Այսօրվա դրությամբ շատերի համար ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է վարակվելու վախը։ Իսկ ի՞նչ անել, երբ այդ խնդիրն ունի երեխան։ Ինչպե՞ս ծնողը կարող է օգնել երեխային հաղթահարել վարակվելու վախը, այդ թեմայի շուրջ հուլիսի 29-ին, ժամը 20։00 կխոսի հոգեբան Մարի Ամիրխանյանը:
Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Մարի Ամիրխանյանին, զանգահարելով +37455 412860 հեռախոսահանարով։[:en]
Fear of being infected is one of the most common problems for many today. And what to do when the child has that problem? How can a parent help a child to overcome the fear of getting infected? Psychologist Mari Amirkhanyan will speak on this topic on July 29, at 20:00.
The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.
And if you have any questions on the topic, you can address them to Mari Amirkhanyan by calling +37455 412860
[:]
Հուլիսի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վահագն Աբգարյանի գործով հերթական դատական նիստը, որը չի կայացել, քանի որ Աբգարյանի փաստաբանները բոյկոտել են այն։ Աբգարյանի դատապաշտպան Արթուր Գրիգորյանը նախապես գրավոր տեղեկացրել է դատավոր Սուսաննա Գզոգյանին, որ պաշտպանական կողմը չի ներկայանալու դատական նիստին, քանի որ «նախորդ դատական նիստում կայացված՝ Վահագն Աբգարյանի ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը ոտնահարող դատարանի երկու ապօրինի որոշումները բողոքարկել ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։ Փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Սողոմոնյանը համոզված են, որ իրենց պաշտպանյալը ապօրինաբար է զրկված ազատությունից և իրենց գրության մեջ նշել են, որ Վահագն Աբգարյանի գործով դատական քննությանը պաշտպանական կողմի մասնակցությունը տեղի կունենա այն բանից հետո միայն, երբ նա ազատ կարձակվի, կամ կսպառվեն նրա ոտնահարված իրավունքները վերականգնելուն ուղղված ներպետական իրավական պաշտպանության միջոցները։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար մեղադրվող Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով 15 միլիոն դրամի չափով գրավը։ Այդ որոշումը տուժող կողմի ներկայացուցիչներն ու մեղադրող դատախազը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որն էլ մայիսի 21-ին անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, Վահագն Աբգարյանին կալանավորելու վերաբերյալ կարգադրություն չի արձակել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 14.04.2020թ. կատարված փոփոխությունների ուժով գրավը դադարել է խափանման այլընտրանքային միջոց լինելուց: Այդպիսով, որոշումը հրապարակելուց հետո Աբգարյանը, որպես որևէ խափանման միջոց չունեցող ամբաստանյալ, գտնվել է ազատության մեջ։ Սակայն հունիսի 30-ին իրավապահները Վահագն Աբգարյանին ձերբակալել են Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում, որտեղ նա գտնվելիս է եղել իր բարեկամների հետ։ Աբգարյանին բերման ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրությում նշված է, թե իբր նա խուսափում է ներկայանալ դատարան, ինչը հերքող ապացույց ձայնագրությունը Աբգարյանը տրամադրել է «Հակակոռուպցիոն բլոգ»-ին։ Նախորդ դատական նիստում Աբգարյանի պաշտպանները բողոք էին բերել վերջինիս ապօրինաբար ազատությունից զրկելու վերաբերյալ, ըստ որի էության դատարանը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից որոշում չկայացվեց։ Հենց սա է պատճառ դարձել, որ պաշտպանական կողմի փաստաբանները բոյկոտեն Գզոգյանի նախագահությամբ ընթացող դատական նիստը։ Այժմ նրանք սպասում են նշված դատավորի որոշումների դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի դատական նիստին:
Continue reading at https://acblog.am/?p=5247 | AntiCorruption[:]
Իրինա Ժամհարյանը Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագրի հոգեբաններից է։ Նրան կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37494 400601
#HelplineArmenia[:en]
Irina Zhamharyan is one of the psychologists of “Psychological Help Center for Citizens Impacted by COVID-19” project. You can contact her via the following cell number +37494 400601
[:]
[:am]
[:en]
[:]
[:am]
[:]
[:am]
Անահիտ Հայկազունին «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագրի հոգեբաններից է։
Նրան կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37496 364990
#HelplineArmenia[:en]
Anahit Haykazuni is one of the psychologists of “Psychological Help Center for Citizens Impacted by COVID-19” project.
You can contact her via the following cell number +37496 364990 #HelplineArmenia
[:]
[:am]Դատախազը խուսափում է դատաքննությունից. բերման ենթարկեք
https://www.youtube.com/watch?v=g-rfVT_J5YE[:]
Գայանե Սիմոնյանը «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագրի հոգեբաններից է։
Նրան կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37491 500531
#HelplineArmenia[:en]
Gayane Simonyan is one of the psychologists of “Psychological Help Center for Citizens Impacted by COVID-19” project.
You can contact her via the following cell number+37491 500531
http://shorturl.at/dwzCM #HelplineArmenia
[:]
Դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը ինձ համար բարցարձակապես անընդունելի է։ Ես տարիներ ի վեր պայքարել եմ ցանկացած նման բարձրացումների ու կեղեքումների դեմ՝ կլինի կարմիր գծեր, տրանսպորտի թանկացում, այսօր էլ ես կարծում եմ՝ նման տուգանքների սահմանումը հակաազգային, հակապետական մոտեցում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով բաց տարածքներում դիմակ չկրելու համար 20 հազար դրամ, փակ տարածքներում, 50 հազար դրամ տուգանք սահմանելու նախագծին։
«Մարդկանց մի ստվար բազմություն չունի գումար անգամ մեկ հատ դիմակ գնելու և կրելու։ Դիմակների բիզնեսը կոկաինի բիզնեսից եկամտարբեր է դարձել, որովհետև դիմակների ինքնարժեքը կարող է տատանվել 15-30 դրամի սահմաններում, ոչ ավելի։ Ինչ վերաբերում է տուգանքներին՝ ես կարծում եմ, որ դա անմարդկային վերաբերմունք է։ Վերջերս մի գրառում տեսա, երբ մարդը մենակ գիշերով դուրս էր եկել վազելու, մարզվելու՝ նրան տուգանել էին, այս հայկական էնստրեմիզմին պետք է վերջ տալ։ Այսինքն, ամեն ինչ պետք է լինի բանականության սահմաններում։ Եթե փակ տարածքում մարդը պետք է դիմակ կրի՝ դա միգուցե կարող է ինչ-որ բաներից փրկել, բայց եթե փրկեր՝ այս իրավիճակում չէինք լինի։ Մենք այսօր թերևս ամենահետամնաց երկրների շարքում ենք՝ մեր վարակվածների թվով։ Սա գալիս է նրանց, որ մարդիկ դիմակները կրում են, ոչ թե չվարակվելու համար, այլ չտուգանվելու։ Դեպքեր կան, որ մարդիկ հնարավորություն չունեն, մեկ դիմակ են գնել ու ազգովի իրար են փոխանցում։ Այսինքն, ի սկզբանե պետք է դիմակը տրամադրեն՝ հետո, եթե չկրեն՝ միգուցե նոր պատժամիջոց կիրառեն, քանի որ քաղաքացին միայն պարտականություն չունի, պետությունն էլ ունի պոզիտիվ պարտականություն քաղաքացու նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը։
Նա ընդգծեց, որ այս պարագայում, երբ երկրում բազմաթիվ օրավարձով աշխատող քաղաքացիներ կան, որոնք այսօր մնացել են բացարձակապես աղքատության շեմին՝ մատնահարդարներ, վարսահարդարներ, բանվորներ, մատուցողներ, հիմա այս մարդկանց կեղեքելով բյուջե լցնելը հակապետական, հակամարդկային, հակաազգային քայլ է։
«Սա վերաբերում է, ոչ միայն այս նախագծին, այլև գույքահարկին ու մնացած նմանատիպ տուգանքներին ու հարկատեսակներին։ Ստացվում է, որ մենք փոխանակ տնտեսություն զարգացնենք՝ դրա հաշվին պետբյուջե լցնենք, բյուջեն լցնում ենք հարկերի ու տուգանքների հաշվին։ Սա ինձ համար անընդունելի է»։
Անդրադառնալով իշխանափոխության առաջին ամիսներին հնչող կարգախոսներին, թե քաղաքացին տուգանվելու համար չէ, Պողոսյանն ընդգծեց, որ ցանկացած ընտրության ժամանակ հնչում են լոզունգներ, որոնք ականջահաճո են։
«Ուզում եմ շեշտել, որ առաջին անգամ էր, որ ազգովի ընտրել ենք մեր իշխանությունը և սա հարկադրված ու պարտադրված չի եղել։ Ես չեմ փոշմանել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարել ենք և ուզել ենք, որ այդ ռեժիմը գնա, բայց ես չեմ ուզում, որ այս իշխանությունը նմանվի այլ իշխանությունների, այսինքն, ասել լոզունգներ և չանել՝ կարծում եմ, ճիշտ չէ, ժողովրդին չի կարելի երկար և անընդհատ մանիպուլացնել, սա հանգեցնելու է ժողովրդի դժգոհությանը։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, թող փորձեն հասկանալ, թե արդյոք որևէ մեկը կո՞ղմ է այս քաղաքականությանը։ Դրսում ապրող մարդիկ են ասում, որ իրենց մոտ գույքահարկն այսքան է, տուգանքներն՝ այնքան, բայց գույքահարկը պետք է համեմատական լինի եկամուտներին, եթե եկամուտը զրո է՝ չի կարող հարկը լինել 20 կամ 50 հազար դրամ։ Ինձ համար անընդունելի է դրսում մենակ դիմակ կրելու քաղաքականությունը։ Եթե մեքենայի մեջ մարդը մենակ է՝ ու՞մից է պաշտպանվում։ Դիմակ կրելը մաքուր օդին՝ մենակ զբոսնելիս բացարձակապես մարդու իրավունքնրի խախտում է։ Ես մաքուր օդում, սպորտով զբաղվելու սովորություն ունեմ և ինձ համար դա անթույլատրելի է, այնպես՝ ինչպես անհասկանալի է, որ մարզական ակումբում կարելի է պարապել, բայց լոգանք ընդունել չի կարելի, ինձ մոտ տպավորութուն է, որ մենք անցել ենք պատժամիջոցների։ Դա երկար չի կարող տևել»,-ասաց իրավապաշտպան։
Հունիսի 30-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքում հայտնաբերել ու կալանքի տակ են վերցրել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ):
Այս առնչությամբ այսօր ArmLur.am-ը զրուցել է նրա ներկայացոոցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի։ Հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ որոշումը։ Նշենք նաեւ, որ մարտի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչից հետո նրա մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել: Ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել, Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում է, այս դեպքից հետո ՔԿՀ պետն ու մի քանի այլ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
[:]
[:am]
[:en]
[:]