Author: Veles Human Rights NGO

[:am]Ինչպես հաղթահարել տագնապը[:en]How to overcome anxiety[:]

[:am]hayeren

Չկա այնպիսի մեկը, ով վերապրած չլինի տագնապի զգացում։ Մանավանդ համավարակի ժամանակ տագնապային վիճակները գրեթե անխուսափելի են։ Հոգեբանները առաջարկում են որոշակի տեխնիկաներ, որոնց միջոցով մենք կարող ենք արդյունավետ դուրս գալ տագնապից և չվնասել ինքներս մեզ։

Եթե ձեզ հետաքրքրեց, թե ինչ է տագնապը, որոնք են դրա պատճառները, և ինչպես կարելի է հաղթահարել այն, ապա դիտեք տեսանյութը չորեքշաբթի, օգոստոսի 26-ին, ժամը 20։00, որի մեջ կլինիկական հոգեբան` Անահիտ Հայկազունին կխոսի թե ինչպիսի տեխնիկաներ կարող եք կիրառել տագնապային զգացողությունները հաղթահարելու համար։ Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի յութուբյան ալիքով (https://www.youtube.com/watch?v=L2cUPFka5tM) և “Վելես” ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում ( https://www.facebook.com/Veles-Human-Rights-NGO-275684379257051

Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Անահիտ Հայկազունուն, զանգահարելով +37496364990 հեռախոսահանարով:

#HelplineArmenia[:en]

angl

There is no one who face the feeling of anxiety.  Especially during an epidemic, anxious situations are almost inevitable. Psychologists suggest certain techniques by which we can effectively get out of anxiety and stop harming ourselves.

If you are interested in what anxiety is, what its causes are, and how to overcome it, watch the video on Wednesday, August 26, at 20:00, in which clinical psychologist Anahit Haykazuni will talk about what techniques you can use to overcome anxiety.

The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.

(https://www.youtube.com/watch?v=L2cUPFka5tM)

https://www.facebook.com/Veles-Human-Rights-NGO-275684379257051 )

If you have any questions on the topic, you can address them to Anahit Haykazuni by calling +37496364990

#HelplineArmenia[:]

[:am]Մարի Ամիրխանյանը «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագրի հոգեբաններից է։[:en]Mari Amirkhanyan is one of the psychologists of “Psychological Help Center for Citizens Impacted by COVID-19” project[:]

[:am]

109717953_1643294182496057_2381913791146319596_o
Մարի Ամիրխանյանը «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագրի հոգեբաններից է։
Նրան կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37455 412860
Մեր թիմի մյուս հոգեբաններին ծանոթացեք այստեղ՝
#HelplineArmenia

[:en]

109717953_1643294182496057_2381913791146319596_o
Mari Amirkhanyan is one of the psychologists of “Psychological Help Center for Citizens Impacted by COVID-19” project.
You can contact him via the following cell number +37455 412860

[:]

[:am]Հոգեբանին դիմելու առաջին քայլը[:en]First step to applying for a psychological support[:]

[:am]

111111
Համավարակի պայմաններում ստեղծված բարդ հոգեբանական վիճակի հետևանքով, երբեմն անհրաժեշտութույն է առաջանում դիմել հոգեբանի օգնությանը, սակայն պարզվեց, որ մարդիկ դժվարանում են կատարել հոգեբանին դիմելու «առաջին քայլը»: Հենց այս դժվարության մասին օգոստոսի 12-ին, ժամը 20։00-ին կխոսի հոգեբան Գայանե Սիմոնյանը։
Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Գայանե Սիմոնյանին, զանգահարելով +37491 500531 հեռախոսահանարով։

[:en]

111111

Due to the complex psychological state created by the COVID-19 pandemic, it is sometimes necessary to seek the help of a psychologist, but it turned out that people find it difficult to take the “first step” to consult a psychologist. Psychologist Gayane Simonyan will speak on this topic on August 12, at 20:00.
The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.
And if you have any questions on the topic, you can address them to Gayane Simonyan by calling +37491 500531

[:]

[:am]Երեխաների մոտ վարակվելու վախ_Մարի Ամիրխանյան[:en]Children have fear of being infected_Mari Amirkhanyan [:]

[:am]Այսօրվա դրությամբ շատերի համար ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է վարակվելու վախը։ Իսկ ի՞նչ անել, երբ այդ խնդիրն ունի երեխան։

Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Մարի Ամիրխանյանին, զանգահարելով +37455 412860 հեռախոսահանարով

https://www.youtube.com/watch?v=jm4BaETthHQ&t=1s[:en] Fear of being infected is one of the most common problems for many today. And what to do when the child has that problem? How can a parent help a child to overcome the fear of getting infected? 

And if you have any questions on the topic, you can address them to Mari Amirkhanyan by calling +37455 412860

[:am]Երեխաների մոտ վարակվելու վախ [:en]Children have fear of being infected[:]

[:am]20200724_123632 (2)

Այսօրվա դրությամբ շատերի համար ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է վարակվելու վախը։ Իսկ ի՞նչ անել, երբ այդ խնդիրն ունի երեխան։ Ինչպե՞ս ծնողը կարող է օգնել երեխային հաղթահարել վարակվելու վախը, այդ թեմայի շուրջ հուլիսի 29-ին, ժամը 20։00 կխոսի հոգեբան Մարի Ամիրխանյանը:

Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։

Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Մարի Ամիրխանյանին, զանգահարելով +37455 412860  հեռախոսահանարով։[:en]20200724_123632 (2)

Fear of being infected is one of the most common problems for many today. And what to do when the child has that problem? How can a parent help a child to overcome the fear of getting infected? Psychologist Mari Amirkhanyan will speak on this topic on July 29, at 20:00.

The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.

And if you have any questions on the topic, you can address them to Mari Amirkhanyan by calling +37455 412860

 [:]

[:am]Փաստաբանները չեն ներկայանա դատական նիստին, քանի դեռ իրենց պաշտպանյալը ապօրինաբար զրկված է ազատությունից [:]

[:am]imgonline-com-ua-2to1-xDirLopmEQ4WM

Հուլիսի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վահագն Աբգարյանի գործով հերթական դատական նիստը, որը չի կայացել, քանի որ Աբգարյանի փաստաբանները բոյկոտել են այն։ Աբգարյանի դատապաշտպան Արթուր Գրիգորյանը նախապես գրավոր տեղեկացրել է դատավոր Սուսաննա Գզոգյանին, որ պաշտպանական կողմը չի ներկայանալու դատական նիստին, քանի որ «նախորդ դատական նիստում կայացված՝ Վահագն Աբգարյանի ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը ոտնահարող դատարանի երկու ապօրինի որոշումները բողոքարկել ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։ Փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Սողոմոնյանը համոզված են, որ իրենց պաշտպանյալը ապօրինաբար է զրկված ազատությունից և իրենց գրության մեջ նշել են, որ Վահագն Աբգարյանի գործով դատական քննությանը պաշտպանական կողմի մասնակցությունը տեղի կունենա այն բանից հետո միայն, երբ նա ազատ կարձակվի, կամ կսպառվեն նրա ոտնահարված իրավունքները վերականգնելուն ուղղված ներպետական իրավական պաշտպանության միջոցները։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար մեղադրվող Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով 15 միլիոն դրամի չափով գրավը։ Այդ որոշումը տուժող կողմի ներկայացուցիչներն ու մեղադրող դատախազը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որն էլ մայիսի 21-ին անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, Վահագն Աբգարյանին կալանավորելու վերաբերյալ կարգադրություն չի արձակել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 14.04.2020թ. կատարված փոփոխությունների ուժով գրավը դադարել է խափանման այլընտրանքային միջոց լինելուց: Այդպիսով, որոշումը հրապարակելուց հետո Աբգարյանը, որպես որևէ խափանման միջոց չունեցող ամբաստանյալ, գտնվել է ազատության մեջ։ Սակայն հունիսի 30-ին իրավապահները Վահագն Աբգարյանին ձերբակալել են Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում, որտեղ նա գտնվելիս է եղել իր բարեկամների հետ։ Աբգարյանին բերման ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրությում  նշված է, թե իբր նա խուսափում է ներկայանալ դատարան, ինչը հերքող ապացույց ձայնագրությունը Աբգարյանը տրամադրել է «Հակակոռուպցիոն բլոգ»-ին։ Նախորդ դատական նիստում Աբգարյանի պաշտպանները բողոք էին բերել վերջինիս ապօրինաբար ազատությունից զրկելու վերաբերյալ, ըստ որի էության  դատարանը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից որոշում չկայացվեց։ Հենց սա է պատճառ դարձել, որ պաշտպանական կողմի փաստաբանները բոյկոտեն Գզոգյանի նախագահությամբ ընթացող դատական նիստը։ Այժմ նրանք սպասում են նշված դատավորի որոշումների դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի դատական նիստին:

Continue reading at https://acblog.am/?p=5247 | AntiCorruption[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.