[:am]https://www.youtube.com/watch?v=263H9R4gQR8[:]
[:am]Այս տարի լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը։ Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու պատգամավորներ։
Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ պետք է հետաքննվի։ Ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը։ Երբ պետությունն իր տեղում չի, և մի հանցագործությունը չի բացահայտվում, այն բերում է իր պատճառահետևանքային կապին, և տեղի են ունենում այլ հանցագործություններ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա վստահ եմ, որ չէր լինի Մարտի 1-ը։ Հանցագործությունը մեծ է, թե փոքր՝ կարևոր չէ, կարևորը դրա մոտիվներն են։ Ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը․ չեմ կարծում, որ ինձ կամ ձեզ էր պետք։ Հոկտեմբերի 27-ը պետք էր այն մարդկանց, որոնք հետագայում իշխանությունը զավթեցին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ Հոկտեմբերի 27-ի մոտիվն ու շարժառիթը․ Նաիրի Հունանյանը պետք է խոսի»։
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=ReVV1OJATsM
[:am]https://www.youtube.com/watch?v=eUN2AjfJWSg[:]
Հոկտեմբերի 11-ին Վանաձորի դատարանը վերջապես սկսեց հարցաքննել Կամո Փիրուզյանի սպանության աղմկահարույց գործով առանցքայիn վկային՝ Արթուր Մնացականանին: Արթուր Մնացականյանը Ալավերդու հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունքներ էր գրել, պատմելով քննչական մարմնին, որ Աբգարյանն է նախապատրաստել Կամո Փիրուզյանի սպանությունը:
Վերջին դատական նիստի ժամանակ սպանության գործով գլխավոր վկա Մնացականյանը, փաստորեն, հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, պնդելով, որ դրանք տվել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի ճնշումների ներքո: Վերջինս Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ:
Կամո Փիրուզյանը Ալավերդի քաղաքի բնակիչ է եղել, գործազուրկ, կրկնակի դատված թմրամիջոցների պատրաստման համար: Նրա սպանությունը 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ և ամիսներ առաջ սկսված դատավարությունը մեծ հետաքրքրություն են առաջացնում Լոռիում և Հայաստանով մեկ, քանի որ առնչվում են Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանին և ընկալվում է այդ քաղաքը վերջին մի քանի տարիներին ցնցող արյան վրեժի շղթայի մի օղակը:
Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, որը մինչ օրս հետախուզման մեջ է, մեղադրվում է 2016թ.-ի մայիսի 19-ին Աբգարյանի թիկնապահներին՝ Վարդան Ավագյանին և Երևան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար: Աբգարյանը այժմ ամբաստանյալի աթոռին է և մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը իր սանիկին՝ Վլադ Դավթյանին պատվիրելու և քննչական կոմիտեի աշխատակիցներին գործ կոծկելոը համար կաշառք տալու համար:
Արթուր Մնացականյանի հարցաքննությունը Վանաձորի դատարանում անցավ լարված մթնոլորտում: Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին ոչ մի կերպ չէր հաջողվում փոխել իր իսկ հաստատած ապացույցների հետազոտման կարգը և սկսել վկայի հարցաքննությունը:
Հիշեցնենք, Մնացականյանը նախորդ նիստին
հայտարարել էր, որ կարճ ժաանակով է Հայաստանում և խնդրել էր իրեն լսել արտահերթ, իսկ նրա ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Հոկտեմբերի 11-ի նիստը անցնում էր ձգձգումներով, կրքերը շիկանում էին, իրավիճակը դառնում էր անկառավարելի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առարկում էին վկայի հարցաքննությանն անցնելու որոշման դեմ, քանի որ հարցեր կարող էին տրվել դեռևս չհետազոտված ապացույցների վերաբերյալ։
Սակայն դատարանը չէր ընդունում առարկությունները:
Տուժողի փաստաբանները երկու անգամ դատավորից ինքանաբացարկ պահանջեցին: Կամո Փիրուզյանի այրին՝ Հռիփսիմե Քոչինյանը, հայտարարություններ արեց, որոնք վերածվում էին անըմբռնելի գոռոցների: Նա դատարանի ու մյուս կողմի հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում «ոչխար», «անասուններ» ասելով, իսկ երբ դատավորը որոշում ընդունեց նրան հեռացնել դահլիճից, չէր ենթարկվում կարգադրիչներին:
Վերջապես կարգադրիչներին հաջողվեց դուրս բելեր կնոջը և դատարանը լսեց Արթուր Մնացականյանի ցուցմունքները: Նիստը տևեց մինչև 21.30:
Արթուր Մնացականյանը՝ Արկոն, Վահագն Աբգարյանի մանկության ընկերն է եղել, իսկ «հասուն կյանքում» ալավերդցի հեղինակության աջ ձեռքը, նրան պատկանող հյուրանոցի ու դեղատան տնօրենը, որին Աբգարյանը անվերապահորեն վստահել է:
Մնացականյանը դատարանում հայտնեց, որ Աբգարյանի դեմ ցուցմունքներ է տվել, քանի որ քննիչներն իրեն ահակեբել են, խոստանալով, որ հակառակ դեպքում ինքը կդատապարտվի ցմահ ազատազրկման:
«Նա հայտարարեց, որ ամեն ինչ սուտ է ասել: Ասաց, որ զրպարտել է իր ընկերոջը իր ազատության մեջ մնալու համար: Նրա վրա նույն հոդվածները կարող էին դնել, ինչ դրված են եղել Վահագն Աբգարյանի վրա», — հայտնեց Forrights.am-ին Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Արթուր Մնացականյանը դատարանին հայտնել է, որ քննիչները բերել են հարցաքննության իր հորը, որը սրտի հիվանդ է:
«Հորը տարել են հարցաքննության և Արթուրին հոգեբանական ճնշման տակ են պահել, ու իրոք, հայրը դուրս է եկել այնտեղից ու մահացել է», — ասում է Պետրոսյանը:
Նա նաև անդրադարձավ վերջին դատական նիստի արտառոց ընթացքին: «Մյուս կողմը ամեն ինչ անում էր, որ վկան ցուցմունք չտա: 3,5 ժամ տևեց նրա հարցաքննությունը: Այնուհետև որոշվեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, և քանի որ դրանք ծավալուն էին, դատարանը հետաձգեց նիստը մինչև հոկտեմբերի 23»:
«Ես քուն ու հանգիտս չունեմ, մարդկանց զրպարտել եմ, գիշերները քնել չեմ կարողանում», — ասել է Արկոն դատարանում:
Հիշեցնենք, նա քննիչներին պատմել էր, ինքը Վահագն Աբգարյանի հանձնարարությամբ Վլադիմիր Դավթյանին սովորեցրել կրակել, կազմակերպել է նրան զենքի փոխանցումն ու բուն սպանությունը:
Վլադ Դավթյանը և նախաքննության մարմնին, և դատարանին բազմիցս հայտարարել է, որ գործել է ինքնուրույն, քանի որ Փիրուզյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել և վերջինս սպառնացել է, որ կսպանի իրեն:
[:am]https://www.youtube.com/watch?v=I2Kyk-Iy-hM&fbclid=IwAR0InKCIiXj-HJyaNaOCEqBHjf04M72klwrttqLRS-JB2xxbGOWBAY5yTag[:]
[:am]Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) և Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը։
Իրավապաշտպանը նաև հավելեց․ «Այս քրեական գործում մեր կազմակերպությունը ներգրավվել է որպես մարդու խախտված իրավունքների պաշտպանության գծով։ Հարգարժան փաստաբան Երվանդ Վարոսյանը սկսել է անձնավորել ու պիտակավորել ինձ, ասելով՝ «իբրև իրավապաշտպան», ասեմ, որ այդ «իբրև իրավապաշտպանի» շնորհիվ Վահագն Հարությունյանից արդեն իսկ հինգ տուժող կա։ Այս ամենը Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին հոգեխանգարմունքի մեջ է գցել, որովհետև, եթե մարդիկ Կամո Փիրուզյանի ներկայացուցիչներն են, ապա նրանք պետք է շահագրգռված լինեն, որ արդար դատաքննություն գնար»։
[:am]https://www.youtube.com/watch?v=BcnKtZjCNgw
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարություն էին տարածել, որի տակ ստորագրել էին 36 հասարակական, քաղաքական գործիչներ։ Այդ հայտարարության մեջ խոսվում էր դատարանների վրա ճնշումների, հակասահմանադրական գործողությունների մասին։
Նրանք նաև իրական օրակարգի շուրջ համախմբման կոչեր էին անում և նշում, որ հայկական երկու պետությունները վտանգի տակ են, եթե չսթափվենք։ Ինչո՞ւ են այս քաղաքական ուժերը Քոչարյանի գործը կապում հենց անվտանգության խնդրի հետ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես իրենց լուրջ չեմ էլ վերաբերվում։ Էնպես որ, դա իրենցից պետք է հարցնել։ Ես նման քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ոչ լսում եմ, ոչ կարդում եմ նրանց հայտարարությունները և ոչ էլ ուզում եմ իմ ժամանակը ծախսել։ Նրանք իրավունք չունեն երկու պետությունների անունից խոսել․ մարդիկ, որոնք ստորագրել են էն փաստաթղթի տակ, որով սատարում են իշխանությունը բռնազավթած մարդուն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երեկ Ազգային ժողովում, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով:
Հիշեցնենք, որ 2000 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ և դրան հաջորդած սեփականության օտարման և կառուցապատման որոշումներով՝ Հայաստանում սկիզբ դրվեց քաղաքացիների զանգվածային ունեզրկման գործընթացին։ Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքում բնակարաններ ունեցող սեփականատերերը վտարվեցին իրենց բնակարաններից՝ չնչին փոխհատուցումներով։ Նրանցից շատերն առ այսօր որևէ փոխհատուցում չստանալով՝ ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց գումարները, բնակարանները։
Խորհրդարանական լսումների նախաձեռնությունը պատկանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, որը, նախօրեին տեղեկացնելով լսումների մասին, գրել էր. «Հանցագործություններից ամենասարսափելին այն հանցագործություններն են, որոնք իրականացվում են պետության ձեռքով, «պետական շահի» հիմնավորմամբ՝ թիրախավորելով քաղաքացուն և քաղաքացու սահմանադրական իրավունքները, երբ քաղաքացուն պաշտպանելու կոչված ինստիտուտները լծվում են քաղաքացու իրավունքները համակարգայնորեն, նպատակաուղղված տրորելու գործին։ Ցավոք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախկին իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, անարգանք մեր Սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության ու մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»։
Գայանե Աբրահամյանը նաև տեղեկացրել էր, որ պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնումը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, և այժմ իրենք քայլ առ քայլ սկսում են դրա իրականացումը։ Իսկ առաջին քայլը խորհրդարանական լսումների նախաձեռնումն էր, որի նպատակն էր վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ։
ԱԺ լսումների ժամանակ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի առանձնակի դերակատարությունը այս հանցագործության մեջ։ Ըստ նրա, սակայն, Քոչարյանը մենակ չէր կարող այդ ամենը անել և նրան պետք էին համախոհներ։ «Եվ ստեղծվեց մի խունտա, որը ղեկավարում էր այն ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը: Այս բոլոր գործընթացների մեջ իր դերակատարությունն է ունեցել ՀՀ դատական համակարգը, ինչպես նաև հարկադիր կատարողների ինստիտուտը»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ նոր իշխանություններից պահանջելով քրգործ հարուցել մի անձնավորության դեմ, որին այսօր էլի դատում են շատ ավելի լուրջ մի հանցանքի համար: Ըստ էության՝ ակնարկելով հենց Ռոբերտ Քոչարյանին։ Բացի դրանից՝ Բաղդասարյանը պահանջեց քրգործ հարուցել նաև Դավիթ Հարությունյանի և Երվանդ Զախարյանի դեմ: Նա վստահեցրեց, որ փաստերով կարող է ապացուցել նրանց արած հանցագործությունները, որի հետևանքով Հայաստանի բյուջեին հասցվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս:
Նույն կաշառքի, փողերի լվացման, չարաշահումների մեխանիզմները գործել են նաև Կասկադի հողատարածքների դեպքում։ Դրանց մասին բարձրաձայնած ու հենց այդ պատճառով հետապնդումների ենթարկված իրավապաշտպան Մարինա Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ժամանակին սեփական հետաքննությամբ փողերի լվացման հսկայական մեխանիզմ էին բացահայտել, որում ներգրավված էին բազմաթիվ պաշտոնյաներ, սակայն այն իրավապահների կողմից քննության առարկա չդարձավ, փոխարենը քրեական հետապնդումներ սկսվեցին իր նկատմամբ։ «Մենք բացահայտել ենք նույն Քոչարյանի ժամանակ արդեն Կասկադի հողերի հետ կապված փողերի լվացման սխեմաներ, որում ներգրավված էին դատախազության աշխատողներ, որոնք մտել էին այդ կեղծ առքուվաճառքների մեջ՝ մի քանի միլիոն դոլար՝ ՎՏԲ բանկի միջոցով։
Հսկայական գումարներ էին կանխիկացվել մի քանի օրվա մեջ։ Հենց այս ամենի մասին բարձրաձայնելուց հետո սկսվեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ ես ունեի բոլոր փաստաթղթերը, որ եղել է փողերի լվացում։ Կասկադը գերակա շահ էր ճանաչվել միայն նրա համար, որ դրա վրա փողեր լվանային»,- ասաց տիկին Պողոսյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Երվանդ Զախարյանի թեթև ձեռքով Կասկադի հողերը ուղիղ վաճառքի միջոցով անցել են նրա մտերիմներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Հողային օրենսգրքին։ Մեր օրենսդրությամբ արգելվում է հող օտարել ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց։ «Այս բացահայտումներից հետո նախկին դատախազ Օսիպովների ընտանիքի մասին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քանի որ թե՛ փողերի լվացումը, թե՛ այլ հանցագործություններ եղել են Օսիպովների անմիջական մասնակցությամբ։ Նրա տղան է խոշոր գումար կանխիկացրել, Աղվան Հովսեփյանի օգնականն է 3 միլիո դոլար գումար կանխիկացրել Կասկադի հողերի հետ կապված։ Բնականաբար, այս ամենի պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյանը և նրա հետ հանցավոր համաձայնության եկած այլ պաշտոնյաներ»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Նա այսօր էլ առանձնապես հույս չունի, որ իրենց բացահայտումները կարող են ընթացք ստանալ և իրավական գնահատականի արժանանալ։ Իսկ հակառակում՝ իր նկատմամբ նոր հետապնդումներ սկսելու հարցում, վստահ է։ «Ես որևէ ակնկալիքի մասին չեմ կարող խոսել։ Մենք անցած տարի քննչական կոմիտեի ղեկավարին, ՀՔԾ ղեկավարին ու Վանեցյանին հեռագրեր էինք հղել այս գործի հետ կապված, ներկայացրել էինք ամբողջ սխեման, նշել, որ գործը կուլ են տվել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանն ու Արթուր Դավթյանը, սակայն մեր բողոքներին այդպես էլ որևէ ընթացք չտվեցին։ Պատկերացնում եք, մենք մի հետաքննությամբ ցույց էինք տվել, որ փողերը լվացվել են ՎՏԲ բանկի միջոցով, այդ փողերը եկել են ռուսական օֆշորներից, դրանք լվացվել են նախկին դատախազի ու այլ պաշտոնյաների կողմից, ու ոչ մի արձագանք։ Փոխարենը՝ իմ դեմ հետապնդում սկսվեց։ Հուսանք՝ այս անգամ ամբողջ ԱԺ-ի դեմ հետապնդում չի սկսվի»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։
