Author: Veles Human Rights NGO

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի տատիկ պապիկի արձանը նորոգել է հայրս. ողբում եմ, որ չկա արձանն այլևս. Մարինա Պողոոսյան

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հայրը՝ Հրանտ Ռուբենի Պողոսյանը, արցախյան առաջին պատերազմից հետո վնասված, ավերված Ստեփանակերտի տատիկ պապիկի լեգենդար արձանի նորոգման կազմակերպիչն ու ֆինասավորողն է եղել:

ArmLur.am-ը Մարինա Պողոսյանի հետ խոսեց պատմական այդ իրողության մասին, որ քչերին է հայտնի:

Մարինա Պողոսյանը, հիշելով Արցախի Տատիկ պապիկ արձանի նորոգման գործընթացը արցախյան առաջին պատերազմից հետո, արտասվեց:

«Պապայիս սարքած Ձեդո Բաբոյի արձանից բացի Շուշիի թանգարանն ու ժենգյալով հացն եմ կարոտել»,- ասաց իրավապաշտպան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայտարարություն Սասուն Խաչատրյանի հիմնարկի համար

 
Հատուկ հորդոր ՜՜հակա ՜՜ կոռուպցիոն անվանվող կոմիտեին՝ ինձ չզանգահարել, բոլոր այն վարույթները որ նախաձեռնվել են իմ կողմից տրված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա տարեք ձեր տները обой փոխարեն կպցրեք ձեր տների պատերին քանի դեռ կրկեսի շենքը չի բացվել։
Ստեղ ձեր համար պարապ մարդ չկա ՝ ցուցմունք տվող , որ կարճելու գին բարձրացնեք։
Հ.Գ. դուք ձեզնից չե՞ք զզվում …. չէ՜՜՜՜….ես զզվում եմ

Հայտարարություն !!

 Վերջին նախազգուշացում‼️‼️‼️‼️

Քանի որ շարունակվում են իմ կյանքին ու անվտանգությանը սպառնացող գործողությունները , ապա ի լուր “իրավապահների”  և մասնավորապես պատվիրատուների ու կատարողների հայտարարում եմ , որ դիմելու եմ ինքնադատաստանի և դա հարկադրված միջոց է իմ անձը, իմ անվտանգությունը և իմ առողջությունը պահպանելու համար։

Յուրաքանչյուր ոտնձգություն ստանալու է կոպիտ և անդառնալի հակահարված։ Հ.Գ. Փորձեք և ձեր մտերիմները կփաստեն։

https://www.facebook.com/photo?fbid=6872447112861804&set=a.748231221950121

Դատախազության և Ոստիկանության խայտառակությունն է. իրավապաշտպանը՝ Ֆուչիկի փողոցի կրակոցների մասին

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում օրերս տեղի ունեցած կրակոցներին։

Oragir.News-ը կապ է հաստատել «Վելես» ՀԿ-ի հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ՝ պարզելու՝ որքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը ապահովագրված նման իրավիճակներում, ինչին ի պատասխան՝ զրույցակիցն ասաց, որ ՀՀ որևէ քաղաքացի՝ անկախ տարիքից բացարձակ անվտանգ չէ․

«Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի՝ սկսած նորածին երեխայից՝ մինչև ամենազառամյալ մարդը, բացարձակ անվտանգ չէ, որովհետև չկա իրավապահ համակարգ։ Բոլոր հանցագործությունները կատարվում են կա՛մ իրավապահ համակարգի անմիջական մասնակցությամբ, կա՛մ գոնե թողտվության ներքո։ Որևէ մեկը չի կարող այդքան լկտիանալ, որ նման բան անի։ Սրանք երևի վատ նկահարանված սերիալի ազդեցության տակ են մնացել, որով էլ որ դաստիարակվել են 30 տարի։ Նույնիսկ ամենամեծ երևակայություն ունեցողը չի կարող պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում»։

Իրավապաշտպանը վստահեցրեց, որ այլ երկրներում թե՛ ոստիկանապետը, թե՛ դատախազը անմիջապես հրաժարական կտային․

«Բացի նրանից, որ ոստիկանությունը զբաղված է մարդկանց բռնելով, գաղտնալսելով, այն ունի իր ամենակարևոր՝ հանցագործությունների կանխարգելիչ ֆունկցիան։ Զարմանալի է նաև այն, որ չգիտես՝ ինչու, երբ մեր երկրում նման հանցագործություններ են լինում, պարեկները ներծծվում են․ երևի հատուկ քիմիական լուծույթ կա, որ շաղ են տալիս, պարեկները լուծվում են դրա մեջ։ Սա Հայաստանի Հանրապետութան Դատախազության և Ոստիկանության խայտառակությունն է։ Եթե սրանք նամուս ունենային, պիտի կախվեին, կամ գոնե հրաժարական տային»։

Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ եթե գտնվեն տեսանյութի գործող անձինք, առավելագույն պատիժը, որ կրելու են, մեկ-երկու ամիս կալանավորվելը կլինի․

«Ինձ թվում է՝ սա հատուկ արվում է, որ երկիրը հայաթափվի, որ ղեկավարները իրենց հարազատներին հողերը հանձնեն առանց բնակչի»։

Ամբողջական նյութը սկզբնաղբյուրում՝

© ORAGIR.NEWS 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.