[:am]ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Նա հայտարարել է, որ ստեղծում է կուսակցություն, որպեսզի ապացուցի, որ գործող իշխանության այլընտրանքը միայն նախկինները չեն, ինչպես, ըստ Վանեցյանի, փորձում է ներկայացնել «Իմ քայլը»։ Ո՞վ է այլընտրանքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Լրագրողների հետ նրա հանդիպումն իմ մեջ սարկաստիկ ծիծաղ է առաջացնումը։ Փաստորեն մենք հիմա ունենք կոլեգա, որը քաղհասարակության մասին հայտարարություն է անում և որոշել է, որ Հայաստանում քաղհասարակություն չկա և չի էլ եղել, և քաղհասարակության ներկայացուցիչները միշտ էլ սպասարկել ու սպասարկում են այլ երկրների շահերը։ Այսինքն՝ նա գտնում է, որ ով ֆինանսավորում է, նա էլ ինչ-որ պահանջներ է դնում։ Ի դեպ, ասեմ, որ մեր կազմակերպությունն այն կազմակերպություններից չէ, որ օգտվում է մեծ դոնորներից, դրա համար էլ ես այսօր իմ շահերը չեմ սպասարկում։ Ամեն մարդ իրենով է այդ ամենը պատկերացնում։ Այսինքն՝ եթե նրանք ժամանակին ինչ-որ շահեր են սպասարկել, կարծում է, որ բոլորն են այդպես»։
Ազգային ժողովն ավարտեց այս տարվա առաջին քառօրյա աշխատանքը: Տպավորություն կա, որ ԱԺ-ն այդպես էլ իր բնականոն աշխատանքային հունի մեջ չի մտնում: «Առաջին լրատվական»-ի հետ քննարկման ընթացքում,անդրադառնալով այս դիտարկմանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց. «Այս ԱԺ-ն հավանաբար որակապես ավելին անելու ունակ չէ: Այն պատգամավորները, ովքեր ունակ են ԱԺ աշխատանքներին այլ հուն հաղորդել, պասիվ են, նրանք պետք է նախաձեռնողականություն ձեռք բերեն… Մենք ունենք խորհրդարան, որի համար կարծես թե գոյություն չունեն աշխարհ և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններ»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ պատգամավորների մեծ մասը մոռանում է պատգամավորի իր երդումը և չի կարողանում իրեն դրսևորել որպես պատգամավոր՝ որպես ՀՀ ժողովրդի ընտրյալ:
«Վելես» իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դիտարկմամբ՝ խորհրդարանը կտրվել է իրականությունից և «մտել է կոմֆորտի զոնայի մեջ»: «Մասնագիտական արհեստավարժության խնդիր կա,- նշեց իրավապաշտպանը:- Պատգամավորները, վերցնելով մեր վստահության քվեն, պետք է մեր պատգամները կրեն, բայց իրենք սկսել են պատ շարել, և ինչ-որ բաներ գամել վրան, ժողովրդից կտրվել են և մեր պատգամը տեղ չեն հասցնում»: Մարինա Պողոսյանի դիտարկմամբ՝ հետհեղափոխական երկրներում պատգամավորները պետք է աշխատեն գաղափարների իրականացման համար:
Անդրադառնալով խորհրդարանում շաբաթվա ընթացքում ոչ բովանդակային քննարկումներին և միջադեպերին՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ խորհրդարանը պետք է աչքի ընկնի օրակարգային հարցերի քննարկմամբ, ոչ թե ապաքաղաքական էպատաժով:
Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ խորհրդարանում տղայական մոտեցումներ չպետք է լինեն. «Իշխանություն կրողը պետք է հասկանա, որ ինքը պետական այր է, ոչ թե «լավ տղա»»:
Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, Հակոբ Բադալյանը նշեց, որ դա անլուրջ հայտարարություն է և կրում է քարոզչական բնույթ. «Հեղաշրջման փորձը հանցագործություն է, ինչո՞ւ քրգործ չի հարուցվել»:
[:am]”Բա Ձեր «Դուխով Կեպկեքը» Ի՞նչ Եղան”․ Ասում է Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ դիմելով Իշխող “Իմ Քայլը” խմբակցության պատգամավորներին։ Մ․Պողոսյանի հետ խոսում ենք մի շարք հանցագործությունների բացահայտման, պարգեւավճարների, ԿԳԲ-ի կողմից Դիանա Հարությունյանի՝ “Դինուլի ձեռբակալման, նմանատիպ այլ դինուլների ու ֆեյքաբուծարանների քանդման անհրաժեշտության, շոուներից իրական գործի անցնելու անհրաժեշտության մասին։
Երեկ փողոցում պատահական հանդիպեցինք Իմ Քալը խմբակցության պատգամավոր տիկին Թագուհի Թովմասյանին և պայմանավորվեցինք այսօր քննարկումներ ունենալ ԱԺ֊ում։
Այդ հանդիպումը կայացավ։ Դրա ընթացքում հասկանալի դարձավ, որ մենք ունենք նույնանման պատկերացումներ խնդրի լուծման վերաբերյալ։
Արձանագրեցինք, որ հարցի լուծումը պետք է տրվի գործող օրենսդրության սահմաններում։
Մանրամասների մասին կխոսենք քիչ անց ուղիղ եթերում։[:]