[:am]
Պետությունը, որտեղ հասարակության բոլոր խմբերը չունեն փաստացի մասնակցություն երկրի կառավարման գործընթացներին, չի կարող կոչվել ժողովրդավարական: Այսօր աշխարհի շատ պետություններում շարունակվում են քայլեր ձեռնարկվել՝ ի թիվս համապատասխան օրենքների և կառավարությանը կից հանձնաժողովների ստեղծման, ներառական կառավարման հաստատման համար:
Իրեն Սահմանադրության առաջին իսկ հոդվածով ժողովրդավարական, սոցիալական պետութուն հռչակած Հայաստանը չունի ներառականության մասին և ոչ մի օրենք: Սահմանադրությամբ հռչակված Խտրականության արգելքի(Սահմանադրության 29 հոդված) և բոլորի հավասարության(Սահմանադրության 28 հոդված) հոդվածները, ինչպես նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները գործնականում չնչին մասով են իրականացվում:
Պատկերը ամբողջանում է համապատասխան ուղղվածության կառույցների, ինստիտուտների և պետության կողմից խնդրին հատկացված ամենաչնչին ուշադրության բացակայությամբ:Դրա մասին է փաստում վերջին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընտրատեղամաս մուտք գործելու՝ հաշմանդամների համար նախատեսված համապատասխան պայմանների բացակայության կապակցությամբ, ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավարին ուղղված հարցի պատասխանը, թե՝ <<Եթե հանկարծ հաշմանդամ գա քվեարկելու ես անձամբ կգրկեմ կբերեմ քվեարկի>>: Ի՞նչ է սա եթե ոչ մտածելակերպ պետական մակարդակով: Ստացվում է, որ մինչ ներառական կառավարման խնդրին հասնելը, եթե վերոհիշյալ խմբի ներկայացուցիչը նույնիսկ ստանձնի որևէ պաշտոն չի կարող հասնել կամ մուտք գործել աշխատանքի վայր՝ Հանրապետությունում հաշմանդամների տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանների բացակայության և առկա պայմանների անհուսալիության ու վտանգավորության պատճառով:
Հաջորդ խոցելի խմբին՝ աղքատությանը, շատերը չեն ընկալում որպես խոցելի խումբ: Սակայն, ցավոք, մեր պետությունում ձևավորված համակարգում վստահորեն կարելի է պնդել, որ աղքատությունը խոցելի խումբ է, որը նեխած համակարգի հետ համադրության արդյունքում պետությանը նույնպես դարձնում է խոցելի:Հենց Սահմանադրությամբ սահմանված մարդկանց ձևական հավասարության պայմաններում բոլորին տրվում է կրթության իրավունք: Սակայն, կրթության վճարելիության պայմաններում, չունևորները չեն կարող օգտվել իրենց այդ Սահմանադրական իրավունքից: Արդյունքում ստանում ենք չկրթված հասարակություն, որը չկարողանալով օգտվել սեփական իրավունքներից կրթության բացակայության պայմաններում զրկվում է որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ինչը պետության զարգացման համար հսկայական պոտենցիալի կորուստ է:
Աղքատները խոցելի խումբ են նաև արդարադատության իրականացման ոլորտում: Եթե նույնիսկ մի կողմ դնենք մեր դատական համակարգի անբաժանելի մասնիկը՝ կաշառակերությունը, ապա միևնույնն է առավել լավ, փորձառու և իհարկե բավականին մեծ գումարներ պահանջող դատապաշտպան ունենալու պարագայում գործը կարելի է <<հաղթած>> համարել վճարունակի համար և պարտված այն մարդու համար՝ ով բավականին գումար չուներ իր դատական ծախսերը հոգալու համար:
Սահմանադրության մեկ այլ հոդվածի համաձայն յուրաքանչյուրն ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, սակայն գործնականում թեկնածություն առաջադրելու, քարոզչություն իրականացնելու և այլ շատ ու շատ գրասենյակային գործընթացների համար պահանջվում են գումարներ, որը աղքատ մարդը իրեն թույլ տալ չի կարող: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում հրապարակային տվյալների համաձայն գոյություն ունի 40% աղքատություն, ստացվում է, որ բնակչության 40%-ը չի կարող օգտվել իր ընտրվելու իրավունքից:
Սահմանադրության 30-րդ հոդվածը սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Որքանո՞վ է այդ իրավահավասարությունը իրական:
Կանանց պարագայում մենք բախվում ենք նրանց ունակությունների հանդեպ թերահավատության, նրանց որպես առաջընթացին աջակցող օղակի արհամարման հետ: Այդ իսկ պատճառով պաշտոնական դիրքերում իրենց լիազորություններն իրականացնող շատ քիչ տոկոս կազմող կանայք խոցելի են: Դրա պարճառները տարբեր են: Օրինակ՝. հենց նրանց որպես լուրջ պաշտոնյայի չվերաբերվելը, նրանց դրածո լինելը, ինչի արդյունքում վիճակագրական թվերը դառնում են հարաբերական, իսկ պաշտոն զբաղեցնող կանայք ձևական: Ստացվում, որ խոցելի ներկայացուցիչների այս խումբը նույնիսկ պաշտոնական դիրքում խոցելի է:
Ի դեմս այս ամենի (չանդրադառնալով դեռևս ազգային ու սեռական փոքրամասնություններին) չունենալով ներառական կառավարում պետությունը չի կարող պատշաճ իրականացնել իր գործառույթները և համարվել ժողովրդավարական: Չէ՞ որ նախ և առաջ հասարակության մաս կազմելով ժողովրդավարական երկրում, նրանք պետք է կառավարչական մարմիններում իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցեն երկրի կառավարմանը:Հետո նաև, ո՞վ կարող է ավելի հստակ պատկերացնել և պահանջել այդ խմբերի իրավունքների ու ազատությունների իրացում, առկա խնդիրների բարձրացում եթե ոչ իրենք իրենց ներկայացուցիչների միջոցով:
Ցանկացած խմբի ներկայացուցիչ պետք է իրեն լսելի զգա և ոչ թե արհամարված պետության կողմից, ինչպես նաև իր իրավունքների ազատությունների իրական երաշխիքներով ապահովված, ինչն էլ հենց հանդիսանում է պետության գոյության հիմնական պայման:
Ա.Ասատրյան
[:en]
The state cannot be called democratic if all groups of the society have no actual participation in the country’s governance processes. Today, to establish an inclusive governance structure, many countries in the world proceed to take measures by adopting relevant laws and establishing committees adjacent to the government. Armenia, which proclaimed itself to be a democratic and social state by the very first article of the Constitution, has no law on inclusiveness. The articles in the Constitution on the discrimination ban (Article 29 of the Constitution) and equality for all (Article 28 of the Constitution) proclaimed by the Constitution, as well as international commitments by Armenia have practically been neglected.
The picture is completed with the lack of the least attention attached to the issue by relevant structures, institutions and the state. This is proved by the reaction to the statement of “If a disabled person suddenly comes to vote, I will personally take him/her in hands and bring him/her to vote” addressed to the head of the polling station commission on the lack of access to the polling station and the lack of adequate conditions for the disabled people during the latest out-of-turn parliamentary elections. What is this if not a mentality at the state level? It turns out that before reaching the issue of the inclusive governance, if the representative of the aforementioned group may take up any position, he/she cannot reach or have an access to his/her workplace because of the lack of suitable conditions for the displacement of the disabled in the country and disadvantages and risks for the available conditions.
The next vulnerable group, poverty, is not perceived by many as vulnerable. However, unfortunately, in the system formed in our country, one can confidently state that poverty is a vulnerable group which, in its turn, makes the state vulnerable combined with the corrupted system. In the conditions of formal equality of people defined by the Constitution everyone is given the right to education. However, in the event of the affordability of education the poor may not be able to benefit from this constitutional right of theirs. As a result, we get an uneducated society unable to use its own right in condition of the lack of education and is deprived of the opportunity to occupy any position, which is a loss of a huge potential for the development of the state.
The poor are vulnerable in the area of the implementation of justice. Even if we set aside an inseparable part of our judicial system, i.e. bribery, it is all the same – in the condition of the best and experienced lawyer who also requires rather much money, the case can be considered “won” for the one who is solvent and lost for the other who did not have enough money to cover the judicial expenses.
According to another article of the Constitution, everyone has the right to elect and to be elected, but in practice, for nomination of a candidacy, for advocacy, and for many other office processes money is required. A poor person can not afford that. And if to take into account the circumstance that, according to public records, there is 40% poverty in the country, it turns out that 40% of the population cannot make use of their right to be elected.
Article 30 of the Constitution provides for the equality of men and women. How real is that legal equality? In the case of women, we face some skepticism regarding their abilities and neglect of theirs as supporters to the progress. That is why, the very few women exercising their authority in an official position are becoming vulnerable. Causes for this are different. For instance: not treating them as serious officials and their being fictitious results in relativeness of statistical figures and in formality of women’s holding positions. It turns out that this group of vulnerable representatives is vulnerable even in an official position.
In the face of all these (not referring to national and sexual minorities), without inclusive governance, the state cannot exercise its functions properly and be deemed democratic. After all, being part of the society in a democratic country, should they not participate in the governing bodies through their representatives to the country’s governance? And also, who can more clearly imagine and demand that these groups’ rights and freedoms be realized through their representatives, and raise existing challenges, if not they should, through their representations? A representative of any group should feel that he/she is heard and not ignored by the state, and that his/her rights and freedoms are really guaranteed, which is the main precondition for the existence of the state.
A.Asatryan
[:]