Author: Veles Human Rights NGO

[:am]Եզը Վահագն Հարությունյանի համար կոմպլիմենտ է. ես քրեական հեղինակություն չեմ, նրանք խեղեցին իմ ճակատագիրը 1in.am[:]

[:am]«Իմ ձերբակալումից մի քանի րոպե հետո ես ծանոթացել եմ Վահագն Հարությունյանի հետ։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա ինձ ասաց, որ ես իր թշնամին եմ, ու ինքը մինչև վերջ հետամուտ է լինելու, որ ինձ համար շատ վատ լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանը։ Նրա խոսքերով՝ Հարությունյանը պատասխան է տալու ամեն ինչի համար։ «Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե Վահագն Հարությունյանը հիմա հետախուզման մեջ է ու ես դրա համար եմ այս ամենը ասում, կամ՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ եզն ընկել է՝ դանակավորները շատացել են, բայց եզ բառն անգամ Վահագն Հարությունյանի համար կոմպլիմենտ է։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որի մասնագիտությունը հին Հայաստանում գործ սարքելն է եղել, կեղծելն է եղել։ Ես հուսով եմ, որ մի օր կպարզվի, թե ով է կանգնած այս ամենի հետևում, քանի որ Վահագն Հարությունյանն էլ պատվեր կատարող է։ Տարբեր գործեր կան հարուցված, որտեղ ես տուժող են ճանաչվել և հուսով եմ, որ ամեն ինչ կպարզվի։ Ես հուսով եմ, որ կպարզվի, թե նա ում պատվերն է կատարում և ինչ շահագրգռվածություն ունի այս գործում»,- ասաց Վահագն Աբգարյանը։ Վերջինիս խոսքերով՝ հենց Վահագն Հարությունյանի կողմից է իրեն կպցվել քրեական հեղինակություն տերմինը՝ հասարակության մեջ իր նկատմամբ բացասական, վատ տրամադրվածություն առաջացնելու համար։ «Եվ դա աշխատեց, քանի որ ոչ մեկին հետաքրքիր չէ քրեական հեղինակության ճակատագիրը, ու եթե այդ մարդը քրեական հեղինակություն է, ապա նա կարող է ընդունակ լինել այդ արարքներին ու նրան հասնում է ցանկացած պատիժ։ Իրենք այդպես էլ արեցին, ու իրենց սցենարը աշխատեց, ինձ սարքեցին քրեական հեղինակություն, սկսեցին ցեխ շպրտել ինձ վրա ու ինչ ուզեցին՝ արեցին։ Իրավիճակը փրկեց միայն հեղափոխությունը։ Հեղափոխությունը չլիներ, չէր կայանա նաև այդ հարցազրույցը»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահագն Աբգարյանը նշում է, որ ինքը քրեական հեղինակություն չէ, մեծացել է մտավորականների ընտանիքում և հիմա չի ցանկանում, որ իր երկու անչափահաս աղջիկները տեսնեն իր դեմ «սարքած» այս գործի շարունակությունը. «Հուսով եմ՝ արդարադատությունն ի վերջո կհաղթի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրված 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության համար: Գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մարզային ոստիկանությունից գրավոր տեղեկացվել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ կազմակերպված է եղել Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի կողմից մի շարք այլ անձանց օժանդակությամբ։ Վահագն Աբգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք՝ երկու ատրճանակ ու ռազմամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելու համար:

 Վերջերս դատարանի որոշմամբ փոփոխվեց Վահագն Աբգարյանի խափանման միջոցը և նա 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը, սակայն, բողոքարկել են խափանման միջոցի փոփոխության որոշումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

https://www.1in.am/2745404.html[:]

[:am]Սա անարգանք է Մարտի 1-ի զոհերի նկատմամբ․ դատավարության ձգձգումը պետությանը մեծ վնաս է հասցնում Nt.am[:]

[:am]

Սա անարգանք է Մարտի 1-ի զոհերի նկատմամբ․ դատավարության ձգձգումը պետությանը մեծ վնաս է հասցնում

safe_image (1)

https://www.youtube.com/watch?v=LgmMUCYd5V4[:]

[:am]Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխվել է, քանի որ նա խոցելի խմբում է. ՔԿՀ-ում խոշտանգումից հետո նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ 1in.am[:]

[:am] 

Երեկ երեկոյան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն կիրառելով 15 միլիոն դրամ գրավ։ Վահագն Աբգարյանը, ով մեղադրվում է տարիներ առաջ Լոռու մարզում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք՝ երկու ատրճանակ, ու ռազմամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելու համար, արդեն իսկ 2 տարի 2 ամիս կալանքի տակ էր։ Դատաքննության ընթացքում բավական ուշագրավ զարգացումներ եղան, գործով միակ վկան, ով Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք էր տվել, դատարանում հրաժարվեց իր ցուցմունքից՝ հայտարարելով, որ Վահագն Աբգարյանին մեղադրող նախաքննական ցուցմունքներն իրենից կորզվել են Քննչական կոմիտեի նախկին նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի ցուցումով ու նրա անմիջական մասնակցությամբ: Ըստ վկայի՝ Վահագն Հարությունյանն իրեն «հաթաթա է տվել», սպառնացել է, որ 6-7 տարով կնստեցնի, ասել է, թե ինքը Սերժ Սարգսյանի մարդն է, իրեն անգամ Աղվան Հովսեփյանը չի կարող ասել, թե ինչ անի, ինքն է որոշում ամեն բան: Ըստ այդ վկայի՝ Վահագն Հարությունյանի նպատակը Վահագն Աբգարյանի դեմ մեղադրական ցուցմունքներ կորզելն ու նրան «փակելն էր», ինչը և արել էր։

Այնուհետև, հիշեցնենք, մարտի 3-ին էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վահագն Աբգարյանին տարել էին նույն ՔԿՀ-ի «գողականների խուց», որտեղ վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել նրանց կողմից՝ իբրև թե իրենց աշխարհի կանոններին չենթարկվելու, դրանք խախտելու համար։

Աբգարյանին անգամ դանակահարել էին, որի պատճառով վերջինս հայտնվել էր քաղաքացիական հիվանդանոցում։ Կատարվածը նախ ներկայացվում էր որպես սայթաքելու հետևանքով ստացած վնասվածքներ, և նշվում էր, որ Վահագն Աբգարյանը սանհանգույցից դուրս գալուց սայթաքել է ու ընկել, այնինչ, սակայն, քրեական գործ հարուցվեց, որը ներկայումս դեռևս քննության փուլում է, իսկ ՔԿՀ պետն ու մի քանի այլ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից։

Այս միջադեպից օրեր անց դատարանը փոխեց Աբգարյանի խափանման միջոցը և գրավով նրան ազատ արձակեց։ Այս գործով հետևողական աշխատանք տանող իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դատարանի այս որոշումը համարում է իր «Վելես» իրավապաշտպան կազմակերպության և փաստաբան Ինեսա Պետրոսյանի հերթական հաղթանակը ընդդեմ «Գլխավոր դատախազության ապօրինությունների ու մարդատյացության»։ «Ի տարբերություն դատախազության, դատավոր Ս. Գզոգյանը դրսևորեց մարդասիրական մոտեցում՝ հաշվի առնելով, որ Աբգարյանն ունի քրոնիկ հիվանդություններ, որը նրան խոցելի է դարձնում կորոնավիրուսի տարածման պայմաններում»,- երեկ դատարանի որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր Պողոսյանը։

Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վահագն Աբգարյանը դեռևս ազատության մեջ չէ, քանի որ դեռևս 15 միլիոն գրավը չի վճարվել, և ընտանիքը պետք է կարողանա հավաքել այդքան գումար։

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Պողոսյանը նշեց, որ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Աբգարյանը խոցելի խմբում է, տառապում է շաքարային դիաբետով, և, ըստ նրա ներկայացուցչի, ցավալին այն է, որ նա շաքարային հիվանդություն ձեռք է բերել պետության հոգածության ներքո գտնվելու ժամանակ. «Վահագն Աբգարյանը այդ հիվանդությունը ստացել է այն ժամանակ, երբ նրա նկատմամբ մահափորձ կատարվեց։ Մահափորձի գործով նա հիմա տուժող է ճանաչվել, բայց ցավալին այն է, որ գործը մահափորձով չի հարուցվել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահումով։ 2009 թվականից սկսած Վահագնի շրջապատի մարդկանց մանրից վերացնում են, նրա վրա բազմաթիվ մահափորձեր են կատարվել։ Իսկ Վահագնին կալանավորել էին միայն մի բանի համար, որ նա այդ մահափորձերի հետևանքով չէր մահացել, որ չի մահացել Թուֆենկյանի մահափորձի ժամանակ։ Ես շատ խիստ հիմնավոր կասկածներ ունեմ, որ գլխավոր դատախազը շատ շահագրգռված է եղել, որ Վահագնը ողջ չմնա, քանի որ եթե չլիներ մարդը, չէր լինի նաև խնդիրը։ Դեռ մինչև այս մահափորձը ես հայտարարել ու ապացուցել եմ, որ Վահագնի գործը սարքված է, որից հետո՝ հունվարի 20-ից, գլխավոր դատախազը սկսեց փախչել ինձանից, ու մեկ էլ եղավ Վահագնի վրա հարձակման ու խոշտանգման դեպքը։ Վահագն Աբգարյանի հիվանդության համար պետությունը պետք է պատասխան տա, քանի որ այդ հիվանդությունը նա ձեռք է բերել ՔԿՀ-ում։ Բացի դրանից, Աբգարյանն արդեն 2 տարի 2 ամիս կալանքի տակ էր, որը իրավունքի չարաշահում է։ Ընդ որում, այդ ընթացքում ընդամենը երկու դատական նիստ էր տեղի ունեցել, ու եթե այդ տեմպերով գնար, ապա Վահագնի գործով դատավարությունը պետք է տևեր 23 տարի 6 ամիս»,- ասաց Պողոսյանը։

Մարինա Պողոսյանը նշեց, որ վստահ է՝ դատախազությունը անպայման բողոքարկելու է դատարանի երեկվա որոշումը, որպեսզի Աբգարյանին կրկին կալանավորեն, բայց դատախազության բերած հակափաստարկները, ըստ Պողոսյանի, ծիծաղելի են։ Մասնավորապես, իբրև թե այն վկան, որը հայտարարեց, որ Վահագնի դեմ իր տված ցուցմունքները կորզել են ստիպողաբար, դեմ է, որ Վահագն Աբգարյանը հայտնվի ազատության մեջ, որը, մեր զրուցակցի խոսքով, աբսուրդ է։

Մարինա Պողոսյանն ասաց, որ առաջիկա օրերին պատրաստվում են հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազի և այս գործով մեղադրող դատախազի վերաբերյալ, որը հանցավոր համաձայնության է եկել որոշ անձանց ու քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ, ու ստեղծել են բանդա, որը կոնկրետ գործողություններ է ձեռնարկել:

«Մենք առաջիկայում այս հաղորդումները կներկայացնենք ու կապացուցենք այդ ամենը։ Բայց ցավալի է, որ մեր իրավապահ մարմինները՝ թե՛ ԱԱԾ-ն, թե՛ դատախազությունը, մինչև կոկորդները խրված են Վահագն Աբգարյանի դեմ իրականացված մի քանի մահափորձերի մեջ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք նաև բացահայտումներ ունեն, թե ովքեր են եղել Թուֆենկյան հյուրանոցի բակում Վահագն Աբգարյանի նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուները, ինչն իրենք կհրապարակեն այդ գործով դատական նիստի ժամանակ։

https://www.1in.am/2728559.html[:]

[:am]Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում[:]

[:am]

91465547_2935269503178981_14836225789657088_n 91616969_2601026593504080_1731382139712176128_n 91914497_538230713498038_3259567267821649920_n
Այսօր երեկոյան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն կիրառելով գրավ։

Վահագն Աբգարյանը 2 տարի 2 ամիս

կալանքի տակ գտնվելուց հետո վերջապես ազատության մեջ կլինի։

Սա մեր կազմակերպության և փաստաբան Ինեսա Պետրոսյանի հերթական հաղթանակն է ընդդեմ Գլխավոր դատախազության ապօրինությունների ու մարդատյացության։ Ի տարբերություն դատախազության, դատավոր Ս. Գզոգյանը դրսևորեց մարդասիրական մոտեցում՝ հաշվի առնելով, որ Աբգարյանն ունի քրոնիկ հիվանդություններ, որը նրան խոցելի է դարձնում կորոնա վիրուսի տարածման պայմաններում։

[:]

[:am]Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ հայտարարություն Hcav.am[:]

[:am]2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։ 1

 

Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում պետության կողմից կատարվող միջոցառումները չպետք է նահանջեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից։ Կառավարության մշակած նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։

 

Արձանագրենք, որ արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ գործում են ազատ տեղաշարջման իրավունքի սահմանափակումներ։ Համաչափության սկզբունքը պարտադրում է, որ նախապատվությունը տրվի նվազ միջամտող լուծումներին՝ հաշվի առնելով հետապնդվող հատուկ նպատակը։2 Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։

 

Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության շրջանակներում արդեն իսկ ընդգծվել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-2019)  դեմ երկրների պայքարում։3

 

Հարցեր են առաջանում, թե անվտանգության ի՞նչպիսի մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց հասանելիությունը այդ տվյալներին։ Խնդիրը նաև այն է, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները:  Բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև։ Եվ հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար վերահսկել զանգերի քանակը, տևողությունը և այն ամենը, ինչը անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ:

 

Շարժական կապի տվյալների միջոցով տեղորոշման տվյալները ի տարբերություն GPS ի ունեն շատ ցածր ճշգրտություն, ուստի դրա կիրառման օգուտը շատ կասկածելի է։ Այսինքն, այդ տվյալների հավաքագրումը ոչ մի օգուտ չի տա համավարակի պայքարի հետ։ Բացի դրանից, գործիքակազմը, որը  օգտագործվում է այդ տվյալները մշակելու համար, բավականին թանկարժեք է և պահանջում է մեծ պետական բյուջեից ծախսեր։ Ուստի կոչ ենք անում միջոցները չվատնել անարդյունավետ տվյալները հավագրելու և մշակելու վրա։

 

Առաջարկվող սահմանափակումների արդյունքում հնարավոր չարաշահումների արձանագրման, կանխարգելման որևէ արդյունավետ, կիրառելի մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների անվերահսկելի խախտումների, չհասնելով ենթադրյալ նպատակին` կորոնավիրուսի համավարակի կանխմանը,  այլ ավելին կարող է խոցելի դարձնել մարդկանց կյանքն ու անվտանգությունը։

 

Նախագիծը գնահատում ենք որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։

 

Միաժամանակ, մենք հորդորում ենք Կառավարությանը ներդնել բոլոր հնարավոր ռեսուրսները և ջանքերը պարզելու համար վարակվածների հետ հնարավոր շփման շրջանակը և պարտադրել նրանց մեկուսացումը, և ավելացնել թեստավորումը բնակչության համար, որն ամենաարդյունավետ միջոցն է դեպքերի պատշաճ և ժամանակին հայտնաբերման համար։

 

31.03.2020

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,
Խաղաղության երկխոսություն ՀԿ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Արա Ղարագյոզյան, փաստաբան

Արայիկ Պապիկյան, փաստաբան

Թեհմինե Ենոքյան, լրագրող

Վելես իրավապաշտպան ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հարութ Հարությունյան, քաղաքացի

«Լակմուս» ՀԿ

 

Հայտարարությունը բաց է միանալու համար: Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր կամ Ձեր ներկայացրած կազմակերպության անունը communication@hcav.am էլփոստի հասցեին։

Read more https://hcav.am/nakhagits-hayt/?fbclid=IwAR2ONEvPsmbQS62Cvntiwx2Kn-GeTbSdUy0Wp4TXs1agLFmQik_sxZc9apI[:]

[:am]Հեռավար դատավարությունը տապալվեց. դատախազը հրաժարվեց մասնակցել [:]

[:am]imgonline-com-ua-2to1-ZYXM19dS1Wax

Իրավապաշտպան Արման Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Գլխավոր դատախազը հրահանգել է դատախազներին ՉԳՆԱԼ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ։

Այս մասին տեղեկացրեց դատախազ Տիգրան Ենոքյանը, ով այսօր ի պաշտոնե պիտի լիներ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Ավելին, դատախազ Ենոքյանը հրաժարվեց նիստին մասնակցել նաև տեսազանգի միջոցով՝ փաստացի տապալելով դատարանի աշխատանքը, այն պարագայում, երբ դատարանը նրան 14 օր ժամանակ էր հատկացրել՝ քննարկվող միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Այսօր պետք է քննարկվեր խրոնիկ հիվանդություններ ունեցող կալանավորի խափանման միջոցը փոխելու հարցը։ Հարցն առավել հրատապություն էր ստացել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, քանի որ խրոնիկ հիվանդություններով մարդիկ առավել խոցելի են, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կոչ էր արել հնարավորինս քիչ կիրառել կալանքը որպես խափանման միջոց։ Դատավոր Տիգրան Ենոքյանը նախորդ դատական նիստին էլ ներկա չէր, այդ պատճառով էլ վիրահատության կարիք ունեցող կալանավորի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվել էր 14 օրով։ Պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանում հայտարարեց, որ դատախազը արհամարական վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ և պաշտոնական անգործության է մատնված։

Այսօր միջնորդության քննարկումը կրկին հետաձգվեց, քանի որ դատախազը ոչ մի կերպ չցանկացավ իր դիրքորոշումը հայտնել միջնորդության վերաբերյալ, ոչ հեռախոսազանգի միջոցով, ոչ էլ գրավոր՝ էլեկտրոնային փոստի միջոցով։ Հստակ հասկացրեց, որ իրեն այդպես են հրահանգել։ Իսկ կալանավորի առողջութունը կրկին վատացել էր, նրա համար դատարանից շտապ օգնություն էին կանչել, ճնշումը բարձրացել էր 160։

https://www.facebook.com/photo.php?fbid=10220246912235999&set=a.1127802408275&type=3&theater[:]

[:am]Աշխարհը դառնում է մարդասեր, իսկ դատավոր Գզոգյա՞նը [:]

[:am]imgonline-com-ua-2to1-8mr2EK6sJ49 (1)

Կորոնավիրուսի պանդեմիան մի կողմից համաշխարհային աղետ է, մյուս կողմից էլ կյանքի վերաիմաստավորման, աշխարհում մարդու տեղի ու դերի վերաարժևորման հնարավորություն։

Մարդասիրական այդ ալիքը հասել է նաև Հայաստան՝ գոնե Կառավարության, բուժաշխատողների և բազմաթիվ կամավորների մակարդակով, որոնք դիմացինին օգտակար լինելու համար հաճախ վտանգում են նաև սեփական առողջությունը։ Սակայն ՀՀ դատախազությունն ու դատարանների մեծամասնությունը շարունակում են իներցիայով գործել՝ անտեսելով մարդասիրական սկզբունքներն ու միջազգային մարմինների կոչերը։

Իտալիայում, ԱՄՆ-ում, Իրանում բազմաթիվ կալանվորներ ազատ են արձակվել՝ կալանավայրերում վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Հայաստանում ևս եզակի դեպք է գրանցվել, երբ դատավորը համաճարակի կապակցությամբ հրատապ կարգով քննարկել է ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու հարցը և գրավի դիմաց ազատ է արձակել։ Խոսքը ոչ թե դատապարտյալի, այլ կալանավորի մասին է, ում մեղքը դեռ չի ապացուցվել դատարանում։

Այդպիսի կալանավոր է նաև Վահագն Աբգարյանը, ով ավելի քան 26 ամիս ազատազրկված է, իսկ դատական նիստերն անվերջ ձգձգվում են։ Նախորդ դատական նիստին Աբգարյանի պաշտպանը միջնորդել էր դատարանին անհապաղ քննարկել խափանման միջոցը փոխելու հարցը՝ վկայակոչելով նրա առողջական խնդիրներն ու անհապաղ վիրահատվելու անհրաժեշտությունը։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը, սակայն, որոշեց քննարկել միջնորդությունը տանսչորս օր անց՝ հաջորդ դատական նիստը նշանակելով մարտի 25-ին։

Ստեղծված համաճարակային պայմաններում այս դատական նիստը կարող է չկայանալ։ Սա նշանակում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձը շարունակելու է գտնվել կալանավայրում անորոշ ժամանակով, իսկ կալանավայրերը վարակի ներթափանցումից երաշխավորված չեն։ Սա այն պարագայում, երբ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կորոնավիրուսի վարակի հետ կապված իր սկզբունքներում առանձնացրել է, որ ներկայումս պետք է առավել հաճած կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Իսկ իր ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասել էր հետևյալը․ «Ինքահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին ենք հասկանում, թե որքան խոցելի ենք մենք»։ Դժվար է պատկերացնել, որ ՀՀ գլխավոր դատախազը և դատավորների մեծամասնությունը կհրաժարվեն իրենց վատ սովորություններից, սակայն երեկ գրանցված բացառիկ դատական որոշումը չնչին հույսեր է արթնացնում այս կապակցությամբ։

Continue reading at https://acblog.am/?p=4749 | AntiCorruption[:]

[:am]Դատաքննությունը տևելու է 23 տարի, եթե դատավոր Գզոգյանը շարունակի նույն ոճով [:]

[:am]S2930003

Ալավերդիում տեղի ունեցած սպանության գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս.թ. մարտի  11-ին, դրան նախորդած դատական նիստը տեղի էր ունեցել 2019թ. նոյեմբերի 20-ին՝ ուղիղ 111 օր առաջ:

Մեղադրյալներից մեկը՝ Վահագն Աբգարյանը, վերջին դատական նիստի օրը ստիպված է եղել  դուրս  գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, չնայած իր առողջական խնդիրներին և անհապաղ վիրահատական ցուցումներին, զուտ ելնելով այն հանգամանքից, որ տևական ժամանակ դատական նիստեր չեն կայացել։

Հարկ է նշել, որ Վահագն Աբգարյանը հայտնվել էր «Աստղիկ»  բժշկական կենտրոնում փետրվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, օտար երկրում ապրող քրեական հեղինակության պատվերով տեղի ունեցած մահափորձի արդյունքում, որի կապակցությամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործ:

Մարտի 11-ի նիստը, սակայն, ինչպես ցույց տվեց մեր մշտադիտարկումը, պետական ռեսուրսների հերթական ակնհայտ վատնում էր։ Նիստի ընթացքում դատավոր Ս․ Գզոգյանը որոշում կայացրեց լսել քրեական գործով իրականացրած գաղտնալսումների սկավառակները, անտեսելով  պաշտպանական կողմի փաստված պնդումները առ այն, որ տվյալ գաղտնալսումները ձեռք են բերվել կեղծիքների և պաշտոնական այլ հանցագործությունների միջոցով և ապրիորի չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն դատարանում, մասնավորապես․

•Այդ գաղտնալսումներն ի սկզբանե մոնտաժված են, դրանց 60 տոկոսից ավելին գոյություն չունեն։

•Քրեական գործի նյութերում բացակայում է գաղտնալսումների զննության արձանագրությունը։

•Գործում առկա են ձայնասկավառակների և «արտաքին և ներքին դիտում» ՕՀՄ-ի հիման վրա ձեռք բերված գաղտնալսումների սկավառակների զննության ընդամենը մեկ ֆայլի արձանագրություն, որն էլ կազմելիս (որոնք գտնվել են մեկ այլ քրեական գործում) «հրավիրվել» են գոյություն չունեցող ընթերականեր՝ Շպակ Ալեկսանդր Վլադիմիրի և Արմեն Վրեժի  Աբգարյան: Այսինքն՝ կատարվել է կեղծիք։ Փաստի վերաբերյալ փաստաբան Ա.Սիրունյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին:

 

Փաստացի, դատավոր Ս․ Գզոգյանը որոշել է դատարանում լսել մի ապացույց, որն ի սկզբանե ստեղծվել է հանցագործությունների և պաշտոնեական կեղծիքների արդյունքում։ Այսպիսով, դատարանը լեգիտիմացնում է կեղծիքը։

Բացի այդ, անգամ եթե այդ ձայնագրությունները օրինական ապացույց ճանաչվեն, դրանց բովանդակությունը լսելը տարիներ կտևի։ Ավելի քան 800 ժամ ձայնագրություն կա, մեկ նիստը տևում է միջինում 3 ժամ, այսինքն՝ 281 դատական նիստ կպահանջվի ամբողջը լսելու համար, իսկ վերջին 9 ամիսներին 8 դատական նիստ է տեղի ունեցել, այսինքն, եթե տարեկան միջինում 12 նիստ կայանա, ապա ձայնագրությունների ողջ ծավալը լսելու համար ավելի քան 23 տարի կպահանջվի։

Սա արդյունավետ դատաքննության իրավունքի և գործը ողջամիտ ժամկետներում քննելու կոպտագույն խախտում է։ Այս ընթացքում Վահագն Աբգարյանը պետք է գտնվի կալանքի տակ, այն պարագայում, երբ իր խնամքին ունի անչափահաս երեխաներ և տարեց ծնողներ, ինչպես նաև ունի լուրջ առողջական խնդիրներ, որը հավաստող փաստաթղթերը ներկայացվել է դատարանին։ Աբգարյանն արդեն իսկ 2 տարի և 2 ամիս գտնվում է կալանքի տակ, այն պարագայում, երբ իր ենթադրյալ մեղքի «ապացույցը» կեղծիքներ է պարունակում, որը սակայն անտեսվում է դատարանի կողմից։

«Հակակոռուպցիոն բլոգ»

Continue reading at https://acblog.am/?p=4739 | AntiCorruption[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.