Author: Veles Human Rights NGO

Oգոստոսի 10-ից մեկնարկում է երկամսյա դասընթացները իրավաբանների և լրագրողների համար

 
«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 10-ից մեկնարկում է երկամսյա դասընթացները իրավաբանների և լրագրողների համար։
 
Առաջին դասընթացը կանցկացվի օգոստոսի 10-ին, ժամը 18։30-ին, հետևյալ հասցեով՝ ք․Երևան, Չարենցի 4 փող, 121բն․
 
Հ․Գ․ Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկման վերաբերյալ դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։
 
https://www.facebook.com/…/a.31172370…/2233086006850202/
 
 
 

Տեսանյութ. Արթուր Դավթյանը «սեփական հորը» տարավ կալանքի․ նա դեռ պետք է դատապարտվի

Օրակարգ.  Արթուր Դավթյանը «սեփական հորը» տարավ կալանքի․ նա դեռ պետք է դատապարտվի

Վերջին օրերի զարգացումների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Մանրամասները տեսանյութում.

Նոր զարգացումներ Մարկ Սաղաթելյանի այրու կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքով

Դերասան Մարկ Սաղաթելյանի այրու՝ Նունե Միքայելյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքով նոր զարգացումներ են տեղի ունենում:

Ինչպես հայտնի է՝ 2022 թվականի ապրիլի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»:

Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նունե Միքայելյանը նշել էր,  որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք նաեւ Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրել էր, թե Նունե Միքայելյանը ստում է»:

ArmLur.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է Նունե Միքայելյանի պաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.