Author: Veles Human Rights NGO

[:am]«Դուք հայտարարում եք, որ Արփի Մերասը չի՞ մահացել». դատավորը զարմացած է www.1in.am[:]

[:am]

asfasfd

Երեկ առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պետք է շարունակվեր իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, որն ինչպես արդեն գրել ենք, տուժող Արփի Մերասի մահից հետո մշտապես հետաձգվում է, քանի որ  փաստաբան Հրանտ Անանյանը մինչ օրս չի կարողացել ներկայացնել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա դատավորը կքններ տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցը:

Դեռևս հունվարի 15-ի նիստին փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ իր վստահորդ Արփի Մերասը մահացել է, որից հետո գործի քննությունը հետաձգվեց, որպեսզի ներկայացվեն համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո ևս երկու դատական նիստ հետաձգվեց, քանի որ փաստաբանն չէր կարողացել ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները:

Երեկվա դատական նիստին ևս Անանյանը չներկայացրեց փաստաթղթերը: Փոխարենը բերել էր տեղեկանք, որում գրված էր, որ դեռևս փետրվարի 21-ին Կանադայից ուղարկված փաստաթղթերը տեխնիկական խնդիրների պատճառով չեն հասել Հայաստան:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը փաստաբանին հիշեցրեց, որ այս պահին նա չի կարող որպես ներկայացուցիչ մասնակցել դատական նիստին: Ի դեպ, այս մասին «Առաջին լրատվականը» գրել էր իր նախորդ հրապարակման մեջ՝ մեջբերելով փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերը. «Արփի Մերասի մահվան մասին տեղեկանալուց հետո դատավորը պետք է Հրանտ Անանյանին առաջարկեր տեղ զբաղեցնել ոչ թե դատավարության կողմերի համար հատկացված հատվածում, այլ դատական նիստերի դահլիճում»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միայն այսօր ստիպեց Հրանտ Անանյանին լքել դատավարության կողմերիի համար նախատեսված հատվածը: Փաստաբան Անանյանը, սակայն ցանկանում էր մնալ՝ պատճառաբանելով, որ նա հանգուցյալ Արփի Մերասի ներկայացուցիչն է եղել ոչ միայն վերջինիս տված լիազորագրի վրա, այլև քրեական վարույթն իրականացրած մարմնի որոշման հիման վրա. «Մինչև փաստաթղթերի էն փաթեթը ստանալը, որով պետք է նաև իրավահաջորդության հարցը լուծվի, ես կարծում եմ՝ իմ լիազորությունները չեն դադարում, քանի դեռ փաստաթղթերը չեն հանձնվել դատարանին, մահվան փաստը չի հաստատվել և այլն և այլն»,- փաստաբանի դիրքորոշումը զարմացրեց դատավորին և վերջինս հարց ուղղեց. «Դուք հայտարարում եք, որ Արփի Մերասը չի՞ մահացել»:

Փաստաբան Անանյանը հաստատեց, որ Արփի Մերասը մահացել է, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ նրա լիազորությունները դադարեցված են և որոշեց շարունակել գործի քննությունն առանց Հրանտ Անանյանի:

Որպես Մարինա Պողոսյանի երկրորդ պաշտպան ներգրավվեց Մուշեղ Շուշանյանը, ով դատարանից ժամանակ խնդրեց գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու և պաշտպանական ճառ պատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), մեղադրող դատախազը միջնորդել է վերջինիս մեղավոր ճանաչել և ազատազրկել 6.5 տարի ժամկետով:

Դեռևս 2015 թվականի հուլիսին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն էր:

Հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Մերասը հայտնել է, թե ինքը Մարինա Պողոսյանին երբեք վաճառելու հանձնարարություն չի տվել, փոխարենը «ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել» նրա անունով: Այլ կերպ ասած, Մերասը իրավապաշտպանին մեղադրել է ծանր հանցագործության մեջ:

Ի՞նչ է պարզվել նախաքննության և դատաքննության ընթացքում: Մարինա Պողոսյանը առաջին իսկ հնարավորության դեպքում նախաքննական մարմնին է ներկայացրել նոտարի կողմից վավերացված թվով երեք լիազորագրեր, որոնք ոչ թե ընդհանուր բնույթի են, ինչպես Մերասն է նշել իր հաղորդման մեջ, այլ կոնկրետ վերաբերել են տան վաճառքին, գրավադրմանը և այլ գործարքներ կատարելուն: 2008, 2010 և 2012 թվականներին տրված լիազորագրերում մասնավորապես նշված է, որ Մերասը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի վերաբերյալ լիազորել է Մարինա Պողոսյանին «իր հայեցողությամբ տնօրինել (օգտագործել, վաճառել, փոխանակել, վարձով տալ, գրավ դնել, անհատույց օգտագործման հանձնել)», ինչպես նաև ստանալ վաճառքի գումարը:

Վաճառքին վերաբերող լիազորագրերն առանձնանում են նրանով, որ լիազորող անձը բացի նրանից, որ ստորագրում է լիազորագիրը, այլև իր ձեռքով գրում է «վաճառել» բառը թե լիազորագրում, թե նոտարական մատյանում: Սա սովորաբար արվում է նրա համար, որպեսզի լիազորող անձը հետագայում չհայտարարի, թե ինքը առանց հասկանալու է ստորագրել այդ փաստաթուղթը:

Լիազորարերը ներկայացնելու որոշ ժամանակ անց Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, որի դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Հրանտ Անանյանը: Բողոքը քննել է դատավոր Լևոն Ավետիսյանը, ում Մարինա Պողոսյանը մինչ այդ բազմիցս քննադատել էր մամուլի հրապարակումներում: Լևոն Ավետիսյանի որոշմամբ՝ գործի կարճման որոշումը վերացվել է և կրկին նախաքննություն է ընթացել, որից հետո գործը մեղադրական եզրակացությունով ուղարկվել է դատարան:

Նշենք, որ տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կապում են նրա ակտիվ գործունեության հետ, ընդգծելով, որ Պողոսյանը բարձրաձայնել է Կառավարության նախկին աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների մասին:

 Հեղինակ՝ Արման Ղարիբյան

[:]

[:am]Հաղորդում հանցագործության մասին[:en]A report on crime[:]

[:am]

28059537_1375651062541464_3248264064058391974_n

02.03.2018թ. ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրել է հաղորդում  հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին թիվ 14149815 քրեական գործում պարբերաբար ի հայտ եկող կասկածելի բովանդակությամբ և ստորագրություններով  լիազորագրերի  վերաբերյալ:  

Հրանտ Անանյանի կողմից ներկայացված լիազորագրում և այլ փաստաթղթերում կատարված ստորագրությունների տարբերությունները հիմք են տալիս ողջամիտ կասկած հայտնելու, որ ներկայացված լիազորագիրը ստորագրվել է ոչ թե Սարո Մարկ Մերասի և Սուրեն Դավիդ Մերասի կողմից, այլ ուրիշ անձի/անձանց կողմից, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ տվյալ լիազորագիրը ստորագրած անձի/անձանց կողմից կատարվել է կեղծիք:

Հաղորդում հանցագործության մասին

[:en]28059537_1375651062541464_3248264064058391974_n

On March 2, 2018, the president of “Veles” human rights NGO, Marina Poghosyan, filed to the RA Prosecutor General a report on crime concerning the powers of attorney which contain suspicious content and signatures and which appear periodically in criminal case No. 14149815.

The differences between the signatures on a power of attorney presented by Hrant Ananyan and those on other documents has given grounds for a reasonable suspicion that the presented power of attorney was signed not by Saro Mark Meras and Suren David Meras, but by another person or persons, which, in its turn, testifies that a forgery was committed by the person or persons who had signed the given power of attorney.

Report on crime

 [:]

[:am]Իմ դատավճիռը դատարանում չի կայացվելու, այլ Բաղրամյան 26-ում. կոռուպցիոն դեպքեր բացահայտած իրավապաշտպան (տեսանյութ) www.newspress.am[:]

[:am]

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցվել է քրեական գործ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցի ժամանակ Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ իր դեմ հարուցված գործը շինծու է, և բոլոր փաստաթղթերը կեղծված են։ Նա ցույց տվեց փաստաթղթեր, որտեղ ներկայացված ցուցմունքի տակ կեղծ ստորագրություններ էին։

Մարինա Պողոսյանի նկատմամբ հետապնդում է սկսվել այն բանից հետո, երբ նա բացահայտել է մի շարք կոռուպցիոն դեպքեր և մարդու իրավունքների խախտումների զոհերին իրավական օգնություն է ցուցաբերել։

«Ես իրենց թշնամի եմ դարձել մի բանի համար՝ կպել եմ իրենց գրպանին․․․ բայց եթե նույնիսկ ինձ փակեն, ես ուր էլ որ լինեմ, էդ կեղծիքների մասին վկայող փաստաթղթերը հո չե՞ն ուտելու, ես ուր էլ լինեմ, էս թղթերը մնալու են»,- ասաց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ իր դատավճիռը դատարանում չի կայացվելու, այլ՝ Բաղրամյան 26-ում»։

«Ես նողկանք եմ ապրում մեր դատախազությունից»,- ավելացրեց իրավապաշտպանը։

Զրույցին ներկա էր նաև NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը, ով հիշեցրեց, որ 2 տարի առաջ իր դեմ ևս ապօրինի քրեական գործ է հարուցվել: Նա հավելեց, որ, լինելով Միջազգային Մեդիա Ինստիտուտի (IPI) խորհրդի անդամ՝ Պողոսյանի գործն արդեն իսկ ուղարկել է միջազգային կառույցներին:

«Ո՞ւր փախչենք մեր երկրից: Այսուհետ չենք լռելու»,- հավելեց Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

http://www.newspress.am/?p=80705&l=am/im+datavchiry+dataranum+chi+kayacvelu+ayl+baxramyan+26-um+korupcion+depqer+bacahaytac+iravapashtpan+tesanyut[:]

[:am]Մերասի մահից հետո Մարինա Պողոսյանի գործը ժամանակավորապես փակուղի է մտել www.1in.am[:]

[:am]

Երեքշաբթի՝ ժամը 09:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվելու է «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Պողոսյանի քրեական գործի քննությունը: Սույն գործով մեղադրող դատախազն արդեն իսկ կարդացել է իր ճառը, սակայն գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասի մահից հետո դատական նիստերը հետաձգվում են, քանի որ Մերասի կենդանության օրոք որպես նրա ներկայացուցիչ հանդես եկող փաստաբան Հրանտ Անանյանը դեռևս չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի շարունակի ընդգրկված լինել այս գործում որպես կողմի ներկայացուցիչ:

Նախորդ դատական նիստին փաստաբանը ներկայացրեց Մերասի մահվան վկայականն ու Մերասի որդիների՝ Սուրեն և Սարո Մերասների անձնագրի ու ծննդյան վկայականների պատճեններն ու դրանց թարգմանությունները: Հրանտ Անանյանը նաև ներկայացրեց մի փաստաթուղթ, որում գրված էր, որ Սուրեն ու Սարո Մերասները ցանկություն են հայտնում սույն քրեական գործով հանդես գալու որպես Արփի Մերասի իրավահաջորդներ և որ իրենք լիազորում են փաստաբաններ Հրանտ Անանյանին ու Վահե Սեդրակյանին իրենց շահերը դատարանում ներկացնելու:

Մեղադրյալ դատախազ Բագրատ Ղազինյանը հայտարարեց, որ ինքը ծանոթ է Անանյանի ներկայացրած փաստաթղթերին, միանշանակ միանում է նրա դիրքորոշմանը և կողմ է, որ նա ներկայանա որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Սակայն րոպեներ անց պարզվեց, որ այդ փաստաթղթերով Անանյանը պարզապես իրավունք չունի ներգրավվելու որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Այդ փաստն արձանագրեց ոչ միայն Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, այլև գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ տվյալ փաստաթղթերը չեն կարող հիմք հանդիսանալ նշված անձանց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու համար նախևառաջ այն պատճառով, որ դրանք բնօրինակներ չեն, այլ պատճեներ են: «Դատարանը նախ պետք է ուսումնասիրի բնօրինակները և հավաստիանալով դրանց իսկության մեջ նոր պատճեները կցի քրեական գործին»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ դատարանը այս փաստաթղթերով չի կարող Սուրեն և Սարո Մերասներից որևէ մեկին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ առկա չէ դատարանին ուղղված դիմում:

