Author: Veles Human Rights NGO

[:am]Այս ընտրությունները վախենալու են․ ռիսկեր Նիկոլ Փաշինյանի համար 1in.am[:]

[:am]Այսպիսով, կարծես թե անվիճելի է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնում ենք հին օրենսգրքով, որի մեխանիզմները նախատեսված են քրեաօլիգարխիկ համակարգի մենեջմենթն ու վերարտադրությունն ապահովելու համար։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ հին ԸՕ-ն կօգնի, որպեսզի ՀՀԿ-ն կամ որևէ մեկը դեկտեմբերին հասնի ռևանշի. Շատերն են այս տարբերակը բացառում նույնիսկ տեսականորեն։ Խնդիրն այն է, որ ընտրական գործընթացը լինելու է ապաքաղաքական, ինչի հետևանքով Փաշինյանի թիմի հաղթանակը միայն վերապահումով է լինելու հեղափոխության հաղթանակը։ Այլ խոսքով՝ պարտադիր չէ, որ ռևանշն ուղղակի լինի, այն կարող է դրսևորվել հեղափոխության արժեզրկման միջոցով։ Ի՞նչ լուծումներ է ենթադրում նման իրավիճակը. «Առաջին լրատվական»– ի հետ այսօրվա քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Բաղդասարյանը և իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին: Նրա խոսքով՝ հեղինակություն ունեցող մարդկանց հաշվին քվեներ բերվեցին, բայց հեղինակություններն էլ հենց դաձան ՀՀԿ-ի փոս փորողը և դագաղի վերջին մեխ խփողը՝ լքելով կուսակցությունը:
Քաղաքագետի կարծիքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը շատ ռիսկեր է պարունակում: «Այս ընտրական համակարգը ռիսկեր է պարունակում հենց Նիկոլ Փաշինյանի համար… Ապաքաղաքական, անձնավորված քաղաքականության շնորհիվ ՀՀԿ-ն կարող է նորից լեգիտիմացնել իր ներկայությունն ԱԺ-ում… Չեզոք ռեյտինգով մարդիկ, գովազդի վրա մեծ գումարներ ներդնելով, կհաղթեն»:
«Մենք նորից ընտրությունների ենք գնում հին հայաստանյան իրողություններով և անուն ենք դնում, թե նոր Հայաստան ենք կերտում՝ նոր իշխանություններով: Վախենալու է՝ այս պահին այնքան շատ են ռիսկերը, կուսակցական ծրագրեր չկան, լուրջ դիսկուրս չկա… Պարզ չէ՝ Հայաստանի արտաքին ու ներքին գործընկերներն ովքեր են, բոլորը սպասում են հստակությունների»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

Ա. Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ-ն գնաց նոր ԸՕ-ն տապալելու ճանապարհով ոչ միայն նրա համար, որ ռեյտինգային համակարգն իրեն իսկապես ձեռնտու է, այլ նաև գործող իշխանությանը վնաս պատճառելու համար: Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՔՊ-ն ընտրատարածքներում չունի հեղինակություն ունեցող, ճանաչված մարդիկ, և ռեյտինգային համակարգը ական է ոչ միայն գործող իշխանության, այլ նաև քաղաքական հետագա համակարգի համար:

«Ազգային ժողովը տարիներ շարունակ չի եղել քաղաքական, գաղափարական մարմին, այլ եղել է «կռիշ» գործարարների համար»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հեղափոխության ավարատի համար անհրաժեշտ է մաքրել կոռումպացված համակարգը:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=Uv7E5sqFZ3g[:]

[:am]Արդարացի և համարձակ դատական ակտ ՀՀ Վերաքննիչ դատարանում[:]

[:am]44849664_350063119097504_6575951721699213312_n

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մասնակի բավարարել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը և գործն ուղարկել է նոր քննության։ Բողոքը վերաբերվում է ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կողմից 2015 թվականի սեպտեմբեր ամսին դատարանին ներկայացված կեղծ տվյալների հիման վրա Մարինա Պողոսյանի բնակարանում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու և օրենքի կոպիտ խախտումներով, Մարինա Պողոսյանի անձնական կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելով՝ ներքին դիտումը իրականացնելու համար մեղավոր պաշտոնատար անձանց, առաջին հերթին՝ Հունան Պողոսյանի, նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ա. Դանիելյանին՝ արդարացի և համարձակ դատական ակտ կայացնելու համար։

https://www.youtube.com/watch?v=mPcUzNylyM0[:]

[:am]20 անպարտելիներ. ամսագիր նվիրված պայքարող անհատներին[:en]20 Invincible. a magazine dedicated to fighting individuals [:]

[:am]cover-Print — копия

Սույն ամսագիրը պատրաստվել է Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:

՛՛Մՙենք անպարտելի ենք՛՛[:en]cover-Print — копия

This magazine was prepared with the support of the Czech Embassy

՛՛We Are Invincible՛՛

 

 

 [:]

[:am]Ճանաչեք ինձ տուժող մարտի 1-ի գործով 27.10.[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=7qwDK_oRAhA

«Իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ Մարտի 1-ից առաջ և դրանից հետո։ Ռոբերտ Քոչարյանի հայտնի որոշման արդյունքում, երբ ապօրինաբար ռազմական դրություն հայտարարվեց Երևանում, ես առնվազն 20 օրով փաստացի զրկված եմ եղել խաղաղ հավաքներին մասնակցելու իմ հիմնարար իրավունքից» Եվ սա միակ իրավունքը չէ, որը ոտնահարվել է այդ օրերին․․․», – հայտարարեց հոկտեմբերի 27-ին Զարուհի Հովհաննիսյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ բողոքարկվում էր նրան տուժող ճանաչելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը։ Զարուհի Հովհաննիսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանի պնդմամբ քաղաքացին զրկված լինելով խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը իրացնելու հնարավորությունից կրել է բարոյական վնաս։ Այդ վնասը պատճառվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին և այլ անձանց մեղսագրվող հանցավոր արարքների հետևանքով։

[:]

[:am]Հունան Պողոսյանի հանցավոր արարքն ընդդեմ իրավապաշտպանի Acblog.am[:]

[:am]PicsArt_10-23-04.42.27-1

Հոկտեմբերի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանում քննվելու է նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի կատարած արարքի օրինականությունն ընդդեմ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի։

2015-ին Հունան Պողոսյանի միջնորդության շնորհիվ ոստիկանները ներխուժել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի տուն, տեսաձայնագրություն կատարել, ապա գաղտնի ձայնագրել են Պողոսյանին բացօթյա սրճարանում։ Քաղաքացու տանը ձայնագրելու օպերացիան կոչվում է «ներքին դիտում»։ Այն կիրառվում է, եթե միայն քաղաքացին ճանաչված է որպես կասկածյալ, այն էլ՝ յուրահատուկ դեպքերում։ Երբ ներխուժել են Մարինա Պողոսյանի անձնական տարածք, նա գործով կասկածյալ չի եղել, ավելին, անգամ ցուցմունք տված չի եղել։ Նրա տուն ներխուժել են Հունան Պողոսյանի միջնորդության մեջ գրված հետևյալ նախադասության շնորհիվ․ «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»։

Մարինա Պողոսյանը Հունան Պողոսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Քննչական մարմինը որոշում էր կայացրել քրեական գործ չհարուցել։ Այդ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այժմ բողոքը Վերաքննիչ դատարանում է։ Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, քրեական գործ կհարուցվի Հ.Պողոսյանի դեմ՝ կեղծ տվյալներ հայտնելու մեղադրանքով։ Եթե Վերաքննիչ դատարանը չբավարարի միջնորդությունը, Մ.Պողոսյանը մտադրված է դիմել Վճռաբեկ դատարան, ապա արդեն սպառած լինելով ներպետական ատյանները, դիմել Եվրոպական դատարան՝ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի ու բնակարանի անձեռնմխելիության իրավունքների խախտումների հիման վրա։

Continue reading at https://acblog.am/?p=1465 | AntiCorruption[:]

[:am]18․10․2018թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր Ռ․Մխիթարյան բավարարեց “Վելես” ՀԿ բողոքը[:]

[:am]

44273510_1121361141356033_6172922251319443456_n

18․10․2018թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր Ռ․Մխիթարյան բավարարեց “Վելես” ՀԿ բողոքը։ (փաստաբան Արթուր Սուքիասյան) Սա մեր կազմակերպության երրորդ հաղթանակն է ընդդեմ դատախազության։ Երեքն էլ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, #միլիարդատեր Հովհաննես Երիցյանի գործով։ Երեք տարբեր ընտանիքներ հաղորդում էին ներկայացրել այն մասին, որ Երիցյանը #վաշխառության միջոցով #ունեզրկել է իրենց, խլելով սեփական տները։ Դատախազությունը շարունակաբար հովանավորել էր Երիցյանին և երեք գործերով էլ իրավաչափ էր համարել հարուցված քրեական գործերի կարճումը։ Երեկ երրորդ գործով ևս Վերաքննիչ քրեական դատարանը #բավարարեց՛՛Վելես՛՛ ՀԿ-ի բողոքն ու նախաքննական մարմնին պարտադրեց վերսկսել քրեական գործի նախաքննությունը։ Արդեն որերորդ անգամ ապացուցվում է այն, ինչ տարիներ առաջ հայտարարել ենք – #ՀՀ_դատախազությունը_հովանավորում_է_Հովհաննես_Երիցյանին

[:]

[:am]Փակե´ք բոլոր քրեակատարողական հիմնարկները, բերե՛ք բոլորս սիրենք ու հանդուրժենք. Մարինա Պողոսյանը Հունան Պողոսյանին հանցագործ է համարում Shantnews.am[:]

[:am]Sequence-18.00_15_55_13.Still015

«Նշանակման տրամաբանության մասին խոսք չկա, չեմ ուզում քննարկել լավագույն, վատագույն նշանակումը: Հունան Պողոսյանը հանցագործ է, և ես դա հայտարարում եմ բացահայտ, ունեմ նաև փաստեր»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

 Մարինա Պողոսյանը հիշեցրեց, որ երբ Հունան Պողոսյանը ոստիկանապետ էր, Արմավիրում խոշտանգվեց Գրիշա Վիրաբյանը: Գործը հասավ մինչև Եվրադատարան, հիշեցրեց նաև Շանթ Հարությունյանի մասին և հարց ուղղեց՝ արդյո՞ք վարչապետը, ով ևս Հունան Պողոսյանի դեմ Շանթ Հարությունյանին խոշտանգելու համար հաղորդագրություն էր տվել,  հիմա կոմֆո՞րտ, թե՞ դիսկոմֆորտ կապրի:

«Նույն լրագրողներին չմոռանանք, որոնց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է: Վարչապետն էլ է լրագրող եղել, տեսել, որ լրագրողի ձեռքից վերցնում են կամերան, և Հունան Պողոսյանն ասում է՝ կգա´ս, վաղը չիպը մաքուր կտանես»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը:

Անդրադառնալով բոլորին ներառելու մասին Արարատ Միրզոյանի գրառմանը՝ իրավապաշտպանը նշեց, որ այո´, պետք է կառավարումը լինի ներառական, բայց ո´չ հանցագործներ ներառելով, ուրեմն գնանք ՔԿՀ-ներ և հանցագործներին էլ ներառենք դաշինքների ու կուսակցությունների մեջ:

«Նա բազմաթիվ մարդկանց խոշտանգել է: Գնացե՛ք Մալաթիայի շուկա, կաշվի, ցիտրուսների ներկրման տեղը և հարցրե՛ք, թե Հունան Պողոսյանն ու նրա եղբայրը քանի՞ առևտրականների են ունեզրկել, ծեծելով ոնց են հանել երկրից: Մեզ այսօր էլ դիմում են արտերկրից, ասում են, որ հույս ունեին վերադառնալ, բայց հիմա վախը մտել ա իրենց մեջ»,- նշեց Մարինա Պողոսյանը:

Մարինա Պողոսյանը նաև առաջարկ արեց. «Փակե´ք բոլոր քրեակատարողական հիմնարկները, բերեք բոլորս սիրենք ու հանդուրժենք: Ի՞նչ քաղաքական ռասիզմի մասին է խոսքը»:

https://www.shantnews.am/news/view/182617.html

[:]

[:am]«Մեր վստահության քվեն ունենալով՝ չհարցրեց ժողովրդին». Հունան Պողոսյանի նշանակման մասին Panorama.am[:]

[:am]62_9812.thumb

«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որոնք ընդունվեցին մեծ վերապահումներով, ոչ միանշանակ»,- «Մեդիա կենտրոնում» «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։ Նա նշեց, որ ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, ով նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, թեև մեծ մասշտաբով որոշումներ կայացնող չէր, ի վերջո այնպիսի պաշտոներ էր զբաղեցնում, որտեղ որոշում կայացնող էր։

«Այն մարզում, որտեղ նշանակվեց մարզպետ, բացառիկ հանցագործություններ էին տեղի ունենում, նույն Հունան Պողոսյանը որևէ բան չէր ձեռնարկում բացահայտելու համար։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել Հունան Պողոսյանի մեջ հեղափոխությունից հետո, որ առիթ է տալիս ենթադրելու, որ նա կարող է աշխատել ազնիվ,  նվիրյալ և նույն հեղափոխության ոգով շարունակի»,- ասաց Ն. Կարապետյանցը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում առհասարակ քաղաքական ռասիզմ չկա,  մարդիկ խնդրում են պատասխանատվության ենթարկել այն  բոլոր պաշտոնատար անձանց, որոնց գործողություններում առնվազն  հանցագործության տարրեր են եղել։

«Ես խոստանում եմ վարչապետին, որ ամեն օր իմ ամեն հարցազրույցներից առաջ  ասելու եմ, որ Հունան Պողոսյանը պետք է հեռացվի աշխատանքից, պատասխանատվության ենթարկվի։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար համաներում ստանալու համար բավականին երկար պրոցես է, բայց մեկ էլ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է մի ամբողջ հանցավոր համակարգի գոնե առանձին անձանց ներում շնորհել։ Շատ ներողություն, էդ հանցագործությունները, որ իրականացրել են այդ անձիք, իրենք իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ են նաև իրականացրել, իրավունք չունի վարչապետը միանձնյա որոշի, որ սրանից հետո Հունան Պողոսյանը պատասխանատվության չի ենթարկվելու։

Այսպիսի կարևորություն ունեցող որոշումներն իրավունք չունի միանձնյան կայացնի անգամ հասարակության համար կիսաաստվածային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը  և որևէ մեկը»,- նշեց Ն. Կարապետյանցը։

Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ հանրային դաշտում միատեսակ էր եզրակացությունը, որ այս նշանակումը չպետք է լիներ։

«Այս նշանակումն այն ցայտուն օրինակն է, որ ինչ չի կարելի անել»,- նշեց նա՝ հավելելով, որ այսպես էլ չիմացան, թե շարժառիթը որն է։

«Հիմնավորումն այն էր, որ քաղաքական ռասիզմ թույլ չտրվի։ Շատ անհաջող, ոչ տեղին մոտեցում է, որովհետև Հունան Պողոսյանը քաղաքական գործիչ չի եղել, եղել է քաղաքական իշխանության գործիքը»,- հավելեց իրավապաշտպանը։

Ա. Սաքունցի խոսքով, պահանջ է, որ Հունան Պողոսյանը պաշտոնանկ արվի, իշխանությունն եզրակացություն անի։ Նա նշեց, որ պետք է շարունակել պահանջելը, բողոքի ձայնը, մինչև խնդրի լուծումը։

«Կարծում եմ՝ Հունան Պողոսյանը, նոր Հայաստանի տրամաբանությունից ելնելով, առնվազն ինքը պետք է հրաժարական տա, եթե ինքը հավակնում է  հանդես գալ որպես նոր Հայաստանի աջակիցը»,- ասաց Ա.Սաքունցը։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն ասաց, որ Հ. Պողոսյանի նշանակման դեպքում տրամաբանության մասին խոսք չի կարող լինել։

«Իհարկե, գնահատում եմ կոլեգաներիս իրավագիտակացությունը, որ չեն ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց Հունան Պողոսյանը հանցագործ է, ունեմ փաստեր, որոնք ոչ միայն ինձ են վերաբերվում։

Ուզում եմ, որ բոլոր հանցագործները… ինչի՞ մենք մոռացել ենք ջրցաններն ու ամեն ինչը։ Այո, մենք մեղավոր ենք, որովհետև Օսիպյանի նշանակումից հետ երևի ավելի խիստ պետք է քննադատեինք։ Բայց մտածեցինք, որ կատարող է, միտինգ ցրող է, լավ կատարող է եղել, համակարգի աշխատող է, վարչապետը հնարավորություն է տվել, որպեսզի իրեն դրսևորի որպես ոստիկանապետ, մենք էլ նստենք, նայենք։ Բայց մենք այսօր նայելու ժամանակ չունենք, թե Սյունիքի մարզը մի հատ էլ ոնց կկործանվի։

Չի կարելի միշտ հասարակության վրա թողնել այս բեռը և ծանրությունը։ Մենք և երիտասարդները ծնվել ենք ապրելու համար, ոչ թե անընդհատ փողոց դուրս գալու, փողոց փակելու։ Մենք մեր վստահության քվեն տվել էինք վարչապետին, որ նա կառավարի այն երկիրը, որի տերը մենք ենք։ Ինքը մեր վստահության քվեն ունենալով՝ չհարցրեց ժողովրդին։ Բայց տեսնելով, թե ինչ աղմուկ է բարձրացել նույն համացանցում, որի շնորհիվ կատարվեց հեղափոխությունը, նա պետք է մի պահ կանգներ, հասկանար՝ արդյոք այս նշանակումը ճիշտ է, թե՝ ոչ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։

Աղբյուր` Panorama.am

https://www.panorama.am/am/news/2018/10/18/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%B6-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/2020122

[:]

[:am]Հունան Պողոսյանը հանցագործ է, ունեմ փաստեր․ իրավապաշտպան 1in.am[:]

[:am]Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը ընդհանրապես անտրամաբանական է: Այս մասին «Մեդիա» կենտրոնում կազմակերպված՝ հետհեղափոխական Հայաստանում կադրային քաղաքականությանը նվիրված քննարկմանը նշեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

Նա հայտարարեց, որ Հունան Պողոսյանը հանցագործ է. «Ես ունեմ փաստեր, և այդ փաստերը ոչ միայն ինձ են վերաբերում… Պարոն Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էր հաղորդում տվել Հունան Պողոսյանի վերաբերյալ Շանթ Հարությունյանին խոշտանգելու, հիմա՝ որպես վարչապետ, կոմֆո՞րտ է ապրում, թե՞ դիսկոմֆորտ»:

Հիշեցնելով նաև Գրիշա Վիրաբյանի դեպքը՝ Մարինա Պողոսյանը հարց բարձրացրեց. «Ինչքա՞ն պետք է գնանք Եվրադատարան հունանների, վովաների պատճառով, և մենք՝ հարկատուներով, այդ փողերը մուծենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.1in.am/2445034.html[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.