4 ուղղագրական սխալ 2 նախադասությունում․ այսպիսի «գրագիտություն» է ցուցաբերել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օգնական Ա․ Սուքիասյանը, ով, «Հակակոռուպցիոն» բլոգի տեղեկություններով, Դավթյանի մտերիմն է՝ քավոր-սանիկ ձևաչափով։ Ա․ Սուքիասյանը Դավթյանի միակ մտերիմը չէ, ով աշխատանքի է անցել Գլխավոր դատախազությունում։ Մյուս աշխատակիցների հետ Դավթյանի կապերին կանդրադառնանք առաջիկայում:
[:]
«Հակակոռուպցիոն բլոգը» տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ախթալայի կամրջի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ այդ գործով նախ 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել ալավերդցի Վահագն Աբգարյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակած Վարդան Անտոնյանը, որը սակայն Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատվել էր կալանքից։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Ախթալայի կամրջի վրա տեղի ունեցած կրակոցները գործը անկյունաքարային նշանակություն ունի դրանից հետո Ալավերդի քաղաքում, ապա նաև Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանցագործությունների համար։ «Հակակոռուպցիոն բլոգը» գրել էր, որ ամեն ինչ սկսվել է 2015 թվականի Ալավերդիի քաղաքապետի ընտրություններից․ առաջին հայացքից սովորական տեղական ընտրությունները իրականում արտառոց հանցագործությունների շղթայի սկիզբը դարձան։ Ընտրություններին պայքար է ընթացել երկու ազդեցիկ թեկնածուների միջև, մեկը «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբայրն էր՝ Արթուր Աբգարյանը, մյուսը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից աջակցություն վայելող թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը։ Վերջինիս թեկնածությունը մեծապես աջակցել էր Ալավերդիում որոշակի հեղինակություն վայելող Վահագն Աբգարյանը (ազգանունների նույնությունը պատահական է, Վահագն և Տարոն Աբգարյանների միջև ազգակցական կապ չկա)։ Արդյունքում Տարոն Աբգարյանի եղբայրը պարտվել էր, դրան հետևել էին մի շարք հանցագործություններ։
2015 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո՝ նույն թվականի հոկտեմբերի 11-ին, Ախթալայի կամրջի վրա Վարդան Անտոնյանը կրակահերթ է բացել Վահագն Աբգարյանին պատկանող ավտոմեքենայի վրա։ Դեպքի ականատես Արմեն Հարությունյանը որոշ ժամանակ անց ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ «Հակակոռուպցիոն բլոգին» սակայն հաջողվել է կապ հաստատել նրա հետ և տեսազանգի միջոցով հարցազրույց վերցնել։ Հարությունյանը պատմել է, որ Անտոնյանն իր զենքը վերցրել է հանքը շահագործող ընկերության գրասենյակից, իսկ հետագայում արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանն իր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ինքը ամեն դեպքում Վարդան Անտոնյանին հանելու է բանտից, քանի որ վերջինս իր «խաթր է մտել այս ամենի մեջ»։
Ի դեպ, կարելի է արձանագրել, որ Տարոն Աբգարյանն իր խոսքի տեր մարդ է, քանի որ նշված հեռախոսազրույցից որոշ ժամանակ անց 13 տարվա ազատարազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Թե ինչպես է դա հաջողվել Աբգարյանին, հավանաբար տեղյակ է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանը, ում որոշմամբ էլ Անտոնյանն այժմ ազատության մեջ է։
Այս գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է շրջադարձային լինել հանցագործությունների շղթան բացահայտելու համար։ Արման Ղարիբյան
Continue reading at https://acblog.am/?p=3933&fbclid=IwAR2jOrT_hHSfIHyv0Ab2Y2370doL3uyHPUCQFya2Ncx1N4b8kN7J5gZVSbE | AntiCorruption[:]