[:am]«Նոյյան Տապան». «ՀՔԾ-ն կարճել է Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմուքնի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործը».Ահազանգ Nt.am[:]
[:am]
[:]
[:am]
[:]
[:am]
«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին արդարացնելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Գործով դատախազ Բագրատ Ղազինյանը պահանջում է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 30-ին կայացված դատավճիռը, ըստ որի հռչակվել էր Մարինա Պողոսյանի անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Դատախազությունը պահանջում է Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ եւ դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Իսկ ներկայացված պահանջի չբավարարման դեպքում՝ բեկանել դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ մեկ այլ կազմով քննության։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարինա Պողոսյանը հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը։
Տուժողի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն էլ պահանջում է Մարինա Պողոսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման եւ հօգուտ հայցվոր Սարո Մերասի բռնագանձել 57.820.000 ՀՀ դրամ գումար որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Ի դեպ, դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց քննության էր թողել նաեւ Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։
Վերաքննիչ դատարանում առաջին նիստը նշանակված է օգոստոսի 3-ին։
https://www.a1plus.am/1633616.html
[:]
[:am]
«Վելես» ԻՀԿ շահառու Զինա Մելիքյանի գործով դատական նիստը տեղի կունենա 24.07.2018 թ-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:
Մելիքյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ
[:ru]
Судебное слушание по делу Зины Меликян состоится 24 июля 2018г. в 11:00 в Апелляционном суде РА
[:en]
The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Zina Melikyan will be heard on 24.07.2018, at 11:00 am, at the Criminal Court of Appeal.
You can get acquainted with Melikyan’s case here.
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=CBnu0hSH4yk
Տեսանյութում ներառված են Ազատություն ռադիոկայանի, Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ի, epress.am, armtimes.com և «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=CBnu0hSH4yk[:en]https://www.youtube.com/watch?v=CBnu0hSH4yk[:]
[:am]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազից, որում ասվում է, որ կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանը նախազգուշացվել է «հետագա աշխատանքային գործունեության ընթացքում դատավարության մասնակիցների հետ շփումներում ցուցաբերել առավել զսպվածություն և հավասարակշիռ վարքագիծ»։
Նիստի ընթացքում դատավարության կողմերը պարբերաբար դատավորին դիմում էին մյուս կողմին կարգի հրավիրելու պահանջով։ Դատական նիստի ընդմիջման ժամանակ կարճատև վեճ եղավ մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանի և մեղադրյալ Մարինա Պողոսյանի միջև։ Նիստին ներկա էին նաև իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք նկարահանում էին դատական նիստը։
Դատախազ Ղազինյանը, նայելով լրագրողների կողմը, նախ հարցրեց. «Ես ձեզ թո՞ւյլ եմ տվել, որ դատական նիստից դուրս ինձ նկարահանեք»։ Իսկ երբ լրագրողը պատասխանեց, որ այդ պահին չէր տեսագրում, դատախազը սպառնալից տոնայնությամբ հայտարարեց. «Աստված չանի, որ այս խոսակցությունը հայտնվի ինտերնետում»։ Դատախազը նկատի ուներ համացանցում հրապարակվելը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղում արձագանքեց՝ նշելով, որ դատախազն իրավունք չունի սպառնալու լրագրողին, ինչին դատախազ Ղազինյանն ասաց, որ իրենք իրավական արձագանք կտան, եթե այդ տեսանյութը հրապարակվի։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ անմիջապես հայտարարեց, որ այդ տեսանյութը հրապարակվելու է իրենց կազմակերպության կայքում, և իրենք անհամբեր կսպասեն դատախազության իրավական քայլերին։
Նշենք, որ Մարինա Պողոսյանի ու Բագրատ Ղազինյանի միջև լարում առաջացավ այն բանից հետո, երբ Պողոսյանը բացարկի միջնորդություն հայտնեց դատախազին, որի ընթացքում գործածեց «Ղազինյանների ցեղ» արտահայտությունը, որն էլ բարկացրեց մեղադրող դատախազին։ Որպես բացարկի հիմնավորում՝ Մարինա Պողոսյանը նշեց, որ իր ղեկավարած «Վելես» հասարակական կազմակերպությունը ներկայումս պաշտպանում է մի քաղաքացու իրավունքները, ով ներկայացնում է տվյալներ այն մասին, որ տուժել է Ղազինյանների ընտանիքից, մասնավորապես՝ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանից։ Մինչ այդ իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն զանգահարել և սպառնացել է Գագիկ Ղազինյանի որդին՝ Դավիթ Ղազինյանը։
Բացի այդ, Մարինա Պողոսյանը Բագրատ Ղազինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այս տարվա ապրիլին։ Հաղորդման մեջ Պողոսյանը նշել է, որ սույն գործով Ղազինյանը մի շարք իրավախախտումներ է կատարել։ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ Բագրատ Ղազինյանի մոտ Մարինա Պողոսյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կարող էր ձևավորվել, ուստի միջնորդությունը հիմնավոր է»,- Պողոսյանի միջնորդությանը միացել էր նաև նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը։
Ղազինյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ իր «իր գործողությունները բխել են բացառապես Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ համարելով այն անհիմն։ Այսպիսով դատախազ Ղազինյանը շարունակեց ներգրավված լինել Մարինա Պողոսյանի գործով որպես մեղադրող։ Հիշեցնենք, որ սույն գործով ընդհանուր իրավասության դատարանը Մարինա Պողոսյանին անմեղ է ճանաչել։
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
https://www.1in.am/2392730.html
[:]
[:am]
Երկու տարի առաջ այս օրը Հայաստատանում տեղի ունեցավ Երրորդ հանրապետության պատմության ամենադրամատիկ և արյունոտ իրադարձություններից մեկը․ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից բաղկացած «Սասնա ծռեր» խումբը գրավեց Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գունդը։ Երկու շաբաթ տևած դրամատիկ իրադարձությունների ընթացքում զոհվեցին երեք ոստիկաններ, եղան ոստիկանների, նույնիսկ շտապ օգնության բժիշկների պատանդառության դեպքեր։ Երկու տարվա հեռավորությունից կարող ենք շատ վարկածներ նշել, թե ինչու հնարավոր դարձան այս դեպքերը․ ովքե՞ր կամ ի՞նչ գործոններ նպաստեցին դրանց և, որ ամենակարևորն է՝ արդյո՞ք Հայաստանն ապահովագրված է նման արյունոտ իրադարձությունների կրկնությունից։ ՊՊԾ գնդի իրադարձությունները, մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական համակարգի, դրա որակի հետևանք են․ երբ շուրջ երկու տասննամյակ երկրում չեն գործում քաղաքական և ընտրական ինստիտուտները, իշխանությունը պահվում է ոստիկանական մահակի ու քաղաքացիների նվաստացման միջոցով, հասարակության մեջ առաջանում են արմատական տրամադրություններ, որոնք արտահայտվում են նման անընդունելի գործողությունների միջոցով։ Իրականում քաղաքականության սխալ ընկալում է այն մտայնությունը, թե զենքի ուժով հնարավոր է հասնել քաղաքական փոփոխությունների, բարեփոխումների։ Նման բան չի եղել աշխարհի որևէ երկրում, չի կարող լինել նաև Հայաստանում։
Թեմայի շուրջ «Առաջին լրատավական»- ի հետ քննարկամնը մասնակցեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքագետ Վիկտոր Ենգիբարյանը:
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե երկրում տասնամյակներ շարունակ ընտրական մեխանիզմը չի աշխատում, այսինքն՝ փոփոխությունները լեգիտիմ եղանակով անհնար է իրականացնել, կուտակվում է բացասական էներգիան, իշխանությունները իրենց բացասական գործողություններով, ըստ էության, ստիպում էին, որ հասարակության մի հատվածը արմատական տրամադրություններ ուենանա, և նման պայմաններում ուշ թե շուտ կարող են լինել նման դեպքեր. «Կարծում եմ ՊՊԾ գնդի գործողությունները նման իրավիճակի հետևանք էին: Ապրիլայն պատերազմից հետո ավելի լարվեց իրավիճակը, բացահայտվեցին բանակի խնդիրները, ինչը և դա դարձավ այդ գործողությունների էմոցիոնալ պատճառներից մեկը»:
Վիկտոր ենգիբարյանի կարծիքով՝ մինչ ՊՊԾ գնդի գործողությունները փոքր ու միջին չափերի հասարակական բողոքներ են եղել, ինչը կարող էր հուշել, որ իրավիճակը կարող է դառնալ պայթյունավտանգ: Բողոքի ալիքը պետք է հասներ նաև ագրեսիվության այսպիսի դրսևորումների: Կարծում եմ դրա վտանգը իշխանությունները միշտ էլ զգացել են, սակայն իրենց պաշտպանված են զգացել այն առումով, որ եթե նույնիսկ երկրում ցնցումներ տեղի ուենան, դա իրենց իշխանությունը կորցնելու վտանգի առաջ չի կանգնեցնի, սակայն, ինչպես տեսանք, նրանք սխալվեցին. երկրում հեղափոխական գործընթաց տեղի ունեցավ, որն ուղեկցվեց առանց ցնցումների: ՊՊԾ գնդի գրավումը բողոք էր, իսկ հեղափոխությունը բազմաթիվ բողոքների կուտակվածության արդյունք էր»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ փոխեց Հայաստանում «Սասնա ծռերի» ապստամբությունը Հայաստանում, Մարինա Պողոսյանը նշեց. «Սասնա ծռեր»-ի գործողությունն ավելի շուտ ընդվզում էր, ոչ թե ՊՊԾ գնդի գրավում, բացի դրանից, դա շատ ավելի փոքր է, համեմատած նրա հետ, թե ինչ էր գրավել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գրաված հրոսակախումբը: Նրանք և՛ մեր կյանքն էին գրավել, և՛ մեր երեխաների ապագան, և՛ մեր երկիրի իշխանությունը, և՛ մեր երկիրը ծառայեցրել են իրենց նպատակներին: Եվ մենք ենք պատանդ եղել նրանց ձեռքին 20-25 տարի: ՊՊԾ գունդ գրավելով՝ իշխանություն չեն վերցնում, դա ընդամենը ըմբոստացում էր»:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.1in.am/2392443.html
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=o_yDdLMV73w&t=13s
Տեսանյութում ներառված են Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ի , civilnet.am և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=o_yDdLMV73w&t=13s[:en]https://www.youtube.com/watch?v=o_yDdLMV73w&t=13s[:]
[:am]
2018 թ. հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ բողոքը: Մ. Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու որոշումը դատարանը կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Մինչդեռ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է իրականացվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ուրիշ որևէ միջոցով ստանալ հնարավոր չէ: Իր նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացված լինելու մասին Մ. Պողոսյանն իմացել է իր դեմ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ՝ 2017թ. օգոստոսին, որի շրջանակում, ի դեպ, ավելի ուշ՝ 2018 թ. մայիսին, նա արդարացվեց: Մինչդեռ նրա հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե մինչ հարցման պահը՝ 2017 թ. օգոստոսի 17-ը, նման գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել՝ տրամադրելով ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Ապօրինի «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործ չէր հարուցել: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը քննիչի որոշումը բողոքարկել էր ՀՀ Գլխավոր դատախազություն և շեշտել, որ սուտ մատնության ուղղությամբ քննությունը իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու միջոց է, որպեսզի վերջինս խուսափի հանցագործության մասին բարձրաձայնելուց: 2017 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը հանցակազմ չէր տեսել ոչ օպերատիվ-հետախուզական միջողառում իրականացնելու, ոչ էլ դրա վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ: Առաջինի առնչությամբ նա վերահաստատել էր քննիչ Գ. Մարգարյանի պնդումը, թե «կասկածվում է» և «կասկածյալ» եզույթները նույնը չեն: Նրա պնդմամբ՝ վերջինը առաջինի մասնավոր դրսևորումն է միայն: Եվ անձը կարող է կասկածվել հանցագործություն կատարելու մեջ, սակայն «կասկածյալի» դատավարական կարգավիճակ չունենալ: Ինչ վերաբերում է հարցմանը կեղծ տեղեկատվություն տրամադրելուն, գլխավոր դատախազի տեղակալը դա վրիպակ էր համարել և նշել, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տրամադրել միայն իրենց կողմից կատարած միջոցառումների մասով, պարզապես մոռացել է նշել «ՔՀԳՎ» հապավումը: Իսկ իրավապաշտպանի նկատմամբ սուտ մատնության հիմքով հետապնդում իրականացնելու մասով նշել է. «հաղորդում տված անձի արարքին իրավական գնահատական տալը հիմնավոր է և օրինական»: Հուլիսի 11-ին Ա. Սաքունցը դատարանում ներկայացրեց բողոքի հիմքերն ու հիմնավորումները, նշեց, որ վերը նշված հանգամանքները վկայում են վարույթն իրականացրած մարմնի՝ ոչ պատշաճ քննություն իրականացնելու մասին և ընդգծեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ոչ պատշաճ կիրառման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վտանգավորությունը:
Դատական նիստին ներկա քննիչ Գ. Մարգարյանն ու դատախազ Հ. Ասլանյանը առարկեցին բողոքի դեմ:
Ա. Սաքունցը միջնորդեց նաև ստանալու քննիչի որոշմամբ վկայակոչված նախապատրաստված նյութերը՝ հասկանալու համար, թե որքանով է վարույթն իրականացնող մարմինը ջանքեր գործադրել նյութերի նախապատրաստման փուլում: Միջնորդությունը բավարարվեց: Բողոքի քննությունը կշարունակվի 2018 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ «Վելես» ՀԿ֊ի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/14-07-2018-01-2/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=W5Ma92uYr7g&t=11s
Տեսանյութում ներառված են epress.am, civilnet.am և NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=W5Ma92uYr7g&t=11s[:en]https://www.youtube.com/watch?v=W5Ma92uYr7g&t=11s[:]
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցվել: Որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը մերժել էր նաև ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/10-7-2018-01/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[:]
[:am]Սյունիքի մարզի բնակչուհի Հ․ Ս ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թ հուլիսի 6-
ին ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Միսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրե են հիշյալ բաժին, որտեղ քրեական
հետախուզության բաժանմունքի պետ Մ․ Ս, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ ոչ թե
գողացել է 4000 ՀՀ դրամ գումար, այլ 10.000 ՀՀ դրամ գումար:Այունհետև նույն բաժնի օպերլիազոր Պ․Ա սպառնացել է, որ
այդ բովանդակույամբ բացատրություն չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի:Հիշյալ
ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն և հետագայում
որպես մեղադրյալ ցուցմունք`10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ:
Դեպքի առիթով 2018 թ ապրիլի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին
մասի հատկանիշերով հարուցվել է թիվ 62211518 քրեական գործը:
Որից հետո Հ․Ս ճանաչվել է տուժող:
02.07.2018 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի
տեղակալ Զ.Թադևոսյանը, որոշում է կայացրել քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու
մասին:
02.07.2018 թ հատուկ քննչական ծառայության քննիչ Թադևոսյանի որոշման դեմ <<Ընդդեմ իրավական
կամայականությնա>> ՀԿ-ի փաստաբանը բողոք է ներակյացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Փաստաբանը իր բողոքը պատճառաբանել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ.Թադևոսյանը վատ
վերաբերմունքի և բռնության վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն, այլ կատարել է Ձևական քննություն
կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունները:
Նախ քրեական գոր հարուցելու պահից, վարույթը իրականացնող մարմինը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում:Քրեական
գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելը/:Սակայն
ուսումնասիրելով թ՞ե տուժողից կոկմից ներակայացրած հողորդումը և թե վերջինիս ցուցմունքը ակնհայտ էր, որ քրեական գործը
պետք է հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով այսինքն խոշտանգում:
Քանի, որ Հ․Ս հայտեն է, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ ցուցմուքն են կորզել, որի արդուքնում էլ վերջինս
ենթարկիվել է քրեական պատասխանատվության:
Նախաքննության ընթացքում Հ․Ս ցուցմուն է տվել մատնանշելով այն պաշտոնատար անձանց
անունները, որոնց իր նկատամմաբ բռնություն են գործադրել և առերես
հարցաքննության ժամանակ էլ պնդել է իր ցուցմունքը։
Փաստորեն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմնական պատճառաբանությունն այն է, թե «…կատարված
նախաքննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել որևէ այլ ապացույց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները
բռնություն են կիրառել Հ.Ս նկատամամբ և ցուցմուքններ չեն կորզել:
Քրեական գործի կարճման հիմքում դրվել է գործի ելքով շահագրգիր վկաների
ցուցմուքները, որոնք տվյալ դեպքում ոչ արժանահավատ ցուցմունքներ են
համարվում։
Նման հետևության նախաքննական մարմինը հանգել է բռնություն կիրառող և սպառնալիքի տակ տուժողից ցուցմունք
վերցրած ոստիկանության ծառայողների ցուցմունքներով:
Այդ անձանց ցուցմուքնները չեն կարող արժանահավատ համարվել, քանի որ նմանատիպ ցուցմունք տալով ոստիկանության
աշխատակիցները և քննիչը փորձել են խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Վարույթը իրականացնող մարմինը խախտել է Ալ. Սքեյնը և այլոք միացյալ Թագավորության գանգատ թիվ 55721/07 2011 թ
Եվրոպական դատարանի վճռի պահանջը,համաձայն որի՝ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի հնարավոր խախտումների վերաբերյալ գործի
քննությանը ՄԻԵԴ-ը որոշ դեպքերում անուղղակիորեն քննադատել է այն հանգամանքը, որ քննող մարմինը երկակի ստանդարտներ
են կիրառել ցուցմունքների արժանահավատությունը գնահտելիս`տուժողի ցուցմունքից ավելի մեծ կշիռ տալով ոստիկանների
ցումցունքներին: Ավելին, անկողմնակալության և օբյեկտիվության պակաս է նկատվել այն դեպքերում, երբ փաստերը
հետևողականորեն չեն վերլուծվել, և չափից ավելի շատ են արժանահավատ համարվել ներգրավված պաշտոնյաների
ասածները`կամ երբ քննությամբ լուրջ փորձ չի արվել`պարզելու դեպքի հանագամքները։
Այսպես վարույթը իրականացնող մարմինը չի իրականացրել արդյուանվետ քննություն։
1. Այս գործի դեպքում, վարույթը իրականացնող մարմինը չի ճանաչման ներկայացրել բռնություն գործադրղ
ոստիկաններին տուժողի հետ,
2. Տեղում քննչական գործողություն չի կատարել, որի կատարման դեպքում անմիջապես կարող էր քննիչը առգրավվել
Սիսիանի ոստիկանության բաժնի տեսախցիկների տեսանյութերը:
3. Չի կատարել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար տուժողի հոգեբանական վիճակի մասին:
4. Չի հարցաքննել տուժողի աղջկան, ով ականատես վկա է եղել, թե ինչպես են իր ծնողին փորձում սպառնալիքի տակ ծեծի
ենթարկել:
<<Ընդդեմ իրավական կամյականության >> ՀԿ-ի փաստաբանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքով պահանջում է
վերացնել 02.07.2018թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության
վարչության պետի տեղեկալ Զ.Թադևոսյանի կողմից կայացված քրեա կան գործով վարույթը կարճելու մասին որոշումը,
ճանաչելով Հ.Սարգսյանի իրավուքնների և ազատություննեի խախտման փաստը և գործը ուղարկել նոր քննության:
Հ․Ս Սիսիանի ոստիկանության բաժնում ենթարկվել է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի։
Փաստաբանը Favl.am-ին հայտնեց, հուսով է, որ Նոր Հայաստանում որևէ անձ ոստիկանական բաժիններում չի
ենթարկվի խշտանգումների և վատ վերաբերմունքի և հույս հայտնեց, որ իր կողմից ներկյացված բողոքը կբավարարվի և տուժողի
խախտված իրավուքնները կվերականգնվեն։
Հիշեցնենք, որ սույն գործով տուժողի շահերի պաշտպանությունը իրականացնում է «Ընդդեմ իրավական
կամայականության» Հկ և Վելես իրավապաշտպան ՀԿ։
«Ընդդեմ իրավական կամյականության» ՀԿ[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=PTMqMgonRdw&feature=youtu.be
Տեսանյութում ներառված են Ազատություն ռադիոկայանի, civilnet.am և«Ա1+» հեռուստաընկերության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=PTMqMgonRdw&feature=youtu.be[:en]https://www.youtube.com/watch?v=PTMqMgonRdw&feature=youtu.be[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=7Xp76JL5sJU
Տեսանյութում ներառված են Ազատություն ռադիոկայանի, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության, «Ամերիկայի Ձայն», «Առաջին հեռուստաբլոգ», «Ա1+» հեռուստաընկերության, «լրագիր» էլեկտրոնային թերթի,«Հայկական ժամանակ» և Հանրային հեռուստատեսության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=7Xp76JL5sJU[:en]https://www.youtube.com/watch?v=7Xp76JL5sJU[:]
Այսօր տեղի ունեցավ ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ կազմակերպած վաշխառության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման վերաբերյալ կլոր- սեղան քննարկում: Քննարկման ընթացքում արծարծվեցին վաշխառության վերաբերյալ քննվող գործերի ընթացքում հանդիպող իրավական բացերը և դրանց վերացման ուղիները, ինչպես նաև վաշխառության որպես կոռուպցիայի և փողերի լվացման միջոց հանդիսանալու հանգամանքը և դրա հետ պայքարի արդյունավետ միջոցները: