Author: Veles Human Rights NGO

[:am]Ես պնդում եմ՝ ԲԴԽ նորընտիր նախագահը հանցագործություն է կատարել. Մարինա Պողոսյան[:]

[:am]016a253

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի՝ Ռուբեն Վարդազարյանի ընտրության վերաբերյալ քննարկման ժամանակ «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ ավելի անհաջող ընտրություն չէր կարող լինել: Իրավապաշտպանն ընդգծեց՝ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի կատարածների վերաբերյալ և ունի դրանք ապացուցող փաստաթղթերի մեծ տրցակ:

Երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իր անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:

«Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները»,-մասնավորապես, նշված էր Վարդազարյանի հայտարարությունում:

Politik.am-ի հետ զրույցում Մարինա Պողոսյանը նշեց, որ  Ռուբեն Վարդազարյանի որևէ հայտարարություն իրեն չի հետաքրքրում: «Եթե մարդն ինձ վստահություն չի ներշնչում, ապա նրա ասածները ևս չեն կարող վստահություն ներշնչել»,-ասաց նա:

Ըստ Մարինա Պողոսյանի՝ եթե Վարդազարյանը զրպարտություն է տեսնում, կարող է դատարան դիմել.«Ռուբեն Վարդազարյանը, բացի ապօրինի որոշումներ կայացնելուց, ունի նաև գոնե այնքան բավարար գիտելիքներ, որ եթե կարծում է՝ ինչ-որ մեկն իրեն զրպարտում է, կարողանա դիմել դատարան, դատարանում էլ, ԲԴԽ նախագահ լինելով, բավականին լծակներ ունի, որպեսզի իրեն զրպարտող անձը պատասխանատվության ենթարկվի»:

«Վելես» ՀԿ-ի ղեկավարն ընդգծեց՝ իր ասածների տերն է ու հետևողական է լինելու: «Այո, ես պնդում եմ, որ Ռուբեն Վարդազարյանը հանցագործություն է կատարել, կա որոշում. միգուցե, պարզապես նրա ստորագրությունն է փաստաթղթի տակ, բայց դա կպարզի նախաքննությունը»,-ընդգծեց Պողոսյանը:

Իրավապաշտպանն ընդգծեց՝ զրպարտելու որևէ խնդիր չկա. «Ասածներս ապացուցող փաստաթղթերն ինձ մոտ առկա են, և ես պատրաստ էի և եմ հանրային քննարկման, որպեսզի, եթե ինքը կարծում է, որ զրպարտություն է, հանրային կերպով ապացուցի դա: Պատրաստ եմ նաև այդ փաստաթղթերը հանրայնորեն իրեն տրամադրել և ստանալ հանրային պատասխան: Քրեական պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ չէ: Ես՝ ի տարբերություն իրեն, համարձակություն ունեմ հստակորեն տալ իր անունը: Եթե կարողանում է, թող ինքն էլ նշի իմ անունը և ասի, որ իմ ունեցած փաստաթղթերն իրեն զրպարտող են»:

Մարինա Պողոսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ առջիկա օրերի ընթացքում հանցագործության մասին հաղորդում կներկայացնի՝ իր ունեցած փաստաթղթերի հիման վրա:

http://politik.am/es-pndum-em-bdkh-noryntir-nakhagahy-hancagortsutyun-e-katarel-marina-poxosyan[:]

[:am]«Սաղին կասես, որ Վահագը Ալավերդին էլ չի տեսնելու»[:]

[:am]Նոր անդամներով համալրված ԲԴԽ-ն ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը» Media Center[:]

[:am]«#Դատավորները անկախ են եղել #օրենքից։

Եթե դատավորը ակնհայտ ապօրինի #դատավճիռ է կայացնում, որով խաղում է մարդկային ճակատագրերի հետ, և այդտեղ կան ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր, ի՞նչ անկախության մասին կարելի է խոսել»,- ասում է Veles Human Rights NGO իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։

 

https://www.facebook.com/mediacenterarmenia/posts/1599419110189627[:]

[:am]«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ի հերթական հաղթանակը ՀՀ դատախազության անգործության դեմ[:]

[:am]imgonline-com-ua-Resize-1NSHvd2c0V

Ս․թ․ հուլիսի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ( նախագահող դատավոր Դավիթ Բալայան) բավարարեց փաստաբան Արթուր Սուքիասյանի բողոքը ՀՀ դատախազության անգործության դեմ։

Հիշեցնենք, որ «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն 01/10/2018թ․հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից 254 դիվանագիտական անձնագրեր դիվանագիտության հետ կապ չունեցող անձանց «նվիրելու» առումով

https://www.youtube.com/watch?v=9YKSQuVDUZY&feature=youtu.be

[:]

[:am]«Քննիչը փորձել է կաշառել, ճնշել, որ Վահագն Աբգարյանի դեմ գրի» Acblog.am[:]

[:am]«Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Արթուր Շահվերդյանի նշանածը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանի որդին՝ քննիչ Հովհաննես Համբարյանը պարբերաբար այցելել կալանավայր՝ Արթուրից ցուցմունք կորզելու նպատակով։

Արթուր Շահվերդյանը կալանավորվել է 2017 թվականի մայիսին, նույն տարվա հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել Կամո Փիրուզյանի սպանությունը, որի վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա ներգրավում են նաև Արթուրին։ «Արթուրն արդեն մեկ ամիս կալանավայրում էր, ո՞նց կարող էր ինքը որևէ տեղեկություն ունենալ այդ սպանության վերաբերյալ»,- ասում է Արթուրի նշանածը, ով անձնական պատճառներով չի ցանկանում հրապարակել իր անունը։

Նա բազմիցս տեսակցել է իր Արթուրին և վերջինս պատմել է, թե ինչպես է Համբարյանը փորձում ճնշել իրեն կալանավայրում։ «Քննիչ Համբարյանը նախ ծխախոտ է առաջարկել, հետո խոստացել է ժամացույց նվիրել, եթե Արթուրը Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տա (Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու համար՝ Ա.Ղ.)։ Երբ Արթուրը հրաժարվել է, սկսել է սպառնալ, ասել է, որ իր գործը կվերաբացեն ու կավելացնեն իր դատապարտման տարիները»,- պատմում է աղջիկը

։ Արթուր Շահվերդյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել, որպեսզի ուշադրություն հրավիրի իր նկատմամբ կիրառվող պարբերական ճնշումներին, դիմել է պատկան մարմիններին, բաց նամակով նաև դիմել է վարչապետին։ «Որևէ ընթացք չի տրվել իր գրություններին, բայց երկրորդ հացադուլից հետո ճնշումները կարծես դադարել են»,- ասում է դատապարտյալի նշանածը։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 14-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=3545 | AntiCorruption[:]

[:am]Վահագն Հարությունյանը լուրջ ազդեցություն ունի տարբեր քրգործերով. ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի՝ ով է նրան նյութերով ապահովում 1in.am[:]

[:am]«ԲԴԽ անդամների 11 հոգանոց ցուցակը նայելուց հետո մոտս միայն մեկ ցանկություն առաջացավ՝ տոմս գնել և վերջնականապես գնալ Հայաստանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։ Նրա խոսքով՝ ցանկում կան այնպիսի դատավորներ, ովքեր փոխկապակցված են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ և նրանցով հնարավոր չէ ինչ-որ բարեփոխումներ իրականացնել:

«Մեզ մոտ այնպես է լինում, որ պապաները գնում են, ձագերն են մնում, ձագերը գնում են, պապաներն են գալիս։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է ինչ-որ բարեփոխում անել այս անձանցով։ Ռուբեն Վարդազարյանի անունն է շրջանառվում, բայց իր ժամանակ պետք է հիշել, թե ինչ կեղծիքներ են եղել։ Ես դրանք հատ առ հատ կարող եմ մատնացույց անել հենց Ռուբեն Վարդազարյանին։ Բայց ես ճանաչում եմ դատավորների, ովքեր երիտասարդ են, մաքուր են, կեղտի մեջ թաթախված չեն, նույն լափամանից չեն կերել»,- ասաց Պողոսյանը։

Մարինա Պողոսյանը անդրադարձավ նաև Ալավերդիում տարիներ առաջ տեղի ունեցած սպանության գործին, որով անցնում է Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։ «Այս քրեական գործը սկսվել է պետական պատվերի շրջանակներում։ Չեմ կարող ասել, որ հիմա այդ պետական պատվերը շարունակվում է, բայց կարող եմ ասել, որ այդ պատվերը տված անձինք հիմա էլ շարունակում են իրենց ազդեցությունը ունենալ այս գործով»,- ասաց իրավապաշտպանը։

Պողոսյանի խոսքով՝ գործում էական ու գործուն շահագրգռվածություն ունի Քննչական կոմիտեի նախկին նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, ով ներկայումս անցնում է Մարտի 1-ի գործով և այժմ Հայաստանում չէ։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2592878.html[:]

[:am]Դիվանագիտական անձնագրերի տերերը ու նրանց հովանավորները Acblog.am[:]

[:am]20190710PNSq75bE7qP4ZAda_OkDuX_large

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Դ.Բալայան) 09/07/2019թ.  տեղի ունեցավ «Վելես» իրավապաշտպան ՀԿ –ի կողմից ՀՀ դատախազության անգործության դեմ դատարան ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ դեռ 2018թ. հոկտեմբերի 01-ին «Վելես» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնագրեր էր տրամադրել 254 անձի, որոնք ըստ օրենքով սահմանված կարգի չէին կարող ունենալ դիվանագիտական անձնագրեր:

Դիվանագիտական անձնագրեր էին տրամադրվել Առաքել Մովսիսյանին (Շմայս), Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), Հովիկ Աբրահամյանին (Մուկ), Գագիկ Խաչատրյանին  և այլոց: ՀՀ գլխավոր դատախազությունը օրինաչափ էր համարել նման գործառույթը և անգործություն ցուցաբերելով փորձել էր կոծկել ՀՀ ԱԳՆ –ի կողմից կատարված վերոնշյալ ապօրինությունները:

Մանրամասները ներքևում


Continue reading at https://acblog.am/?p=3519 | AntiCorruption[:]

[:am]«Հակակոռուպցիոն բարձրախոս» – բարձրաձայնի՛ր կոռուպցիայի մասին[:en]“Anti-Corruption Mic” – Speak Up Against Corruption[:]

[:am]culture1-1-c3cc1dfd4a198e6b

 

«Վելես» հասարակական կազմակերպության Հակակոռուպցիոն բլոգը սկսում է նոր նախագիծ՝ «Հակակոռուպցիոն բարձրախոս», որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվելու տեսախցիկի առջև բարձրաձայնել իրենց նկատմամբ տեղի ունեցած անարդարությունների մասին, որոնք պետական մարմինների ու պաշտոնյաների կոռումպացվածության արդյունք են։ Քաղաքացիները տեսախցիկի առջև պատմելու են, թե ինչ է տեղի ունեցել և ովքեր են մեղավորները՝ դիմելով իրավապահ մարմիններին։

«Հակակոռուպցիոն բարձրախոս»ի միջոցով Ձեր խնդիրը բարձրաձայնելու համար զանգահարեք (010) 578551, (098) 615663 կամ ուղարկեք նամակ մեր էլեկտրոնային փոստին՝  info@veles.am

 

 [:en]culture1-1-c3cc1dfd4a198e6b

“Veles” NGO’s Anti-Corruption blog launches a new project – “Anti-Corruption Mic” which will give an opportunity to all citizens to speak up about injustice that happened to them because of corruptness of state organs and officials. Citizens will speak in front of a camera and appeal to law enforcement bodies.

To be part of “Anti-Corruption Mic” call us (+37410)578551, (+37498) 615663  or send an email to  info@veles.am[:]

[:am]«Քֆուր էր անում, խփում էր»․ Վահագն Հարությունյանին մեղադրում են խոշտանգման մեջ Acblog.am[:]

[:am] 

«Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, ներկայումս հետախուզման մեջ գտնող Վահագն Հարությունյանը կասկածվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ։ Իսկ մեկ այլ գործով քաղաքացիները Հարությունյանին մեղադրում են իրենց խոշտանգումների ենթարկելու մեջ։ Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը պաշտոնանկ է արվել 2018 թվականի հուլիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով։ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ պաշտոնանկությունից հետո գտնվում է Մոսկվայում՝ առողջական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ Ալավերդի քաղաքի բնակիչները նախկին պաշտոնյային մեղադրում են ցուցմունքներ կորզելու նպատակով իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու, հայհոյելու ու հարվածելու մեջ։ Ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Սակայն հարցաքննել Հարությունյանին այս գործով դեռ չի հաջողվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գուրգեն Խաչիկյանն ու Աշոտ Խաչատրյանը 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության գործով բերման են ենթարկվել որպես կասկածյալներ։ Տաքսու վարորդ Գուրգենը պարբերաբար ծառայություններ է մատուցել ալավերդցի գործարար Վահագն Աբգարյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Գուրգենը acblog.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս տպավորված ու զարմացած է, թե ուժայիններն իրեն ինչպես են բերման ենթարկել․ «Առավոտյան ժամը 9ն էր, բաղնիքում լվացվում էի, որ գնայի գործի, դուռը ծեծեցին, մայրս բացեց, մասկեքով ու ավտոմատներով մարդիկ մտան ներս։ Էրեխեքը վախեցան, մինչև հիմա ախպորս էրեխեն, ով չի խոսում, ձեռով ավտոմատ ա ցույց տալիս, վախը մեջներն ա, իրիկունը, որ գնդակը ձեռներն ես տալիս, որ գնան խաղան, վախում են, չեն գնում։ Երեք հոգի մասկեքով էին, երկու հոգի էլ՝ քաղաքացիական հագուստով։ Իբր եկել էին մեր տնից զենք զինամթերք փնտրելու, բայց ոչ մի բան չգտան, քանի որ եթե ավտոս էլ քանդես, կարող ա մեջից անգամ ավտոյի կլյուչ չգտնես»։ Գուրգենի խոսքով՝ իրենց Ալավերդիից տեղափոխել են Երևան՝ Հատուկ քննչական կոմիտե, որտեղ հարցաքննվելու ժամանակ սենյակ է մտել ՀՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն ու սկսել հայհոյանքներով խոսել ալավերդցի Վահագն Աբգարյանի մասին, ում սպանության գործով մեղադրանք է առաջադրվել։ «Վահագն Հարությունյանն ինձ հարցրեց՝ ի՞նչ կասես Վահագն Աբգարյանի մասին։ Ասել եմ՝ բարերար, լավ մարդ ա, հենց էդ խոսքի վրա ինձ խփեց։ Քֆուր էր անում, խփում էր․․․աշխարհի վերջին հայհոյանքներն էր տալիս Վահագնին, զգացվում էր, որ ինքը շատ շահագրգռված ա էս գործով»,- կարծում է Գուրգեն Խաչիկյանը։ Նույն գործով մեկ այլ տուժող՝ Աշոտ Խաչատրյանը acblog.am-ին պատմեց, որ Վահագն Հարությունյանն իրեն ևս հայհոյել ու հարվածել է, նաև ասել, որ գնա Ալավերդի ու բոլորին հայտնի, որ Վահագն Աբգարյանն այլևս Ալավերդին չի տեսնելու։ «Մեզ մեղադրանք էին առաջադրել, թե իբր մենք հանցավոր խմբի անդամ ենք, հետո էդ մեղադրանքը վերացրեցին։ Ես հասարակ մարդ եմ, ինձնից ի՞նչ հանցավոր խմբի անդամ»։ Տուժողները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալը փորձել է իրենցից ցուցմունք կորզել՝ ի վնաս Վահագն Աբգարյանի, սակայն չի հաջողվել։ Գուրգեն Խաչիկյանը կարծում է, որ ինքը շատ հզոր մարդ է, քանի որ կարողացել է հաղթել նախորդ ռեժիմի օրոք բարձր պաշտոն զբաղեցնող Վահագն Հարությունյանին։ «Ես հաղթել եմ գեներալին իմ ճշտով, նրանով, որ զուտ ոչ մի բան չեմ գրել, կեղծ ցուցմունք չեմ տվել Վահագն Աբգարյանի դեմ։ Ու արդյունքում իմ կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալից ես դարձա տուժող»։ Նշենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 14-ին։ Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=3485 | AntiCorruption[:]

[:am]«Ամբաստանյալ Վահագն Աբգարյանի իրավունքները խախտվել են»: «Վելես» իրավապաշտպան կազմակերպություն Loritv.am[:]

[:am]Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուսաննա Գզոգյանի ղեկավարությամբ կայացավ Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի գործով դատական հերթական նիստը։ Նիստը մեկնարկեց Վահագն Աբգարյանի հայտարարությամբ՝ առ այն, որ հետախուզման մեջ գտնվող քննչական կոմիտեի, հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանը սույն գործով 3 տուժողների վրա ճնշում է գործադրում, շարունակեց որ կեղծված են նաև սղագրությունները:

 [:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.