Author: Veles Human Rights NGO

Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում

Շատ կարճ ասեմ։ Դեմիրճյան փողոցի վրա, երբ տեսա, թե կարմիր բերետավորները իրենց ինչ լկտի, ու գազազած էին պահում, որ թվում էր հիմա ուր որ է կհարձակվեն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա, կարծես թշնամի էին գտել, հեռախոսով սկսեցի նկարել։ Ես հասցրեցի ընդամենը ասել, որ լրագրող եմ, ու լրագրողի բեյջը ցույց տալ, բայց իրենց համար մեկ էր, ով ես։ Հեռախոսը ձեռքիցս գողացան, ու Մարինա Պողոսյանին բռնի ուժ գործադրելով տարան։ Ես չեմ կարող նկարագրել, թե տաս հոգի կարմիր բերետավոր ասֆալտին ինձ գցելով, ով ինչպես պատահի հարվածներ հասցնելով մարմնիս տարբեր հատվածներում, անօգնական թողնելով ինձ գետնին ընկած.. ու էլ չեմ հիշում։ Աչքերս բացեցի տեսա գետնին ընկած եմ, մի կերպ ակնոցս գտա, ու ուշքի գալով պարզեցի, որ Մարինա Պողոսյանին տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին։ Իհարկե հեռախոսս, երբ բերել գցել էին գետնին, ուշքի գալուց հետո տեսանյութը ջնջել էին։
 
Մի խոսքով, սահմանի վրա մեր տղերքն են զոհվում, երկիր ենք կորցնում, իսկ էդ մենթերը, որ մեզ էին թիրախավորել, որպես թշնամիների չեն մարսելու։ Նախ` իրավապաշտպանի նկատմամբ բռնի ուժ գործադրելու, իրենց լկտի, ամենավերջին բառերով հայհոյելու, բռնի ուժով բաժին տանելու, (ի դեպ, Արաբկիր ոստիկանության բաժնում Մարինա Պողոսյանը վատանում է, եւ շտապօգնության մեքենա է գալիս) եւ չորրորդ ինքնիշխանության ներկայացուցչիս նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում։
 

Այսօր տեղի ունեցավ անդրանիկ դատական նիստը նորանշանակ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ

«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկումը նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում։
 
Այսօր տեղի ունեցավ անդրանիկ դատական նիստը նորանշանակ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։
 
   
 
 
 
 
 
 
     

«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 7-րդ դասընթացը

«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի շրջանակներում «Վելես» ՀԿ-ն «Ղազարյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ համատեղ անցկացրեցին 7-րդ դասընթացը իրավաբանների եւ լրագրողների մասնակցությամբ, որն այս անգամ վարեց փաստաբան Արթուր Սուքիասյանը։
Մասնակիցները հարցերի և դրանց տրված սպառիչ պատասխանների միջոցով ստացան մասնագիտական կարևոր տեղեկություններ։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Սուքիասյանին իրավաբանական բարձր գիտելիքներով մեզ հետ կիսվելու համար։
 

«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը

«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի շրջանակներում «Վելես» ՀԿ-ն «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ համատեղ անցկացրեցին հերթական դասընթացը իրավաբանների և լրագրողների մասնակցությամբ, որն այս անգամ վարեց փաստաբան Հրանտ Վարդանյանը։
 
Հայտնում ենք մեր շնորհակալությունը պարոն Վարդանյանին։
 
 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.