Author: Veles Human Rights NGO

[:am]2017 թվականին մեր կազմակերպության իրականացրած գործողությունները՝ կարճ տեսանյութով[:en]Brief summary of activities implemented by the “Veles” non-governmental organization in 2017[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=T33twrinKhE[:en]https://www.youtube.com/watch?v=T33twrinKhE

Last year 103 individuals applied to the organization.

53 people were provided with legal advice through the hotline,

24 people received it through social networking sites, and we had face-to-face meetings with 26 other ones.

We participated in 67 court hearings of 16 cases.

We won 11 court cases, lost 2 ones, and 3 more cases are still in the process.

Monitoring of 3 court cases was implemented by participating in 18 hearings.

11 visits to penitentiaries were made.

10 working visits to Syunik, Tavoush, Lori, Shirak, Armavir and Kotayk marzes were made.

And we still have to do much more in ..[:]

[:am]Փորձում են գլխատել ըմբոստ մարդկանց․ Հայաստանում ոչ թե 2017, այլ 1937 թիվն է․ իրավապաշտպան www.1in.am[:]

[:am]

«Հայաստանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից 2017թ-ը, իրոք, առանձնակի տարի էր․ մենք տեսանք այդ խայտառակ դատավարությունները՝ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա ծռերի անդամների․ ստացվում է , որ հասարակ քաղաքացին ընդհանրապես զուրկ է որևէ իրավունքից, էս երկրում նա իրավունքներ չունի, այլ ունի զուտ միայն պարտականություններ։

Դատարանն արդարադատություն իրականացնելու վայրն է, բայց անգամ այնտեղ մենք տեսնում ենք, որ մարդը կտտանքների է ենթարկվում․ այսքանից հետո մենք ինչպես կարող ենք խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին»,«Առաջին լրատվական»ի հետ զրույցում ընդգծեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ 2017թ-ը մերկացրեց Հայաստանի իշխանությունների պատկերը։ Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանում ամենամեծ թերությունն անպատժելիության մթնոլորտն է։

«Եթե մեր ուժային կառույցները պետք է ծառայեն «էլիտային», ապա այս մեկ տարվա ընթացքում այո, դրանք մեծ առաջընթաց են ապրել, սակայն այդ ուժային կառույցները ստեղծված են ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց արդյո՞ք մենք երբևէ տեսել ենք, որ այդ ուժային կառույցները Հայաստանի ժողովրդին պաշտպանեն, իհարկե ոչ»,- շեշտեց իրավապաշտպան ու միևնույն ժամանակ հավելեց․

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե 2017թ-նն է, այլ 1937թ-ը, երբ որ մարդկանց հետևում էին, հետապնդում․ այսօր մեր ուժային կառույցները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են փոխաբերական իմաստով ասած՝ գլխատել բոլոր ըմբոստ մարդկանց՝ մի մասին բանտարկելով, մյուս մասի վրա քրեական գործեր հարուցելով, մյուսներին ունեզրկելով, այս կամ այն կերպ ստիպելով լքել այս երկիրը, որպեսզի վերջում մնա ինչ-որ հլու հնազանդ մասսա, որ կարողանան այդ մասսային որ կողմ ուզենան այդ կողմ էլ ուղղորդեն․ սա է դրանց պատկերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Դիանա Դավթյան

http://www.1in.am/2269242.html

[:]

[:am]Դատավորները զարմանում են՝ ծանոթանալով Մարինա Պողոսյանի գործին www.1in.am[:]

[:am]

555-2

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործում և դրա ածանցյալ գործերում այնպիսի իրավախախտումներ կան, որ անգամ դատավորները չեն թաքցնում իրենց զարմանքը: Առաջին զարմացողներից էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը, ով այնքան ապշած էր Մարինա Պողոսյանի բացատրությունից, որ որոշեց դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պարզաբանումներ ստանալու համար:

Ճշտումներ անելուց հետո էլ ավելի զարմացած դատավորը բավարարեց Պողոսյանի բողոքը, որը վերաբերում էր 2015 թվականին իր նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմանը: Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր թույլատրել «Ներքին դիտում» ՕՀՄ անցկացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ՝ գաղտնի ձայնագրելով նրա խոսակցությունը ինչպես հանրային վայրում՝ սրճարանում, այդպես էլ սեփական բնակարանում: Միջնորդությունը բավարարվել էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից:

Մարինա Պողոսյանն իրավունք ուներ այդ որոշումը բողոքարկելու, սակայն այդ իրավունքն իրացնելու համար նա նախ պետք է ծանոթ լիներ որոշմանը: Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին միջնորդությունները քննվում են դռնփակ՝ առանց այն անձի մասնակցության, ում նկատմամբ պետք է անցկացվի միջոցառումը: Սակայն ՕՀՄ-ի անցկացումից հետո տվյալ անձն իրավունք ունի ծանոթանալու իր վերաբերյալ կայացված որոշմանն ու ցանկության դեպքում բողոք ներկայացնել դրա դեմ: Մարինա Պողոսյանը, սակայն, չի կարողացել ծանոթանալ որոշմանը, քանի որ դրա պատճենը մինչ օրս բացակայում է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերից:

Իրավապաշպանը ինքն է դիմել դատարան՝ խնդրելով տրամադրել իր դեմ կայացված որոշման պատճենը և այն ստանալուց հետո ցանկացել է բողոքարկել, սակայն բողոք ներկայացնելու ժամկետը արդեն բացթողնված է եղել: 2017 թվականի հուլիսի 12-ին Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերականգնել: Հուլիսի 14-ին դատարանը, դարձյալ ի դեմս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, մերժել է Պողոսյանի բողոքը:

Սակայն զարմանալին ոչ թե մերժումն է, այլ թե ինչպիսի ընթացակարգով է դա տեղի ունեցել: Նախ, միջնորդություն ներկայացրած անձը չի ծանուցվել իր միջնորդության քննության մասին: Երկրորդ, օրենքը պահանջում է (ՀՀ քրեական դատարավարության օրենսգիրք, հոդված 380), որպեսզի միջնորդությունը քննարկվի դատական նիստում, որն էլ պետք է արձանագրվի դատարանի կողմից: Սակայն դատական նիստի արձանագրությունը բացակայում է գործից: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ միջնորդության մերժման մասին որոշման մեջ «առկա չէ նշում այն մասին, որ Մարինա Պողոսյանի միջնորդությունը քննվել է դատական նիստում»:

Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ դատարանի նախագահը իրականում դատական նիստ չի անցկացրել, այլ իր աշխատասենյակում նստած որոշել է մերժել Պողոսյանի միջնորդությունը: Հենց սա էր հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի զարմանքը, որը նա անկարող էր զսպել դատական նիստի ընթացքում:

Զարմացող դատավորների շարքը շարունակում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով ներկայումս քննում է Պողոսյանի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ: Բեկթաշյանը ևս չկարողացավ թաքցնել իր զարմանքը, երբ տեղեկացավ, որ ՕՀՄ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշման օրինակը մինչ օրս բացակայում է քրեական գործի նյութերից:

Նա հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:30-ին: Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10–ին, նույն դատարանում շարունակվելու է Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2265560.html

[:]

[:am]«Վելես» ԻՀԿ շահառու Գ. Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 19.12.2017թ-ին՝ ժամը 11:00-ին[:ru]Судебное слушание по делу Гаяне Тумасян состоится 19 декабря 2017г. в 11:00[:en]The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Gayane Tumasyan will be heard on December 19, 2017, at 11:00 am[:]

[:am]

wooden gavel and books on wooden table,on brown background

«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 19.12.2017թ-ին՝ ժամը 11:00-ին,  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /

Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ

http://veles.am/gayane_tumasyan_case/[:ru]

wooden gavel and books on wooden table,on brown background

Судебное  слушание по делу    Гаяне Тумасян  состоится  19 декабря  2017г. в 11:00 в Апелляционном суде РА / судья С. Амбарцумян/

http://veles.am/ru/gayane_tumasyan_case/[:en]

wooden gavel and books on wooden table,on brown background

 

The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights  NGO Gayane Tumasyan will be heard on 19.12.2017, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/

You can get acquainted with Tumasyan’s case here.

http://veles.am/gayane_tumasyan_case/[:]

[:am]Դատախազությունը չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին[:]

[:am]

ռտգհըյւ

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ տրված հաղորդման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հունան Պողոսյանի միջնորդության հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել էր «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելՄարինա Պողոսյանի նկատմամբ, որի շրջանակներում նրան գաղտնի ձայնագրել էին թե՛ հանրային վայրում, թե՛ սեփական բնակարանում:

Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացրած միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին: Փոխոստիկանապետը դատարանին հայտնել էր, որ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություննեի ձեռքերում» ՕՀ  միջոցառումնեի արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Սակայն քրեական գործում այդպես էլ չեն հայտնել այդ օպերատիվ հարցում միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները: Ավելին, Հունան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից ու Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրելուց հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ փաստելով վերջինիս անմեղությունը:

«Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե եղել է ոստիկանության մոտ օպերատիվ տվյալ, որ ես հանցագործ եմ, այդ ինչպե՞ս են կարճել քրեական գործը: Փաստորեն, կամ իրենք ապօրինի են կարճել գործը կամ Հունան Պողոսյանը կեղծ տվյալներ է ներկայացրել դատարանին: Սակայն դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել և բացահայտել իրական հանցագործներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ոչ թե որոշում են կայացրել հաղորդման վերաբերյալ, ինչն օրենքի պահանջն է, այլ ընդամենը գրություն են ուղարկել Մարինա Պողոսյանին՝ հայտնելով, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցի «նույնաբովանդակ հաղորդման» հիման վրա նախապատրաստվել են նյութեր և քրեական գործի հարուցումը մերժվել է:

Սաքունցի ներկայացրած հաղորդումը, սակայն, ոչ թե վերաբերում էր Հունան Պողոսյանի կողմից դատարանին կեղծ տեղեկություններ ներկայացնելուն, այլ նրան, որ այդ ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» անցկացնելու մասին որոշումն ապօրինի է եղել:

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի կողմից Մարինա Պողոսյանի անմեղության կանխավարկածը խախտելուն, ապա Դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը եզրակացրել է, որ փոխոստիկանապետի ներկայացրած միջնորդության մեջ «չի արձանագրվել հանցագործությունը հաստատապես Մարինա Պողոսյանի կողմից կատարվելու փաստը: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»:

Փաստացի, ՀՀ դատախազությունը ոչ միայն չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին, այլև չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը և ներկայացված հաղորդման վերաբերյալ որոշում չի կայացնում: Սա խիստ բնորոշ է դատախազության գործելակերպին, եթե հաշվի առնենք, որ  վերջին տարիներին միայն «Վելես» ՀԿ-ի 11 բողոք բավարարվել է դատարանում՝ ընդդեմ դատախազության անգործության: Բոլոր բողոքները վերաբերում են դատախազության անգործությանը, ավելի ստույգ՝ ստացված հաղորդումների վերաբերյալ որոշում չկայացնելուն (գործերից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ):

Իր ներկայացրած հաղորդման մասով ևս Մարինա Պողոսյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան՝ ընդդեմ դատախազության անգործության:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2253561.html

[:]

[:am]«Վելես» ԻՀԿ շահառու Գ. Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 27.11.2017թ-ին՝ ժամը 11:30-ին[:ru]Судебное слушание по делу Гаяне Тумасян состоится 27 ноября 2017г. в 11:30[:en]The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Gayane Tumasyan will be heard on November 27, 2017, at 11:00 am[:]

[:am]

wooden gavel and books on wooden table,on brown background

«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 27.11.2017թ-ին՝ ժամը 11:30-ին,  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /

Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ

http://veles.am/gayane_tumasyan_case/[:ru]

wooden gavel and books on wooden table,on brown background

Судебное  слушание по делу    Гаяне Тумасян  состоится  27 ноября  2017г. в 11:30 в Апелляционном суде РА / судья С. Амбарцумян/

http://veles.am/ru/gayane_tumasyan_case/[:en]

 wooden gavel and books on wooden table,on brown background

The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights  NGO Gayane Tumasyan will be heard on 27.11.2017, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/

You can get acquainted with Tumasyan’s case here.

http://veles.am/gayane_tumasyan_case/[:]

[:am]Մարինա Պողոսյանի բացահայտած փողերի լվացումը և նրա նկատմամբ հարուցված քրեական գործը www.lragir.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=MPxoiteBniI

Վելես իրավապաշտպանական ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որտեղ նա մեղադրվում է ուրիշի գույքը օտարելու մեջ: Գործը հարուցվել է կանադահայ Արփի Մերասի Աշոտ Կարապետյանին ուղղված հաղորդում հանցագործության մասին փաստաթղթի հիման վրա, որի բնօրինակը չկա: 2015 թվականին Մարինա Պողոսյանը բացահայտել էր խոշոր փողերի լվացման, հողի օտարման հանցագործություն, որի բարձրաձայնումից հետո նրա նկատմամբ կազմակերպվել է քրեական հետապնդում:Դատարանին ներկայացված փաստաթղթերի շարքում բացակայում են Արփի Մերասի կողմից փաստաթղթերի բնօրինակները, ստորագրությունների համեմատության մեջ կան նկատելի տարբերություններ, դատարանը հրաժարվել է այս գործով ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելուց: Հանցանքը, որի մեջ մեղադրվում է Մարինա Պողոսյանը, բնակարանի գույքի առք ու վաճառքի խրթին մի պատմություն է, որտեղ նրա ընտանիքի բարեկամ Արփի Մերասը տվել է Մարինային լիազորագիր՝ բնակարան գնելու, վաճառելու մասին:Վերջերս դատարանից բազմաթիվ գրություններից և պահանջներից հետո Մարինա Պողոսյանին և իր փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանին, Նինա Կարապետյանցին հաջողվել է ստանալ մի փաստաթուղթ, որտեղ առկա է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի՝ դատարանին ներկայացված միջնորդություն Մարինա Պողոսյանի բնակարանում ներքին դիտում անցկացնելու վերաբերյալ: Հունան Պողոսյանը արդեն ապացուցված է համարել Մարինա Պողոսյանի մեղքը և որակել գործողությունը հանցագործություն՝ խախտելով նրա անմեղության կանխավարկածը:Նշենք նաև, որ ոստիկանությունը առանց Մարինայի իմացության մուտք է գործել նրա բնակարան և իրականացրել ներքին դիտում: Իրավապաշտպանը համոզված է , որ դա փողերի լվացման հետ կապված իր բացահայտման պատճառով է արվել, որպեսզի պարզեն, թե որքան տեղեկատվության է տիրապետում նա:Ոստիկանության մեկ այլ գրությամբ պատասխան է ստացվել, որ որևէ ներքին դիտում չի իրականացվել Մարինա Պողոսյանի տանը: Առկա է հակասություն, իրավապաշտպանը հարց է բարձրացնում, թե Հունան Պողոսյանը որ երկրի ոստիկանությունն է ներկայացնում:Փաստաթղթերին և քրեական գործի նախապատմությանը կարող եք հետևել տեսանյութում:

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/videos/view/164666

[:]

[:am]Մարինա Պողոսյանը հաղորդում է ներկայացրել փոխոստիկանապետի դեմ www.1in.am[:en]Marina Poghosyan filed a report against the Deputy Chief of Police www.1in.am[:]

[:am]

5-7

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի: Հաղորդումը վերաբերում է ոստիկանության կողմից 2015 թվականի սեպտեմբերին Մարինա Պողոսյանին սրճարանում և սեփական բնակարանում գաղտնի ձայնագրելու մասին Հունան Պողոսյանի ներկայարած միջնորդությանը:

«Առաջին լրատվականը» գրել էր, որ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մարինա Պողոսյանի վերաբերյալ «Ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու վերաբերյալ թույլատվություն ստանալու համար:

Փոխոստիկանապետը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի զրույցը կանադահայ Արփի Մերասի հետ գաղտնի ձայնագրելու անհրաժեշտությունը հիմնավորել էր նրանով, որ Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Ավելին, Հունան Պողոսյանը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր հետևյալը. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»: Եվ սա այն պարագայում, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Մարինա Պողոսյանը դեռ հարցաքննված չի եղել անգամ որպես վկա:

«Հունան Պողոսյանի կողմից կատարված միջնորդությամբ խախտվել է իմ անմեղության կանխավարկածի սահմանադրական բացարձակ իրավունքը, և իմ վերաբերյալ ցուցաբերվել է ակնհայտ կանխակալ, կամայական մոտեցում: Հանցագործության կատարման փաստը կարող է հաստատված համարվել միմիայն դատարանի կողմից և ոչ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի կողմից»,- հանցագործության մասին հաղորդման մեջ գրել է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը պնդում է, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացված միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին, ակնհայտ անմեղ անձին պիտակավորելով որպես «հանցագործություն կատարած անձ»:

«Միջնորդությունում նշված փաստերը խեղաթյուրվել են՝ նպատակ հետապնդելով ամեն գնով ստեղծել արհեստական հիմքեր ինձ հետևելու, մուտք գործելու իմ անձնական տարածք, իրազեկվելու իմ շարժից, իմ բնակարանում տեղի ունեցող անձնական խոսակցություններից»,- նշել է Պողոսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հաղորդման մեջ:

Մարինա Պողոսյանը չգիտի, թե ովքեր և ինչ եղանակով են գաղտնի ձայնագրել իրեն սեփական բնակարանում: Իրավապաշտպանը տեղեկատվություն ստանալու հարցում է կատարել ՀՀ ոստիկանություն պարզելու համար արդյոք իր վերաբերյալ 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. օգոստոսի 17-ը կատարվել է որևէ Օպերատիվ-հետախուզական միջոցում (ՕՄՀ): ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատասխան, որ նշված ժամանակահատվածում Պողոսյանի վերաբերյալ ՕՀՄ չի անցկացվել: Այնուամենայնիվ, Պողոսյանի զրույցը Արփի Մերասի հետ գաղտնի ձայնագրվել է թե՛ սրճարանում, թե՛ նրա սեփական բնակարանում: Եթե ոստիկանությունը չի իրականացրել այդ օպերացիան, ապա ո՞վ: «Վելես» ՀԿ-ի նախագահն այս հարցի պատասխանը չունի, միայն նշում է, որ այս ամենը կազմակերպվել է իր դեմ, որպեսզի խոչընդոտվի իր իրավապաշտպան գործունեությունը:

«Խնդրում եմ պարզել մեղավորներին և պատժել, նամանավանդ, որ վստահաբար նման կոպիտ խախտումներ թույլ են տրվել իմ մասնագիտական գործունեությունը խաթարելու նպատակով»,- Վլադիմիր Գասպարյանին է դիմել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել իր վաղեմի մտերիմ Արփի Մերասի հաղորդման հիման վրա:

Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին: Այդ օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանը պետք է հրապարակի Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը: Փաստաբանը միջնորդել էր վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված գաղտնի ձայնագրությունները ճանաչել որպես անթույլատրելի ապացույցներ, իսկ այդ գործողությունների հետևանքով ձեռք բերված տվյալները՝ոչ հավաստի: Լիպարիտ Սիմոնյանը կարծում է, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Report of Crime

http://www.1in.am/2240539.html#sthash.qU95GOVw.gbpl

[:en]

csdfsdf

Marina Poghosyan, the President of “Veles” human rights defender NGO, filed a crime report against the First Deputy Chief of Police of Armenia, the police lieutenant- general, Hunan Poghosyan. The report referred to the motion filed by Hunan Poghosyan on secretly recording Marina Poghosyan in a café and in her own apartment in September 2015.

The “Arajin Lratvakan” (the “First News Agency”) wrote that within the framework of the criminal case against Marina Poghosyan, the Deputy Chief of Police Hunan Poghosyan had filed a motion to the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan to have permission on conducting operative-investigative activities of “Internal observation” against Marina Poghosyan.

The Deputy Chief of Police grounded the need for confidential recording the talk between the human rights defender Marina Poghosyan and the Canadian-Armenian Arpi Meras by the fact that information on Marina Poghosyan having committed a crime had been received in the Arabkir Department. Moreover, in his motion Hunan Poghosyan had literally written the following: “Taking into consideration that Marina Poghosyan participated in the crime but she conceals this information from the investigation …” And this in the case when Marina Poghosyan had not been questioned within the frames of the initiated criminal case even as a witness.

“By the motion of Hunan Poghosyan, the constitutional absolute right of my innocence presumption was violated and I was exposed to an obviously biased and arbitrary approach. The fact of committing a crime can only be justified by the court but not by the First Deputy Chief of Police, – the President of the “Veles” NGO wrote in her report on the crime.

Marina Poghosyan claimed that by the motion filed by the First Deputy Chief of Police, obviously false information was submitted to the court, thus labeling the obviously innocent person as “a person who committed a crime”.

“The facts mentioned in the motion were misinterpreted aimed at creating at every cost artificial grounds, to enter my personal space, to be informed of my movement, of private conversations in my apartment”, Poghosyan mentioned in the report addressed to the Chief of Police Vladimir Gasparyan.

Marina Poghosyan does not know who and in what ways secretly recorded her in her own apartment. The human rights defender submitted an information inquiry to the Police of Armenia to find out whether any operative-investigative activities (OIA) were provided against her during the period of January 1, 2014 – August 17, 2016. A response of the RA Police was received which said that no operative-investigative activities against Poghosyan was conducted.

Yet, Poghosyan’s conversation with Arpi Meras was secretly recorded both in the café and in her own apartment. If the police had not carried out that operation, then who had? The President of “Veles” NGO had no answer to this question, but mentioned only that all these had been organized against her in order to prevent her rights defending activities.

“I would like to ask you to find the guilty and punish them, especially as such gross violations have surely been made to distort my professional activities”, Poghosyan applied to Vladimir Gasparyan.

Let us recall that a criminal case has been filed against Marina Poghosyan on the grounds of a report by her long-time friend, Arpi Meras.

Marina Poghosyan has been accused of embezzling a particularly large amount of money (Article 179, part 3, point 1 of the RA Criminal Code) and she faces 5-8 years of imprisonment if found guilty. Arpi Meras, acknowledged as a victim of the case, also filed a civil suit against Poghosyan by which demanding 57.820.000 AMD from her.

The next court hearing of this case is scheduled for November 15, at 14:00. On that day the judge Mnatsakan Martirosyan should publicize the decision on the motion filed by Liparit Simonyan, the lawyer of Marina Poghosyan. The lawyer had filed a motion to recognize the secret recordings acquired as a result of the above-mentioned operative-investigative activity as inadmissible evidence and the data obtained as a result of those activities unreliable. Liparit Simonyan thinks that these evidences were obtained by violating the law.

Author: Arman Gharibyan

Report of Crime

http://www.1in.am/2240539.html

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.