Author: Veles Human Rights NGO

[:am]«Նոյյան Տապան». Ասուլիս՝ «Հատուկ դեպքեր և անցումային արդարադատությունը որպես առաջնային ու հրամայական» թեմայի շուրջ[:]

[:am]42607432_330796664353189_3496308115740033024_n

Սեպտեմբերի 28-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա իրավապաշտպանների ասուլիսը:

Թեման՝ «Հատուկ դեպքեր և անցումային արդարադատությունը որպես առաջնային ու հրամայական. կարծքներ. հիմնավորումներ»:

 

Բանախոսներն են՝

 

Մարինա Պողոսյան – «Վելես» ՀԿ նախագահ

Արթուր Գրիգորյան – փաստաբան

Դավիթ Գյուրջյան – փաստաբան

[:]

[:am]«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ներառական կառավարման փորձագետի։[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

 

42596868_289806471839837_792532765894508544_n

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ներառական կառավարման փորձագետի։
Փորձագետը հինգ ամիսների ընթացքում պարբերաբար խորհրդատվություն է տրամադրելու կազմակերպության հետազոտողին, դասընթացավարներին, ներառական կառավարման թեման լուսաբանող լրագրողներին։

Աշխատավայրը՝ Երևան։
Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս (2018 հոկտեմբեր – 2019 փետրվար)։
Վարձատրությունը՝ պայմանագրային։

Պահանջվող որակավորումներն ու փորձը․
– Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտում։
– Խորքային գիտելիքներ ներառականության և ներառական կառավարման ոլորտում։
– Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն։

Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և կարճ ուղեկցող նամակ velesngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ առարկա բաժնում նշելով «փորձագետ»։

[:]

[:am]«Վելես» ՀԿ-ն համագործակցության է հրավիրում հետազոտողների ՀՀ կառավարությունում և քաղաքական կուսակցություններում ներառականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկությունների փաթեթ մշակելու համար։[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

 

42656791_734198836920552_1818034852960665600_n

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում հետազոտողների ՀՀ կառավարությունում և քաղաքական կուսակցություններում ներառականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկությունների փաթեթ մշակելու համար։

Աշխատավայրը՝ Երևան։
Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս (2018 հոկտեմբեր – 2019 փետրվար)։
Վարձատրությունը՝ պայմանագրային։

Պահանջվող որակավորումներն ու փորձը․
– Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտում։
– Հետազոտություններ իրականացնելու առնվազն երկու տարվա փորձ։
– Բավարար գիտելիքներ ներառականության և ներառական կառավարման ոլորտում։
– Գրավոր հայերենի գերազանց իմացություն։

Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և կարճ ուղեկցող նամակ velesngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ առարկա բաժնում նշելով «հետազոտող»։

[:en] 

[:]

[:am]Մենք անպարտելի ենք։ Սերյոժա Օհանջանյան[:ru]Мы непобедимы. Сережа Оганджанян[:en]We are invincible. Sergo Ohanjanyan[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=XdllmxJXmNk

Տեսանյութում ներառված են Հանրային հեռուստատեսության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=XdllmxJXmNk[:en]https://www.youtube.com/watch?v=XdllmxJXmNk

 [:]

[:am]ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ․ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱԼԵ՞ՔՍ ԵՆ ԲԱՑԵԼ Acblog.am[:]

[:am]42564198_2154337481559483_2853428662026371072_n

Ի՞նչ կարելի է մտածել, երբ նույն գործով երկրորդ անգամ դատարան ես գալիս և դատախազի կողքին նստած տեսնում գործի հետ առնչություն չունեցող անձի։ Այն էլ, երբ դատավորը համաձայնում է, որ անձի «կարգավիճակը ճշտված չէ», բայց նրան ոչ տեղափոխում է դահլիճ, ոչ էլ հեռացնում։

Ինչ է եղել

2015-ին «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Կանադայի քաղաքացի Արփի Մերասի հաղորդման հիման վրա։ Հակակոռուպցիոն բլոգն արդեն անդրադարձել է, թե ինչպես Մերասի իրական ստորագրությունը չի համապատասխանել հաղորդման տակ եղածին։

Այս գործով կեղծիքներն ու անօրինակությունները շարունակվում են։ Պողոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Որոշումը վերաբերում է հենց կեղծված ստորագրություններին։

Բողոքի քննությունը հանդարտ անցել է առաջին դատական նիստի ընթացքում, բայց երկրորդի ժամանակ դատավարության կողմերի համար նախատեսված տեղում նստած է եղել փաստաբան Հրանտ Անանյանը, որը գործի հետ որևէ առնչություն չունի և որևէ կերպ չպետք է տեղեկանար դատական նիստի տեղի և ժամի մասին։ Նույն իրավախախտումները շարունակվել են, և Անանյանը նաև ներկայացել է այս գործով երրորդ դատական նիստին։

Փաստարկ – հակափաստարկ

Հրանտ Անանյանը դատարանին սկզբում ներկայացել է որպես Արփի Մերասի ներկայացուցիչ, ապա որպես բողոքի հետ առնչություն ունեցող անձ։

Սակայն, Հրանտ Անանյանը միայն այն դեպքում կարող է ներգրավվել որպես բողոքի հետ առնչություն ունեցող անձ, եթե վերոհիշյալ կեղծված ստորագրությունները նրա ձեռքի գործն են։ Որպես Արփի Մերասի ներկայացուցիչ նա նույնպես իրավունք չունի ներկա գտնվել դատական նիստին, կրկին՝ եթե նա մեղավոր ճանաչվի ստորագրությունների կեղծման համար, Արփի Մերասը կճանաչվի տուժող։ Սա էլ ասենք, որ Մերասը հանգուցյալ է, և նրա իրավահաջորդն է համարվում որդին՝ Սարո Մերասը։

Դատական գործերի տեղի, ժամի մասին բաց տեղեկություն կա Դատալեքս կայքում։

ՍակայնԴատալեքում դրվում են միայն դատաքննությունները, իսկ այս գործը մինչդատական վարույթ է և կայքում չի տեղադրվում։ Ստացվում է, որ բողոքող կողմը բոլոր հիմքերն ունի նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի և քարտուղար Միլենա Սարգսյանի անաչառությանը կասկածելու համար՝ դատական նիստի մասին տեղյակ ինչ-որ մեկը տեղեկություն է հաղորդել Հրանտ Անանյանին։ Այնուամենայնիվ, դատավորին ինքնաբացարկ և քարտուղարին բացարկ հայտնելու միջնորդությունները դատարանը մերժեց՝ համարելով անհիմն։

Ինչ է լինելու վերջը

Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը Հակակոռուպցիոն բլոգի հետ հարցազրույցում նշեց ուշադրության արժանի մի փաստ՝ գործի հետ որևէ առնչություն չունեցող անձի ներկայությունը դատարանում ինքնին խնդրահարույց է, քանի որ հետագայում եթե հարուցվի քրեական գործ և սկսվի նախաքննություն, լրիվ օտար անձին հասանելի կլինեն նյութեր նախաքննության վերաբերյալ։Այսպիսով կխախտվի նախաքննության գաղտնիքը։

Ժաննա Պողոսյան

http://acblog.am/?p=1123[:]

[:am]ՄԻԵԴ վճիռը իրավական և քաղաքական ապտակ է Հայաստանին․ մենք ապրել ենք ավտորիտար երկրում[:]

[:am]Ազգային ժողովի  արտահերթ ընտրություւները մեր իրողության  հրամայականն է, քանի որ մեր հեղափոխությունը և ներկայիս Ազգային ժողովը անհամատեղելի են, ինչպես Pentium 1  համակարգիչը  և Windows 10  ծրագիրը

Տեսանյութը 1in.am-ի[:]

[:am]ԱՊՕՐԻՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԻՆՉ ՀՐԱՄԱՆ Է ՏՎԵԼ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ 2015-ԻՆ Acblog.am[:]

[:am]

14397829

Վերջերս ցանցում տարածվեց տեսանյութ, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը՝ գաղտնի ձայնագրված։ Նրանք զրուցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին:

Ապօրինի գաղտնալսումն ու ձայնագրումը նորություն չէ Հայաստանում։ 3 տարի առաջ նախկին ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի միջնորդության շնորհիվ ոստիկանները ներխուժել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի տուն, տեսաձայնագրություն կատարել, ապա գաղտնի ձայնագրել են Պողոսյանին բացօթյա սրճարանում։

Քաղաքացու տանը ձայնագրելու օպերացիան կոչվում է «ներքին դիտում»։ Այն կիրառվում է, եթե միայն քաղաքացին ճանաչված է որպես կասկածյալ, այն էլ՝ յուրահատուկ դեպքերում։ «Ներքին դիտումը» ոչ հաճախ կիրառվող միջոց է, ոստիկանությունն այդ քայլին է  գնում այն դեպքում, երբ գործի համար կարևոր փաստեր պետք է ձեռք բերի, այնպիսի փաստեր, որոնք այլ եղանակով հնարավոր չէ ձեռք բերել։

Երբ ներխուժել են Մարինա Պողոսյանի անձնական տարածք, նա գործով կասկածյալ չի եղել, ավելին, անգամ ցուցմունք տված չի եղել։ Նրա տուն ներխուժել են Հունան Պողոսյանի միջնորդության մեջ գրված հետևյալ նախադասության շնորհիվ․ «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»։ Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրի այն հանգամանքին, որ Մարինա Պողոսյանը դեռ անգամ չէր հարցաքննվել, երբ գրվել է այս միջնորդությունը։

Պատկերը ճշգրիտ հասկանալու համար պետք է շեշտել, որ քաղաքացին, ում տանը գաղտնի տեսաձայնագրել է ոստիկանությունը, մասնագիտությամբ իրավապաշտպան է և կարող էր տիրապետել իրավապահ մարմինների համար հետաքրքիր ինֆորմացիայի։ Ըստ այդմ, բոլոր փաստերը հարմարեցվել և կեղծվել են դատախազության և ոստիկանության հետաքրքրասիրությունը բավարարելու համար։

 Շարունակելի…

http://acblog.am/?p=1015

[:]

[:am]ՄԻԵԴ վճիռը իրավական և քաղաքական ապտակ է Հայաստանին․ մենք ապրել ենք ավտորիտար երկրում 1in.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=qqwwg5KadP0&t=23s

Ներքաղաքական զարգացման հեռանկարների դիտարկումներում սցենարների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջապես, կենտրոնացած է խորհրդարանի արտահերթ ընտրության տարբերակի վրա, և քննարկվում են հիմնականում իրականացման մեխանիզմները կամ տարբերակները: Արտահերթ ընտրության բացառման վերաբերյալ մասնակի արտահայտվում են միայն որոշ հանրապետականներ, թեև ՀՀԿ-ական ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարչապետ Փաշինյանի հետ հայտնի հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ արձանագրել էր մեկ տարվա ընթացքում ընտրություն անցկացնելու վերաբերյալ ծրագրային դրույթին հավատարմությունը:

Այդուհանդերձ, հնարավո՞ր է արդյոք դիտարկել տարբերակ, երբ կառավարությունն ինքը կարող է գնալ այլ ճանապարհով, եթե ոչ ամբողջապես հրաժարվելու, ապա առնվազն մեկամյա ժամկետը երկարաձգելու տարբերակով: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարկադրված տարբերակի մասին է, այլ ինչ-ինչ իրողությունների և շահերի բերումով գիտակցված ընտրության: Քաղաքագիտական տեսանկյունից դա կնշանակի ճգնաժամի շարունակություն, որովհետև կա խորհրդարանական կառավարման մոդել, մյուս կողմից էլ չկա կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն և ներդաշնակություն:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի և ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ:

https://www.1in.am/2429109.html[:]

[:am]ՍԻՐՈՒՇՈՅԻ ԿՆՔԱՄՈՐ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Acblog.am[:]

[:am]

jjhgj

42087291_358593111546644_3836336166848692224_n-1-1

Ըստ նախորդ ռեժիմի ժամանակ գործող հատուկ քննչական ծառայության՝ այս երկու ստորագրությունները նույն մարդու կողմից են դրվել։ ՀՀ Ոստիկանությունը 2015-ին ընդունել է Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Սիրուշոյի կնքամոր կողմից հանցագործության մասին հաղորդում՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի դեմ։ Նույն թվականին հաղորդման հիման վրա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։

Հաղորդումն ընդունելով ու քրեական գործ հարուցելով՝ ՀՀ ոստիկանությունը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, քանի որ հաղորդումը չի եղել բնօրինակ փաստաթուղթ, այլ եղել է պատճեն, նշված անձի ստորագրությունը չի համապատասխանել նրա անձնագրային ստորագրությանը, նշված հասցեն էլ՝ իրական հասցեին։ Ստացվում է՝ ՀՀ ոստիկանությունում չեն իդենտիֆիկացրել հաղորդում տվողին, ասել է թե՝ ցանկացած մարդ ուրիշի անվան տակ, ինչ-որ ստորագրություն և հասցե հորինելով կարող է հանցագործության մասին հաղորդում գրել։

Այս դեպքում Արփի Մերասի փոխարեն հավանաբար ստորագրել է փաստաբան Հրանտ Անանյանը։ Լիազոր անձը՝ փաստաբանն իրավունք ունի իր պաշտպանյալին վերաբերող փասթաղթերում ստորագրելու, սակայն իր սեփական անվան տակ, ոչ թե պաշտպանյալի։

ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ դատական գործը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում քննում է դատավոր Վաչե Մարգարյանը՝ հենց այն դատավորը, որն այս տարվա հուլիսի 27-ին կայացրել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը։ Հոկտեմբերի 2-ին կկայացվի այս գործով որոշումը, ակնկալվում է բավարարում։

Եթե ՀՔԾ նախկին ներկայացուցիչների, այդ թվում նախկին պետի տեղակալ Մուշեղ Բաբայանի դեմ քրեական գործ չհարուցվի, նշանակում է ստեղծվում է նախադեպ անհասցե, կեղծ ստորագրությամբ, ոչ բնօրինակ հանցագործության հաղորդումներ ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ խնդրահարույց հաղորդման հիման վրա 2015-ին Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել Արփի Մերասին պատկանող տունը վաճառելու և վաճառքից գոյացած գումարը հափշտակելու համար։ Ամիսներ առաջ Պողոսյանն անմեղ է ճանաչվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Գործի քննության ընթացքում Արփի Մերասը մահացել է, սակայն նրա փաստաբանը, որն այժմ ներկայացնում է Մերասի որդու շահերը, բողոք է ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

http://acblog.am/?p=969[:]

[:am]Մենք անպարտելի ենք։ Արա Ղարագյոզյան[:ru]Мы непобедимы. Ара Карагиозян[:en]We are invincible. Ara Gharagyozyan [:]

[:am]https://www.youtube.com/watch?v=TX9q6xOf1Zk

Տեսանյութում ներառված են 1in.am, humanrightstv.am, aravot.am և Ազատություն ռադիոկայանի նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=TX9q6xOf1Zk[:en]https://www.youtube.com/watch?v=TX9q6xOf1Zk[:]

[:am]Մենք անպարտելի ենք։ Զարուհի Հովհաննիսյան[:ru]Мы непобедимы. Заруи Оганисян [:en]We are invincible. Zaruhi Hovhannisyan[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=-sNlgn29HY0

Տեսանյութում ներառված են aravot.am, lurer.com և 24online.am նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=-sNlgn29HY0[:en]https://www.youtube.com/watch?v=-sNlgn29HY0[:]

[:am]Սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է[:ru]Международный день демократии[:en]International Day of Democracy 15 September [:]

[:am]Lincoln240

Սեպտեմբերի 15-ը, որպես Ժողովրդավարության միջազգային օր,  հռչակվել է 2007 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւի հիման վրա:

Այդ օրը ՄԱԿ-ն իր անդամ բոլոր պետություններին, ինչպես նաեւ տարածքային, միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել նոր տոնն ընդունել որպես առիթ՝ աշխարհում ժողովրդավարության վիճակին ուշադրություն դարձնելու համար:[:ru]Lincoln240

Международный день демократии (на других официальных языках ООНангл. International Day of Democraсу, исп. Día Internacional de la Democracia, фр. la Journée internationale de la démocratie) — провозглашен Генеральной Ассамблеей ООН 13 декабря 2007 года в резолюции, посвящённой поддержке усилий правительств по развитию и упрочению демократий (Резолюция № A/RES/62/7). Отмечается ежегодно 15 сентября начиная с 2008 года. Международный день демократии был учреждён в связи с принятием в сентябре 1997 года Межпарламентским союзом Всеобщей декларации о демократии.

В резолюции предлагается государствам-членам ООН, правительственным и неправительственным организациям, частным лицам отмечать этот день с целью повышения информированности общественности. Резолюция призывает Генерального секретаря ООН принять меры для того, чтобы ООН отмечала Международный день демократии.

Генеральный секретарь ООН Пан Ги Мун в своем послании от 15 сентября 2009 года отметил:

«Демократия важна не только сама по себе — это еще и мощный фактор, стимулирующий социально-экономический прогресс, поддержание международного мира и безопасности и уважение основных прав и свобод».

[:en]

Lincoln240

In 2007 the United Nations General Assembly resolved to observe 15 September as the International Day of Democracy—with the purpose of promoting and upholding the principles of democracy—and invited all member states and organizations to commemorate the day in an appropriate manner that contributes to raising public awareness.

The preamble of the resolution affirmed that:

…while democracies share common features, there is no single model of democracy and that democracy does not belong to any country or region…

…democracy is a universal value based on the freely-expressed will of people to determine their own political, economic, social and cultural systems, and their full participation in all aspects of life.

[:]

[:en]Promoting the participation of under-represented groups vital in truly democratic societies, says OSCE/ODIHR Director ahead of International Day of Democracy[:]

[:en]395306

WARSAW, 13 September 2018 – More must be done to promote the participation of under-represented groups in political decision making if we are to ensure effective, truly democratic governance and societies, Ingibjörg Sólrún Gísladóttir, Director of the OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR), said today, ahead of tomorrow’s International Day of Democracy.

Making sure that all members of hitherto marginalized or excluded groups have a genuine say in how they are governed is the most effective way to strengthen democracies, she said.

“Ensuring the participation of representatives from all segments of and groups in society is the surest way to strengthen both the effectiveness of and the support for democratic systems,” the ODIHR Director said. “First, the broader the nature of participation in decision-making, the greater the pool of talent and ideas available, and this benefits us all. Second, increasing the breadth of inclusion in real decision-making can only increase the level of buy-in among all members of society.”

Noting that that this year marks the 70th anniversary of the Universal Declaration of Human Rights, Gísladóttir highlighted that the document enshrined the principle that we all have the right to take part in the government of our countries. But the further promotion of these rights is dependent on removing barriers to participation by groups that have suffered from being sidelined in the past. The inclusion of under-represented groups should go beyond numbers, she said, and focus on creating real space and opportunities to have a genuine impact.

“Current barriers to political participation must be swept away. Meaningful access to decision-making processes must be guaranteed for Roma and Sinti, who have long suffered from discrimination and exclusion in our societies; for women, who remain under-represented in democratic decision-making bodies, to the detriment of all; for young people, who must be given the opportunity to contribute and buy in to the democratic systems they are inheriting,” the ODIHR Director said. “Ensuring the ability of all segments of society, of all groups, to participate makes our societies more truly democratic, and so can only make them stronger.”

Gísladóttir said that indicators suggest, for example, that today’s youth – the largest young generation ever by numbers – are less engaged in political processes than previous generations, and are beginning to question democratic systems at an alarming rate. Unresponsive institutions and systemic barriers to youth participation and influence are often cited as major contributors to this decline in participation.

https://www.osce.org/odihr/395264[:]

[:am]Մենք անպարտելի ենք։ Գևորգ Սաֆարյան[:ru]Мы непобедимы. Геворг Сафарян[:en]We are invincible. Gevorg Safaryan[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=nxislNYlbrk

Տեսանյութում ներառված են 1in.am, Հիմնադիր խորհրդարանի և Ազատություն ռադիոկայանի նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=nxislNYlbrk[:en]https://www.youtube.com/watch?v=nxislNYlbrk[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.