Author: Veles Human Rights NGO

[:am]Դավիթ Տոնոյան և Դավիթ Գալստյան (պատրոն Դավիթ)[:en]David Tonoyan and David Galstyan ( Patron David)[:]

[:am]

Դավիթ Տոնոյան և Դավիթ Գալստյան (պատրոն Դավիթ)

Դավիթ-Տոնոյան-և-Դավիթ-Գալստյան[:en]Report on corruption _David Tonoyan and David Galstyan ( Patron David)

Report on corruption_David Tonoyan and David Galstyan[:]

[:am]Տեսանյութ․ 60 տարեկան եմ, կորցրեցի ամեն ինչ․ խնդրում եմ բացատրեք, թե ինչպե՞ս են զոհվել երկու տղաներս Politik.am[:]

[:am]44-օրյա պատերազմի ընթացքում 60-ամյա Արթուր Թևոսյանը կորցրել է իր երկու որդիներին։ Ծանր վշտի մեջ հայտնված ծնողները իր որդիների ծառայակից ընկերների ծնողների հետ փորձում է տեղեկանալ, թե ովքե՞ր են որոշում կայացրել մի ամբողջ վաշտ ուղարկել Հադրութ քաղաք, երբ տեղում զինվորներին դիմավորողներ չեն եղել։  Արթուր Թևոսյանը կորցրել է ամեն ինչ և հիմա իրեն միայն ճշմարտությունը իմանալ է պետք։

Մանրամասները՝ տեսանյութում․

http://politik.am/am/tesanyut-60-tarekan-em-korcreci-amen-inch-khndrum-em-bacatreq-te-inchpes-en-zohvel-erku-txaners#prettyPhoto[:]

[:am]«Էս մարդկանց երեխաները կարող ա կապրոնից էին»․ ում որոշմամբ է սպանվել 73 զինվոր. Մարինա Պողոսյան Politik.am[:]

[:am]

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը խոսել է հոկտեմբերի 11-ին Հադրութ ուղարկված մեկ վաշտ զինվորների մասին, ովքեր սպանվել են դեռ քաղաք չմտած։
Մանրամասները տեսանյութում․

[:]

[:am]Ինչպես է դատախազը 43 մլն դրամով 500 հազար դոլարից ավել արժեցող առանձնատուն կառուցել[:]

[:am]Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեության շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ։

Մանրամասները տեսանյութում․

http://politik.am/am/inchpes-e-datakhazy-43-mln-dramov-500-hazar-dolaric-avel-arzhecox-arandznatun-karucel-vovqer-en-hazaravor-dolarner#prettyPhoto[:]

[:am]Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ում կարող է հայտնվել միայն մեղադրյալի կարգավիճակում, եթե ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվի՝ պալատկեքը խփելու եմ ԱԱԾ-ի դիմաց. Մարինա Պողոսյան Armdaily.am[:]

[:am]

Անդրանիկ Սիմոնյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը նույն տրամաբանության մեջ է՝ ինչ Բաղրամյանից Սվետին կամ Մարետին վարչապետի խորհրդական նշանակելը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած տեղեկությանը, թե Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու, նշվում է, որ Սիմոնյանի համար միջնորդել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:

«Այսպես ապականել ԱԱԾ-ն՝ անթույլատրելի է։ Անդրանաիկ Սիմոնյանին անձամբ եմ ճանաչում, իր դեմ 5 կարգապահական վարույթ է հարուցվել։ Առհասարակ, ամբողջ Լոռու մարզում թնդում է, որ Անդրանիկ Սիմոնյանը աշխատավարձ ստանալով՝ գործի չի գնում ու բոլորին հայտարարում է, որ КГБ է գնում։ Բայց դա ավելի անհավանական էր, քան Մակունցին դեսպան նշանակելը։ Ես կարծում եմ, որ այդ նշանակումից առաջ՝ նախ պետք է ճշտել Սիմոնյանի ներգրավվածությունը տարբեր տեսակի կոռուպցիոն գործերի մեջ, թե այս 6 ամսվա ընթացքում ինքը ինչ քրեական հեղինակությունների խափանման միջոցներ է փոխել և այլն»։

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե նրա համար միջնորդել է Համոբ Սիմիդյանը՝ նա նշեց, որ ստացվում է, որ «Հայկական ժամանակում» ով աշխատել է՝ կադրային փոփոխություններ է անում, այն էլ ԱԱԾ-ում։ «Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որ Սիմիդյան կոչվածը հերքում տա, որ ինքը միջնորդ է հանդիսանում։ Լավ, մենք հո կրակը չե՞նք ընկել, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը աշխատել են «Հայկական Ժամանակում», հիմա ինչքան «Հայկական ժամանում» աշխատող եղել է՝ բոլորը պետք է մեր երկիրը ապականեն ու ում ասես՝ ինչ պաշտոնի ասես, նշանակե՞ն։ Ես սա համարում եմ հանցագործություն»։

Դիտարկմանը, թե իրավապաշտպանը պնդում է, որ Սիմոնյանը ներգրավված է կոռուպցիոն գործերում, մինչդեռ, վարչապետը հայտարարում է, որ իրենց կառավարությունը միակ ինստիտուցիոնալ համակարգ քանդել, ու դա հենց կոռուպցիոն համակարգն է, նա պատասխանեց, որ Սիմոնյանի տան պատմությամբ արդեն պետք է հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կիզակետում լիներ։ «Ես պնդում եմ, որ Սիմոնյանը կոռումպացված էլեմենտ է, ես օրերս բացահայտելու եմ նրա կոռուպցիոն կապերը։ Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ում կարող է հայտնվել միայն մեկ դերում՝ մեղադրյալի կարգավիճակում ու նկուղում, ոչ թե ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել։ Միայն մեկ փաստ ասեմ, մի դատավոր է, որ փետրվարի 19-26-ը առնվազն, դատական նիստ չի անցկացրել, ստելով, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունն է պատճառը, սակայն հեռախոսով կարելի է ստուգել, որ նա այդ օրերին Արմավիրից ու Երևանից ոտք անգամ չի դրել Լոռու դատարան և աշխատավարձ է ստացել։ Նա առանց աշխատելու մեր փողերն ուտի, իսկ Հակոբ Սիմիդյանն էլ ասի՝ նրան տարեք ԱԱԾ տնօրենի տեղաղակա՞լ։ Բա սա կոռուպցիա չէ՝ ի՞նչ է։ Ես խոստանում եմ, եթե նման բան լինի՝ Բաղրամյանում խփված պալատկեքը տանելու եմ ԱԱԾ-ի դիմաց ու չհանեմ, ու ամբողջ ժողովրդին հանելու եմ սրանց դեմ։ Բավական է։ Այսպիսի տգետ կադրերով մենք պատերազմը պարտվեցինք։ Ո՞վ է Անդրանիկ Սիմոնյանը՝, ինչ կենսագրություն ունի, որ նրան փորձում են տանել ԱԱԾ տնօրենի տեղակալ»։

https://armdaily.am/?p=129670&l=am[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.