Ինքնակամ շինություններ
Հակակոռուպցիոն շաբաթի հյուրն է «ՔԻՊ» իրավաբանական գրասենյակի ղեկավար Տիգրան Սարգսյան
Հակակոռուպցիոն շաբաթի հյուրն է «ՔԻՊ» իրավաբանական գրասենյակի ղեկավար Տիգրան Սարգսյան
Առաջարկ Քաղաքապետին
Զարգացվածության բարձր մակարդակ ունեցող քաղաքներում առկա են առանձնացված հեծանվային գծեր, որոնց առկայությունը տարիների ընթացքում մեծացնում է հեծանիվների և տարատեսակ սկուտերների կիրառությունը՝ թեթևացնելով փողոցների բեռնվածությունը։
#ԱռաջարկՔաղաքապետին Այլընտրանքային տրանսպորտային միջոցների տարածման նպատակով առաջարկում ենք ընդլայնել հեծանվային գծերի ցանցը՝ առանձնացնելով այն փողոցի երթևեկելի հատվածներից
«Ժողովրդական Վեթինգ» նախաձեռնության շրջանակներում անդրադառնալու ենք Հակակոռուպցիոն մասնագիտացման դատարանի դատավորներին, հրապարակելու ենք հավակնորդների և արդեն իսկ դատավորների ցուցակները։ Ովքեր ե՞ն Հակակոռուպցիոն մասնագիտացման դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմած 6 դատավորները՝

6 դատավորներից անհրաժեշտ ձայներ ստացած 2 դատավորները




“Մի խարդախության պատմություն”
Մանրամասները շուտով մեր եթերում

Շուրջ երկու տարի տևած լուրջ հետաքննության արդյունքում 28․02․2022թ․ քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ֆեյսբուքում «Միացի՛ր, ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին» կոչով ֆլեշմոբ են սկսել։ Բնապահպանները դա իրենց առաջին քայլն են համարում «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև հայտարարությունների միջոցով արտահայտեց իր մտահոգությունները, օրինագիծը որակելով հակասահմանադրական և հակաժողովրդավարական։ Ֆլեշմոբի մեկնարկը տվել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր»-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Ֆլեշմոբը ակտիվ ընթացքի մեջ է․ մարդիկ լուսանկարվում են կոչով և տեղադրում իրենց սոցիալական էջերում։
2022թ․ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ քաղաքացիական անհնազանդություն (տերմինն ընդգրկված է վերը նշված օրինագծում, որպես անհաղթահարելի ուժի դրսևորում, որոնց առկայության դեպքում հանքարդյունահանողը կարող է դիմել լիազոր մարմնին գործունեության ժամկետները երկարացնելու համար) է դրսևորելու այս օրինագծի դեմ, իսկ այն պնդումները, թե օրինագիծը երկար ժամանակ եղել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am կայքում, և այդ ժամանակ պետք էր հանդես գալ առաջարկություններով, ըստ նրա՝ անհիմն են, որովհետև վերոնշյալ հարթակում օրինագծի լրիվ այլ տարբերակ էր ներկայացված։
Հիշեցնենք, որ 2022թ․ փետրվարի 10-ին չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։ Քաղհասարակության մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներից հետո այնուամենայնիվ օրինագիծը առանց որևէ փոփոխության ներառվեց ԱԺ-ի 2022թ․ ապրիլի 12-ի հերթական նիստի օրակարգ, որին օրեսդիրը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց։