Author: Veles Human Rights NGO

Թող հրապարակեն այդ հարսանիքի ճոխ նվիրատուների ցանկը, նրանք տրեխով եկել են, հիմա ուզում են «Մայբախներով» հեռանալ․ Մարինա Պողոսյան

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կատարվածից հետո ես պահանջել եմ Վահե Ղազարյանի հրաժարականը և հիմա էլ պնդում եմ այդ պահանջը, որովհետև մի սպա, պաշտոնակատար անձ, ում ենթարկվում են կարմիր բերետավորները և ով կարող է հրաման տալ զինվորների մայրերի նկատմամբ նման անպատկառ վերաբերմունք դրսևորել՝ այդ մարդը իրավունք չունի պատերազմական իրավիճակում լինել ոստիկանապետ։

 

Այս մասին Oragir.news-ի հետ զույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

«Եթե անգամ այդ օրը կիրառած բիրտ ուժն էլ դնենք մի կողմ, այն, որ իրենք զինվորի մայր են քաշ տալիս՝ դրանով իրենք պատերազմական իրավիճակում կռվող զինվորի ոգին են ջարդում, որովհետև ցանկացած զինվոր եթե հասկանա, որ ինքը պետք է գնա հանուն հայրենիքի զոհվի ու իր մայրը, ով իր սրբությունն է, բռնության ենթարկվի՝ ես սրա մեջ միտում եմ տեսնում մեր երեխեքի ոգին կոտրելու, սա ինձ համար հայրենիքի դավաճանություն է։ Իսկ արդարացումը, թե հրահանգը ինքը չի տվել, ուրիշ ինչ-որ մեկն է տվել՝ լուրջ չէ։ Այդ կառույցն ինքն է ղեկավարում, դա նշանակում է, որ ինքն իր տեղում չէ, եթե որիշ մեկն է նման հրահանգ տալիս». Պողոսյան:

Անդրադառնալով Ղազարյանի դստեր հարսանիքին՝ Պողոսյանն ասաց, որ իր համար անհասկանալի է նաև, թե ինչպես կարող է ուսադիրներ կրող մարդը պատերազմական իրավիճակում նման ճոխ հարսանիք անել։

«Մենք այսօր պատերազմի մեջ ենք, հետևաբար, ցանկացած լումա պետք է ուղղվի բանակին։ Ես մամուլից եմ տեղեկացել, որ այն արժեցել է ավելի քան 30 մլն, եթե դա իրականությանը չէր համապատասխանում, ապա ոստիկանապետը, նրա կինը կամ աղջիկը թող հայտարարություն անեին, ասեին, թե մի սրճարանում ընտանիքով նստել, 15 հազար դրամ են ծախսել։ Ես դեմ չեմ, որ մարդիկ ամուսնանան, երեխա ունենան։ Սովորական քաղաքացիների դեպքում էլ, եթե նման հարսանիք լիներ, գուցե այդ մասին չխոսեինք, բայց բարձրաստիճան պաշտոնյաի դեպքում․․․ պաշտոնյա լինալը միայն իրավունքներ չի, այլև պարտականություն է։

Այն, ինչ թույլատրելի է սովորական քաղաքացուն՝ անթույլատրելի է բարձրաստճան պաշտոնյային։ Նա Իջևանում գրադարանի վարիչ չի, մարդիկ իրեն նայելու են ու օրինակ վերցնելու»։ Նա ընդգծեց, որ նախ պետք է պարզել, թե ինչ միջոցներով է կատարվել այդ հարսանիքը։

«Իհարկե, Վահե Ղազարյանը կարող է ասել, որ Անտարկտիդայում կամ Ալյասկայում կամ էլի չգիտեմ որտեղ բնակվող ինչ-որ հարուստ ազգական ունեն, որն այդ փողերն ուղարկել է, ուզում եմ հասկանալ՝ Իջևանում աշխատած ոստիկանական պաշտոններ զբաղեցրած մարդը, որ մի քանի տարի է ոստիկանապետ է՝ նրան որտեղի՞ց ավելի քան 30 մլն, որ նման հարսանիք անի։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրումhttps://oragir.news/hy/material/2022/10/03/57922

Ապրենք ու արարենք մի գաղափարով, որ իրավունք ունենանք և արժանի լինենք Եռաբլուր գնալու տղաների վրեժը լուծած

Ապրենք  ու արարենք մի գաղափարով, որ իրավունք ունենանք և արժանի լինենք Եռաբլուր գնալու տղաների վրեժը լուծած , որ բան ունենանք  տղերքին ասելու։ Սգալու ժամանակը անցել է, նրանք չեն տվել իրենց կյանքը որ մենք սգանք, նրանք եղել են հզոր , արժանապատիվ ու հպարտ  ու  մենք պետք է մեր ապրելով  , նրանց արժանի պատասխանը  տալով արժանանք նույնիսկ նրանց անունը արտաբերելու  պատվին։

Մեջքդ ուղղի Հայ  ազգ՝ դու ունես հզոր ՄԱՅՐԵՐ, որ ծնել են հերոս զավակներ, դու ունես հզոր  տղաներ, որ առանց վարանելու իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի, դու ունես դարերի պատմություն և հրոսակներին դիմակայելու ի վերուստ  շնորհված  տիեզերական ուժ։

ՀՀ գլխավոր դատախազություն – Այլընտրանքային հարթակ

Հարգելի հետևորդներ
06․10․2019թ․-ին ստեղծվել էր “Պահանջում եմ գլխավոր դատախազի հրաժարականը” հարթակը։ Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ գլխավոր դատախազը 15․09․2022թ․ հեռացավ ՀՀ գլխավոր դատախազությունից և Աննա Վարդապետյանը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, գտնում ենք անարդար և անտրամաբանական պահանջել նոր Գլխավոր դատախազի հրաժարականը։
Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Դավթյանին, ապա մենք շարունակում ենք պահանջել վերջինիս քրեական պատասխանատվությունը և բնականաբար հասնելու ենք դրան։
Մեր հարթակը այլևս կոչվելու է “ՀՀ գլխավոր դատախազություն – Այլընտրանքային հարթակ”, ուր զետեղվելու են նյութեր ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ։

Սա էլ երրորդ քրեական գործը հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 450 հոդվածով՝ խոշտանգում

Սա էլ երրորդ քրեական գործը հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 450 հոդվածով՝ խոշտանգում, քո պատվիրատուները քեզ չեն պահելու ու սա դեռ սկիզբն է, դու դեռ երկար ես ինձ հիշելու այ սեղաններին ոտնկայս կանանց կենաց խմող ու սեղանակիցներիցդ աչքից հեռու ստորաբար կին հայհոյող ու ոհմակով լրագրողի վրա հարձակվող, ամեն կապտուկս հիշելու ես բերդում ու ոչ թե ոտնկայս այլ բերանքսիվայր, ես քեզ խոստանում եմ

    

 

Հայկազները արագ մոտենում են իրենց տրամաբանական ավարտին

Իհարկե սիրտ չկա որևէ բան ասելու կամ գրելու, բայց որոշեցի տեղեկացնեմ՝ու սա դեռ սկիզբն է, հայկազները արագ մոտենում են իրենց տրամաբանական ավարտին. իրավապաշտպան Մ. Պողոսյան

  

Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում

Շատ կարճ ասեմ։ Դեմիրճյան փողոցի վրա, երբ տեսա, թե կարմիր բերետավորները իրենց ինչ լկտի, ու գազազած էին պահում, որ թվում էր հիմա ուր որ է կհարձակվեն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա, կարծես թշնամի էին գտել, հեռախոսով սկսեցի նկարել։ Ես հասցրեցի ընդամենը ասել, որ լրագրող եմ, ու լրագրողի բեյջը ցույց տալ, բայց իրենց համար մեկ էր, ով ես։ Հեռախոսը ձեռքիցս գողացան, ու Մարինա Պողոսյանին բռնի ուժ գործադրելով տարան։ Ես չեմ կարող նկարագրել, թե տաս հոգի կարմիր բերետավոր ասֆալտին ինձ գցելով, ով ինչպես պատահի հարվածներ հասցնելով մարմնիս տարբեր հատվածներում, անօգնական թողնելով ինձ գետնին ընկած.. ու էլ չեմ հիշում։ Աչքերս բացեցի տեսա գետնին ընկած եմ, մի կերպ ակնոցս գտա, ու ուշքի գալով պարզեցի, որ Մարինա Պողոսյանին տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին։ Իհարկե հեռախոսս, երբ բերել գցել էին գետնին, ուշքի գալուց հետո տեսանյութը ջնջել էին։
 
Մի խոսքով, սահմանի վրա մեր տղերքն են զոհվում, երկիր ենք կորցնում, իսկ էդ մենթերը, որ մեզ էին թիրախավորել, որպես թշնամիների չեն մարսելու։ Նախ` իրավապաշտպանի նկատմամբ բռնի ուժ գործադրելու, իրենց լկտի, ամենավերջին բառերով հայհոյելու, բռնի ուժով բաժին տանելու, (ի դեպ, Արաբկիր ոստիկանության բաժնում Մարինա Պողոսյանը վատանում է, եւ շտապօգնության մեքենա է գալիս) եւ չորրորդ ինքնիշխանության ներկայացուցչիս նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում։
 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.