Մարինա Պողոսյանն էլ հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով արդեն սովորություն է դարձել փաստաթղթերի պատճեներ ներկայացնելը. «Պատմությունը կրկնվում է, ինչպես հանցագործության մասին հաղորդումն էր տրվել պատճենով, այնպես էլ հիմա պատճեով ցանկանում են իրավահաջորդություն ճանաչել»: Իրավապաշտպանը նշեց, որ ինքը վաղուց է ճանաչում Սուրեն ու Սարո Մերասներին, նրանք երբևէ Հայաստանում չեն բնակվել ու հայերեն լեզվին լիարժեք չեն տիրապետում, ուստի չէին կարող քաջ գիտացկել, թե հայերենով ինչ է շարադրած Հրանտ Անանյանի կողմից ներկայացված փաստաթղթում. «Արյդո՞ք կա վստահություն, որ դա Սուրեն ու Սարո Մերասի ստորագրություններն են: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս փաստաթուղթը, ինչպես և հանցագործության մասին հաղորդումը ստորագրվել է այստեղ, այս դահլիճում ներկա անձանց կողմից»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

Հրանտ Անանյանը նշեց, որ լիազորագրի պատճենն ուղարկվել է իրեն էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ բնօրինակները ստանալու է շուտով՝ փոստային առաքման միջոցով: Անանյանը խոսքով՝ ինքը խոսել է Մերասի որդիների հետ և ուղարկել է նրանց լիազորագրի տեքստը, իսկ նրանք ստորագրել են ու կցել են անձնագրերի պատճեները: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը հիմնած է հենց նրա վրա, որ Արփի Մերասը պնդում էր, թե նոտարական գրասենյակում իրեն առաջարկել են ստորագրել մի լիազորագիր, որի բովանդակությունն ինքն առանձնապես չի հասկացել, այլ ստորագրել է այն՝ վստահելով Պողոսյանին:

Եթե Կանադայում հայոց լեզու դասավանդող Մերասը պնդում էր, որ չի հասկացել լիազորագրի բովանդակությունը, ապա ավելի քան տրամաբանական է, որ նրա որդիները, ովքեր հայերենին գրեթե չեն տիրապետում, չեն հասկացել Հրանտ Անանյանի գրած լիազորագրի բովանդակությունը: Այնուամենայնիվ, փաստաբան Անանյանը պնդում է, որ Մերաս եղբայրներն իրենց կամքն արտահայտել են սույն գործով որպես իրավահաջորդ ներգրավվելու վերաբերյալ և որ հաջորդ նիստին նա կներկայացնի փաստաթղթերի բնօրինակները:

Դատավոր Մնացական Մնացականյանը փաստեց՝ որպեսզի անձը տուժողի իրավահաջորդ ճանաչվի անհրաժեշտ է, որ այդ անձը դիմումով դիմի դատարանին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Դատավորը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները կամ պատշաճ ընթացակարգով վավերացված պատճեները, որպեսզի դրանք քննության առարկա դառնան:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միանգամայն այլ կարծիք ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Շուշանյանը նշեց, որ Արփի Մերասի մահվան մասին տեղեկանալուց հետո դատավորը պետք է Հրանտ Անանյանին առաջարկեր տեղ զբաղեցնել ոչ թե դատավարության կողմերի համար հատկացված հատվածում, այլ դատական նիստերի դահլիճում:

Շուշանյանի խոսքով՝ Հրանտ Անանյանը Արփի Մերասի մահից հետո փաստացի իրավունք չուներ ներկայանալու դատարանում որպես կողմ և միջնորդություններ ներկայացնել, քանի դեռ առկա չէ Արփի Մերասի իրավահաջորդ ճանաչելու մասին դիմում: Ավելին, փաստաբանը կարծում է, որ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն՝ սույն գործով որևէ մեկը չի կարող ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ Արփի Մերասի մահը վրա չի հասել մեղադրյալի կողմից նրան ենթադրաբար հասցված վնասի արդյունքում:

«ՀՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժողի կարգավիճակ ձեռք բերելու համար պետք է տվյալ անձին անմիջականորեն պատճառված լինի բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս: Սրանից էլ հետևում է, որ եթե ենթադրյալ հանցանքից տուժած անձը մահանում է դատավարության որևէ փուլում, չի կարող նրա իրավունքները փոխանցվել նրա իրավահաջորդին, որովհետև սա անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող փոխանցվել»,- ասում է փաստաբան Շուշանյանը:

Նրա խոսքով՝ պետք է տարբերակել քրեական դատավարությամբ նախատեսված տուժողի իրավահաջորդի հետ կապված հարաբերությունները քաղաքացիական և վարչական դատավարությամբ կարգավորվող հարաբերություններից: Վերջիններիս դեպքում օրենքը հստակ կարգավորում է, որ հայցվորի մահվան դեպքում գործի վարույթը կասեցվում է մինչև իրավահաջորդության հարցի կարգավորումը: Իսկ քրեական դատավարությունը նման կարգավորում չի նախատեսում: «Չի կարող անձը, որն անմիջականորեն չի տուժել հանցավոր ոտնձգությունից տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ձեռք բերել: Դա անտրամաբանական է և հակասում է օրենքով նախատեսված կարգավորումներին»,- վստահ է Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբանը, ծանոթանալով սույն քրեական գործին, եկել է այն եզրահանգման, որ Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքը լիովին շինծու է. «Պողոսյանի նմատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որևէ փաստական հիմք գոյություն չի ունեցել սկզբանե»:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2309782.html

 

[:]

[:am]Ցավում եմ, որ մեր երկրում չենք կարողանում հասնել արդարադատության․ հայ իրավապաշտպանը ենթարկվել է բռնության (տեսանյութ) https://geopolitical.tv[:]

[:am]01-332

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր՝ այն բանից հետո, երբ նա կառավարությունում բացահայտել է մի շարք կոռոպցիոն դեպքեր և մարդու իրավունքների խախտումների զոհերին իրավական օգնություն է ցուցաբերել։
Ամերիկայի ձայնը ներկայացրել է տեսանյութ, որտեղ Մարինա Պողոսյանը պատմում է, թե ինչպես և ինչու է ենթարկվել բռնության ու իր մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
«Շատ ցավում եմ, որ մեր երկրում չենք կարողանում հասնել արդարադատության, որ մեր դատարանները դեռևս անկախ չեն և չեն համարձակվում օրենքին համապատասխան որոշումներ կայացնել, և մենք ստիպված ենք լինում վերպետական ատյանում արձանագրել մեր իրավունքների խախտման փաստը»:
Մանրամասները՝ տեսանյութում․

https://www.youtube.com/watch?v=xkz63thpt3o&t=380s

https://geopolitical.tv/%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B9%D5%A5%D5%B6%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8/

[:]

[:am]Ցավում եմ, որ մեր երկրում չենք կարողանում հասնել արդարադատության․ հայ իրավապաշտպանը ենթարկվել է բռնության (տեսանյութ) www.newspress.am[:]

[:am]timthumb

 

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր՝ այն բանից հետո, երբ նա կառավարությունում բացահայտել է մի շարք կոռոպցիոն դեպքեր և մարդու իրավունքների խախտումների զոհերին իրավական օգնություն է ցուցաբերել։

Ամերիկայի ձայնը ներկայացրել է տեսանյութ, որտեղ Մարինա Պողոսյանը պատմում է, թե ինչպես և ինչու է ենթարկվել բռնության ու իր մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

«Շատ ցավում եմ, որ մեր երկրում չենք կարողանում հասնել արդարադատության, որ մեր դատարանները դեռևս անկախ չեն և չեն համարձակվում օրենքին համապատասխան որոշումներ կայացնել, և մենք ստիպված ենք լինում վերպետական ատյանում արձանագրել մեր իրավունքների խախտման փաստը»:

Մանրամասները՝ տեսանյութում

http://newspress.am/?p=80646&l=am%2Fcavum+emvor+mer+erkrum+chenq+karoxanum+hasnel+ardaradatutyan+hay+iravapashtpany+entarkvel+e+brnutyan+tesanyut

[:]

[:am]«Նոյյան Տապան». Իրավապաշտպաններն՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման գործի մասին  www.nt.am[:en]Illegal criminal prosecution against human rights defender Marina Poghosyan www.nt.am[:]

[:am]28577345_364703994009095_8284564930154431745_n 28577735_364703924009102_2098031821837543454_n 28661249_364704070675754_1491396210507183756_n

Մարտի 5-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։

Թեման՝ «Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման գործը»։

Բանախոսներն են

փաստաբաններ՝

Լիպարիտ Սիմոնյանը
Մուշեղ Շուշանյանը

իրավապաշտպաններ

Արթուր Սաքունցը
Նինա Կարապետյանցը
Մարինա Պողոսյանը
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

http://nt.am/am/events/28554/

[:en]28577735_364703924009102_2098031821837543454_n28577345_364703994009095_8284564930154431745_n28661249_364704070675754_1491396210507183756_n

A press conference will take place on March 5 at 12:00 in the press hall of “Noyan Tapan” news agency (Isahakian 28th floor) with participation of human rights defenders and lawyers.

The topic of the case is “Illegal criminal prosecution against human rights defender Marina Poghosyan”.

The speakers are:

Lawyers:
Liparit Simonyan
Mushegh Shushanyan

Human rights defenders:
Artur Sakunts
Nina Karapetyants
Marina Poghosyan

http://nt.am/am/events/28554/[:]

[:am]Երեկ «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի հետ ստորագրել է պայմանագիր` «Մենք անպարտելի ենք» ծրագրի իրականացման ֆինանսավորման վերաբերյալ:[:]

[:am]28534977_2021772461428768_1375363415_n 28535782_2021772441428770_211580302_n28535497_2021772438095437_275283703_n 28535863_2021772464762101_1629219300_n

Երեկ «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի հետ ստորագրել է պայմանագիր` «Մենք անպարտելի ենք» ծրագրի իրականացման ֆինանսավորման վերաբերյալ:
Ծրագիրը նվիրված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների և լրագրողների հզորացմանը:

[:]

[:am]«Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2017թ.-ի զեկույցը[:en]AMNESTY INTERNATIONAL REPORT 2017/2018[:]

[:am]

99E52DBA-4CD8-4C20-A938-D8CD991F5680_w1023_r1_s

Հեղինակավոր Ամնեսթի Ինթերնեշնլ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը (Amnesty International) Հայաստանի վերաբերյալ իր տարեկան զեկույցում անդրադարձել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հետապնդումներին: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 2017 թվականի հունվարից սկսվել են «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով դատական լսումները: «Վելեսը» ճանաչված է իշխանության կոռումպացվածությունը_վերհանելով և իրավաբանական աջակցություն տրամադրելով այն անձանց, ում իրավունքները խախտվել են: 2015 թվականին Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա հանրայնացրել_է_նախկին_պաշտոնյաների կողմից փողերի լվացման սխեմաները: Տեղական իրավապաշտպանները Պողոսյանի դեմ քրեական հետապնդումը կապում են նրա գործունեության, մասնավորապես հակակոռուպցիոն պայքարի հետ:
Զեկույցում նաև նշված է, որ 2017 թվականի ապրիլի 30-ին Մարինա Պողոսյանի հեղինակությունն արատավորելու նպատակով իր անունից սեռական բնույթի նյութեր են տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ` 

 https://www.amnesty.org/…/europe-an…/armenia/report-armenia/

[:en]99E52DBA-4CD8-4C20-A938-D8CD991F5680_w1023_r1_s

See the full report here

https://www.amnesty.org/en/countries/europe-and-central-asia/armenia/report-armenia/

POL1067002018ENGLISH[:]

[:am]«Վելես» ԻՀԿ շահառու Զ.Մելիքյանի գործով դատական նիստը տեղի կունենա 15.02.2018թ-ին՝ ժամը 16:00-ին[:ru]Судебное слушание по делу Зины Меликян состоится 15 февраля 2018г. в 16:00[:en]The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Zina Melikyan will be heard on February 15, 2018 at 16:00[:]

[:am]

20180117Dg8Ej8Msv0vJGRED_qJ3DR_large

«Վելես» ԻՀԿ  շահառու Զինա Մելիքյանի գործով դատական նիստը տեղի կունենա 15.02.2018 թ-ին՝ ժամը 16:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում: / դատավոր Մ.Մարտիրոսյան /

Մելիքյանի  գործին կարող եք ծանոթանալ այստեղ

http://veles.am/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-2/[:ru]

20180117Dg8Ej8Msv0vJGRED_qJ3DR_large

Судебное  слушание по делу    Зины Меликян  состоится  15  февраля  2018г. в 16:00 в суде общей юрисдикции первой инстанции  административных районов  Кентрон и Норк Мараш. / судья М. Мартиросян /

http://veles.am/ru/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-2/[:en]

20180117Dg8Ej8Msv0vJGRED_qJ3DR_large

The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Zina Melikyan will be heard on 15.02.2018, at 16:00 am, at the Kentron and Nork-Marash Administrative Districts Court of First Instance. /judge M. Martirosyan/

You can get acquainted with Melikyan’s case here.

http://veles.am/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-2/[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.