[:am]«Երբ որ նույնիսկ մեկ մարդու կյանքի մասին է խոսքը գնում, պետք է մենք անհապաղ կարողանանք արձագանքել». Մարինա Պողոսյան (տեսանյութ) Nt.am[:]
[:am]https://www.youtube.com/watch?time_continue=106&v=dZnLL3i23CA
[:]
[:am]https://www.youtube.com/watch?time_continue=106&v=dZnLL3i23CA
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=7NI89ZSOelE
Տեսանյութում ներառված են armtimes.com նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=7NI89ZSOelE[:en]https://www.youtube.com/watch?v=7NI89ZSOelE[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=qFZJIWYDUrQ&t=226s
Տեսանյութում ներառված են 1in.am, civilnet.am, Ազատություն ռադիոկայանի նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=qFZJIWYDUrQ&t=226s[:en]https://www.youtube.com/watch?v=qFZJIWYDUrQ&t=226s[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=IIuoGxThyjg
Այսպիսով, վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա փաստաբանների դիմումը: Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Որոշումն անկասկած ունի իրավական և քաղաքական ասպեկտներ, նաև գուցե այդ ամենի միահյուսվածություն: Նախ՝ Վերաքննիչի որոշումը վկայեց, որ քաղաքական հետապնդումների, «վենդետայի» և «վակխանալիայի» վերաբերյալ Քոչարյանի համակիրների բարձրացրած աղմուկը բացարձակ կապ չունի իրականության հետ, քանի որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանն ուղղակի քաղաքական պատվերի ազդեցության տակ կկայացներ կալանավորումը շարունակելու որոշում՝ մերժելով փաստաբանների բողոքը:
Այդպիսով, հենց փաստաբանների քաղաքական բնույթի հայտարարություններն ու գնահատականները, այսպես ասած, պայթեցին, և պարզվեց, որ իրականում Քոչարյանի գործը արդարադատության, ոչ թե հաշվեհարդարի տիրույթում է: Բանն այն է, որ իրավիճակը ուշագրավ է դառնում նաև ներքաղաքական դաշտում: Քոչարյանի ազատ արձակումը ստեղծում է քաղաքական նոր իրավիճակ: Մի կողմից՝ թվում է, որ երկրորդ նախագահը տոնում է իր, այսպես ասած, առաջին հաղթանակը հեղափոխության նկատմամբ, մյուս կողմից՝ նա դուրս է գալիս հալածյալի դերից, և ըստ այդմ՝ առաջանում է հարց, թե որն է լինելու երկրորդ քայլը, իսկ այստեղ կարծես թե նա հայտնվում է բավականին երկիմաստ վիճակում՝ այդ վիճակում դնելով նաև բոլոր նրանց, որոնք այս օրերին ձեռնամուխ եղան նրա պաշտպանությանը՝ դրանում տեսնելով հին դիրքերի վերականգնման հույս: Այսպիսով, մարտի մեկի գործում Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները դադարում են դիտարկվել միայն իրավական տիրույթում, վերաքննիչի այսօրվա որոշումը, ինչքան որ կոնկրետ իրավական ձևակերպում ունի, նույնքան էլ քաղաքական: Oրվա թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Սարո Սարոյանը, իրավապաշտպան Մարիա Պողոսյանը և ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
Ս. Սարոյանի դիտարկմամբ՝ Ռ. Քոչարյանին վերագրվող մեղադրանքը թեև իրավական տիրույթում է, և այս գործում իրավական բաղադրիչը շատ մեծ է, սակայն հանրապետության նախագահի կարգավիճակն արդեն իսկ քաղաքական խնդիր է առաջ քաշում: «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը քաղաքական անակնկալ է»,- նշեց քաղաքագետը: Ս. Սարոյանի դիտարկմամբ՝ նոր խափանման միջոց կլինի, բայց ազատության մեջ Քոչարյանը մեծ ազդեցություն կունենա գործի վրա:
Կ. Ռուբինյանի խոսքով՝ Քոչարյանին ազատ արձակող դատավորն օբյեկտիվ չէ. «Անսպասելի էր նախ այն, թե ինչու հենց այդ դատավորին հանձնվեց գործը, ակնհայտորեն արդարադատութույն տեղի չի ունեցել, որովհետև այդ դատավորը կախյալ է ինչ-ինչ հանգամանքներից, նա պարոն Քոչարյանի երկարամյա աշխատակիցն է եղել, անշուշտ, դա կաշկանդող հանգամանք է»:
«Պաշտպանները շեշտադրում են անում ոչ թե Քոչարյանի անմեղության վրա, այլ նրա, որ «ընդատյա չէ և իմունիտետ ունի». ընդ որում՝ խոսքն այն մարդու մասին է, որը ժողովրդի կողմից նախագահ չի ընտրվել և կեղծել է Սահմանադրությունը, կեղծ տեղեկանք է ներկայացրել և կեղծելով էլ դարձել է նախագահ. դա սահմանադրական կարգի տապալում է»,- նշեց Կ. Ռուբինյանը:
Մարիա Պողոսյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպանները իրավական հաղթանակ տարան, բայց Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը ժողովրդի կոկորդին են: «Արդյո՞ք պարոն Քոչարյանը երբևէ ընտրվել է ժողովրդի կողմից. ընտրված նախագահն է ունենում անձեռնմխելիություն, ոչ թե այն նախագահը, ով կատարել է հանցագործություն, գողացել և յուրացրել է ժողովրդի իշխանությունը: Ճտերն աշնանն են հաշվում. փաստաբանները ճակամարտը հաղթել են, պատերազմը՝ ոչ»,- նշեց Մ.Պողոսյանը: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Քոչարյանի գործում իրավական կազուս կա:
«Ժողովրդի դեմ սուր բարձրացնողը սրից էլ կընկնի. քոչարյանիզմն ավարտված է»,- ընդգծեց Մ. Պողոսյանը: Կ. Ռուբինյանը հավելեց. «Չարի վերջը մի փոքր հետաձգվեց. լիահույս եմ, որ չարը պատժվելու է»:
https://www.1in.am/2406892.html
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=E_b6m-vWTC8
Տեսանյութում ներառված են Ազատություն ռադիոկայանի, epress.am, «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=E_b6m-vWTC8[:en]https://www.youtube.com/watch?v=E_b6m-vWTC8[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=PX3y8K-yOYA&t=1238s
«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։
Հաղորդման ընթացքում իրավապաշտպաններն անդրադարձան Հայաստանում իրավական ոլորտում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանվորմանը և դրա հետ կապված իրադարձությունների հնարավոր զարգացումներին։
[:am]
Նախորդ խորհրդարանական ընտրություններին «երեխա պահելու» անվան տակ մարդիկ համատարած արդարացնում էին կաշառք վերցնելը։ Կաշառք ստանալու մեղադրանքով դատական նիստերին ցուցմունքներ էին հնչում, որ 10000 դրամը օրվա հարց էր լուծում։ Ամիսներ անց 10000 դրամ վերցրած նույն մարդիկ եռագույնները ձեռքներին «Նիկոլ վարչապետ» էին վանկարկում։
«Նիկոլ վարչապետի»՝ նոր իշխանության բարոմետրը այդ նույն 10000 դրամի հանդեպ վերաբերմունքն է լինելու։ Սակայն այլ պատմության վերաբերյալ։
2017 թվականին Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը 10000 դրամ գողանալու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով։ Ամուսնալուծված, չորս երեխա պահող, գործազուրկ, տարատեսակ նպաստներից ու թոշակներից զրկված կինը երրորդ անգամ է դիմել գողության՝ երեխաներին սովից փրկելու հետևանքով։ Առաջին անգամ կինը ուտելիք է գողացել, երկրորդ անգամ՝ գումար։ Այդ երկու անգամ ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այս անգամ՝ ահա, 6.5 տարի։
«Վելես» և «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան ՀԿ-ները կանգնել են Հասմիկի կողքին՝ վիճարկելով որոշումը ներպետական ատյաններում և պատրաստակամություն հայտնելով գործը քննել անգամ Եվրոպական դատարանում։ Ինչո՞ւ այս գողության դեպքում պետք է հաշվի առնվի բարոյական կողմը և այն չպետք է դատապարտելի լինի։
Դիտարկենք բոլոր հանգամանքները։
Հասմիկի կողքին կանգնած իրավապաշտպան ՀԿ-ները և պաշտպան Մուշեղ Շուշանյանը դիմել են Վճռաբեկ դատարան՝ Հասմիկ Սարգսյանի դեմ կայացված վճիռը վիճարկելու հարցով։ Դատարանը դեռևս վարույթը չի ընդունել։ Այս գործի հիման վրա պարզ կդառնա՝ արդյոք երկրում իրոք իրավիճակ է փոխվել, թե նույն անարդարությունն է՝ ուղղակի «դուխով» գլխարկը հագին։
Հեղինակ ՝ Ժաննա Պողոսյան
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=4N99DgmkTVw&t=8s
Տեսանյութում ներառված են epress.am նկարահանած կադրերը։[:ru]https://www.youtube.com/watch?v=4N99DgmkTVw[:en]https://www.youtube.com/watch?v=4N99DgmkTVw[:]
[:am]
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=mTH1zRbikd0
«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ինձ համար ցինիկության գագաթնակետն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և հավելեց՝ ինչի՞, նա խոսելու իրավունք ունի՞:
Մեր զրուցակիցը նշեց, որ հարցազրույցն իր մեջ ոչ այն է՝ խղճահարություն, ոչ այն է՝ նողկանք է առաջացրել. «Մինչև վերջ չեմ նայել հարցազրույցը, որովհետև հիշեցի Մարտի 1-ը, «Բարև, Ռոբը», թալանված տնտեսությունը…»:
Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով տնտեսական աճի մասին, երևի իր սեփական տնտեսական աճն է նկատի ունեցել:
«Ցավալի է, որ Քոչարյանն իր պիղծ ձեռքերով կպել է մեր քաղաքի սրտին՝ Կասկադին, և հողերն օտարել օտարերկրյա քաղաքացիներին, և նրանք պարզ չի՝ ովքեր են»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ ինքն իր մաշկի վրա զգացել է, թե ինչ է նշանակում Քոչարյանի պես մետաստազը:
Մեր զրուցակից ընդգծեց. «Վենդետայի դասագիրքը գրել է ինքը՝ Քոչարյանը: Հիմա երևի ինքը զարմանում է, հա՞, որ ինչ-որ մեկը իր ուղեցույցներն իր դեմ է օգտագործում»: