[:am]
Հունվարի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հնարավոր է, որ ընթերցվի մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ դատական գործընթացը սկսվել է դեռ 2017 թվականի հունվարից, նախորդ տարի սույն գործով ներգրավված դատախազներից երկուսը փոխվել են և այժմ մեղադրողի կարգավիճակում հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Բագրատ Ղազինյանը:
Մարինա Պողոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, պնդում է, որ իր նկատմամբ իշխանությունները հետապնդում են իրականացնում իրավապաշտպան գործունեության պատճառով և պատրաստ է տալ այն նախկին պաշտոնյայի անունը, ում հետ կապված են իր դեմ հարուցված գործում ներգրավված բոլոր անձինք:
2017 թվականին կայացած վերջին դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանն ու նրա դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը թվով 12 միջնորդություններ ներկայացրեցին, որոնք բոլորը մերժվեցին դատավոր Մնացական Մնացականյանի կողմից: Մեղադրող դատախազն ու տուժող Արփի Մերաի փաստաբանը առարկեցին բոլոր միջնորդությունների դեմ՝ համարելով դրանք անհիմն: Ստորև ներկայացնում ենք այդ միջնորդություններից մի քանիսի բովանդակությունն ու նշանակությունը:
«Ես հարցեր ունեմ Արփի Մերասին»
Մարինա Պողոսյանի ու նրա դատապաշտպանի միջնորդություններից մի քանիսը վերաբերում էին մի շարք անձանց դատարան հրավիրելուն ու հարցաքննելուն: Մասնավորապես, Պողոսյանը ցանկանում էր հարցեր ուղղել իր դեմ ցուցմունքներ տված տուժող Արփի Մերասին: Հիշեցնենք, որ Մերասը հարցաքննվել էր դատարանում և Պողոսյանին հնարավորություն տրվել էր հարցեր տալու նրան, սակայն վերջինս Մերասի հարցաքննության ժամանակ չէր տվել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում էին գործին, քանի որ այդ ժամանակ դեռևս դատարանին ներկայացված չէին մի շարք փաստեր ու փաստաթղթեր:
«Այն ժամանակ ես չեմ ուղղել շատ հարցեր, քանի որ այդպիսին էր իմ պաշտպանական տակտիկան: Սակայն հետագայում իմ կողմից ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ ես ունեմ շատ հարցեր»,- հայտարարեց Պողոսյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը: Մարինա Պողոսյանը պարբերաբար հիշեցնում էր դատավորին, որ իրեն ծանր հանցագործության մեջ են մեղադրում և ինքը պետք է հնարավորություն ունենա արդյունավետ պաշտպանելու իր իրավունքները, ինչից դատավորը զրկում է իրեն: «Եթե որևէ մեկի համար սա իր աշխատանքն է, ապա իմ դեպքում սա իմ կյանքին է վերաբերում, ես մեկ կյանք ունեմ, և այսօր ինձ մեղադրում են ծանր հանցագործության մեջ: Սա նաև իմ համբավին է վերաբերում, քանի որ այս գործին աչալուրջ հետևում են թե Հայաստանում, թե միջազգային իրավապաշտպան մարմիններում»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:
«Դատարան հրավիրեք Հունան Պողոսյանին»
Մարինա Պողոսյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, ով դեռևս նախաքննության փուլում միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերացիա անցկացնելու վերաբերյալ: Փոխոստիկանապետը դատարանին դիմելիս զարմանալիորեն կանխագուշակել էր, թե տվյալ օրը Պողոսյանը որ սրճարանում է լինելու և հենց այդ սրճարանում գաղտնի ձայնագրություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Մարինա Պողոսյանը ցանկանում էր դատարան հրավիրել փոխոստիկանապետին և նրան հարցնել, թե նա ինչպես է գուշակել, թե այդ օրը ինքը որ սրճարանում է լինելու: Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ես որպես ամբաստանյալ չեմ կարողանում օգտվել իմ իրավունքներից: Իմ դիմաց Չինական պատ է, իմ բոլոր միջնորդությունները մերժվում են: Սա ցույց է տալիս, որ իմ նկատմամբ կա կանխակալ վերաբերմունք և այս դատավորությունը ճնշում է իմ նկատմամբ՝ իմ իրավապաշտպան գործունեության համար»,- մերժումից հետո հայտարարեց Մարինա Պողոսյանը:
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված իրավապաշտպանը միջնորդեց նաև դատարան հրավիրել Կենտրոն տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, քանի որ ըստ Արփի Մերասի ցուցմունքների՝ նոտարը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Պողոսյանի հետ, ավելին, վերջինս իբրև ալկոհոլային խմիչք է նվիրել նոտարին, երբ վերջինիս մոտ ձևակերպվել է Մարինա Պողոսյանին տրված լիազորագիրը: «Ըստ տուժողի և վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքների՝ նոտարական գործարքները նոտար Մ.Մանուկյանի կողմից կատարվել են կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում: Նախաքննության ընթացքում լիազորագրերի վավերացման առումով նոտար Մ.Մանուկյանը և տուժող Ա.Մերասը տվել են հակասական ցուցմունքներ, ուստի անհրաժեշտ է դատարան հրավիրել նոտարին ու հարցեր ուղղել նրան»,- իր միջնորդությունն այսպես հիմնավորեց Պողոսյանը:
Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց: Հիշեցնենք, որ նոտար Մարինե Մանուկյանը «Առաջին լրատվականին» հայտնել էր, որ ինքը երբևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել Մարինա Պողոսյանի հետ՝ ինչպես պնդում են Արփի Մերասն ու նրա մտերիմները: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, չցանկացավ նոտարին հրավիրել դատարան ու հարցաքննել նրան: Դատավորը մերժեց նաև այլ վկաներ հրավիրելու միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն:
Մերժման որոշումներից հետո Մարինա Պողոսյանը կրկին հայարարեց. «Այսօր իմ իրավունքները խախտվում են, քանի որ ես որևէ կերպ չեմ կարողանում լույս սփռել այս գործի վրա: Այս գործը հիմնված է միայն տուժողի ցուցմունքի վրա, ուրիշ ոչ մի բան չկա, իսկ իմ բոլոր միջնորդությունները մերժվում են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա զուտ հետապնդում է իրավապաշտպանի նկատմամբ: Իհարկե, դատարանն ինձնից ավելի պատրաստված է և անընդմեջ կարող է բերել մի պատճառ, ըստ որի կմերժի իմ միջնորդությունը, ես չեմ գտնում, որ սա իրավաչափ է: Բա ես որտե՞ղ ապացուցեմ իմ անմեղությունը»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարինա Պողոսյանը:
Նրա ներկայացրած մյուս միջնորդություններին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:
Լուսանկարում՝ Մարինա Պողոսյանը և դատավոր Մնացական Մարտիրոսյանը
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
http://www.1in.am/2276636.html
[:]
[:am]
՛՛Վելես՛՛ իրավապաշտպան ՀԿ տարին սկսեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ: Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի բավարարեց մեր կազմակերպության հետ համագործակցող փաստաբան՝ Ա.Սուքիասյանի բողոքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. օգոստոսի 16-ի որոշման դեմ, որը իրավաչափ էր համարել Արմավիրի դատախազության կայացրած անհիմն, ակնհայտ կողմնակալ որոշումը ըստ որի Արմավիրի դատախազությունը, չխախտելով ՀՀ դատախազության ավանդույթները, ոտնահարելով օրենքը և Մարդու Իրավունքները, հերթական անգամ ստանձնել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Պավելի Երիցյանի փաստաբանի դերը և արել էր ամեն ինչ, որ հանկարծ քրեական գործ չհարուցվի վերջինիս նկատմամբ: ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Սևակ Համբարձումյանը կայացրեց նոր որոշում, որով վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել Գայանե Բորիսի Թումասյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ տվյալ գործը վերաբերվում էր մեր կազմակերպության շահառու Գայանե Թումասյանին, ով ավելի քան չորս տարի է մեր կազմակերպության աջակցությամբ պայքարում է որպեսզի վերականգնի Հովհաննես Երիցյանի կողմից խախտված իր սեփականության իրավունքը և ետ վերադարձնի իր սեփականության բաժնեմասը, որն առանց իր գիտության անցել է Հովհաննես Երիցյանի տնօրինությանը: Հարկ է նշել, որ Գ.Թումասյանը մեր կազմակերպության միակ շահառուն չէ, որը տուժել է Հ.Երիցյանի գործողություններից: Հ.Երիցյանի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացրել Դավիդ Ստեփանյանը, որի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր. 137 հ. այն փաստով, որ կյանքի սպառնալիքի հիման վրա Հ. Երիցյանը Դ.Ստեփանյանից պահանջում էր 1մլն. ԱՄՆ դոլար, հաղորդում էր ներկայացրել նաև Զ.Մելիքյանը այն մասին, որ Հ.Երիցյանը վաշխառության միջոցով տիրացել է իրենց ընտանիքին պատկանող սեփականությանը, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր. 213 հ.:
“Veles” NGO started the year with a VICTORY. Today, the Court of Appeal of Armenia, chaired by the judge Sevak Hambardzumyan, satisfied the appeal against the decision of the Court of General Jurisdiction of Armavir marz dated back to August 16, 2017, filed by the advocate A. Sukiasyan, a lawyer cooperating with our organization. The Court found the ungrounded and obviously biased decision of the Armavir Prosecutor’s Office to be legitimate, according to which the Armavir Prosecutor’s Office, neither violating traditions of the Prosecutor’s Office, nor transgressing law and human rights, once again undertook the role of the advocate of the former head of the General Department of Civil Aviation of Armenia, Hovhannes Pavel Yeritsyan, and did everything not to have a criminal case suddenly initiated against him. Sevak Hambardzumyan, the judge of the Court of Appeal of Armenia, made a new decision by which to oblige the proceedings body to abolish the violations of rights and freedoms of Gayane Boris Tumasyan.
