Author: Veles Human Rights NGO

Նոր զարգացումներ Մարկ Սաղաթելյանի այրու կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքով

Դերասան Մարկ Սաղաթելյանի այրու՝ Նունե Միքայելյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքով նոր զարգացումներ են տեղի ունենում:

Ինչպես հայտնի է՝ 2022 թվականի ապրիլի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»:

Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նունե Միքայելյանը նշել էր,  որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք նաեւ Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրել էր, թե Նունե Միքայելյանը ստում է»:

ArmLur.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է Նունե Միքայելյանի պաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Աշտարակ քաղաքի «Ծիրան» սուպերմարկետի մոտ, ահաբեկչություն իրականացրած անձը գիշերը կալանավորվել է եւ տեղափոխվել Արմավիր քրեակատարողական հիմնարկ

Աշտարակ քաղաքի «Ծիրան» սուպերմարկետի մոտ, ահաբեկչություն իրականացրած անձը գիշերը կալանավորվել է, եւ տեղափոխվել Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Հուսանք կալանքը ձեւական բնույթ չի կրի։
Հիշեցնենք, որ Մանթաշ Ավետիսյանը դա այն անձն է, ով հինգ ամիս ապօրինաբար պահում էր փոքրիկ երեխային, որը բոլորիս` Արագածոտնի մարզի ոստիկանության, Արագածոտնի մարզի ԴԱՀԿ ծառայության, Աշտարակի ոստիկանապետի, եւ մեր համատեղ ջանքերով հանձնվեց մորը։
Մանթաշ Ավետիսյանը հուլիսի 17-ին սպառնացել էր ահաբեկչություն իրականացնել, եթե երեխային կրկին իրեն չվերադարձնեն։
Վստահ ենք, որ բոլորիս ջանքերը համատեղելով կարող ենք հասնել դրական արդյունքի։
Շնորհակալություն Արագածոտնի մարզային ոստիկանությանը, հատկապես Աշտարակի ոստիկանության բաժնի պետ՝ Սերգեյ Մարտիրոսյանին ում ջանքերով վնասազերծվել էր ահաբեկիչը և Արագածոտնի ԴԱՀԿ պետ Դումանյանին։
Սակայն սա այս պատմության լիարժեք ավարտը չէ. պահանջում ենք գոյություն չունեցող դատախազությունից, որպեսզի Մանթաշ Ավետիսյանը մեղադրվի ահաբեկչության մեջ և երկամսյա կալանքը չկրի ձևական բնույթ։
Իրավապաշտպան, «Veles» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյա

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.