է տնից:
Գայանե Թումասյանը դիմել էր դատարան` պահանջելով առքուվաճառքի պայմանագիրը ½ մասով չեղյալ համարել: Տունը կորցրած կինը պնդում է, որ ընդհանուր իրավասության դատարանը կողմնակալ վճիռ է կայացրել հօգուտ Երիցյանի, քանի որ վերջինս փող է տվել: Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ վճիռը եւ գործը հետ ուղարկել վերաքննության:
Հովհաննես Երիցյանը «forRights.am»-ին վստահեցնում էր, որ ինքը պարզապես գնել է առանձնատունը` առանց տեղյակ լինելու, թե Լուսաբեկն ամուսնացած է: Մինչդեռ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշման մեջ նշված է, որ Վահե Վարդանյանը նոտարին «հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն» եւ «այդ տեղեկության իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը մինչեւ պայմանագրի կնքումը հայտնի է եղել նաեւ Հովհաննես Երիցյանին»:
Սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւս մեկ վճիռ է կայացրել Երիցյանի օգտին: Գայանե Թումասյանը կրկին բողոքարկել է եւ Վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ եւս արձանագրել է, որ ընդհանուր իրավության դատարանը «չի բացահայտել գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված փաստերը»:
«Անկեղծ ասած` չէի սպասում, բայց երբ դատավորը կարդաց որոշումը, ես կրկին հավատացի, որ արդարություն գոյություն ունի»,- ասում է Գայանե Թումասյանը:
Հովհաննես Երիցյանը դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, բողոքը, սակայն չի ընդունվել վարույթ: Այն, այժմ արդեն երրորդ անգամ քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որը «ոչ օբյեկտիվ քննության» արդյունքում` երկու վճիռ էր կայացրել Երիցյանի օգտին:
Գայանե Թումասյանն ասում է, որ Հովհաննես Երիցյան-Վահե Վարդանյան զույգը իրենց բոլոր գործարքները կնքում են Նորքի նոտար Նոնա Գասպարյանի մոտ, քանի որ վերջինս «իրենց մարդն է, ոնց ուզում են, անում են»:
Այս մասին Գայանեն հաղորդում է տվել ոստիկանություն` հայտնելով, որ Երիցյանը շինծու գործարքի շնորհիվ է տիրացել իր սեփականությանը: Ոստիկանության Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն Երիցյանը նույնիսկ չի հարցաքննվել եւ քրեական գործի հարուցումը մերժվել է: Գայանեն բողոքարկել է որոշումը և այժմ այն քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հովհաննես Երիցյանը հերքում է, թե ինքը որեւէ շինծու գործարք է կնքել, ավելին` վստահեցնում է, որ տունը օրինականորեն ձեռք բերելուց հետո հավելյալ 100 հազար դոլար է տվել Գայանե Թումասյանին, ինչը վերջինիս խոսքով` Երիցյանի հերթական սուտն է:
Եթե օրենքի շրջանակներում է գնել առանձնատունը, ինչո՞ւ է հավելյալ մեծ գումար տվել Գայանեին, հարց ուղղեցինք Երիցյանին. «Բա ի՞նչ անեի: Ջուրն ընկնողը թրջվելուց չպիտի վախենա»,- սա էր պատասխանը:
Նախկին գործընկերը եւս վկայություն է տվել Երիցյանի դեմ
Հովհաննես Երիցյանի նախկին գործընկերը` Արտակ Մարտիրոսյանը եւս վկայել է այն մասին, որ Վահե Վարդանյանն ու Հովհաննես Երիցյանը վաշխառությամբ են զբաղվել: Նա դատարանում հաստատել է տեղեկությունը, որ Լուսաբեկ Սամվելյանն իր առանձնատունը «տվել» է Երիցյանին` նախկինում գրավ դրված տները հետ վերցնելու համար:
Ինչ վերաբերում է տոկոսով գումար փակվելուն, Արտակ Մարտիրոսյանը վկայել է. «Տոկոսը տվել եք Վահիկին, ինքն էլ ասում էր, որ Երիցյանին ա տվել, հիմա տվել ա, թե չէ` ես չգիտեմ»:
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Երիցյանի սանիկից` Վահե Վարդանյանից, ով չնայած երիտասարդ տարիքին, շքեղ առանձնատուն ունի Երեւանում եւ «Ice Watch» ընկերության ժամացույցերի խանութներ` «Դալմա» եւ «Երեւան» մոլերում: Վահե Վարդանյանը, սակայն, կտրականապես հրաժարվեց զրուցել մեզ հետ. «Ես ասելու բան չունեմ»:
Արման Ղարիբյան
ՀԳ – Վաշխառուների գործունեությունից տուժած մեկ այլ անձի պատմությունը կներկայացնենք առաջիկայում, ինչպես նաեւ կանդրադառնանք Հովհաննես Երիցյանի` Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հետ ունեցած կապերին:
Բաց նամակ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների լիազորված դեսպաններին, միջազգային իրավական, ֆինանսական, ոստիկանական կառույցներին և իրավաշտպան կազմակերպություններին
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ձեզ եմ դիմում` որպես աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև` ժողովրդավարության պաշտպանության գործում առաջատար երկրների ներկայացուցիչների: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ իրավապահ և դատաիրավական համակարգում տիրող ապօրինությունների և քրեածին իրավիճակի, ինչպես նաև՝ իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների իրավունքների ակնհայտ խախտումների ու անպաշտպան կարգավիճակի հանդեպ:
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, անցյալ տարվա սկզբից հանդես գալով իբրև նախաձեռնող խումբ և, ի վերջո իրավական կարգավիճակ ձեռք բերելով` իբրև հասարակական կազմակերպություն, ակտիվ պայքար է ծավալել այնպիսի վտանգավոր և մեր երկրի իրավապահ ու դատաիրավական կառույցների, ինչպես նաև` հասարակական կազմակերպությունների կողմից գրեթե չանդրադարձված ոլորտներում, ինչպիսին են՝ վաշխառությունը, խարդախությունը և ֆինանսական բուրգերը: Ներկայումս կազմակերպությունը ակտիվ մասնակցություն ունի խարդախությունից տուժած քաղաքացիների (տասնյակ դեպքեր) դատական հայցերի առաջ մղման գործում՝ իրավական խորհրդատվությունից մինչև փաստաբանի տրամադրում, հոգեբանական աջակցություն և լուսաբանում:
Չնայած ՀԿ-ն գրանցվել է 2014 թ. փետրվարի 13-ին, սակայն արդեն կարող ենք արձանագրել, որ բավական հաջողությունների ենք հասել՝ շահած դատեր, ընթացքում քննվող գործեր և այլն:
ՀՀ անկախության առաջին տարիներից ի վեր վաշխառությունը և ֆինանսական խարդախությունները հայաստանյան սոցիալ-տնտեսական կյանքի մշտական ուղեկիցն ու կարելի է փաստել՝ ստվերային տնտեսության, արտագաղթի ու քրեածին մթնոլորտի հիմնական շարժիչ ուժերից մեկն են հանդիսանում: Մեր ուսումնասիրության արդյունքում եկել ենք համոզմունքի, որ վերոնշյալ հանցավոր արարքները հիմնականում կատարվում են նախկին և ներկա բարձրաստիճան պետական չինովնիկների կողմից, որոնք, սերտաճելով քրեածին տարրերի հետ, օգտագործելով իրենց նախկին և ներկա պաշտոնական դիրքերն ու կապերը, չբավարարելով պետությունից հափշտակած միլիոնավոր դոլարներով, այժմ իրենց զոհն են դարձնում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների՝ այդ ճանապարհով փորձելով լվանալ տարիներով իրենց կողմից պետությունից հափշտակած գումարները և օրինականացնել դրանք:
Այժմ անդրադառնամ կոնկրետ փաստերի, որոնցից ամենաաղաղակողը իր մեջ ներառում է վաշխառության, խարդախության, կոռուպցիայի միջոցով առաջացած գումարների օրինականացման տարրեր: Խոսքը ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հանցավոր խմբի մասին: Խումբն արդեն գործում է մոտ 10 տարի, սակայն նրանց դեմ ուղղված բողոքները արձանագրվել են 2008-ից:
Հովհաննես Երիցյանի խմբի անդամներն են ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության պրոֆեսոր Նորիկ Այվազյանի դուստրը` Լուսինե Այվազյանը, փեսան` Արմենակ Դալիբալթյանը, որդին՝ Փաստաբանների պալատի փաստաբան Արտավազդ Այվազյանը, միջնորդներ՝ Արտակ Մարտիրոսյանն ու Հովհաննես Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանը, վերջինիս քեռին`Գագիկ Գալստյանը և «Կոնվերս» բանկի խոշոր վարկավորման մասնագետ Վարդան Գինոսյանը: Հանցախմբի հետ համագործակցում է նաև «Ավան» վարչական տարածքի նոտարական գրասենյակի նոտար Նոնա Գասպարյանը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշ աշխատակիցներ, իսկ ողջ խումբը գտնվում է ոստիկանության որոշ աշխատակիցների բարձր հովանու ներքո:
Խարդախությունների սխեման միշտ նույնն է` վաշխառուների միջնորդները գտնումեն ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների, որոնց առաջարկվում է գումարի վաշխառում՝ ամսական բարձր տոկոսադրույքով, միջնորդավճարով և (քաղաքացիների իրավական ապատեղեկատվածության հետևանքով) իբրև գրավ՝ անշարժ գույքի կամ փոքրև միջին ձեռնարկությունների առքուվաճառքի՝ հաճախ ապօրինի պայմանագրի ձևակերպմամբ:
Հաճախ պատահում է, որ վարկավորման դիմած քաղաքացիները հանցախմբի անդամ՝ «Կոնվերս» բանկի խոշոր վարկավորման մասնագետ Վարդան Գինոսյանի «հմուտ խորհրդատվության» արդյունքում ուղղորդվում են դեպի հանցախումբ՝ առանց թղթաբանական քաշքշուկի և բյուրոկրատական խոչընդոտների արագորեն գումար ձեռք բերելու առաջարկի հետևանքով: Մի քանի ամիս անց «պարտապանից» պահանջվում է վերադարձնել մայր գումարը, և, մեծամասամբ, քաղաքացու անվճարունակության պայմաններում տեղի է ունենում գույքի օտարում և քաղաքացիներից գույքը առգրավվում է ԴԱՀԿ-ի միջոցով:
«Վելես» ՀԿ-ն ոչ միայն հետամուտ է լինում տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու և նրանց արդարացի բողոքը իրավապահ մարմիններում, ինչպես նաև` երկրի բարձր ատյաններում և մամուլում հնչեցնելու գործին, այլ նաև իր գործունեությամբ արգելք է հանդիսանում վերը նշված հանցախմբի հանցավոր գործունեությանը և իր բոլոր ռեսուրսները գործադրում է ոչ միայն նրանց դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, այլև նաև թույլ չի տալիս, որ տուժածները ենթարկվեն հանցախմբի սպառնալիքներին և մանիպուլյացիաներին ու զրկվեն իրենց անշարժ գույքից:
Արդյունքում՝ հանցախումբը, համագործելով իրավապահպան և դատաիրավական մարմինների հետ, սկսել է ճնշումներ գործադրել ու շինծու մեղադրանքներ առաջադրել ՀԿ նախագահի հանդեպ, ցանկանալով այդ կերպ ներազդել կազմակերպության գործունեության վրա, և պախարակել մեր բարի համբավը, որի ապացույցն է սույն թվականի գարնանը իմ անձնական մեքենայում թմրանյութ գցելու փաստը: Չբավարարվելով դրանով, Հ.Երիցյանի կողմից իմ դեմ շինծու հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Չկարողանալով հիմնավորել շինծու մեղադրանքը և մեղադրանք առաջադրել իմ դեմ, հետաքննությունը հայտնվել է փակուղու մեջ, և ինձ անուղղակի ձևով առաջարկել են կարճել քրեական գործը, սակայն ես կտրականապես հրաժարվել եմ «բարի կամքի» նման դրսևորումից և պահանջել եմ, որ գործը ընթացք ստանա, իսկ մեղավորները, հատկապես՝կեղծ հաղորդում և ցուցմունք տված և ինձ բարոյական վնաս հասցրած անձիք պատժվեն օրենքի ողջ ուժով: Չվստահելով ՀՀ կոռումպացված դատաիրավական համակարգին և անհանգստանալով թե՛ իմ և թե՛ իմ գործընկերների ֆիզիկական և իրավական անվտանգության համար, դիմում եմ Ձեզ՝ հուսալով, որ Դուք, ուսումնասիրելով վերոնշյալ փաստերը, կգաք համապատասխան եզրակացության և Ձեր պաշտոնական դիրքորոշմամբթերևս, անուղղակի կերպով կխոչընդոտեք իրավապահ մարմինների ամենաթողությանը:
Անհարժեշտության դեպքում կարող ենք մանրամասն տեղեկատվություն ներկայացնել մեր գործունեության, մեզ դիմած քաղաքացիների, հարուցված քրեական գործերի, դատական հայցերի և դրանց ընթացքների մասին (հաշվետվություն մեր գործունեության մասին, դիմումներ, քրեական գործերով կայացված որոշումներ, մեր կողմից բերված բողոքներ վարույթն իրականացնող մարմնի որոշումների դեմ, վերաքննության նյութեր և դատական փաստաթղթեր, զրույցների ձայնագրություններ,մամուլի հրապարակումներ):
Ի վերջո, ցանկանում եմ շեշտել, որ վաշխառության և խարդախությունների արատավոր երևույթը մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման, այլև՝ՀՀ տնտեսության ժողովրդավարացման և արդիականացման համար, քանի որ փողի լվացման, ստվերային տնտեսության և կաշառակերույթան այս մեխանիզմը նպաստում է քրեածին մթնոլորտի տարածմանը, սոցիալապես անապահով խավի,ինքնասպանությունների ու արտագաղթի մակարդակի աճին:
Հարգանքով՝ «Վելես» ՀԿ-ի նախագահ` Մարինա Պողոսյան
ՀԳ – «ForRighst.am»-ը եւս անդրադարձել է եւ առաջիկայում կրկին անդրադառնալու է Հովհաննես Երիցյանից տուժած անձանց խնդիրներին:
forrights.am-ը գրում է, որ իրենց են դիմել սեփականությունը կորցրած ընտանիքներ, որոնք պնդում են, որ խաբեության եւ վաշխառության զոհ են դարձել: Նրանք մատնանշում են մի քանի անձանց եւ վստահեցնում, որ նրանց խմբակային գործունեության արդյունքում են հայտնվել փողոցում: Այդ անձինք են` ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, նրա սանիկ Վահե Վարդանյանը, փաստաբան Արտավազդ Այվազյանը, եւ «բրոկեր» Արտակ Մարտիրոսյանը: Փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիները բազմիցս դիմել են ՀՀ նախագահին ու իրավապահ մարմիններին, սակայն խումբը գլխավորող Հովհաննես Երիցյանը շարունակում է անխափան իրականացնել իր գործունեությունը: Ավելի քան 2 ամիս տեւած լրագրողական հետաքննության ընթացքում մենք զրուցեցինք խնդրում ներգրավված գրեթե բոլոր անձանց հետ, ով չէր խուսափում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, գտանք փաստաթղթեր եւ ձայնագրություններ: Մենք կներկայացնենք տեղեկատվությունը հնարավորինս հանգամանալից եւ մատչելի` իրավապահներին եւ ընթերցողներին հնարավորություն տալով հասկանալ, թե ով եւ ինչ եղանակով է խաբեությամբ զբաղվել: Խնդրում ներգրավված անձինք շատ են,պատմությունները` տարբեր, ուստի մենք դրանք կներկայացնենք հաջորդաբար: Ինչպես Զինաիդա Մելիքյանը կորցրեց իր բնակելի խանութը Այսօր 28-ամյա Զինաիդան եւ նրա ընտանիքի երեք անդամներն ապրում են իրարից անջատ` յուրաքանչյուրը բարեկամներից մեկի տանը: Մինչեւ 2014 թվականը ընտանիքը ապրում էր Աբովյան 38/1 հասցեում գտնվող բնակելի խանութում, որը նրանց է պատկանել դեռեւս 90-ականներից: Այս հասցեում գործել է կտորեղենի խանութ: Զինաիդան բիզնես սկսելու նպատակով դեռեւս 2009 թվականին պարտքով գումար է վերցրել իր ծանոթ Քրիստինե Վարդանյանից` 16 հազար դոլար ամսեկան 10 տոկոսով: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել: Տոկոսները կուտակվել են, եւ պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել: Սակայն գրավի պայմանագիր կնքելու փոխարեն Զինաիդային համոզել են, որ շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքի, այլ կերպ ասած` տունը դարձնի իրեն պարտքով փող տված անձի անունով` որպես գումարի հետ վերադարձման երաշխիք: Նախ տունը ձեւականորեն վաճառում է ոմն Անուշ Գրիգորյանի, ով սակայն ամիսներ անց հետ է պահանջում իր գումարը եւ Զինաիդան սկսում է տոկոսով փող տվող մեկ այլ անձի փնտրել: «Արտակ Մարտիրոսյանը տոկոսով փող տվող մարդկանց միջնորդն է, նա ինձ ծանոթացրեց Հովհաննես Երիցյանի հետ, ասաց` նորմալ մարդ է, փողը կտա 10 տոկոսով եւ եւս 10 տոկոս պիտի տաս որպես միջնորդավճար: Համաձայնեցի, վերցրեցի 100 հազար դոլար, Երիցյանն ասաց, որ ինքը Հայաստանում չի լինում եւ որ տոկոսները պիտի տամ իր սանիկին` Վահե Վարդանյանին»,- պատմում է Զինաիդա Մելիքյանը: Դարձյալ գրավի փոխարեն կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, այս անգամ Զինաիդայի բնակելի խանութը Անուշ Գրիգորյանից անցնում է Հովհաննես Երիցյանին: Զինաիդայի խոսքով` ինքը երեք ամիս շարունակ ամսեկան 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, Վահե Վարդանյանը նրան առաջարկել է գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա: «Վահեն ասեց` Երիցյանը վտանգավոր մարդ է, պիտի մայր գումարն ու տոկոսը տաս: Արտակին ու Վահեին ասացի` գտեք ուրիշ մեկին, ով ցածր տոկոսով կտա, եւ նրանք ինձ ծանոթացրեցին Արտավազդ Այվազյանի հետ»: Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը եւ միջնորդավճարը տալու համար, Զինաիդան 127 հազար դոլար պարտք է վերցնում Արտավազդ Այվազյանից: «Արտավազդ Այվազյանը 5 տոկոսով էր ինձ տվել գումարը եւ խանութը կրկին շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում այս անգամ Հովհաննես Երիցյանից անցավ Արտավազդ Այվազյանին»,- ասում է Զինաիդա Մելիքյանը: 2012 թ-ին Արտավազդ Այվազյանը դիմում է դատարան` ընտանիքին Աբովյան 38/1 հասցեից վտարելու պահանջով: «Պարզվեց, որ Երիցյանն ու Այվազյանը մտերիմներ են, նրանք ինձ միասին վստահեցնում էին, որ իրենց ապահովության համար են դիմել դատարան, թե խանութը ինձ հետ են վերադարձնելու, երբ ես վճարեմ պարտքն ու տոկոսը, բայց 2014 թվականին մեզ բռնի ուժով վտարեցին մեր խանութից, որտեղ մենք նաեւ բնակվում էինք»: Զինաիդա Մելիքյանի խոսքով` Հովհաննես Երիցյանն իրենից պահանջել է վճարել 170 հազար դոլար եւ հետ ստանալ խանութը: Զինաիդան չի համաձայնել, քանի որ իր վերցրած մայր գումարը 127 հազար դոլար է եղել: «Վեճի բռնվեցի Արտավազդ Այվազյանի եւ Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս պայուսակից հանեց ատրճանակը ու սպառնաց, ասեց` ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի, հանգիստ նստի տեղդ»,- հիշում է Զինաիդան: Այս տարվա փետրվարին Զինաիդան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` ներկայացնելով, որ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգը խաբեությամբ եւ վաշխառությամբ են զբաղված, ինչպես նաեւ այն, որ Երիցյանը զենքի գործադրմամբ սպառնացել է իրեն: Փաստի առթիվ Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է վաշխառության փաստի առթիվ, իսկ զենքով սպառնալու մասը անտեսվել է քննչական մարմնի կողմից: Երբ Հովհաննես Երիցյանը տեղեկանում է, թե Զինաիդան ինչպիսի բացատրություն է տվել քննչական բաժնում, հեռախոսազրույցի ժամանակ կոպիտ հայհոյում է եւ սպառնում է նրան. «Էդ ինչե՞ր ես գրել այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ …, ես քո սովորեցնողի մորն էլ եմ …, քեզ էլ…»: Զինաիդան մեզ է տրամադրել նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հովհաննես Երիցյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքը հայհոյել է Զինաիդային: «Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ»: Երիցյանը, սակայն, պնդում է, թե առաջինը Զինաիդան է իրեն հայհոյել, որից հետո միայն ինքը պոռթկացել է: Ի դեպ, մեր ձեռքի տակ եղած ձայնագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցի առաջին վայրկյաններից հենց Երիցյանն է հայհոյում` թույլ չտալով Զինաիդային պատասխանել: «Հովհաննես Երիցյանը իր միջնորդների միջոցով տոկոսով գումար է տալիս մարդկանց եւ ստիպում է, որ գրավի դիմաց տան առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքեն, սակայն հետագայում այդ շինծու պայմանագրով տիրանում է մարդկանց սեփականությանը»,- ասում է սեփականությունը կորցրած անձանց իրավունքները պաշտպանող փաստաբան Մկրտիչ Դավթյանը: Հովհաննես Երիցյանի վարկածը ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը պատրաստված էր եկել հարցազրույցի` իր հետ բերելով բոլոր գրքերը՝ ներառյալ Արտաշես Գեղամյանի հեղինակածը, որտեղ գրված է, թե նա որքան անձնուրացորեն է ծառայել հայրենիքին: 73-ամյա Երիցյանը ներկայացավ որպես «приличный человек», ով «ավանտյուրիստ Զինաիդայի» շանտաժի զոհն է դարձել: Երիցյանը Զինաիդայից խանութը գնելու եւ հետագայում այն Արտավազդ Այվազյանին վաճառելու իր վարկածը ներկայացրեց: Ըստ այդ վարկածի` ինքը նախ 100 հազար դոլարով գնել է խանութը, այն վարձակալության է տվել Զինաիդային, ապա ամիսներ անց, Զինաիդայի խնդրանքով հետ է վաճառել այն նույն գնով: «Զինան զանգել է ինձ Մոսկվա, խնդրել է, որ խանութը հետ տամ իրեն եւ ինքը ուրիշին վաճառի ավելի մեծ գումարով: Ասացի` հարց չկա: Նոտարում ծանոթանում եմ Արտավազդ Այվազյանի հետ, որը առնում է խանութը 170 հազարով»: Հովհաննես Երիցյանը խանութը գնելը եւ ապա այն հետ վաճառելը բացատրեց նրանով, թե ինքը ցանկացել է ընդառաջ գնալ Զինաիդայի խնդրանքին` նրան հնարավորություն տալով գումար վաստակել: Երիցյանը, սակայն, երկուսուկես ժամ տեւած հարցազրույցում չնշեց, որ խանութը փաստացի գնել է ոչ թե Զինաիդայից, այլ Անուշ Գրիգորյանից, քանի որ սեփականությունն արդեն գրանցված էր վերջինիս անունով: Այս փաստն արձանագրված է առքուվաճառքի պայմանագրով: Հովհաննես Երիցյանը պնդում է, որ Արտավազդ Այվազյանը 170 հազար դոլար գումարը նոտարում տվել է Զինաիդային եւ վերջինս այդ գումարից 100 հազար դոլար տվել է իրեն: Իսկ Զինաիդան եւ Արտավազդ Այվազյանը հերքում են նրա ասածը: «Նախ` իրենք 170 չեն տվել, այլ 127 հազար եւ երկրորդ` ես ընդհանրապես էդ փողին չեմ կպել, Երիցյանի հետ մարդիկ կային, իրենք տոպրակով տարան, այդ փողը դրեցին սպիտակ մեքենայի մեջ»,- պնդում է Զինաիդան: Արտավազդ Այվազյանի վարկածը Զրուցեցինք նաեւ Արտավազդ Այվազյանի հետ: «Իհարկե, Երիցյանին եմ ես տվել գումարը, որովհետեւ Զինաիդային ես չեմ ճանաչել: Գումարը դրեցի սեղանի վրա` Երիցյանի առջեւ: Մի 5-6 հոգու մեջ բաժանեցին գումարը եւ սկսեցին հաշվել»,- պարզաբանում է Արտավազդ Այվազյանը: Վերջինս հերքեց Երիցյանի այն պնդումը, թե Զինաիդան է իրեն գտել, որպեսզի վաճառի խանութը: Արտավազդ Այվազյանը հավաստիացրեց, որ հենց Երիցյանն է ցանկացել վաճառել խանութը եւ ինքը խանութի առքուվաճառքի վերաբերյալ պայմանավորվել է Երիցյանի բրոկերի հետ: Երիցյանի եւ Այվազյանի հակասությունը փաստում է մեր ձայնագրությունը: Արտավազդ Այվազյանը նաեւ նշեց, որ նախքան առքուվաճառքի պայմանագիր կնքելը, ինքը ոչ Զինաիդային է ճանաչել, ոչ էլ նույնիսկ գնացել է խանութը տեսնելու: Ի պատասխան մեր զարմանքի, թե ինչպես կարելի է 170 հազար դոլար վճարել` առանց գնվող տարածքը դիտելու, Այվազյանը նշեց, որ ինքը վաղուց գիտի այդ տարածքը, «հարյուր անգամ առեւտուր է արել այդտեղից»: Առնվազն զարմանալի է, որ իրավաբանի մասնագիտությամբ տղամարդը 100 անգամ առեւտուր է արել կտորեղենի խանութից: Այվազյանի խոսքով` ինքը ոչ թե տոկոսով գումար է տվել Զինաիդային, այլ նրան վարձակալության է հանձնել տարածքը, իսկ ավելի ուշ դիմել է դատարան` ընտանիքի վտարման պահանջով: Հովհաննես Երիցյանի զենքերը, այդ թվում` նաև Պուտինից ստացած Ի դեպ, Զինաիդա Մելիքյանը վերջերս եւս մեկ հաղորդում է ցանկացել ներկայացնել ոստիկանություն` իրեն զենքով սպառնալու մասին, սակայն Կենտրոն քննչական բաժնում չեն վերցրել նրա հաղորդումը: Հովհաննես Երիցյանին հարց ուղղեցինք զենք ունենալու վերաբերյալ: – Ինչի՞ չունեմ, մի քանի հատ ունեմ` եւ նախագահից, եւ պաշտպանության նախարարից, եւ Ղարաբաղից, եւ Մոսկվայում` Պուտինից: – Իսկ զենքը Ձեզ մոտ եք պահո՞ւմ: – Այո, ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ (ցույց է տալիս զենքը): – Ինչո՞ւ եք Ձեզ մոտ պահում, հաճելի՞ է զենք կրելը: – Լավ եմ անում, ման եմ տալիս հետս, դուրս գալիս ա, հաճելի ա: ՀԳ – Փողոցում հայտնված այլ անձինք,ինչպես նաեւ Երիցյանի նախկին մտերիմներից մեկը եւս պնդում են, որ Հովհաննես Երիցյանն ու նրա սանիկը` Վահե Վարդանյանը, զբաղվել են վաշխառությամբ եւ խաբեությամբ: Լրագրողական հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը կներկայացնենք առաջիկայում:
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն իր դեմ սկսված քրեական հետապնդումը համարում է իր իրավապաշտպանական գործունեությունը ճնշելու փորձ: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար պատրաստվում է բաց նամակով դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային՝ ակնկալելով նրանց միջամտությունը: Պողոսյանը պատմել է, որ իր և իրեն դիմած տուժողների` ՀՀ ոստիկանապետին ուղղված նամակները մնացել են անպատասխան, գլխավոր դատախազը ևս հրաժարվել է հանդիպել իրենց:
«Վելես» ՀԿ-ն զբավում է վաշխառության, ֆինանսական խարդախությունների և բուրգերի զոհ դարձած անձանց իրավունքները պաշտպանելով և այս պահին ունի մոտ 100 գործ դատարաններում: ՀԿ֊ի տվյալների համաձայն` վաշխառությամբ է զբաղվում ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, որը, ըստ Պողոսյանի, փորձում է վրեժ լուծել իրենից։ Իրավապաշտպանը նշել է, որ Երիցյանը, ոստիկանության վեցերորդ վարչության պետի հետ կապերը օգտագործելով, հաղորդում է տվել իր դեմ: Ըստ նրա հաղորդման՝ Պողոսյանը շորթել է ոմն Վարդան Գինոսյանի տունը, ով, սակայն, հետագայում հերքել է, թե նման բան է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, իրավապաշտպանի դեմ բողոքը վարույթում է գտնվում:
Բացի դա, Պողոսյանն ասել է, որ դեռևս գարնանը Երիցյանի խումբն իր ավտոմեքենայի մեջ թմրանյութեր է նետել։ Իրավապաշտպանը թմրանյութը դուրս է նետել մեքենայից։ Ըստ Պողոսյանի, թմրանյութ պահելու մեջ իրեն մեղադրելու հիմք չունենալով, Երիցյանը Պողոսյանի դեմ սուտ ցուցմունք է տվել՝ շորթման մեջ մեղադրելով:
Համաձայն ՀԿ֊ի ղեկավարի, Երիցյանի խմբի ռազմավարությունը հետևյալն է. վաշխառուների միջնորդները գտնում են ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների, որոնց առաջարկվում է գումարի վաշխառում՝ ամսական բարձր տոկոսադրույքով: Հաճախ որպես գրավ անշարժ գույք դնելու անվան տակ՝ այդ մարդկանց ստորագրել են տալիս անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, ինչը թույլ է տալիս հետագայում տիրանալ մարդու գույքին:
«Իմ դեմ տարվող հետաքննությունը կեղծ է [նկատի ունի շորթելու մեղադրանքը] և գտնվում է փակուղու մեջ, և քննիչներն ինձ առաջարկել են կարճել գործը։ Սակայն ես կտրականապես հրաժարվել եմ «բարի կամքի» նման դրսևորումից և պահանջում եմ, որ գործը ընթացք ստանա, իսկ մեղավորները, հատկապես՝ կեղծ ցուցմունք տված և ինձ բարոյական վնաս հասցրած անձինք պատժվեն օրենքի ողջ չափով»,- ասել է Պողոսյանը:
«Վելեսի» ղեկավարը նշում է, որ դա միայն վաշխառության գործ չէ, ինչը ինքնին հանցագործություն է, այլ նաև կոռուպցիայի:
«Պատահական չէ, որ այդ հանցավոր խմբի անդամները սովորական մարդիկ չեն կամ բիզնեսմեններ, այլ նախկին պաշտոնյաներ են, ովքեր հիմա մեծ գումարներ են ներդնում վաշխառությամբ զբաղվելու համար: Ակնհայտ է, որ պետության փողերի լվացմամբ են տեր դարձել այդ հարստությանը»,- ասել է Պողոսյանը:
Պողոսյանի գործով զբաղվող քննիչ Պարույր Աղաբաբյանը Epress.am-ի հետ զրույցում հրաժարվել է որևէ բան ասել գործի քննության մասին՝ պատճառաբանելով, որ այն գտնվում է նախաքննության փուլում՝ Քննչական կոմիտեի վարույթում:
Նշենք, որ Հովհաննես Երիցյանի հետ կապված գործերից մեկին անդրադարձ է կատարել forrights.am կայքը։
Ում թողտվությամբ է նախկին քաղավիացիայի պետն ունեզրկում մարդկանց
Մեզ են դիմել սեփականությունը կորցրած ընտանիքներ, որոնք պնդում են, որ խաբեության եւ վաշխառության զոհ են դարձել: Նրանք մատնանշում են մի քանի անձանց եւ վստահեցնում, որ նրանց խմբակային գործունեության արդյունքում են հայտնվել փողոցում: Այդ անձինք են` ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, նրա սանիկ Վահե Վարդանյանը, փաստաբան Արտավազդ Այվազյանը, եւ «բրոկեր» Արտակ Մարտիրոսյանը:
Փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիները բազմիցս դիմել են ՀՀ նախագահին ու իրավապահ մարմիններին, սակայն խումբը գլխավորող Հովհաննես Երիցյանը շարունակում է անխափան իրականացնել իր գործունեությունը:
Ավելի քան 2 ամիս տեւած լրագրողական հետաքննության ընթացքում մենք զրուցեցինք խնդրում ներգրավված գրեթե բոլոր անձանց հետ, ով չէր խուսափում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, գտանք փաստաթղթեր եւ ձայնագրություններ:
Մենք կներկայացնենք տեղեկատվությունը հնարավորինս հանգամանալից եւ մատչելի` իրավապահներին եւ ընթերցողներին հնարավորություն տալով հասկանալ, թե ով եւ ինչ եղանակով է խաբեությամբ զբաղվել: Խնդրում ներգրավված անձինք շատ են,պատմությունները` տարբեր, ուստի մենք դրանք կներկայացնենք հաջորդաբար:
ինչպես Զինաիդա Մելիքյանը կորցրեց իր բնակելի խանութը
Այսօր 28-ամյա Զինաիդան եւ նրա ընտանիքի երեք անդամներն ապրում են իրարից անջատ` յուրաքանչյուրը բարեկամներից մեկի տանը: Մինչեւ 2014 թվականը ընտանիքը ապրում էր Աբովյան 38/1 հասցեում գտնվող բնակելի խանութում, որը նրանց է պատկանել դեռեւս 90-ականներից: Այս հասցեում գործել է կտորեղենի խանութ:
Զինաիդան բիզնես սկսելու նպատակով դեռեւս 2009 թվականին պարտքով գումար է վերցրել իր ծանոթ Քրիստինե Վարդանյանից` 16 հազար դոլար ամսեկան 10 տոկոսով: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել:
Տոկոսները կուտակվել են, եւ պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել:
Սակայն գրավի պայմանագիր կնքելու փոխարեն Զինաիդային համոզել են, որ շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքի, այլ կերպ ասած` տունը դարձնի իրեն պարտքով փող տված անձի անունով` որպես գումարի հետ վերադարձման երաշխիք: Նախ տունը ձեւականորեն վաճառում է ոմն Անուշ Գրիգորյանի, ով սակայն ամիսներ անց հետ է պահանջում իր գումարը եւ Զինաիդան սկսում է տոկոսով փող տվող մեկ այլ անձի փնտրել:
«Արտակ Մարտիրոսյանը տոկոսով փող տվող մարդկանց միջնորդն է, նա ինձ ծանոթացրեց Հովհաննես Երիցյանի հետ, ասաց` նորմալ մարդ է, փողը կտա 10 տոկոսով եւ եւս 10 տոկոս պիտի տաս որպես միջնորդավճար: Համաձայնեցի, վերցրեցի 100 հազար դոլար, Երիցյանն ասաց, որ ինքը Հայաստանում չի լինում եւ որ տոկոսները պիտի տամ իր սանիկին` Վահե Վարդանյանին»,- պատմում է Զինաիդա Մելիքյանը:
Դարձյալ գրավի փոխարեն կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, այս անգամ Զինաիդայի բնակելի խանութը Անուշ Գրիգորյանից անցնում է Հովհաննես Երիցյանին: Զինաիդայի խոսքով` ինքը երեք ամիս շարունակ ամսեկան 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, Վահե Վարդանյանը նրան առաջարկել է գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա:
«Վահեն ասեց` Երիցյանը վտանգավոր մարդ է, պիտի մայր գումարն ու տոկոսը տաս: Արտակին ու Վահեին ասացի` գտեք ուրիշ մեկին, ով ցածր տոկոսով կտա, եւ նրանք ինձ ծանոթացրեցին Արտավազդ Այվազյանի հետ»:
Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը եւ միջնորդավճարը տալու համար, Զինաիդան 127 հազար դոլար պարտք է վերցնում Արտավազդ Այվազյանից: «Արտավազդ Այվազյանը 5 տոկոսով էր ինձ տվել գումարը եւ խանութը կրկին շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում այս անգամ Հովհաննես Երիցյանից անցավ Արտավազդ Այվազյանին»,- ասում է Զինաիդա Մելիքյանը: 2012 թ-ին Արտավազդ Այվազյանը դիմում է դատարան` ընտանիքին Աբովյան 38/1 հասցեից վտարելու պահանջով:
«Պարզվեց, որ Երիցյանն ու Այվազյանը մտերիմներ են, նրանք ինձ միասին վստահեցնում էին, որ իրենց ապահովության համար են դիմել դատարան, թե խանութը ինձ հետ են վերադարձնելու, երբ ես վճարեմ պարտքն ու տոկոսը, բայց 2014 թվականին մեզ բռնի ուժով վտարեցին մեր խանութից, որտեղ մենք նաեւ բնակվում էինք»:
Զինաիդա Մելիքյանի խոսքով` Հովհաննես Երիցյանն իրենից պահանջել է վճարել 170 հազար դոլար եւ հետ ստանալ խանութը: Զինաիդան չի համաձայնել, քանի որ իր վերցրած մայր գումարը 127 հազար դոլար է եղել:
«Վեճի բռնվեցի Արտավազդ Այվազյանի եւ Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս պայուսակից հանեց ատրճանակը ու սպառնաց, ասեց` ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի, հանգիստ նստի տեղդ»,- հիշում է Զինաիդան:
Այս տարվա փետրվարին Զինաիդան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` ներկայացնելով, որ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգը խաբեությամբ եւ վաշխառությամբ են զբաղված, ինչպես նաեւ այն, որ Երիցյանը զենքի գործադրմամբ սպառնացել է իրեն: Փաստի առթիվ Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է վաշխառության փաստի առթիվ, իսկ զենքով սպառնալու մասը անտեսվել է քննչական մարմնի կողմից:
Երբ Հովհաննես Երիցյանը տեղեկանում է, թե Զինաիդան ինչպիսի բացատրություն է տվել քննչական բաժնում, հեռախոսազրույցի ժամանակ կոպիտ հայհոյում է եւ սպառնում է նրան. «Էդ ինչե՞ր ես գրել այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ …, ես քո սովորեցնողի մորն էլ եմ …, քեզ էլ…»: Զինաիդան մեզ է տրամադրել նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Հովհաննես Երիցյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքը հայհոյել է Զինաիդային: «Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ»: Երիցյանը, սակայն, պնդում է, թե առաջինը Զինաիդան է իրեն հայհոյել, որից հետո միայն ինքը պոռթկացել է: Ի դեպ, մեր ձեռքի տակ եղած ձայնագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցի առաջին վայրկյաններից հենց Երիցյանն է հայհոյում` թույլ չտալով Զինաիդային պատասխանել:
«Հովհաննես Երիցյանը իր միջնորդների միջոցով տոկոսով գումար է տալիս մարդկանց եւ ստիպում է, որ գրավի դիմաց տան առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքեն, սակայն հետագայում այդ շինծու պայմանագրով տիրանում է մարդկանց սեփականությանը»,- ասում է սեփականությունը կորցրած անձանց իրավունքները պաշտպանող փաստաբան Մկրտիչ Դավթյանը:
Հովհաննես Երիցյանի վարկածը
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը պատրաստված էր եկել հարցազրույցի` իր հետ բերելով բոլոր գրքերը՝ ներառյալ Արտաշես Գեղամյանի հեղինակածը, որտեղ գրված է, թե նա որքան անձնուրացորեն է ծառայել հայրենիքին:
73-ամյա Երիցյանը ներկայացավ որպես «приличный человек», ով «ավանտյուրիստ Զինաիդայի» շանտաժի զոհն է դարձել: Երիցյանը Զինաիդայից խանութը գնելու եւ հետագայում այն Արտավազդ Այվազյանին վաճառելու իր վարկածը ներկայացրեց: Ըստ այդ վարկածի` ինքը նախ 100 հազար դոլարով գնել է խանութը, այն վարձակալության է տվել Զինաիդային, ապա ամիսներ անց, Զինաիդայի խնդրանքով հետ է վաճառել այն նույն գնով:
«Զինան զանգել է ինձ Մոսկվա, խնդրել է, որ խանութը հետ տամ իրեն եւ ինքը ուրիշին վաճառի ավելի մեծ գումարով: Ասացի` հարց չկա: Նոտարում ծանոթանում եմ Արտավազդ Այվազյանի հետ, որը առնում է խանութը 170 հազարով»: Հովհաննես Երիցյանը խանութը գնելը եւ ապա այն հետ վաճառելը բացատրեց նրանով, թե ինքը ցանկացել է ընդառաջ գնալ Զինաիդայի խնդրանքին` նրան հնարավորություն տալով գումար վաստակել:
Երիցյանը, սակայն, երկուսուկես ժամ տեւած հարցազրույցում չնշեց, որ խանութը փաստացի գնել է ոչ թե Զինաիդայից, այլ Անուշ Գրիգորյանից, քանի որ սեփականությունն արդեն գրանցված էր վերջինիս անունով: Այս փաստն արձանագրված է առքուվաճառքի պայմանագրով:
Հովհաննես Երիցյանը պնդում է, որ Արտավազդ Այվազյանը 170 հազար դոլար գումարը նոտարում տվել է Զինաիդային եւ վերջինս այդ գումարից 100 հազար դոլար տվել է իրեն: Իսկ Զինաիդան եւ Արտավազդ Այվազյանը հերքում են նրա ասածը:
«Նախ` իրենք 170 չեն տվել, այլ 127 հազար եւ երկրորդ` ես ընդհանրապես էդ փողին չեմ կպել, Երիցյանի հետ մարդիկ կային, իրենք տոպրակով տարան, այդ փողը դրեցին սպիտակ մեքենայի մեջ»,- պնդում է Զինաիդան:
Արտավազդ Այվազյանի վարկածը
Զրուցեցինք նաեւ Արտավազդ Այվազյանի հետ: «Իհարկե, Երիցյանին եմ ես տվել գումարը, որովհետեւ Զինաիդային ես չեմ ճանաչել: Գումարը դրեցի սեղանի վրա` Երիցյանի առջեւ: Մի 5-6 հոգու մեջ բաժանեցին գումարը եւ սկսեցին հաշվել»,- պարզաբանում է Արտավազդ Այվազյանը:
Վերջինս հերքեց Երիցյանի այն պնդումը, թե Զինաիդան է իրեն գտել, որպեսզի վաճառի խանութը: Արտավազդ Այվազյանը հավաստիացրեց, որ հենց Երիցյանն է ցանկացել վաճառել խանութը եւ ինքը խանութի առքուվաճառքի վերաբերյալ պայմանավորվել է Երիցյանի բրոկերի հետ: Երիցյանի եւ Այվազյանի հակասությունը փաստում է մեր ձայնագրությունը:
Արտավազդ Այվազյանը նաեւ նշեց, որ նախքան առքուվաճառքի պայմանագիր կնքելը, ինքը ոչ Զինաիդային է ճանաչել, ոչ էլ նույնիսկ գնացել է խանութը տեսնելու: Ի պատասխան մեր զարմանքի, թե ինչպես կարելի է 170 հազար դոլար վճարել` առանց գնվող տարածքը դիտելու, Այվազյանը նշեց, որ ինքը վաղուց գիտի այդ տարածքը, «հարյուր անգամ առեւտուր է արել այդտեղից»: Առնվազն զարմանալի է, որ իրավաբանի մասնագիտությամբ տղամարդը 100 անգամ առեւտուր է արել կտորեղենի խանութից:
Այվազյանի խոսքով` ինքը ոչ թե տոկոսով գումար է տվել Զինաիդային, այլ նրան վարձակալության է հանձնել տարածքը, իսկ ավելի ուշ դիմել է դատարան` ընտանիքի վտարման պահանջով:
Հովհաննես Երիցյանի զենքերը, այդ թվում` նաև Պուտինից ստացած
Ի դեպ, Զինաիդա Մելիքյանը վերջերս եւս մեկ հաղորդում է ցանկացել ներկայացնել ոստիկանություն` իրեն զենքով սպառնալու մասին, սակայն Կենտրոն քննչական բաժնում չեն վերցրել նրա հաղորդումը: Հովհաննես Երիցյանին հարց ուղղեցինք զենք ունենալու վերաբերյալ:
– Ինչի՞ չունեմ, մի քանի հատ ունեմ` եւ նախագահից, եւ պաշտպանության նախարարից, եւ Ղարաբաղից, եւ Մոսկվայում` Պուտինից:
– Իսկ զենքը Ձեզ մոտ եք պահո՞ւմ:
– Այո, ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ (ցույց է տալիս զենքը):
– Ինչո՞ւ եք Ձեզ մոտ պահում, հաճելի՞ է զենք կրելը:
– Լավ եմ անում, ման եմ տալիս հետս, դուրս գալիս ա, հաճելի ա:
ՀԳ – Փողոցում հայտնված այլ անձինք,ինչպես նաեւ Երիցյանի նախկին մտերիմներից մեկը եւս պնդում են, որ Հովհաննես Երիցյանն ու նրա սանիկը` Վահե Վարդանյանը, զբաղվել են վաշխառությամբ եւ խաբեությամբ: Լրագրողական հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը կներկայացնենք առաջիկայում:
Եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի Վերաքննիչ դատարանի վճիռը, ապա Սիրանուշ եւ Օֆելյա Չփլախյանները կկորցնեն իրենց տունը: Սիրանուշի որդին ժամկետային զինծառայող է, ծառայում է Ղարաբաղում: Կես տարի անց պիտի վերադառնա տուն. տուն, որն արդեն իրենց չի պատկանում:
Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին. «Ինձ գումար էր պետք, ընկերուհուս պետք է օգնեի: Ծանոթացել եմ ոմն բրոկեր Գեւորգի հետ, ով ասաց, որ մարդ կա, որ տոկոսով փող կտա, բայց որպես գումարի հետ վերադարձման երաշխիք պիտի տան առքուվաճառքի պայմանագիր կնքել: Գեւորգը պնդում էր, որ պայմանագիրը շինծու է լինելու, երբ գումարը վերադարձնեմ, իմ տունն ինձ էին հետ տալու»,- պատմում է Սիրանուշ Չփլախյանը:
Սիրանուշի խոսքով` բրոկերի միջոցով ինքը ծանոթացել է ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, ով և տնօրինում էր գումար: «Ինձ գումարն անձամբ տվել է Նունե Պլուզյանը, տվել է 25.000 դոլար, որից 10 տոկոս միջնորդավճար են վերցրել: Նունեն հետը մի հոգու բերել էր, ում ես չէի ճանաչում ու հենց էդ մարդու անունով էլ ինքը գրանցեց տունը: Հետո իմացանք, որ անունը Հրանտ Բաբայան է, որ Նունենի մորաքրոջ տղան է»,- պատմում է Սիրանուշը:
«Նունեի հետ պայմանավորվել էինք, որ ամսեկան 5 տոկոս պետք է փակեմ, մոտ 1250 դոլար գումար էր կազմում ամսական: Տոկոսները մշտապես վճարել եմ մինչեւ 2013 թվականի ապրիլը, երբ դատարանից ծանուցագիր ստացա վտարման պահանջով: Իրենք դիմել էին դատարան` ինձ եւ մորս տնից վտարելու պահանջով: Երբ ծանուցագիրը ստացանք, զանգեցի Նունեին, հարցրեցի` էս ի՞նչ ես արել: Ասեց` դե, դուք չեք կարողանալու իմ գումարը հետ տալ, ինձ էլ չզանգեք: Համ էլ ասաց, թե դա ինքը չի արել, այլ Հրայրը, որին մենք չէինք էլ ճանաչում»:
Սիրանուշի խոսքով` տոկոսով գումար վերցնելու մասին Նունե Պլուզյանի հետ որեւէ գրավոր պայմանագիր չեն կնքել: «Ինքն ասեց` կարիքը չկա գրելու տոկոսով փողի մասին: Էնքան ուշադիր էր, նույնիսկ հեռախոսներին էր նայում, որ չձայնագրեինք: Թեեւ sms-ներ կան, որ հասարակ մարդն էլ կարդա, կհասկանա` ինչն ինչոց է»:
Սիրանուշ Չփլախյանն ու իր մայրը հակընդդեմ հայց են ներկայացնում դատարան՝ միջնորդելով Նունեն Պլուզյանին ներգրավել որպես երրորդ անձ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Սիրանուշը եւ մայրը պահանջել են շինծու գործարքն անվավեր ճանաչել. «Իրականում առքուվաճառք տեղի չի ունեցել, այլ տոկոսով գումարի դիմաց Նունե Պլուզյանը, որպեսզի ապահովի իր գումարի վերադարձը, միանգամից առքուվաճառքի պայմանագիր է կնքել, որ ցանկացած պահի վտարման պահանջով մտնի դատարան»,- պնդում է Սիրանուշ Չփլախյանը:
Վերջինս նաեւ դիմել է ոստիկանություն. Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է. «Քննիչները չեն պարզել, թե տունը առնելուց հետո ինչու Նունե Պլուզյանը չի բնակվել այնտեղ երկար ժամանակ: Քննիչը կարող էր պարզել, որ եթե Պլուզյանը գործի հետ կապ չունի, ինչու է այդքան հաճախակի զանգահարել Չփլախյանին: Չէ՞ որ կարելի էր հեռախոսազանգերի տվյալները ստանալ եւ ապացուցել» – «ForRights.am»-ին ասաց Չփլախյանների փաստաբան Մկրտիչ Դավթյանը: 2013 թվականի սեպտեմբերին, երբ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Չփլախյանների վտարման հայցը, մահանում է Սիրանուշի մայրը:
«Մեր փաստաբանը միջնորդեց, որ հետաձգեն դատական նիստը, դատավորը չհետաձգեց: Նունեն արագացնում էր նրանց: Սեպտեմբերի 21-ին մամաս մահացել է, ես հոկտեմբերի 3-ին դատի եմ գնացել էլի: Իրենք հաշվի չառան իմ սուգը,- ասում է Սիրոնուշը: – Դատարանը մինչեւ վերջերս էլ ծանուցագիր էին ուղարկում մորս անունով` գրելով «ներկայացեք դատարան, անձնագիրը չմոռանաք»: Մարդը չկա, իրեն ինչո՞ւ են կանչում դատի»:
«Կողմերից մեկի մահվան դեպքում եթե իրավահաջորդության հարց է ծագում, դատավորը պարտավոր է կասեցնել դատական նիստը: Այս պարագայում հակընդդեմ հայցվորներից մեկը մահացել է եւ նրա մյուս աղջիկները պետք է ստանձնեին իրավահաջորդությունը, սակայն դատարանը չի իրականացրել իր պարտավորությունը: Դատավոր Վլադիմիր Ասլանյանն իր քմահաճույքով է առաջնորդվել, նրա համար օրենքներ գոյություն չունեն»,- կարծում է Չփլախյանների շահերը ներկայացնող փաստաբանը:
Մկրտիչ Դավթյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչ դատարանն այն ուժի մեջ է թողել. «Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանն էլ թքած ունի օրենքի վրա: Մինչդեռ դատավարությունը կասեցնելը ոչ թե դատարանի իրավունքն է, այլ պարտավորությունը»: Փաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Այս ատյանի դատավճիռը կարող է ճակատագրական լինել Սիրանուշի, Օֆելյայի եւ նրանց երեխաների համար, քանի որ կորցնելով իրենց միակ օթեանը 7 քաղաքացիներ կհայտնվեն փողոցում:
Նշենք, որ դատավարության ընթացքում Սիրանուշ Չփլախյանը հաշտության պայմանագիր է կնքել հայցվոր կողմի հետ, սակայն պայմանագրում հաշվի չի առնվել մյուս համահայցվորի` Սիրանուշի մահացած մոր իրավահաջորդի շահերը: Սիրանուշի քույրերը, ովքեր պետք է լինեին մոր իրավահաջորդը, չեն մասնակցել հաշտության պայմանագրին: «Այդ պայմանագիրն ի սկզբանե անօրինական է, քանի որ համահայցվորներից մեկը չի մասնակցել այդ պայմանագրին, ոչ էլ նրա իրավահաջորդը, հետեւաբար այն առոչինչ է»,- ասում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը:
Սիրանուշ Չփլախյանի խոսքով` Նունե Պլուզյանն իրեն առաջարկել է 40.000 դոլարի դիմաց տունը հետ տալ: «Ստորագրեցի հաշտության պայմանագիրը: Բայց ես չկարողացա այդ գումարը գտնել, 285 քմ տուն է, պիտի պատ դնեինք, որ կարողանայի իմ հատվածը ծախել՝գումարը տալ, որպեսզի գոնե փրկեի քրոջս տունը: Խնդրեցի Նունեին, որ թույլ տա պատ դնենք, տունը վաճառենք, չթողեց»:
Նշենք, որ նախքան հոդվածը հրապարակելը մենք 20 օր շարունակ փորձել ենք պարզաբանումներ ստանալ կառավարության աշխատակից Նունե Պլուզյանիցը, ով հանգստանում էր արտերկրում: Պլուզյանը, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո եւս տարբեր պատճառաբանություններով խուսափեց հարցազրույցից: Կառավարության աշխատակիցը հեռախոսազրույցի ժամանակ միայն փոխանցեց, որ ինքն այդ տան առքուվաճառքի հետ կապ չունի, եւ որ իր անունը Չփլախյաններն անտեղի են շոշափում:
Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով վիդեոուղերձով դիմում է ՀՀ վարչապետին, քանի որ նամակ է ուղարկել, սակայն այն տեղ չի հասել: «Զանգել-հարցրել եմ` ի՞նչ է եղել իմ նամակը: Ասում են` նորից գրեք: Նունեն էդ բաժնում ա աշխատում, հենց նամակս մտնում է իրենց բաժին, էլ վարչապետին չի հասնում…»:
Արման Ղարիբյան
Հ.Գ.Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ մարդիկ «տոկոսի տակ» հայտնվելով կորցնում են իրենց բնակարանները: Դատարանները որոշումներ են կայացնում այս մարդկանց բնակարաններից վտարելու պահանջով՝ թողնելով նրանց անօթևան: Ստացվում է, որ վաշխառուները՝ տոկոսով փող տվողները, պաաշտպանված են օրենքով: Պատահական է, արդյո՞ք, որ Նունե Պլուզյանը կառավարության աշխատակից է: Առաջիկայում մենք առավել մանրամասն կանդրադառնանք այս խնդրին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «ՎԵԼԵՍ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Մկրտիչ Դավթյանը կոնկրետ փաստերով և տվյալներով ներկայացրեցին այն դեպքերը, երբ սպառնալիքների ազդեցության ներքո հեռուստաընկերություններն իրավական ոլորտի հետ կապված նախապես տեսագրված հաղորդումները պարտադրված մոնտաժում կամ ընդհանրապես եթեր չեն հեռարձակում:
Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը թերահավատության տեղիք է տալիս, քանի որ վերջին տարիներին լրատվամիջոցների վրա ճնշումը զգալիորեն թուլացել է: Բացի այդ, Հայաստանում լրատվամիջոցները շատ են, և, առավել ևս, սոցիալական ցանցերի պայմաններում հնարավոր չէ նույնիսկ ամենաանհաճո տեղեկատվությունը թաքցնել: Եվ եթե որևէ լրատվամիջոց այս կամ այն պատճառով չի հրապարակում որևէ փաստ կամ որևէ տեղեկատվություն, ապա, միևնույն է, միշտ գտնվում են լրատվամիջոցներ, որոնք խոսում են այդ մասին:
Մարինա Պողոսյանը նախ խոսեց այն մասին, թե «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը երկու ամսվա իր գործունեության ընթացքում ինչպիսի սպառնալիքների և ճնշումների է ենթարկվել. «Մենք գիտեինք, որ կհանդիպենք նմանատիպ ճնշումների, և դա շարունակական բնույթ է կրելու: Բայց դա պատիվ չի բերում մեր երկրին, մեր Ոստիկանությանը: Գիտեք` այդ ամենը փոքր-ինչ ծիծաղելի է. մտածում են` է՞լ ինչ կարելի է անել մեր կամքը կոտրելու համար: Ասեմ` միայն մեկ բան կարելի է անել. եթե Ոստիկանությունը և Դատախազությունը գտնվեն իրենց տեղերում և իսկապես աշխատեն, ապա մեր կազմակերպությունը պարզապես կդադարի գործել, քանի որ մեր կարիքը չի զգացվի ընդհանրապես. իրենք կընդունեն բազմաթիվ մարդկանց, նրանց գործերը կտանեն մինչև վերջ, գործը կհասնի դատարան, կգտնվեն և կպատժվեն մեղավորները, և մեր կազմակերպությունն ընդհանրապես գործ չի ունենա անելու»:
Այնուհետև անդրադառնալով բուն թեմային և խոսելով հեռուստաընկերությունների մասին` Մարինա Պողոսյանը ներկայացրեց մի դեպք, երբ վերջերս իրենց դիմել էին Երևան քաղաքից Հասմիկ Հարությունյանը և Շիրակի մարզից Ռուզաննա Ադանալյանը: Նրանք երկուսն էլ պատմել են վաշխառության մասին աղաղակող դեպքերի մասին: Մարինա Պողոսյանի խոսքով` իրենց զանգահարել են «Կենտրոն» հեռուստաընկերությունից և հայտնել, որ «Քո սխալը» հաղորդման շրջանակում ցանկանում են շարունակել վաշխառության մասին այդ գործերը և հրապարակել եթերում.
«Մենք իրենց ներկայացրեցինք Հասմիկ Հարությունյանի և Ռուզաննա Ադանալյանի գործերը, որոնք համապատասխանաբար տուժել էին վաշխառու Կարինե Աղբալյանից և Շիրակի մարզպետարանի Կանանց, ընտանիքների և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Լուսինե Գինոսյանից: Դեպքերի մասին լուսաբանող հաղորդումը պետք է եթեր հեռարձակվեր անցած երեքշաբթի` ժամը 20:30-ին, բայց մեծ ցավ ապրեցինք, երբ տեսանք, որ հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց հաղորդումը: Քանի որ այն բավականին խոշոր հեռուստաընկերություն է, չէինք պատկերացնում, որ կարող է վախենալ ինչ-որ ճղճիմ սպառնալիքներից: Տվյալ հաղորդման հաղորդավարուհին ասաց, որ սպառնալիքներ են եղել Ռուզաննա Ադանալյանի հակառակ կողմի` Լուսինե Գինոսյանի և ինչ-որ տղամարդու կողմից»:
Փաստաբան Մկրտիչ Դավթյանը ներկայացրեց մեկ այլ դեպք` կապված «Հ1» հանրային հեռուստաընկերության հետ. «Երբ այդ հեռուստաընկերության մի հաղորդման շրջանակում ներկա էինք գտնվել և դիրքորոշում էինք հայտնել վաշխառուների հետ կապված, հաղորդումը եթեր հեռարձակվեց մոտ 60% կրճատումով: Ես հասկացա, որ «Հ1» գնալու մտադրություն ես այլևս չեմ ունենա: Եթե մենք այս ձևով պետք է շարունակենք մեր երկիրը դեմոկրատացնել, խոսել եվրոպական չափանիշների, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության մասին՝ անիմաստ է. Մենք կկանգնենք մի փաստի առաջ, երբ մեր երկրի պատիվը և արժանապատվությունը փրկել չի լինի»:
Որպես ամփոփում` բանախոսները ներկայացրեցին իրենց հետագա անելիքները` շեշտելով, որ ավելի եռանդով են շարունակելու աշխատել, անելու են այնպես, որ նմանատիպ դեպքերը դառնան հանրության սեփականություն, իսկ հանցագործները` ի դեմս վաշխառուների, դատվեն և մեր հասարակության մեջ այլևս չլինեն: