Author: Veles Human Rights NGO

[:am]Կոռուպցիոն գործարք Սյունիքի մարզպետի որդու գործով.Ինչով են զբաղված իրավապահները 2 ամիս[:]

[:am]

Ինչ են թաքցնում իրավապահները եւ ինչ կոռուպցիոն գործարքի մեջ են Սյունիքի մարզպետի որդուն գտնելու քրեական գործով:
Նախ սկսենք ամենասկզբից:
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի մի շարք համայնքի ղեկավարներ չհաշտվեցին իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ, որ թշնամին եկել է մեր սահման եւ սկսեցին քննադատել իշխանություններին հայտարարելով,որ միանում են «Հայաստան »խմբակցությանը:
2021թվականի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություներից հետո իշխանությունները «պատերազմ»հայտարարեցին իրենց քննադատած համայնքի ղեկակավարներին :Արդյունքում Երևանից հատուկ քննչական խմբեր ուղարկեցին Սյունիքի մարզ, նրանց դեմ քրեական գործեր «սարքեցին» ու մեկը մյուսի հետեւից արագ կալանավորեցին: Այս պահին կալանքի տակ էԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը,Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը եւ այլոք: Այս ղեկավարներին իրավապահները կալանքի տարան այն բանի համար , որ համարձակվել էինն ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին: Սակայն հարց է առաջանում , ինչ՞ու իրավապահները նույն ջանասիրությամբ չեն գտնում ու կալանքի տանում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն ՝Կարեն Պողոսյանին, թե իշխանություններից «հրահանգ »չունեն:
Շուրջ 2 ամիս է փնտրում են
Ինչպես հայտնի է, հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել նախկին մարզպետի հարազատներից մեկը:
Դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին Սյունիքի ներկայիս մարզպետի Կարեն Պողոսյանի նկատմամբ ու խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: 2 ամիս է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի նախկին մարզպետի որդուն, բայց դեռես չեն գտել:
Դատելով ու վերլուծելով դեպքերը իրավապահները իշխանությանը մոտ մարդկանց հարազատների արաքները ծածկադմփոց են ու անուն էլ դնում են, թե փնտրում են, իսկ իշխանության քննադատած համայքնի ղեկավարներին կալանավորելու համար հատուկ քննչական խումբ են ստեղծում ու ուղարկում մարզ:Այստեղ հարց է առաջանում ինչու նույն ջանասիրությամբ չեն փնտրում գործող մարզպետի որդուն, միգուցե «կոռուպցիոն գործարքի» են գնացել կամ քաղաքական հրահանգ չեն ստացել:
Ա.Թովմասյան

[:]

[:am]Հոգեբանական աջակցություն քաղաքացիներին մարզերում[:]

[:am]

Մեր կազմակերպության հետ համագործակցող հոգեբանները 07․09․2021թ․ և 09․09․2021թ․, ժամը 11։00 կլինեն Գետաշեն և Գեղհովիտ, իսկ 08․09․2021թ․ և 10․09․2021թ․, ժամը 11։00 Արճիս ու Ճոճկան գյուղերում։

[:]

[:am]Պատկերացնո՞ւմ եք, հրապարակը, որ ինքնին ազատություն է ենթադրում, ասում են` ավելորդ ազատ տարածություն է[:]

[:am]Տեղից Երեւանը փոքր քաղաք է, որտեղ շրջաններից մարդիկ տեղավորվել են փոքր քաղաքում ու մարդկանց քանակով եւ մեքենաների գերառատ երթեւեկությունը արդեն քաղաքը գերծանրաբեռնված է պահում։

Որտեղ ոչինչ չես կարող անել, չես կարող բեռնաթափել մեքենաները, որ մաքուր օդ շնչելու հնարավորություն ունենաս։ Ու բանից պարզվում է փոքր քաղաքներում պետք է մեծ շենքերով խեղդամահ անեն փոքր քաղաքում ապրող բնակիչներին։ Կտրել մարդկանց վրա բնական լույսը, արեւը, օդը, հետո էլ ասում են, որտեղի՞ց այսքան շատ հիվանդություններ։ Ոչ քաղաքը տեսք ունի, ոչ էլ դիմագիծ։ Իրար հերթ չտալով 2000-ականներին շենքեր էր, որ կառուցում էին։ Հիմա, երբ քաղաքում այլեւս ազատ տեղ չկա, անցել են շենքերի բակերի ազատ տարածքներին։ Այն դեպքում, որ շենքերի բակերում երեխաների համար տեղ չկա խաղալու։ Դա մի կողմ, անգամ տեղ չկա, որ ասենք շտապօգնության մեքենա, կամ հրշեջ փրկարարական մեքենա պետք լինելու դեպքում արագ կարողանա օգնության հասնել։ Վերջին շրջանում Տպագրիչների 5 հասցեում էինք, որտեղ սեփական տան ու բնակելի շենքի անմիջապես մեջտեղում թույլատրել են բազմահարկ շինություն կառուցել։ Որտեղ շինարարությունը արդեն թափով գնում է։ Բնակիչները պնդում էին, որ այդ շինությունը լինելու է ոչ թե բնակելի, այլ` հյուրանոց։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե բնակելի շենքի բակում նոր հյուրանոց կառուցվի ու գործի։ Բակը հազիվ մի մեքենայի մուտք-ելքի համար է նախատեսված։ Կառուցապատողը շարունակում է արագ շենքը ավարտին հասցնել։ Քաղաքապետարանից պատասխան չեն տալիս, թե ինչ հիմունքներով են թույլատրել, մինչդեռ երեկ լուրերով հայտարարեցին, թե «շատ ավելորդ ազատ տարածություն կա Ազատության հրապարակում», պետք է այն լրացնել խելամիտ կառույցներով… այն դեպքում, որ այդ տարածքից մի սրճարան էր, որ խանգարում էր, արագ քանդեցին, ու հիմա պետք է տեղը նոր բան կառուցեն, եւ ոչ միայն։ Պատկերացնո՞ւմ եք, հրապարակը, որ ինքնին ազատություն է ենթադրում, ասում են` ավելորդ ազատ տարածություն է: Բնականաբար, այդ ազատությունը վտանգավոր է, պետք է փող աշխատել, եւ ազատ տարածք չթողնել։ Բանից պարզվում է` արդեն արագ մրցույթ են հայտարարել այն չափելու-ձեւելու-ապականելու հեռանկարով, բայց ինչպես որ ձեւակերպման մեջ է` վերանորոգում եւ կանաչապատում է գրված, որ շատ բան գլխի չընկնես։

Կարելի է մտածել, որ հրապարակը վերացնելու միտում կա։ Կհիշեք, երբ տարիներ առաջ Օպերայի գլխին ուզում էին ուտել-խմելու օբյեկտ կառուցել, եւ ինչ-որ սաունա, ինչպիսի արձագանք ստացավ հասարակության լայն շրջանում, հիմա ինչ էլ որ լսում ենք, ոչինչ մեզ չի ասում` անհանգստացնում, որովհետեւ մենք համակերպվել ենք, որ ինչ ուզում, այն էլ անում են` մեջի խոսողն է վատամարդ դուրս գալիս։ Ըստ էության միտքը դեռ մնացել է։ Օպերան պետք է խեղդել նոր կառույցներով` բնականաբար ոչ մշակութային կառույցներով։ Բոլշեւիկյան ձեռագիր է` իրական նպատակը` հնարավոր հանրահավաքների առավելագույն սահմանափակումը, ինչպես նաեւ ազատ տեղաշարժի, խորքային ազատության կերպընկալման` ազատության խորհրդանիշի չեզոքացումը: Տեղից էլ քաղաքի մայթերը արդեն սրճարաններով լցվել է։ Մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունքնից զրկվել են։ Բայց քանի որ փոքր քաղաք է, ձեռքը կրակը չենք ընկնել, պետք է փող աշխատեն։ Փող կաշխատի թույլտվություն տվողը, կառուցապատողն էլ իր փողը կաշխատի, ու մի քանի օլիգարխներով իրար մեջ կբաժանեն, որ տիրեն, թեեւ տիրողն արդեն տիրել է ժողովրդի ձայնով, ու քվեն օգտագործել` ժողովրդին պատժելու համար։[:]

[:am]Ինչպիսի՞նն են հետտրավմատիկ սթրեսային խանգարման նշանները[:]

[:am]”Վելես” ՀԿ գրասենյակում 04.09.2021թ․ տեղի կունենա խմբային անվճար հոգեբանական աջակցություն հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից տուժած քաղաքացիների համար։

Թեմա՝ «Ինչպիսի՞նն են հետտրավմատիկ սթրեսային խանգարման նշանները»

Գրանցման և ժամի համար զանգահարեք 033 801380 և 041403513 հեռախոսահամարներին կամ ուղարկեք նամակ info@veles.am հասցեին։

Возможно, это изображение (3 человека и люди сидят)[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.