LET US REMIND that this case related to the beneficiary of our organization Gayane Tumasyan, who, with the support of our organization, has been struggling to restore her right to property violated by Hovhannes Yeritsyan for more than four years to return her share of the property which went to Hovhannes Yeritsyan’s possession with no knowledge of hers. It should be noted that G. Tumasyan is not the only beneficiary of our organization suffered from H. Yeritsyan’s actions. David Stepanyan had filed a report on H. Yeritsyan, based on which a criminal case was initiated under Article 137 of the Criminal Code of Armenia grounded on the fact that on the basis of threats to life Yeritsyan demanded from D. Stepanyan $ 1 million American dollars. Z. Melikyan also reported that H. Yeritsyan took possession by means of usury of their family property, on the basis of which a criminal case was instituted under Article 213 of the Criminal Code of Armenia.
[:]
[:am]
«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 10.01.2018թ-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /
Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ
http://veles.am/gayane_tumasyan_case/[:ru]
Судебное слушание по делу Гаяне Тумасян состоится 10 января 2018 г. в 11:00 в Апелляционном суде РА / судья С. Амбарцумян/
http://veles.am/ru/gayane_tumasyan_case/[:en]
The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights NGO Gayane Tumasyan will be heard on 10.01.2018, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/
You can get acquainted with Tumasyan’s case here.
՛՛․․․Երիցյանն ասում է, որ ով էլ լինի՝ մեկ է, իր նախագահը եղել է եւ մնում է Ռ. Քոչարյանը․․․՛՛
՛՛․․․Սա իմ նախագահն է ու միշտ իմ նախագահն է լինելու,-շարունակում էր Երիցյանը․․․՛՛
[:am]https://www.youtube.com/watch?v=T33twrinKhE[:en]https://www.youtube.com/watch?v=T33twrinKhE
Last year 103 individuals applied to the organization.
53 people were provided with legal advice through the hotline,
24 people received it through social networking sites, and we had face-to-face meetings with 26 other ones.
We participated in 67 court hearings of 16 cases.
We won 11 court cases, lost 2 ones, and 3 more cases are still in the process.
Monitoring of 3 court cases was implemented by participating in 18 hearings.
11 visits to penitentiaries were made.
10 working visits to Syunik, Tavoush, Lori, Shirak, Armavir and Kotayk marzes were made.
And we still have to do much more in ..[:]
[:am]
«Հայաստանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից 2017թ-ը, իրոք, առանձնակի տարի էր․ մենք տեսանք այդ խայտառակ դատավարությունները՝ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա ծռերի անդամների․ ստացվում է , որ հասարակ քաղաքացին ընդհանրապես զուրկ է որևէ իրավունքից, էս երկրում նա իրավունքներ չունի, այլ ունի զուտ միայն պարտականություններ։
Դատարանն արդարադատություն իրականացնելու վայրն է, բայց անգամ այնտեղ մենք տեսնում ենք, որ մարդը կտտանքների է ենթարկվում․ այսքանից հետո մենք ինչպես կարող ենք խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին»,–«Առաջին լրատվական»–ի հետ զրույցում ընդգծեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ 2017թ-ը մերկացրեց Հայաստանի իշխանությունների պատկերը։ Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանում ամենամեծ թերությունն անպատժելիության մթնոլորտն է։
«Եթե մեր ուժային կառույցները պետք է ծառայեն «էլիտային», ապա այս մեկ տարվա ընթացքում այո, դրանք մեծ առաջընթաց են ապրել, սակայն այդ ուժային կառույցները ստեղծված են ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց արդյո՞ք մենք երբևէ տեսել ենք, որ այդ ուժային կառույցները Հայաստանի ժողովրդին պաշտպանեն, իհարկե ոչ»,- շեշտեց իրավապաշտպան ու միևնույն ժամանակ հավելեց․
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե 2017թ-նն է, այլ 1937թ-ը, երբ որ մարդկանց հետևում էին, հետապնդում․ այսօր մեր ուժային կառույցները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են փոխաբերական իմաստով ասած՝ գլխատել բոլոր ըմբոստ մարդկանց՝ մի մասին բանտարկելով, մյուս մասի վրա քրեական գործեր հարուցելով, մյուսներին ունեզրկելով, այս կամ այն կերպ ստիպելով լքել այս երկիրը, որպեսզի վերջում մնա ինչ-որ հլու հնազանդ մասսա, որ կարողանան այդ մասսային որ կողմ ուզենան այդ կողմ էլ ուղղորդեն․ սա է դրանց պատկերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Դիանա Դավթյան
http://www.1in.am/2269242.html
[:]
[:am]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործում և դրա ածանցյալ գործերում այնպիսի իրավախախտումներ կան, որ անգամ դատավորները չեն թաքցնում իրենց զարմանքը: Առաջին զարմացողներից էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը, ով այնքան ապշած էր Մարինա Պողոսյանի բացատրությունից, որ որոշեց դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պարզաբանումներ ստանալու համար:
Ճշտումներ անելուց հետո էլ ավելի զարմացած դատավորը բավարարեց Պողոսյանի բողոքը, որը վերաբերում էր 2015 թվականին իր նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմանը: Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր թույլատրել «Ներքին դիտում» ՕՀՄ անցկացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ՝ գաղտնի ձայնագրելով նրա խոսակցությունը ինչպես հանրային վայրում՝ սրճարանում, այդպես էլ սեփական բնակարանում: Միջնորդությունը բավարարվել էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից:
Մարինա Պողոսյանն իրավունք ուներ այդ որոշումը բողոքարկելու, սակայն այդ իրավունքն իրացնելու համար նա նախ պետք է ծանոթ լիներ որոշմանը: Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին միջնորդությունները քննվում են դռնփակ՝ առանց այն անձի մասնակցության, ում նկատմամբ պետք է անցկացվի միջոցառումը: Սակայն ՕՀՄ-ի անցկացումից հետո տվյալ անձն իրավունք ունի ծանոթանալու իր վերաբերյալ կայացված որոշմանն ու ցանկության դեպքում բողոք ներկայացնել դրա դեմ: Մարինա Պողոսյանը, սակայն, չի կարողացել ծանոթանալ որոշմանը, քանի որ դրա պատճենը մինչ օրս բացակայում է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերից:
Իրավապաշպանը ինքն է դիմել դատարան՝ խնդրելով տրամադրել իր դեմ կայացված որոշման պատճենը և այն ստանալուց հետո ցանկացել է բողոքարկել, սակայն բողոք ներկայացնելու ժամկետը արդեն բացթողնված է եղել: 2017 թվականի հուլիսի 12-ին Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերականգնել: Հուլիսի 14-ին դատարանը, դարձյալ ի դեմս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, մերժել է Պողոսյանի բողոքը:
Սակայն զարմանալին ոչ թե մերժումն է, այլ թե ինչպիսի ընթացակարգով է դա տեղի ունեցել: Նախ, միջնորդություն ներկայացրած անձը չի ծանուցվել իր միջնորդության քննության մասին: Երկրորդ, օրենքը պահանջում է (ՀՀ քրեական դատարավարության օրենսգիրք, հոդված 380), որպեսզի միջնորդությունը քննարկվի դատական նիստում, որն էլ պետք է արձանագրվի դատարանի կողմից: Սակայն դատական նիստի արձանագրությունը բացակայում է գործից: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ միջնորդության մերժման մասին որոշման մեջ «առկա չէ նշում այն մասին, որ Մարինա Պողոսյանի միջնորդությունը քննվել է դատական նիստում»:
Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ դատարանի նախագահը իրականում դատական նիստ չի անցկացրել, այլ իր աշխատասենյակում նստած որոշել է մերժել Պողոսյանի միջնորդությունը: Հենց սա էր հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի զարմանքը, որը նա անկարող էր զսպել դատական նիստի ընթացքում:
Զարմացող դատավորների շարքը շարունակում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով ներկայումս քննում է Պողոսյանի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ: Բեկթաշյանը ևս չկարողացավ թաքցնել իր զարմանքը, երբ տեղեկացավ, որ ՕՀՄ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշման օրինակը մինչ օրս բացակայում է քրեական գործի նյութերից:
Նա հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:30-ին: Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10–ին, նույն դատարանում շարունակվելու է Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
http://www.1in.am/2265560.html
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=acL1CSf0YlU[:]
[:am]
«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 19.12.2017թ-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /
Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ
http://veles.am/gayane_tumasyan_case/[:ru]
Судебное слушание по делу Гаяне Тумасян состоится 19 декабря 2017г. в 11:00 в Апелляционном суде РА / судья С. Амбарцумян/
http://veles.am/ru/gayane_tumasyan_case/[:en]
The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights NGO Gayane Tumasyan will be heard on 19.12.2017, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/
You can get acquainted with Tumasyan’s case here.
[:am]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ տրված հաղորդման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հունան Պողոսյանի միջնորդության հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել էր «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելՄարինա Պողոսյանի նկատմամբ, որի շրջանակներում նրան գաղտնի ձայնագրել էին թե՛ հանրային վայրում, թե՛ սեփական բնակարանում:
Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացրած միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին: Փոխոստիկանապետը դատարանին հայտնել էր, որ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություննեի ձեռքերում» ՕՀ միջոցառումնեի արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Սակայն քրեական գործում այդպես էլ չեն հայտնել այդ օպերատիվ հարցում միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները: Ավելին, Հունան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից ու Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրելուց հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ փաստելով վերջինիս անմեղությունը:
«Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե եղել է ոստիկանության մոտ օպերատիվ տվյալ, որ ես հանցագործ եմ, այդ ինչպե՞ս են կարճել քրեական գործը: Փաստորեն, կամ իրենք ապօրինի են կարճել գործը կամ Հունան Պողոսյանը կեղծ տվյալներ է ներկայացրել դատարանին: Սակայն դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել և բացահայտել իրական հանցագործներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ոչ թե որոշում են կայացրել հաղորդման վերաբերյալ, ինչն օրենքի պահանջն է, այլ ընդամենը գրություն են ուղարկել Մարինա Պողոսյանին՝ հայտնելով, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցի «նույնաբովանդակ հաղորդման» հիման վրա նախապատրաստվել են նյութեր և քրեական գործի հարուցումը մերժվել է:
Սաքունցի ներկայացրած հաղորդումը, սակայն, ոչ թե վերաբերում էր Հունան Պողոսյանի կողմից դատարանին կեղծ տեղեկություններ ներկայացնելուն, այլ նրան, որ այդ ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» անցկացնելու մասին որոշումն ապօրինի է եղել:
Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի կողմից Մարինա Պողոսյանի անմեղության կանխավարկածը խախտելուն, ապա Դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը եզրակացրել է, որ փոխոստիկանապետի ներկայացրած միջնորդության մեջ «չի արձանագրվել հանցագործությունը հաստատապես Մարինա Պողոսյանի կողմից կատարվելու փաստը: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»:
Փաստացի, ՀՀ դատախազությունը ոչ միայն չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին, այլև չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը և ներկայացված հաղորդման վերաբերյալ որոշում չի կայացնում: Սա խիստ բնորոշ է դատախազության գործելակերպին, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին միայն «Վելես» ՀԿ-ի 11 բողոք բավարարվել է դատարանում՝ ընդդեմ դատախազության անգործության: Բոլոր բողոքները վերաբերում են դատախազության անգործությանը, ավելի ստույգ՝ ստացված հաղորդումների վերաբերյալ որոշում չկայացնելուն (գործերից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ):
Իր ներկայացրած հաղորդման մասով ևս Մարինա Պողոսյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան՝ ընդդեմ դատախազության անգործության:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
http://www.1in.am/2253561.html
[:]
[:am]
«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 27.11.2017թ-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /
Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ
http://veles.am/gayane_tumasyan_case/[:ru]
Судебное слушание по делу Гаяне Тумасян состоится 27 ноября 2017г. в 11:30 в Апелляционном суде РА / судья С. Амбарцумян/
http://veles.am/ru/gayane_tumasyan_case/[:en]
The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights NGO Gayane Tumasyan will be heard on 27.11.2017, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/
You can get acquainted with Tumasyan’s case here.