2021 թ․ ապրիլի 15-ին ԲԴԽ-ն որոշում էր կայացրել նրա լիազորությունները կասեցնելու մասին, 2022 թ․ հունիսի 23-ին՝ ԲԴԽ-ն դադարեցրել էր նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը առաջինն է եղել, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դեռ 2018-ին, երբ Վարդազարյանը Կենտրոն դատարանի նախագահն էր, իսկ իմ հաղորդում ներկայացնելուց հետո ինքը դարձավ ԲԴԽ նախագահ։
«Իմ հաղորդումից հետո ներկա իշխանությունները իրեն դարձրին ԲԴԽ նախագահ։ Դրանից հետո 2020-ին ևս հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ 2018 թվականինը վերաբերում էր Ռուբեն Վարդազարյանին և Հունան Պողոսյանին։ Իմ հաղորդումից հետո Ռուբեն Վարդազարյանը դարձավ ԲԴԽ նախագահ, իսկ Հունան Պողոսյանը գնաց Սյունիքի մարզպետ։ Ստացվում է՝ իմ տված հաղորդումները բերել են նրան, որ այդ մարդկանց տվել են պաշտոնի բարձրացում, ինչն ինձ համար անհասկանալի է»,-ասաց Պողոսյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ի՞նչն է փոխվել, որ հետագայում քրեական գործ է հարուցվել. «Սա ինձ մոտ մի քիչ տարակուսանք է առաջացնում, որովհետև նույնը եղել է Սերոբ Հարությունյանի դեպքում, առաջին ես եմ հաղորդում ներկայացրել 2019-ին, հետո այդ հաղորդումը ոչ մեկին պետք չի եղել, կամ այդ հաղորդումը ինչ-որ տեղ ծալում, դնում են, հետո քաղաքական իրավիճակից ելնելով հիշում են: Դուրս է գալիս, որ մարդիկ մատերիալներ են հավաքում իմ տված հաղորդման հիման վրա: Նույնը եղել է դատավոր Անի Հարությունյանի մասով: Ես 2 տարի առաջ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որի մասին լռել են: Նույնը Հայկ Մարությանի մասով: Այսինքն ես կարող եմ այդպիսի մի մեծ ցուցակ բերել: Ստացվում է, որ իմ ներկայացրած հաղորդումներն ինչ-որ մի տեղ պահվում են, և պատեհ առիթի ժամանակ, երբ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ձեռք չի տալիս, օգտագործում են դրանք քաղաքական նպատակներով»,-ասաց իրավապաշտպանը:
Մարիա Պողոսյանը համզմունք հայտնեց, որ եթե մարդը կատարել է հանցագործություն, անկախ իր քաղաքական դիրքորոշումից, պատականելիությունից, հարմարավետությունից, քրգործ պետք է հարուցվի. «Ես այսօր մտավախություն ունեմ, որ մեզ մոտ իրավապահ համակարգը այնքան քաղաքականացված է, որ նույն Արթուր Դավթյանի վերաբերյալ էլ ունեմ բազմաթիվ հաղորդումներ հանցագործության մասին ներկայացրած, բայց որևէ մեկը իր նպատակին դեռ չի հասել: Այստեղ կարևոր բառը «դեռ»-ն է, որովհետև եթե գա մի պահ, որ Արթուր Դավթյանը որոշի խոսել որոշ մարդկանց մասին, ես վստահ եմ, կհիշեն իմ հաղորդումները: Նույն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տվել եմ դեռ 2016 թվականին: Սա մտահոգիչ է: Այն անձինք, որոնք կատարել են հակաօրինական արարքներ, պետք է կրեն պատիժ:
Եթե վերցնենք դատավոր Սևակ Հարությունյանին, ինքն այդ նույն գույքն ուներ 2013-2014 թվականներից, նոր են զարթնե՞լ: Այստեղ էլ է հարց առաջացնում. Ես նախկին դատախազին հաղորդում եմ տվել հանցագործության մասին Անի Հարությունյանի, Ռուբեն Վարդազարյանի, Սերոբ Հարությունյանի վերաբերյալ, և այսօր պետք է պատասխանատվություն կրի նախկին դատախազը, որովհետև եթե 2018-ին Ռուբեն Վարդազարյանը կրեր պատիժ, հետագայում նա հնարավորություն չէր ունենա ենթադրաբար ուրիշ արարք կատարելու: Նույնը Անի Հարությունյանը:
Ինձ շատ է մտահոգում, թե ինչու իմ տված հաղորդումները ժամանակին չեն հասել իրենց նպատակներին: Եթե 3-4 տարի հետո է տեղ հասնում, արդյոք այդ 3-4 տարվա մեջ ենթադրյալ հանցագործություն կատարած մարդը չի շարունակելու հանցագործություններ կատարել: Այսօր պետք է պատասխանատվություն կրի այն մարդը, ով ժամանակին քրեական գործեր չի հարուցել, որովհետև դա ինձ համար ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի խնդիր է»,-հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է հակակոռուպցիան դատարանին, Մարինա Պողոսյանն ասաց, որ շատ բացասական կարծիք ունի այդ դատարանի նկատմամբ. «Առաջ շատ դրական կարծիք ունեի, քանի որ որպես փորձագետ մասնակցել եմ դատավորների ընտրությանը, որը ևս շատ մեծ աղմուկ առաջացրեց որոշ մարդկանց մոտ, որովհետև երևի թե այդքան էլ հարմար չէր իմ տված գնահատականները նրանց բարեվարքությանը: Բայց երբ նայում ենք այն գումարները, որ մենք ծախսել ենք հակակոռուպցիոն դատարան ստեղծելու համար, ես չեմ պատկերացնում, թե այդ ինչ գումարներ պետք է հետ գան, որ ծածկի արված ծախսերը: Մենակ բյուջեից 6 մլրդ դրամից ավելի գումար է ծախսվել դատարանի վրա, որը առայսօր Դատալեքսին միացած չէ: Այսինքն ձեռքով է մակագրվում: Հիմա արդյոք մենք ունեն երաշխիք, որ այն մարդը, որը Ռուբեն Վարդազարյանին, ենթադրենք չի սիրում, իր գործը չի մակագրի այն դատավորին, որը ժողովրդի լեզվով ասած, «աբիժնիկ» է:
Եթե դատական գործերի մակագրման պատահականության սկզբունքը չի գործում, դա շատ լուրջ խնդիր է իրավունքի դաշտում: Այսինքն Հակակոռուպցիոն դատարանում ես տեսնում եմ կոռուպցիոն ակնհայտ ռիսկեր: Ռուբեն Վարդազարյանի գործը քննվել է այլ դատարանում, հիմա տեղափոխվում է այստեղ: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք չի՞շտ է այս պատերազմական իրավիճակում հարկատուների միջոցները ցոփ ու շվայտ ծախսելը: Սա մասնագիտացված դատարան է, բայց այնպես չէ, որ այստեղի դատավորները այլ գիտելիքների են տիրապետում, քան այն մյուս դատարանի դատավորները»,-ասաց նա:
Իրավապաշտպանը վստահ է, որ առաջիկայում կլսենք նաև Արթուր Դավթյանի և Հունան Պողոսյանի նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցվելու։ «Բոլոր կոռուպցիոն հանցագործությունների նախահայրը սկսած Սերժ Սարգսյանի ժամանակներից, եղել է Արթուր Դավթյանը, որի նախահայրը և քավորը եղել է Կուտոյանը։ Բոլոր այն մարդիկ, որոնք Արթուր Դավթյանի հետ շփվել են, շատ զարմանալի կերպով մահացան՝ Աշոտ Կարապետյան, Կուտոյան։ Եվ եթե Կուտոյանը չլիներ, Արթուր Դավթյանը դատախազության մուտքի տեղն էլ չէր իմանա։ Արդյոք Վարդազարյանի և Դավթյանի միջև ինչ-որ հարաբերություններ են եղել, որից ելնելով էլ նա չի գնացել քրեական գործի հարուցման: Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք և Արթուր Դավթյանի, և Սևակ Հովհաննիսյանի մասին կլսենք, քանի որ վերջինս Սուրմալուի գործով խառն է եղել»,-ասաց իրավապաշտպանը:
44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Գրիգորյանի տանը, հերոսի մորը տիկին Գոհար Գրիգորյանին «Սողոմոն Թեհլերյան վրիժառու մահապարտներ» ջոկատի հրամանատար Արթուր Վարդանյանը փոխանցեց «Սողոմոն Թեհլերյան վրիժառու մահապարտներ» -ի ջոկատի անունից հետմահու պատվոգիր։
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կատարվածից հետո ես պահանջել եմ Վահե Ղազարյանի հրաժարականը և հիմա էլ պնդում եմ այդ պահանջը, որովհետև մի սպա, պաշտոնակատար անձ, ում ենթարկվում են կարմիր բերետավորները և ով կարող է հրաման տալ զինվորների մայրերի նկատմամբ նման անպատկառ վերաբերմունք դրսևորել՝ այդ մարդը իրավունք չունի պատերազմական իրավիճակում լինել ոստիկանապետ։
Այս մասին Oragir.news-ի հետ զույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։
«Եթե անգամ այդ օրը կիրառած բիրտ ուժն էլ դնենք մի կողմ, այն, որ իրենք զինվորի մայր են քաշ տալիս՝ դրանով իրենք պատերազմական իրավիճակում կռվող զինվորի ոգին են ջարդում, որովհետև ցանկացած զինվոր եթե հասկանա, որ ինքը պետք է գնա հանուն հայրենիքի զոհվի ու իր մայրը, ով իր սրբությունն է, բռնության ենթարկվի՝ ես սրա մեջ միտում եմ տեսնում մեր երեխեքի ոգին կոտրելու, սա ինձ համար հայրենիքի դավաճանություն է։ Իսկ արդարացումը, թե հրահանգը ինքը չի տվել, ուրիշ ինչ-որ մեկն է տվել՝ լուրջ չէ։ Այդ կառույցն ինքն է ղեկավարում, դա նշանակում է, որ ինքն իր տեղում չէ, եթե որիշ մեկն է նման հրահանգ տալիս». Պողոսյան:
Անդրադառնալով Ղազարյանի դստեր հարսանիքին՝ Պողոսյանն ասաց, որ իր համար անհասկանալի է նաև, թե ինչպես կարող է ուսադիրներ կրող մարդը պատերազմական իրավիճակում նման ճոխ հարսանիք անել։
«Մենք այսօր պատերազմի մեջ ենք, հետևաբար, ցանկացած լումա պետք է ուղղվի բանակին։ Ես մամուլից եմ տեղեկացել, որ այն արժեցել է ավելի քան 30 մլն, եթե դա իրականությանը չէր համապատասխանում, ապա ոստիկանապետը, նրա կինը կամ աղջիկը թող հայտարարություն անեին, ասեին, թե մի սրճարանում ընտանիքով նստել, 15 հազար դրամ են ծախսել։ Ես դեմ չեմ, որ մարդիկ ամուսնանան, երեխա ունենան։ Սովորական քաղաքացիների դեպքում էլ, եթե նման հարսանիք լիներ, գուցե այդ մասին չխոսեինք, բայց բարձրաստիճան պաշտոնյաի դեպքում․․․ պաշտոնյա լինալը միայն իրավունքներ չի, այլև պարտականություն է։
Այն, ինչ թույլատրելի է սովորական քաղաքացուն՝ անթույլատրելի է բարձրաստճան պաշտոնյային։ Նա Իջևանում գրադարանի վարիչ չի, մարդիկ իրեն նայելու են ու օրինակ վերցնելու»։ Նա ընդգծեց, որ նախ պետք է պարզել, թե ինչ միջոցներով է կատարվել այդ հարսանիքը։
«Իհարկե, Վահե Ղազարյանը կարող է ասել, որ Անտարկտիդայում կամ Ալյասկայում կամ էլի չգիտեմ որտեղ բնակվող ինչ-որ հարուստ ազգական ունեն, որն այդ փողերն ուղարկել է, ուզում եմ հասկանալ՝ Իջևանում աշխատած ոստիկանական պաշտոններ զբաղեցրած մարդը, որ մի քանի տարի է ոստիկանապետ է՝ նրան որտեղի՞ց ավելի քան 30 մլն, որ նման հարսանիք անի։
Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրումhttps://oragir.news/hy/material/2022/10/03/57922
Ապրենք ու արարենք մի գաղափարով, որ իրավունք ունենանք և արժանի լինենք Եռաբլուր գնալու տղաների վրեժը լուծած , որ բան ունենանք տղերքին ասելու։ Սգալու ժամանակը անցել է, նրանք չեն տվել իրենց կյանքը որ մենք սգանք, նրանք եղել են հզոր , արժանապատիվ ու հպարտ ու մենք պետք է մեր ապրելով , նրանց արժանի պատասխանը տալով արժանանք նույնիսկ նրանց անունը արտաբերելու պատվին։
Մեջքդ ուղղի Հայ ազգ՝ դու ունես հզոր ՄԱՅՐԵՐ, որ ծնել են հերոս զավակներ, դու ունես հզոր տղաներ, որ առանց վարանելու իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի, դու ունես դարերի պատմություն և հրոսակներին դիմակայելու ի վերուստ շնորհված տիեզերական ուժ։