Author: Veles Human Rights NGO

ՔՊ-ն «մխրճվել է» Հովիկ Աբրահամյանի զուգարանակոնքի թեմայի մեջ. ապօրինի գույքը բռնագանձելով՝ թաքցնում է իրական հանցագործությունը

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է զուգարանակոնքի ծագման աղբյուրը, որովհետև բռնագանձելը նշանակում է թաքցնել հանցագործությունը։ Ես չեմ տեսել այդ զուգարանակոնքը, ուրիշների զուգարանակոնքի մեջ չեմ մխրճվում, ՔՊ-ն է սիրում նման բաներ», – Oragir․News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ Հովիկ Աբրահամյանի տան վերաբերյալ արված հայտարարությանը։ 

«Փակ հայտարարագիրը ինձ համար անհասկանալի է, և եթե իրենք մեր հարկերով են ստանում աշխատավարձ, իրենք բան չունեն թաքցնելու, ես չգիտեմ այդ զուգարանակոնքի գինը, այն կարող է արտացոլվել քրեական գործի նյութերում, և ինձ համար անհասկանալի է, որ այսօր մենք հանցագործության հետևանքներն ենք քննարկում, տիկին դատախազը լավ կլիներ այն հարցին պատասխաներ, թե ինչ հանցագործությունների արդյունքում է Հովիկ Աբրահամյանը կուտակել այդ գումարը։ Հանցագործությունները, մտածում են, ջրեն․ հետաքրքիր չի՞, բա կարող է հանցագործություն է արել, կաշառք վերցրել կամ մարդ սպանել, ու բնական է, որ արդար աշխատանքի արդյունքում չի դա ձեռք բերել»,-ասաց Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Աբրահամյանի հայտարագիրը փակ է, ապա որտեղից գիտի Ալեքսանյանը տան զուգարանակոնքի գնի մասին։ 

Պողոսյանի խոսքով՝ իշխանությունը միայն մտածում է առգրավելու մասին. «Հանցագործությունները թողել են մի կողմ, ու թե ինչի արդյունքում է ձեռք բերել, այս մարդիկ հանցագործ են փաստացի, բա չիմանա՞նք՝ ինչ է արել, կոռուպցիոն ռիսկեր են, որն ինձ համար անընդունելի է, ու այս հանցագործության արդյունքում է, որ մեր բանակն ու մնացած բաները այս վիճակում են։ Եթե հայտարարգիրը փակ է, պատգամավորը նախ որտեղի՞ց գիտի գինը։ Հովիկ Աբրահամյանի տանն է եղել, աչքով գնահատել է՞, ես դա չեմ էլ տեսել, բայց ուզում եմ տեսնել ու հաղորդում տալ հանցագործության մասին»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հանգամանքներին, ասել էր. «Ինձ թվում է, օրինակ, պարոն Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժե, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքով բնակարանները»։ 

https://oragir.news/hy/material/2023/03/23/74727?fbclid=IwAR0ke1-W27LwJL-zBJryLS2gXZEow8zBE9HW8YUWsop355Nukw9ssy8_TIQ

Սամասուդ և իրավական բարդակ. երբ պարեկները նմանվում են բարձիթողի նախիրի ու հին կլյուչնիկների

«Վահե Ղազարյանը գնում է մտածված ինքնաոչնչացման։ Ես որևէ այլ բան չեմ կարող մտածել։

Ինքը՝ որպես պաշտոնատար անձ, երևի ուզում է ինքնասպան լինել, նա ընդհանրապես իր տեղում չէ, երևի պարեկների պետն ուզում է նրա ոտքի տակ սապոն դնել, պետք է պարզել, թե որ փակ լաբորատորիայից են նրանք դուրս եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառպալով այն տեսանյութին, թե ինչպես է պարեկը ապօրինի խուզարկում մի կնոջ։

Պողոսյանի խոսքով՝ վերջին օրերին պարեկների մասնակցությամբ իրադարձությունները վկայում են նրա մասին, որ կոռուպցիայի, սեփական ժողովրդի նկատմամբ ոստիկանական համակարգի անտարբերության արդյունքն է. «Մի հատ քոսոտ պարեկուհի երևի կրիստալ վաճառող պարեկին էր տեսել ճանապարհին, դոզան ընդունել ու եկել գործի։ Սրանք ոնց որ չտեսներ լինեն, ուղղակի կլյուչնիկներ են, սրանք մտածում են, որ էնքան արտոնություն ունեն, որ օրը ցերեկով ինտիլիգենտ մարդուն կանգնեցրել, ասել են՝ կանգնի, ու խուզարկություն են արել, պետք է ձերբակալել մարդուն նոր խուզարկեն, դու ո՞վ ես, որ խուզարկում են։ Բարձիթողի նախիր են, անգամ պարեկայինը պետ էլ չկա։ Համմերի դեպքը սարքած էր, ունեմ նման վստահություն, որ հետո նրանց արտոնություն տան։ Դե, պետք է պարեկը ճակատին կրակեր, բայց դա չեղավ»։

Պողոսյանի խոսքով՝ պարեկը ինչ ասի, պիտի անեն, այդպես է դրվածքը, իբրև թե վախի մթնոլորտ ստեղծելու համար. «Ամեն մարդ արդար դատաքննիւթյան ժամ է անցնելու։ Անմեղության կանխավարկածն էլ չի գործում։ Պարեկն ում ուզի, փաստորեն կարող է գյուլլել, լրիվ սամասուդ է ու իրավական բարդակ է։ Ցանկացած երկրում բոլորը միանգամից հրաժարական կտային, նիկոլականները, տեսեք, իպչեր են գրել, որ լավ է արել, որ գյուլլել է։ Մենք ամեն օր զարթնում ու ամեն օր դրանց մասնակցությամբ մի դեպք տեսնում ենք, ինչն իսկապես, արդեն ողբեգական է»։ 

Փնտրվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը. Մարինա Պողոսյան

Հ․Գ․ 2021թ․ հունիսի 7-ին հայց եմ ներկայացրել դատավոր Արմեն Բեկթաշյանի դեմ, վերջինիս հանրային/ իշխանության պատվերով զազրախոսության համար։
Առ 09․02․2023թ․ նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը չի կարողանում ծանուցել վերջինիս դատական նիստերին ներկայանալու համար, ավելին ունենալով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները չի ձեռնարկում օրենքով սահմանված միջոցները դատավոր Արմեն Բեկթաշյանին հայտնաբերելու, ծանուցելու և որպես պատասխանող դատարան հրավիրելու համար։
Հերթական ֆարս թե՞ անձեռնհասություն։

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.