2016 թ. դեկտեմբերի 19-ին ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Սոմեր Բրայերսը հանդիպեց Հյուման Ռայթս Հաուս Երևանի ներկայացուցիչների և իրավապաշտպան, «Վելես» ԻՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հետ

 

15578775_1169547703080384_7520269776698641146_n 15589835_1169547413080413_775531176916519700_n-1

2016 թ. դեկտեմբերի 19-ին ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Սոմեր Բրայերսը հանդիպեց Հյուման Ռայթս Հաուս Երևանի ներկայացուցիչների և իրավապաշտպան, «Վելես» ԻՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՌՀ Երևանի վերջերս նախաձեռնած համատեղ հայտարարությունը՝ ի պաշտպանություն Մարինա Պողոսյանի, որով դատապարտում են նրա նկատմամբ սպառնալիքները և հետապնդումները։ Հանդիպման ժամանակ Մ. Պողոսյանը ներկայացրեց իր դեմ բացված քրեական գործի մանրամասները։ ՀՌՀ Երևանի ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց մտահոգությունները այս գործի առնչությամբ, որի շարժառիթն, ըստ իրենց Մ. Պողոսյանի և «Վելես» ԻՀԿ-ի կոռուպցիոն դեպքեր բացահայտող գործունեությունն է։ ՀՌՀ Երևանի ներկայացուցիչները նաև կիսվեցին իրենց մտահոգություններով առ այն, որ այս հետապնդումը կարող է սահմանափակող հետևանքներ ունենալ նաև մյուս իրավապաշտպանների և նրանց դիմող՝ պաշտպանության կարիք ունեցող շահառուների վրա։
ՀՌՀ Երևանը միավորում է մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 8 կազմակերպություն, որոնց նպատակն է շահառուների համար ստեղծել միասնական հասանելի ծառայությունների հարթակ և դրանով հաղթահարել այն դժվարությունները, որոնց քաղաքացիները հնարավոր է առերեսվեն իրենց իրավունքների պաշտպանություն և աջակցություն ձեռք բերելիս։ ՀՌՀ Երևանը Հայաստանում գրանցվել է 2014-ին՝ նախապես 2012-ին կազմավորվելով որպես նախաձեռնություն և անդամակցելով Հյուման Ռայթս Հաուս միջազգային ցանցին։

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: