Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին Politik.am-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:
«Հանցագործի տեղը բանտում է: Սա ինձ համար անընդունելի նշանակում է: Նույնիսկ Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելն ավելի տրամաբանական է, քան՝ Հունան Պողոսյանին»,-ասաց իրավապաշտպանը:
Մարինա Պողոսյանը շեշտեց նաև, որ վարչապետն ինքն էլ լրագրող է, ու մարզպետի պաշտոնում նշանակել մեկին, ով հայտնի է լրագրողների հանդեպ բռնություններով, անհասկանալի է:
«Ես նույնիսկ մտավախություն չունեմ, որ անմեղության կանխավարկած կխախտեմ: Ես կարծում եմ՝ այս նշանակումը տնտեսական հիմք ունի: Հունան Պողոսյանի եղբայրը տարիներ շարունակ հենց հարավային սահմանին՝ Սյունիքում, զբաղվել է ցիտրուսային մրգերի ներկրմամբ: Ես գիտեմ նաև մարդու, ում Մալաթիա շուկայից նույն Հունան Պողոսյանի կլանի մարդիկ բռնությամբ ու ծեծով դուրս են հանել, որ միայն նրա եղբայրը այդեղ առևտրով զբաղվի:
Չպետք է մոռանանք նաև ռուսական հետքի մասին. Հունան Պողոսյանը սերտ կապեր ունի Սամվել Կարապետյանի կլանի հետ. խնամիական կապեր ունեն»:
Մարինա Պողոսյանը նշանակման մեկ այլ պատճառ էլ ներկայացրեց.
«Սա քաղաքական առևտրի է նման: Հնարավոր է՝ պայմանավորվածություն է եղել ներկայիս իշխանության և ՀՀԿ-ի միջև, ըստ որի՝ Հունան Պողոսյանը նշանակվում է Սյունիքի մարզպետ, դրա փոխարեն՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրում»:
Ըստ Մարինա Պողոսյանի՝ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց նույն ձեռագրով, որով Սերժ Սարգսյանը ժամանակին ընտրություններ էր իրականացնում՝ առանց ժողովրդի խոսքը լսելու.
«Վարչապետը կորցրեց ժողովրդի մեծ մասի հարգանքը, և սա նշանակում է, որ մեզ մոտ չի եղել հեղափոխություն: Պարզապես շախմատային պարտիա է եղել, որի ընթացքում անուններն են փոխվել: Ես որևէ լավ բան չեմ ակնկալում»:
[:am]Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը բուռն քննարկումների առարկա դարձավ սոցցանցերում:
Այս նշանակման առնչությամբ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ունե՞ր վարչապետ Փաշինյանը ավելի լավ տարբերակ, ասաց. «Ավելի վատ տարբերակ չուներ. ցանկացած տարբերակ թերևս կլիներ ավելի լավը»:
Նրա խոսքով՝ ժողովուրդը կարճ հիշողություն չունի, և գոյություն չունի էմոցիոնալ ֆոն, այլ մարդիկ առաջնորդվում են փաստերով. «Ինձ ավելի շատ հուզում են այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել, որ Հունան Պողոսյանը դառնա Սյունիքի մարզպետ: Իմ խորին համոզմամբ՝ սա ՀՀԿ-ի հետ առևտրի և փոխզիջման գործարք է եղել: Հետ նայելով՝ հասկանում ենք, որ չի եղել հեղափոխություն, այլ եղել է ընդամենը անվանափոխություն»:
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի կարծիքով էլ՝ այնպես է ստացվել, որ Սյունիքի մարզը ծախել են ՀՀԿ-ին:
«Հունան Պողոսյանը 28 տարի եղել է մի համակարգի կարկառուն ներկայացուցիչը, որն ամենացածր վարկանիշն է ունեցել: Նրա ո՞ր փորձն է գնահատվում՝ մարդկանց ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ, մարդկանց տուն մտնելու և գաղտնալսելո՞ւ: Եթե այդ փորձն է գնահատվում, ուրեմն՝ այո, Հունան Պողոսյանը գուցե անփոխարինելի է այդ ոլորտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանափոխությունը տեղի է ունեցել տարիներ շարունակ փողոցում պայքարող մարդկանց շնորհիվ, ովքեր առաջինն են իրենց մաշկի վրա զգացել ոստիկանության բռնությունը:
Մարինա Պողոսյանն էլ կարծում է, որ Հունան Պողոսյանի միակ տեղը, որտեղ նա պետք է հայտնվեր, բանտն էր:
“Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ Այս խոսքերով Սերժ Սարգսյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ գտնելով, որ Սարգսյանի վերոնշյալ խոսքում կան ինքնախոստովանության և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի հատկանիշներ։
Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործը
Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվեց, Մարինա Պողոսյանը բողոքարկեց մերժումը դատարանում։ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը նախ մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ հետո հենց բողոքը։
Պողոսյանի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ վերջինս ՀՀԿ խորհրդի անդամ Մնացական Մնացականյանի որդին է։ Ստացվում է,որ դատավորի հայրը այն կուսակցության խորհրդի անդամ է, որի ղեկավարի վերաբերյալ էլ բողոք պետք է քննվի։ Դատախազը ինքնաբացարկի միջնորությունը հիմնավոր չհամարեց, դատավորը համաձայնեց նրա հետ՝ մերժելով ինքնաբացարկը և շարունակելով դատավարել Սերժ Սարգսյանի գործը։ Ի վերջո դատավոր Մնացականյանը մերժեց դատախազության անգործության դեմ բողոքը։
Փաստարկ – հակափաստարկ
Դատախազ Վահե Դոլմազյանը համակարծիք էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ, որը “վերացական էր” համարել Մարինա Պողոսյանի բողոքը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի խոսքերում սպառնալիք ու ինքնախոստովանություն տեսնելը Մարինա Պողոսյանի կարծիքն է։ Բողոքաբեր Մարինա Պողոսյանը հակադարձեց․ “Սերժ Սարգսյանը պե՞տք ա գար, դուռս զանգեր, դիմացս ասեր, որ փողոց դուրս չգաս, քեզ սպանելու եմ, որ դա համարվեր սպառնալի՞ք։ Խնդրեմ, իրականացրեք նախաքննություն, ինձ՝ ՀՀ քաղաքացուս ցույց տվեք ու ապացուցեք, որ ես Սերժ Սարգսյանից վախենալու հիմք չունեմ ու նա կապ չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ, ինձ էլ դատեք սուտ տեղեկություն տալու համար”։
Փաստաբան Շուշանյանը քրեական գործի հարուցման մերժումն անվանեց դատախազության՝ իր սեփական գործառույթներից հրաժարում։ Նա նշեց, որ բողոքող կողմի խնդրանքն է բեկանել Երևանի դատարանի որոշումը, ոչ իրավաչափ ճանաչել գլխավոր դատախազության անգործությունը, դատախազությանը պարտավորեցնել հարուցել քրեական գործ, նախաքննություն իրականացնել, որի արդյունքում կպարզվի՝ արդյոք Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ կան սպառնալիքի կամ/և ինքնախոստովանության տարրեր․ “2008-ի մարտի 1-ին զոհվել է առնվազն տասը ՀՀ քաղաքացի, վնասվածքներ են ստացել հարյուրավորը, խախտվել է հազարավոր անձանց՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Բայց անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կապ ունի մարտի 1-ի իրադարձությունների հետ, թե չէ, նրա արտահայտություններում կան սպառնալիքի հատկանիշներ”։
Մարինա Պողոսյանն էլ շարունակեց, որ ինչ ասել է, թե “դասեր քաղել մարտի 1-ից”, եթե խոսքը գնում է խաղաղ ցուցարարներին կրակելու մասին․ “Փողոց դուրս չգաս՝ կկրակեմ, դա՞ չէր Սարգսյանի ասածը”։
Ինչ է լինելու վերջը
Դատավոր Անդրանիկ Մնացականյանը մերժեց Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու բողոքը։ Մարինա Պողոսյանը բողոքարկելու է այս որոշումը։
Ներքևում կարող եք դիտել դատական նիստի տեսագրությունը․
[:am]Նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընկերները, գործընկերները, համակուսակիցները շարունակում են որպես դատավորներ աշխատել, բայց դա դեռ խնդրի կեսն է։ Գլխավոր խնդիրն այն է, որ նախկին նախագահների դեմ հարուցվող գործերի ժամանակ անգամ վերոհիշյալ դատավորները մերժում են ինքնաբացարկների միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն։
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատած կադրը՝ այժմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը պետք է վճռեր Քոչարյանի կալանավորման երկարացման հարցը։ Վճիռը կայացվեց հօգուտ Քոչարյանի՝ նախկին նախագահը ազատ արձակվեց։ Դատավոր Ալեքսանդր Ազարյանի մտքով ինքնաբացարկի հայտնելը չէր անցել։ Դատախազի մտքին էլ կամ չկար, կամ մոռացել էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդի անդամ Մնացական Մնացականյանի որդին՝ այժմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանն էլ պետք է քննի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մերժման բողոքը։ Իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը այս դատավորը մերժեց։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ այդ ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով. “Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ “Վելես” իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Մարինա Պողոսյանը հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ Սարգսյանի վերոնշյալ խոսքը ինքնախոստովանական ցուցմունքի և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի վերագրելով։ Քրեական գործի հարուցումը մերժվեց, ՀԿ-ն բողոքարկում է մերժումը դատարանում։
ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ՈՒ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Հոկտեմբերի 5-ին քննվեց Մարինա Պողոսյանի բողոքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մերժման որոշման։ Պողոսյանի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին՝ նշելով, որ Մնացականյանի հայրը այն կուսակցության խորհրդի անդամ է, որի ղեկավարի վերաբերյալ էլ բողոք պետք է քննվի։ Դատախազը ինքնաբացարկի միջնորությունը հիմնավոր չհամարեց, դատավորը համաձայնեց նրա հետ՝ մերժելով այն և շարունակելով դատավարել Սերժ Սարգսյանի գործը։ Ինքնաբացարկի վերաբերյալ իրավական կարգավորումը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով։ Հոդվածում գրված է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե կանխակալ վերաբերմունք ունի դատավարության որևէ կողմի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ խոսքը գնում է դատավորի հոր ղեկավարի մասին, բարդ է պատկերացնել անկանխակալ, անկողմնակալ և չկաշկանդված վերաբերմունք։ Ամեն դեպքում՝ տեսնենք․ հաջորդ դատական նիստը, որը բաց է և ազատ ներկայության համար, կկայանա հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 5-ին բողոքի քննությունը կարճ տևեց, տեսագրությունը ներկայացնում ենք ստորև․
Խորհրդարանի արտահերթ ընտրությունը մեկ տարի անց կազմակերպելու մասին հայտարարող խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, փորձում են այդ հանգամանքը հիմնավորել նրանով, որ մայիսը նպաստավոր է ժամանակային առումով, ընտրության գործընթացին պատրաստվելու առումով:
Այդ տեսանկյունից հաճախ է խոսվում, որ դեմ չեն արտահերթին, դեմ են հապճեպ արտահերթին: Թվում է, որ բավական ռացիոնալ դիտարկում է: Սակայն դա միայն թվում է, որովհետև դեկտեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մայիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ թե՛ այսպես ասած՝ քաղաքական ուժերի պատրաստ լինելու, թե՛ նաև մրցակցության կամ քաղաքական դաշտի կայացվածության և այլնի առումով:
Իրականում անտրամաբանական են անգամ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շահարկումները՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս օրենսգիրքը այդ ուժերն, ըստ էության, հենց իրենց համար էլ պատրաստել են, հետևաբար իրենք կոմֆորտ պետք է զգան դրա մեջ, ոչ թե փոխելով:
Այդ դեպքում որն ընտրությունների հանրային պահանջը ձգձգելու իրական պատճառը:
«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն չի համաձայնի, որ արտահերթ ընտրություններ լինեն: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն անվստահելի գործընկեր է, և ինչպես չենք հավատում Ալիևին կամ Մամեդյարովին, այնպես էլ պետք չէ հավատալ ՀՀԿ-ին՝ մի օր մի բան են ասում, մյուս օրն՝ այլ:
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը նոր չի ձևավորվել. «Այս եռյակն ուզում է արտահերթ ընտրությունները ձգձգել մինչև մայիս, որովհետև, ըստ Սահմանադրության, վարչապետի գործունեության մեկ տարին լրանալուց հետո ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին:
Բայց ամեն նմանատիպ քայլ ավելի է բարձրացնում Ն. Փաշինյանի վարկանիշը. Նիկոլի վարկանիշը կարող է խփի-անցնի 100 տոկոսը»:
Մարինա Պողոսյանը հավելեց, որ ամեն այդպիսի քայլից հետո ժողովրդի ցասումն է ավելանում. «ժողովրդի համբերությունը ռեզինից չէ:
Ես կողմ եմ սիրո և հանդուրժողականության մթնոլորտին, բայց ո՞ւմ սիրենք, ԱԺ-ին, որ մեր նկատմամբ անընդհատ բռնությո՞ւն է կիրառում: Շարմազանովն ասում է՝ Սահամանդրությունը կբռնաբարվի. ավելի լավ է թուղթը բռնաբարվի, քան թե ժողովուրդը:
Սահմանադրական փոփոխություններն ընդունեցին մանդատի գողերը, մենք ի՞նչ գործ ուենքն իրենց ընդունած սահամանդրության հետ… Սրանք մեր ժողովրդի թշնամին են»:
Ս. Գրիգորյանի խոսքով. «ԱԺ-ն դուրս եկավ ժողովրդի դեմ, ԱԺ-ն ձեռք է առնում ժողվրդին»: Նրա գնահատմամբ՝ նոր օրինագծի ընդունումը հակաժողովրդավարական քայլ է:
«Վարչապետը չպետք է հրաժարական տա: Նա միակն է, ով լեգիտիմ է և վայելում է ժողովրդի վստահությունը,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ մեր երկրին կայունությունը շատ պետք է և կայությունության միակ գործոնը վարչապետը և նոր կառավարությունն են:
[:am]Խորհրդարանի արտահերթ ընտրությունը մեկ տարի անց կազմակերպելու մասին հայտարարող խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, փորձում են այդ հանգամանքը հիմնավորել նրանով, որ մայիսը նպաստավոր է ժամանակային առումով, ընտրության գործընթացին պատրաստվելու առումով: Այդ տեսանկյունից հաճախ է խոսվում, որ դեմ չեն արտահերթին, դեմ են հապճեպ արտահերթին: Թվում է, որ բավական ռացիոնալ դիտարկում է: Սակայն դա միայն թվում է, որովհետև դեկտեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մայիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ թե՛ այսպես ասած՝ քաղաքական ուժերի պատրաստ լինելու, թե՛ նաև մրցակցության կամ քաղաքական դաշտի կայացվածության և այլնի առումով: Իրականում անտրամաբանական են անգամ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շահարկումները՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս օրենսգիրքը այդ ուժերն, ըստ էության, հենց իրենց համար էլ պատրաստել են, հետևաբար իրենք կոմֆորտ պետք է զգան դրա մեջ, ոչ թե փոխելով:Այդ դեպքում որն ընտրությունների հանրային պահանջը ձգձգելու իրական պատճառը:
«Առաջին լրատվական»– ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն չի համաձայնի, որ արտահերթ ընտրություններ լինեն: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն անվստահելի գործընկեր է, և ինչպես չենք հավատում Ալիևին կամ Մամեդյարովին, այնպես էլ պետք չէ հավատալ ՀՀԿ-ին՝ մի օր մի բան են ասում, մյուս օրն՝ այլ:
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը նոր չի ձևավորվել. «Այս եռյակն ուզում է արտահերթ ընտրությունները ձգձգել մինչև մայիս, որովհետև, ըստ Սահմանադրության, վարչապետի գործունեության մեկ տարին լրանալուց հետո ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Բայց ամեն նմանատիպ քայլ ավելի է բարձրացնում Ն. Փաշինյանի վարկանիշը. Նիկոլի վարկանիշը կարող է խփի-անցնի 100 տոկոսը»:
Մարինա Պողոսյանը հավելեց, որ ամեն այդպիսի քայլից հետո ժողովրդի ցասումն է ավելանում. «ժողովրդի համբերությունը ռեզինից չէ: Ես կողմ եմ սիրո և հանդուրժողականության մթնոլորտին, բայց ո՞ւմ սիրենք, ԱԺ-ին, որ մեր նկատմամբ անընդհատ բռնությո՞ւն է կիրառում: Շարմազանովն ասում է՝ Սահամանդրությունը կբռնաբարվի. ավելի լավ է թուղթը բռնաբարվի, քան թե ժողովուրդը: Սահմանադրական փոփոխություններն ընդունեցին մանդատի գողերը, մենք ի՞նչ գործ ուենքն իրենց ընդունած սահամանդրության հետ… Սրանք մեր ժողովրդի թշնամին են»:
Ս. Գրիգորյանի խոսքով. «ԱԺ-ն դուրս եկավ ժողովրդի դեմ, ԱԺ-ն ձեռք է առնում ժողվրդին»: Նրա գնահատմամբ՝ նոր օրինագծի ընդունումը հակաժողովրդավարական քայլ է:
«Վարչապետը չպետք է հրաժարական տա: Նա միակն է, ով լեգիտիմ է և վայելում է ժողովրդի վստահությունը,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ մեր երկրին կայունությունը շատ պետք է և կայությունության միակ գործոնը վարչապետը և նոր կառավարությունն են:
[:am]Վաշխառուները հասարակության ամենանողկալի և արգահատանքի արժանի խավն են, որոնց պատմականորեն նույնիսկ արգելված է եղել հուղարկավորել քաղաքացիական գերեզմաններում, իսկ ներկայումս դրանք ՛՛հարգված՛՛ բարձրաստիճան պաշտոնյաներ են:
2018 թվականի հոկտեմբերի 05-ին ժամը 10:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ( հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23 շենք), դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, քննվելու է քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության անգործության դեմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի 24․05․2018թ․կայացված որոշման դեմ բողոքը։[:]
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի վարած դատական նիստից հեռացավ՝ շարունակելով պնդել իր բողոքը երկու դատախազների դեմ։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանի հեռանալուց հետո դատավորը որոշեց, որ Պողոսյանը հրաժարվում է իր բողոքից և հայտարարեց վաղը որոշում հրապարակելու մասին։
Ամբողջ դատական նիստի ընթացքում դատավորը “հուշում էր” Պողոսյանին հրաժարվել բողոքից և կարծես ստանձնել էր դատախազության պաշտպանի գործը։
Տեսանյութում ներառված են 1in.am, factor.am, Ամերիկայի Ձայն և Ազատություն ռադիոկայանի նկարահանած կադրերը[:ru]https://www.youtube.com/watch?v=HU0zyxJyhEI[:en]https://www.youtube.com/watch?v=HU0zyxJyhEI[:]
Դիվանագիտական անձնագիրը ՀՀ ԱԳՆ կողմից տրվող փաստաթուղթ է, որը տրվում է բարձր պաշտոններ ունեցող անձանց և դիվանագետների ընտանիքներին։ Վերջերս Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ չեղարկվել է 254 անձի դիվանագիտական անձնագիր։ Անձանց մեծ մասը այնպիսի պաշտոնյաներ են կամ պաշտոնյաների ընտանիքների անդամներ, որոնց օրենքով չպիտի տրամադրվեին դիվանագիտական անձնագրեր։
Օրինակ՝ նման անձնագրեր են ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների անդամները, ինչի մասին Հակակոռուպցիոն բլոգը տեղեկացրել էր։
Չհերքելով դիվանագիտական անձնագիր անօրինաբար ստացած անձանց դերը՝ այնումենայնիվ, ակնհայտ է, որ գլխավոր մեղավորը այդ անձնագրերը հանձնած կառույցն է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ “Վելես” իրավապաշտպան ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ խնդրելով քրեական գործ հարուցել և դիվանագիտական անձնագրեր բաժանած պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ենթարկել քրեական պատասխանատվության:
Կից ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդումը։
The diplomatic passport is a document awarded to high-ranking officials and families of diplomats by the Foreign Ministry of Armenia. Spokesman of the Foreign Ministry of Armenia, Tigran Balayan informed recently that 254 diplomatic passports had been canceled.
Most people were governmental officials or family members of governmental officials who were not lawful to have been awarded with diplomatic passports. For example, family members of Serzh Sargsyan and Robert Kocharyan had such passports. This was informed about in the Anti-Corruption Blog.
Without relinquishing the role of those who obtained a diplomatic passport illegally, yet evidently the blame falls mainly on the structure that had awarded those passports, i.e. the Ministry of Foreign Affairs of Armenia. According to this, “Veles” human rights NGO filed a report on the crime to the Prosecutor General of Armenia, by which requesting to initiate a criminal case and to subject to criminal liability those who awarded the diplomatic passports thus abusing their official powers.