Author: Veles Human Rights NGO

[:am]Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում [:]

[:am]01-logo

Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք արձագանքում է այդպիսի ցանկացած դեպքի` դրանով իսկ հետևողական միջոցառումներ ձեռնարկելով պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման և օրինապահ վարքագծի խթանման ուղղությամբ։

Մասնավորապես 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր և սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու և բժշկական օգնություն ստանալու նպատակով։

Հայտնաբերված վնասվածքների կապակցությամբ կալանավորված անձը հայտարարել էր, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, որոնցով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում ևս անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։

Նկատի ունենալով, որ դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել անհետաձգելի մի շարք գործողություններ, այդ թվում` քննության առարկա դարձնել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը, նախապատրաստվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը լուծելու համար։

Քրեական աստիճանակարգության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը և ծագած տարաձայնությունների պատճառները պարզելու, միաժամանակ միմյանց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը ձեռնարկել է նաև կազմակերպչական բնույթի այլ միջոցառումներ․ Վ․ Ա․-ի պահպանության գործառույթների իրականացմանը ներգրավվել են ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողները, իսկ կալանավորված անձի նկատմամբ բռնություն գործադրած դատապարտյալները տեղաբաշխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն։

Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և մեղավոր անձանց ի հայտ բերելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[:]

[:am]«Ա ծիպեր յա Նատաշա». նոր զարգացում՝ Ալավերդցի Վահագի ու ընկերների դեմ մահափորձի գործով 1in.am[:]

[:am]00-1094

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:

Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից  սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Այս գործով ևս մեկ ամբաստանյալ կար՝ Ռաֆիկ Խ.-ն, ում մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից: Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017  թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից «վրեժի շարժառիթով» Ալավերդցի Վահագի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու,  սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել էր սպանությունը կատարողներին:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գտնվել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում, իսկ այդ ընթացքում  Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից այդ ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում: Երբ Աբգարյանն ու ընկերները դուրս էին եկել հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից իջնելով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր  գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն դատաքննություն այդպես էլ տեղի չունեցավ, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացավ, և նա մահացավ:

Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են ներկա  գործով  երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն  ու Արմեն Կարադավիդովը: Գործով տուժողները, մասնավորապես՝ Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, այս գործով դատարան չեն ներկայանում, դատաքննությանը մասնակցում է նրանց ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը:

Ամբաստանյալ Արմեն Կարադավիդովը նախկինում հանդես է եկել նաև «Թամազյան» ու «Խառատյան» ազգանուններով: Կարադավիդովը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 7 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին: Նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 12, 13 տարեկան:

Ամբաստանյալների միջև շահերի հակասություն չկա, նրանց շահերը պաշտպանում է մեկ պաշտպան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Սակայն դատական այս նիստի սկզբում տուժողների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանի դեմ բացարկի միջնորդություն ունի, որը պետք է ներկայացնի անհապաղ, քանի որ դատախազին անվստահություն հայտնելու նոր հիմք է ի հայտ բերել:

Մ. Պողոսյանն ընդգծեց, որ Տ. Ենոքյանը չի կարող այս գործով «անաչառ, անկողմնակալ» մեղադրող լինել, քանի որ քրեական մի քանի գործերով դրսևորել է կողմնակալ վերաբերմունք: Մասնավորապես՝ այս՝ «մակերեսորեն քննված» գործը նրա կողմից դատարան ուղարկելը միտված է եղել սպանության ու սպանության փորձի իրական շարժառիթները կոծկելուն, դրանց իրական պատվիրատուներին չբացահայտելուն:

Մ. Պողոսյանը նշեց, որ իր ձեռքին է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի այն ժամանակվա տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանին հասցեագրված գրություն, թվագրված՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ով:

Մ. Պողոսյանը նշեց՝ վերոհիշյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ մի քանի քրեական գործ է քննվում ներկայումս, որոնցով տուժողների թվում է նաև իր վստահորդ Վահագն Աբգարյանը: Վերջինիս դեմ Վահագն Հարությունյանի կատարած գործողությունները, ըստ Մ. Պողոսյանի՝ «կարմիր գծով» անցնում են մի քանի քրեական գործերով: Մասնավորապես՝ Վահագն Հարությունյանը բռնություններ գործադրելով՝ վկաներից սուտ ցուցմունքներ է կորզել Վահագն Աբգարյանի դեմ, ում «մեղքն» այն էր միայն, որ իր վրա արձակված կրակոցներից հետո ողջ էր մնացել:

Մ. Պողոսյանը ներկայացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական գրությունը՝ ուղղված քննչական կոմիտեի նախագահի այն ժամանակվա տեղակալ Վահագն Հարությունյանին, կազմվել է դատախազ  Տիգրան Ենոքյանի կողմից, փաստաթուղթը ստորագրել է դատախազության՝ ՀԿԳ քննության վարչության պետ Վ Մուրադյանը: Փաստաթղթի մեջ կան տեղեկություններ, որոնք անմիջականորեն վերաբերում են հենց Թուֆենկյանում հնչած կրակոցների, Վահագն Աբգարյանի նկատմամբ սպանության փորձի, նրա ուղեկցի սպանության գործին:

Հիշյալ փաստաթղթից Մ. Պողոսյանը մեջբերում կատարեց. «Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, Վ Աբգարյանի նկատմամբ Ա. Կարադավիդովի և Ա. Բլբուլյանի կողմից իրենց հանցավոր մտադրությունն իրագործելուն հնարավոր է՝ իր ներդրումն է ունեցել նաև «օրենքով գող» հանդիսացող, արտերկրում բնակվող, «Արման Կալուժսկի» մականվամբ Արման Ջ.-ն… Վահագն Աբգարյանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Տարոն Ա.-ն հնարավոր է թշնամանք սերմանած լինի Վահագն Աբգարյանի նկատմամբ…»:

Մարինա Պողոսյանն ընդգծեց՝ Տիգրան Ենոքյանի կազմած պաշտոնական փաստաթղթի մեջ թվարկված են Վահագն Աբգարյանին սպանելու «ռեալ  շարժառիթներն ու հնարավոր պատվիրատուները», թվարկված են Ալավերդիում 2009 թվականից ի վեր ծավալված իրադարձությունները՝ շղթայական  սպանությունները:

Մ. Պողոսյանը տարակուսանք հայտնեց, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված ոտնձգությունների գործերով դատախազական հսկողություն իրականացրած, ներկա գործով որպես մեղադրող դատախազ հանդես եկող Տիգրան Ենոքյանը միաժամանակ նաև մեղադրող դատախազ է Լոռու մարզում քննվող՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով, որով Վահագն Աբգրայանին մեղադրանք է առաջադրված սպանության պատվիրատու լինելու, ապօրինի զենք ունենալու համար: Ստացվում է, որ ներկա գործով Տիգրան Ենոքյանը հանդես է գալիս տուժողների, այդ թվում՝ Վահագն Աբգարյանի շահերից, իսկ Լոռու մարզում քննվող գործով՝ նա մեղադրում է Վահագն Աբգարյանին՝ սպանության պատվիրատու լինելու համար:

Տիգրան Ենոքյանը, ըստ Մարինա Պողոսյանի, վերոհիշյալ պաշտոնական փաստաթղթում թվարկելով հանցավոր աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք կարող են լինել Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի պատվիրատուն, այս գործով պաշտպանում է  ոչ թե պատվերով սպանության, այլ՝ ինչ-որ հորինված, «պատրանքային»  վրեժի շարժառիթով սպանության մեղադրանքը: Իբր՝ 10 տարի առաջ Վահագն Աբգարյանն ու նրա մտերիմները ծեծել էին Ալբերտ Բլբուլյանին, «ինչն էլ  շարժառիթ է հանդիսացել Աբգարյանի նկատմամբ  վրեժխնդիր լինելու համար»:

Դատախազության հիշյալ գրության համաձայն՝ Կարադավիդովը Ալավերդիում ավելի վաղ սպանվածներ Վահե Մանուչարյանի ու Կամո Փիրուզյանի քրոջ ամուսին Սպարտակի քրոջ որդին է…

Մարինա Պողոսյանը նշեց՝ Թուֆենկյանում հնչած կրակոցներից հետո կազմված փաստաթղթում թվարկելով Վահագն Աբգարյանի սպանության հնարավոր պատվիրատուներին, տրամաբանորեն շարադրելով՝ ոնց են եկել-հասել Թուֆենկյանի մոտի սպանությանն  ու սպանության փորձին, պարզելով բարեկամական ու հանցավոր կապերը, որ եղել են սպանությունն իրականացնողների ու հնարավոր պատվիրատուների միջև՝ Տիգրան Ենոքյանը «կոծկել է» այդ տեղեկությունը կամ էլ անգործություն է դրսևորել, ու իրական պատվիրատուները մնացել են չբացահայտված:

Ըստ Մ. Պողոսյանի՝ Տիգրան Ենոքյանի բոլոր գործողությունները միտված են եղել «սպասարկելու հանցավոր խմբի շահերը»: Ստեղծվել է մի իրավիճակ, որ նույն այդ հանցավոր խումբը շարունակաբար փորձում է կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, բայց իրադրության բերումով դա դեռ չի հաջողվում: Ահա թե ինչու, ըստ Մ. Պողոսյանի, անհիմն մեղադրանք են առաջադրել Վահագն Աբգարյանին, որպեսզի մեկուսացնեն:

Մ. Պողոսյանը հնարավոր համարեց, որ տվյալ դատախազը դարձել է «հանցախմբի սպասավոր… Նրան վարձել են, որ էս գործերը հսկողության տակ պահի… »:

Մ. Պողոսյանը շեշտեց՝ այս դատախազը չի կարող մասնակցել ներկա գործի քննությանը, նա «սպասարկում է» քրեական աշխարհի ներկայացուցիչների ու Ալավերդու որոշ շրջանակների շահերը»: Դատախազի գործողություններն ուղղված են եղել իրական պատվիրատուներին «չբացահայտելուն»:

Տուժող Վահագն Աբգարյանը վստահություն չի կարող ունենալ այս դատախազի նկատմամբ, ում հայտնի են եղել սպանության իրական պատվիրատուները, բայց նա թաքցրել է դա… Թող ստուգեին, թող ժխտեին, որ հիշյալ անձինք կապ են ունեցել Թուֆենկյանում հնչած կրակոցների հետ:

Վահագն Աբգարյանի անվան հետ կապված քրեական գործերով լինելով հսկող դատախազ՝ Տ. Ենոքյանը, ըստ Մ. Պողոսյանի, չէր կարող չնկատել, որ մարդկանց ստիպել են սուտ ցուցմունքներ տալ: Դատախազի գործառույթն այս գործերով այն է եղել, որ Վահագն Աբգարյանին մեղադրեն ու դատեն միայն մի բանի համար՝ որ նա Թուֆենկյանում կրակոցներից չի մահացել, ու Տիգրան Ենոքյանի ձեռքով Աբգարյանին մեկուսացրել են…

«Մենք նման դատախազի հետ ճանապարհ չունենք անցնելու, նա որոշակի շրջանակների կամակատար է»,- ասաց Մ. Պողոսյանը: Նա շեշտեց՝ քանի դեռ չեն բացահայտվել Թուֆենկյանում, ավելի վաղ՝ Ախթալայի կամրջի վրա հնչած կրակոցների պատվիրատուները, Ալավերդիում կշարունակվի անթույլատրելի իրավիճակը՝ այնտեղ շարունակաբար մարդկանց են վերացնում : Բուն պատվիրատուների՛ն պետք է գտնել, ոչ թե միայն կատարողներին:

Չի կարող Վահագն Աբգարյանին անհիմն մեղադրող դատախազը մեկ այլ գործով հանդես գալ որպես սպանության փորձից տուժած Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնող դատախազ՝ «Ա ծեպեր յա Նատաշա» մոտեցումով …

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը անհիմն համարեց Մարինա Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը և մեղադրանքները: Նշեց, որ Մ. Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթուղթը կազմելու վրա, այո, ինքն աշխատել է, բայց այդ փաստաթուղթը ներկա քրեական գործում էլ է առկա, այն «նոր ի հայտ եկած հանգամանք չէ»:

Քրեական գործի 5-րդ հատորում, իրոք, առկա էր հիշյալ փաստաթուղթը:

Դատախազ Տ. Ենոքյանը զարմացավ, որ հիշյալ փաստաթուղթը Մ. Պողոսյանին հանգեցրել է այն հետևություններին, որոնք նա ներկայացրեց դատարանում: Դատախազության հիշյալ փաստաթղթում ներկայացված են օպերատիվ-հետախուզական տեղեկություններ, դատախազությունն այդ տեղեկությունները «հասու է դարձրել» քննչական մարմնին: Այդ տեղեկությունները դեռևս ապացույց չեն: Այդ տեղեկություններում հիշատակված  անձանց վերաբերյալ սպանություն պատվիրելու մեղադրանքներ չեն առաջադրվել, որովհետև ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն այդ անելու համար: Օպերատիվ տեղեկությունները ապացույցի վերածել հնարավոր չի եղել՝ ըստ քննչական մարմնի հետևությունների:

Մինչդեռ Կամո Փիրուզյանի սպանության գործով Վահագն Աբգարյանի՝ պատվիրատու լինելու վերաբերյալ, ըստ դատախազի, ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, և նրան մեղադրանք է առաջադրվել:

Դատախազն ընդգծեց՝ ինքը ոչ թե թաքցրել է հանցավոր աշխարհի շրջանակների անուններ, այլ հիշյալ փաստաթղթում դրանք բացահայտ թվարկել, ուղարկել է քննչական մարմնին: Եվ պետք է հաշվի առնել նաև, որ այս գործով կա հրազենները ձեռք բերելու վերաբերյալ անջատված մաս, որի քննությունը կասեցված է:

Դատախազ Տ. Ենոքյանը անհիմն համարեց Մ. Պողոսյանի պնդումը, թե ինքը կողմնակալ է, անաչառ չէ: Նա շեշտեց, որ ինքն է եղել մեղադրող դատախազը ավելի վաղ Ախթալայի կամրջի վրա Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված համարեց մեղադրանքը, դատապարտեց կրակոցներ արձակած  անձին, իսկ վերաքննիչ դատարանը արարքը վերաորակեց ու ազատ արձակեց նրան: Ինքն այդ գործով վճռաբեկ բողոքի կազմմանն է մասնակցել՝ վերաքննիչ դատարանի կատարած վերաորակումը համարելով անօրինական, Վճռաբեկ դատարանը այդ բողոքը վարույթ է ընդունել:

Տիգրան Ենոքյանը նշեց, որ տիկին Պողոսյանը «վառ ու հեքիաթային» ձևով մեղադրանքներ ներկայացրեց, իրեն անվանեց «հանցավոր խմբի սպասարկու». «Խնդրում եմ, նման արտահայտություններ չանեք»,- ասաց դատախազը:

«Տեղիք մի տվեք, չեմ անի»,- պատասխանեց Մ. Պողոսյանը:

Տիգրան Ենոքյանն ասաց՝ Մ. Պողոսյանի նշած բոլոր գործերով իրականացվել է բազմակողմանի, օբյեկտիվ քննություն. «Ես կատարում եմ իմ գործառույթները»,- ասաց դատախազը:  Նա կոչ արեց հիմնավորել ներկայացված մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է Մ. Պողոսյանի միջնորդությանը, ապա դատախազը նշեց, որ միջնորդության հիմքում դրված փաստաթուղթը չի կարող դատախազին բացարկելու հիմք լինել:

Մարինա Պողոսյանն ի պատասխան նշեց, թե դատախազն աղավաղեց իր խոսքերը, բացի այդ՝ թող դատախազը իր խոսքերին «հեքիաթայնություն» չվերագրի: Մ. Պողոսյանն ասաց՝ շատ ուրախ եմ, որ հիշյալ փաստաթուղթը այս քրեական գործում առկա է, ուրեմն՝ վերաբերելի է այս գործին: «Ես չասի, որ սա ապացույց է, բայց արդյո՞ք էն անձինք, ում վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, հարցաքննվել են: Եթե չեն հարցաքննվել, ո՞նց պիտի հաստատվեր կամ ժխտվեր նրանց առնչությունը… Տիգրան Ենոքյանն իմացել է անունները և իմացել է, որ քննիչն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արել… Եթե քննիչը թերացել է, դա մի բան է, բայց դատախազ Ենոքյանը վերահսկել է, տեսել է, որ իր մատնանշած անձինք չեն հարցաքննվել… Դա կարող է կոչվել, ասենք՝ հանցավոր անգործություն… Արդյունքում վերցրել են գոյություն չունեցող մի կոնֆլիկտ ու դրել են Թուֆենկյանի տակը…»:

Մ. Պողոսյանը տարանջատեց՝ այն ժամանակ, երբ քննվում էր Ախթալայի կամրջին հնչած կրակոցների գործը, որով Վահագն Աբգարյանը դարձյալ տուժող էր, դատախազ Տիգրան Ենոքյանի մասնակցության որևէ խնդիր չի եղել: Բայց հիմա 2020   թվականն է: Տիգրան Ենոքյանը միաժամանակ մեղադրող է և՛ այս գործով, որով Վահագն Աբգարյանը տուժող է, և՛ Լոռու մարզում քննվող գործով, որով Վահագն Աբգարյանը ամբաստանյալ է: Դա անթույլատրելի է, դա բացառում է հնարավորությունը, որ Տիգրան Ենոքյանը այս գործով շարունակի պաշտպանել մեղադրանքը:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը կարճ խոսեց: Նա ասաց, որ ստեղծված իրավիճակում վտանգ է տեսնում: Դատախազը հիշատակված երկու գործերով մեղադրանք է պաշտպանում,  առկա է շահերի հակասություն: Պաշտպանը հպանցիկ նշեց՝ առկա հակասությունը կարող է պատճառ դառնալ, որ դատարանի վերջնական դատական ակտը, որը, օրինակ, կարող է լինել իր պաշտպանյալների օգտին, բեկանվի, իսկ ինքը ափսոսում է իր աշխատանքը, զուր աշխատանք տանել չի ցանկանում, ահա թե ինչու՝ դատարանի ուշադրությունը հրավիրում է ստեղծված իրավիճակի վրա…

Դատարանը միջնորդության քննությունը չավարտեց՝ մեկ այլ՝ անհապաղ քննության ենթակա գործով զբաղված լինելու պատճառաբանությամբ:

Միջնորդության քննարկումը կշարունակվի, ու դատարանը լուծում կտա տուժողների ներկայացուցիչ Մ. Պողոսյանի միջնորդությանը հաջորդ նիստում՝ ապրիլի 9-ին:

https://www.1in.am/2709682.html?fbclid=IwAR09eVYb-xZuMX_PoVFe_iTzZ0NPLf1SNvV9mRfH1yuci7PslYGxFGfW634[:]

[:am]«Դատախազը կոծկել է»․ Մարինա Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Թուֆենկյանի կրակոցների գործով [:]

[:am]9-2

«Դատախազ Տիգրան Ենոքյանը ակնհայտ  շահագրգիռ, կողմնակալ  և աչառու  դիրքորոշում ունի»․ այս հիմքով է իրավապաշտպան Մարինա Պողոսյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրել Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանին։ Ավելին, Պողոսյանը դատարանում հայտարարել է, որ դատախազը, տեղյակ լինելով կատարված հանցագործության իրական   շարժառիթների և պատվիրատուների մասին, կոծկել է դրանք, ցուցաբերելով  ակնհայտ հանցավոր անգործություն կամ հանցավոր գործողություն, որը  բացառում է վերջինիս մասնակցությունը  տվյալ դատաքննությանը։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին զինված խումբը կրակահերթ է բացել Վահագն Աբգարյանի և նրա ընկերների ուղղությամբ, որի հետևանքով Աբգարյանը ծանր վիրավորվել է, իսկ նրա ընկերը՝ Գագիկ Մոսինյանը, մահացել։ Կրակող անձանց ձերբակալել ու մեղադրանք են առաջադրել, սակայն սպանության պատվիրատուներին չեն էլ փորձել հայտնաբերել, իսկ դեպքից չորս ամիս անց ձերբակալել են տուժող Վահագն Աբգարյանին՝ նրան մեղադրելով Ալավերդիում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու մեջ։ Այդ գործով ևս մեղադրող դատախազը Տիգրան Ենոքյանն է։ Ստացվում է, որ Թուֆենկյանի գործով Ենքոյանը ֆորմալ առումով հանդես է գալիս տուժող Վահագն Աբգարյանի շահերից, իսկ Ալավերդիի գործով հանդես է գալիս նրա դեմ՝ որպես մեղադրյալ։ Սա արդեն իսկ շահերի բախում է, սակայն դատախազ Տիգրան Ենոքյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմնական պատճառն այլ էր։ Մարինա Պողոսյանն ընդգծեց, որ Վահագն Աբգարյանը չի վստահում դատախազ Ենոքյանին, քանի որ համարում է, որ իր դեմ հարուցված գործը սարքած է, բացի այդ, ըստ Մարինա Պողոսյանի, դատախազ Տիգրան Ենոքյանը իր իսկ կողմից կազմված 01․12․2017թ․ փաստաթղթում ակնհայտորեն նշում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝  Վահագն Աբգարյանի նկատմամբ Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից իրենց հանցավոր մտադրությունն իրագործելուն հնարավոր է իր ներդրումն է ունեցել նաև օրենքով գող հանդիսացող, արտերկրում բնակվող «Արման Կալուժսկի» մականվամբ Արման Ջանինյանը, ինչպես նաև  Տարոն և Արթուր Աբգարյանները, որոնց հնարավոր մասնակցության մոտիվների վերաբերյալ մանրամասն, հստակ  նշված է  տվյալ փաստաթղթում։ Պողոսյանն ընդգծեց, որ ոչ ինքը, ոչ Վահագն Աբգարյանը որևէ քրեական հեղինակության անուն չեն տվել, դատախազն ինքն է մատնանշել սպանության հնարավոր պատվիրատուներին, սակայն հետագայում դրսևորել է անգործություն՝ պաշտպանելով մեղադրանքն այն հիմքով, թե իբր Աբգարյանի վրա կրակած անձինք անձնական շարժառիթներ են ունեցել։ Իրավապաշտպանը հայտարարեց, որ Վահագն Աբգարյանը որևէ կապ կամ առնչություն չի ունեցել իր վրա կրակողների հետ, ուստի նրանք չէին կարող անձնական մոտիվներով կատարել հանցագործությունը։ Պողոսյանը վստահ է, որ կրակողները պարզապես պատվեր են կատարել և դատախազությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել պատվիրատուներին բացահայտելու հարցում։ Մեղադրյալների պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը ըստ էության միացավ Մարինա Պողոսյանի միջնորդությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում տուժողի ներկայացուցիչը կարող է բողոքարկել դատական ակտը այն հիմքով, որ մեղադրող դատախազը մեկ այլ գործով ևս ներգրավված է, որտեղ մեղադրանք է պաշտպանում ընդդեմ Վահագն Աբգարյանի։ Դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց իր դեմ ներկայացված միջնորդության դեմ՝ ընդգծելով, որ 2016 թվականին ինքը ներգրավված է եղել Վահագն Աբգարյանի դեմ իրականացված մեկ այլ մահափորձի գործով, որով հանցագործը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Այդ դատավճիռը, սակայն, բեկանվել  Վերաքննիչ դատարանի կողմից և հանցագործն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատախազն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել։ Ենոքյանը կարծում է, որ ինքն օբյեկտիվորեն է կատարել իր պարտավորությունները։ Դատավոր Վաչե Մարգարյանը հետաձգեց դատական նիստը՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Այն կհրապարակվի ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին։

Մանրամասները տեսանյութում՝

https://www.youtube.com/watch?v=R8NpbfLaW2U[:]

[:am]Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մուծել և ազատ արձակվել. Սերժի Վաչոն՝ արտոնյալ 1in.am[:]

[:am]imgonline-com-ua-Resize-anqOf2OdycC5vDj

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և ևս վեց անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով։ Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել է, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամ։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը: Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը: Նկատի ունենալով, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- նշել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Մեկ տարի առաջ էլ Սերժ Սարգսյանի՝ խարդախության համար մեղադրվող եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, 18, 5 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։ 11, 5 միլիոն ԱՄՆ դոլար էլ նրանից բռնագանձվել էր կոնկրետ ակտերով, որոնք վերաբերում էին հարկային պարտավորություններին, չարաշահումներին։ Ալեքսանդր Սարգսյանն առ այսօր ազատության մեջ է, հայտնի չէ, թե նա ժամանակին տարբեր անհատներից, պետությունից յուրացված գումարների որ տոկոսն է վերադարձրել բյուջե, արդյո՞ք նման «նվիրատվությունը» Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին ինդուլգենցիա է շնորհում նրան, թե՞ ոչ։ Այն ժամանակ, սակայն, երբ տարածվեց այդ տեղեկությունը, քաղաքական-հասարակական շրջանակներում սկսեցին հեգնել, որ այդպես շարունակվելու դեպքում Ալեքսանդր Սարգսյանը կարող է ապագայում ճանաչվել որպես բարերար։ Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե նման դեպքերով քրեական գործի կարճումից անհասկանալի է մնում, թե յուրացված գումարների որ տոկոսն է վերադարձվել պետբյուջե, որը՝ ոչ, ասաց․ «Ըստ էության, նման հոդված կա Քրեական օրենսգրքում։ Սակայն հաշվի առնելով մեր իրավապահ, վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ բացառիկ անվստահության էլեմենտը, առաջացնում է հարցեր՝ արդյոք ամբողջ ծավալով այդ գործը բացահայտվե՞լ է, ամբողջ գումա՞րն է, որը ենթակա է վերադարձման, չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր վերադարձված գումարի չափի մեջ։ Ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները հեղափոխությունից երկու տարի անց էլ չեմ ստանում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Վաչագան Ղազարյանին, այլև այլ քրեական գործերի ևս։ Ես ունեմ շատ մեծ վերապահումներ, թե դրանք արդյո՞ք այն գումարներն են, որոնք պետք է վերադարձվեին, տեղի՞ չեն ունեցել գործարքներ»։ Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի՝ նվիրաբերած գումարին, ապա Նինա Կարապետյանցը նկատում է, որ չի պարզվել, թե որտեղից է կուտակվել այդ գումարը։ «Որևէ մեկս չիմացանք այդ մասին։ Ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանի եղբոր 30 միլիոն ԱՄՆ դոլարը հենց պետությունից էր վերցված, ոչ թե քաղաքացիներից և գործարարներից, որոնց թալանելու արդյունքում էլ կուտակվել էր այն։ Չէ՞ որ այն ժամանակ խոսում էին Ալեքսանդր Սարգսյանի հետ 50/50 փայ մտնելու մասին։ Ինչպե՞ս որոշվեց, որ այդ գումարը պետք է վերադարձվի պետությանը, ոչ թե գործարարներին։ Այդ ոչ թափանցիկ գործելաոճն ինձ համար ընդունելի չէ միանշանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը։ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի համար ևս անհասկանալի է նման անձանց նկատմամբ քրեական գործերի կարճումը։ «Միաժամանակ, ընդամենը 20 օրվա տարբերությամբ, բոլոր քրեական գործերը, որոնք հարուցված էին Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ փողերի լվացման գործերով, կարճվեցին։ Հիմնավորումն այն էր, որ նա հարկային պարտավորությունները կատարել է պետության առաջ։ Բայց մինչև հարկային պարտավորությունները կատարելը, ըստ էության, պետք էր հասկանալ, թե այդ գույքն ինչպես է ձեռք բերվել։ Չէ՞ որ վերջինս տրեխներով, վարորդի կարգավիճակում է եկել և չէր կարող ունենալ այդ գույքի նույնիսկ 0,1 տոկոսը։ Ես սա չեմ ընդունում, քանի որ նշանակում է գողունը հետ վերցնել, չկրել քրեական պատասխանատվություն։ Այդ դեպքում դա նշանակում է խտրական արդարադատության իրականացում։ Գնացե՛ք «Նուբարաշեն», «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, տեսեք, թե ով ինչ է գողացել, թող վերադարձնեն, այդ մարդկանց ազատեք։ Իրենք վերադարձրել են ժողովրդից գողացածի ընդամենը մի քանի տոկոսը։ Այսինքն՝ խրախուսում են գողությունը, կաշառակերությունը, բոլոր հանցագործությունները, որովհետև ստացվում է, որ կա մենյու, մենյուով կարող ես մուծել և ազատ արձակվել։ Սա ինձ համար անընդունելի է, սա ինձ համար արդարադատության բոլոր հիմքերը խարխլող որոշում է, և նման կեցվածքն ինձ համար հասկանալի չէ։ ՀՔԾ-ի նման կեցվածքը ես չեմ հասկանում։ Մենք մի գործով բողոքարկել ենք, որը վերաբերում է Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ շորթմանը, և այդ գործից երևում է, թե որտեղից են այդ գումարները․ 40 միլիոն դոլար մեկից են տարել, չգիտեմ ինչքան՝ մյուսից։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ամբողջ գույքը, ինչ ունի Սերժի Վաչոն, ժողովրդից գողացածն է, որը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով»,- ասաց իրավապաշտպանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե կարելի էր հարկերը մուծելով ազատվել, ուրեմն անիմաստ էր հեղափոխությունը, նախկին ռեժիմին մերժելը, կարելի էր ասել, թե ով ինչքան հարկ պետք է մուծի, կմուծեին, և վերջ։ «Ցանկացած ոք, ով Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով հանցագործություն է կատարել, պետք է պատժվի՝ այդ հոդվածի համաձայն։ Հակառակ դեպքում՝ կարող ենք բեռնաթափել բոլոր ՔԿՀ-ները, որովհետև բոլորն էլ կարող են իրենց գողունի, յուրացրածի կեսը տալ։ Մեր 6-7 միլիարդ դոլար պետական պարտքը գոյացել է վաչոներով, խաչատրյանգագոներով»,- ասաց Մարինա Պողոսյանը։

https://www.1in.am/2704281.html?fbclid=IwAR2iEbzqr1Qfsy34hfcqHO9Dz7IzGKIp47rAXovlIMvDDmLvKZF20L2-S80[:]

[:am]Զինվորների մահերի համար բոլոր ուժային կառույցների ղեկավարները պետք է պատասխան տան․ Մարինա Պողոսյան Iravaban.net[:en]Heads of all Law Enforcement Agencies must answer for the Deaths of Soldiers: Marina Poghosyan Iravaban.net[:]

[:am]

Զինվորների մահերի համար բոլոր ուժային կառույցների ղեկավարները պետք է պատասխան տան․ Մարինա Պողոսյան

https://iravaban.net/257696.html[:en]

Heads of all Law Enforcement Agencies must answer for the Deaths of Soldiers: Marina Poghosyan

https://iravaban.net/en/257700.html

 [:]

[:am]Քոչարյանի հաջորդ երաշխավորները կլինեն Չավուշօղլուն և Ալիևը․ «վոինին» պետք է արտահանձնել իր հայրենիք 1in.am[:]

[:am]ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Նա հայտարարել է, որ ստեղծում է կուսակցություն, որպեսզի ապացուցի, որ գործող իշխանության այլընտրանքը միայն նախկինները չեն, ինչպես, ըստ Վանեցյանի, փորձում է ներկայացնել «Իմ քայլը»։ Ո՞վ է այլընտրանքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Լրագրողների հետ նրա հանդիպումն իմ մեջ սարկաստիկ ծիծաղ է առաջացնումը։ Փաստորեն մենք հիմա ունենք կոլեգա, որը քաղհասարակության մասին հայտարարություն է անում և որոշել է, որ Հայաստանում քաղհասարակություն չկա և չի էլ եղել, և քաղհասարակության ներկայացուցիչները միշտ էլ սպասարկել ու սպասարկում են այլ երկրների շահերը։ Այսինքն՝ նա գտնում է, որ ով ֆինանսավորում է, նա էլ ինչ-որ պահանջներ է դնում։ Ի դեպ, ասեմ, որ մեր կազմակերպությունն այն կազմակերպություններից չէ, որ օգտվում է մեծ դոնորներից, դրա համար էլ ես այսօր իմ շահերը չեմ սպասարկում։ Ամեն մարդ իրենով է այդ ամենը պատկերացնում։ Այսինքն՝ եթե նրանք ժամանակին ինչ-որ շահեր են սպասարկել, կարծում է, որ բոլորն են այդպես»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

[:]

[:am]Հեղաշրջման փորձը հանցագործություն է, ինչու քրգործ հարուցված չէ 1in.am[:]

[:am]ggg

Ազգային ժողովն ավարտեց այս տարվա առաջին քառօրյա աշխատանքը: Տպավորություն կա, որ ԱԺ-ն այդպես էլ իր բնականոն աշխատանքային հունի մեջ չի մտնում: «Առաջին լրատվական»-ի հետ քննարկման ընթացքում,անդրադառնալով այս դիտարկմանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց. «Այս ԱԺ-ն հավանաբար որակապես ավելին անելու ունակ չէ: Այն պատգամավորները, ովքեր ունակ են ԱԺ աշխատանքներին այլ հուն հաղորդել, պասիվ են, նրանք պետք է նախաձեռնողականություն ձեռք բերեն… Մենք ունենք խորհրդարան, որի համար կարծես թե գոյություն չունեն աշխարհ և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններ»:

 «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ պատգամավորների մեծ մասը մոռանում է պատգամավորի իր երդումը և չի կարողանում իրեն դրսևորել որպես պատգամավոր՝ որպես ՀՀ ժողովրդի ընտրյալ:

«Վելես» իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դիտարկմամբ՝ խորհրդարանը կտրվել է իրականությունից և «մտել է կոմֆորտի զոնայի մեջ»: «Մասնագիտական արհեստավարժության խնդիր կա,- նշեց իրավապաշտպանը:- Պատգամավորները, վերցնելով մեր վստահության քվեն, պետք է մեր պատգամները կրեն, բայց իրենք սկսել են պատ շարել, և ինչ-որ բաներ գամել վրան, ժողովրդից կտրվել են և մեր պատգամը տեղ չեն հասցնում»: Մարինա Պողոսյանի դիտարկմամբ՝ հետհեղափոխական երկրներում պատգամավորները պետք է աշխատեն գաղափարների իրականացման համար:

Անդրադառնալով խորհրդարանում շաբաթվա ընթացքում ոչ բովանդակային քննարկումներին և միջադեպերին՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ խորհրդարանը պետք է աչքի ընկնի օրակարգային հարցերի քննարկմամբ, ոչ թե ապաքաղաքական էպատաժով:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ խորհրդարանում տղայական մոտեցումներ չպետք է լինեն. «Իշխանություն կրողը պետք է հասկանա, որ ինքը պետական այր է, ոչ թե «լավ տղա»»:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, Հակոբ Բադալյանը նշեց, որ դա անլուրջ հայտարարություն է և կրում է քարոզչական բնույթ. «Հեղաշրջման փորձը հանցագործություն է, ինչո՞ւ քրգործ չի հարուցվել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2692078.html[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.